User Tag List

Էջ 12 13-ից ԱռաջինԱռաջին ... 28910111213 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 166 համարից մինչև 180 համարի արդյունքները՝ ընդհանուր 186 հատից

Թեմա: Alpha mission

  1. #166
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Առավոտյան յոթից արթնացել, կարտոֆիլ էի մաքրում, բացօթյա կրակի մոտ հետո օրիգինալ ֆրի սարքեցի, ամբողջ օրը վազել եմ, մարդկանց դիմավորել, սուրճ սարքել, վազել, ուտելիքը ցրել, հետ եկել, քաոս։ Սարսափելի հոգնած եմ, սակայն էսօր հայրիկին օգնեցի պարտքերի աննշան մասը տալ, բիզնեսը լճացումից մի քիչ դուրս եկավ, բայց սա էն չի, ինչ ուզում եմ կյանքում անել, ես ուզում եմ արժեք ստեղծել, բայց բավականաչափ կայանալու ժամանակը մսխել եմ, կյանքս մսխել եմ ու ետ դառնալ, մի բան փոխել արդեն չեմ կարող, չեմ կարող էնքան բան սովորել, որ հետո գոնե մի արժեք ստեղծեմ, թողնեմ ինձանից հետո։

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (02.06.2021), Sambitbaba (04.06.2021), Varzor (04.06.2021), _Հրաչ_ (01.06.2021), Աթեիստ (02.06.2021)

  3. #167
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երբ Արցախում էի, ակումբցիներից մեկն ուզում էր երկու հազար դոլար ուղարկել, որ տունս սարքեմ, քանի որ պայմանները, որոնցում ապրում էի, դեռ մի բան էլ թեթևացրած էին, իրոք սարսափելի էին։ Հիմա ուրախ եմ, որ հրաժարվեցի, չէի ուզի հակառակորդին, չէ, ամեն դեպքում, թշնամուն, ինչքան էլ էդ բառից նողկում եմ, իմ հյուլե առ հյուլե հյուսած բույնը թողել, տեղից էլ էնտեղ ինչ վաստակել էի, էդ տան վրա ներդրեցի։ Հետո կորոնայի պատճառով կյանքումս մեծ լճացում սկսվեց, փորձեցի ինձ թափ տալ, էլի լիքը ակուբցիներ օգնեցին, տան առաջին ամսվա վարձը կարողացա տալ։ Արդեն Երևանում ինքս ակումբցիներից էլի մեկից, ում իրական կյանքում չեմ էլ հանդիպել պարտքով փող խնդրեցի ու մարդն ինձ բառացիորեն փրկեց էնպիսի քաոսային վիճակից, որ արդեն սուիցիդի էր տանում։ Այդ ժամանակ կարևոր աշխատանք էի ստանձնել, չկարողացա ավարտին հասցնել։ Կյանքում առաջին անգամ ի զորու չեղա ինձ հանուն գործի զոհել, ֆրուստրացվել էի, գուցե, գուցե դիսթրեսն ինձ քանդել էր ու դեպրեսիա էր սկսվել, չգիտեմ, բայց ստացվեց, որ մամային կորցնելուց հետո Արցախի ուսուցչի աշխատանքը թողեցի, հետո սա, հետո մեզ մոտ ավտոդպրոց պետք ա բացվեր, աշխատակազմ չկարողացա հավաքել, մասնաճյուղ չբացվեց ու թեև լիքը օբյեկտիվ պատճառներ կային, որ ինձ խանգարում էին աշխատել, ես գիտեի, որ խնդիրը նաև իմ մեջ էր։ Ու չգիտեմ ինչ ստանայություն է ներսից խոսում, որ ես դեռ չեմ հանձնվել, դեռ թոկը վիզս չեմ գցել, այլ շարունակում եմ պայքարել, հանրային քննարկում ստանձնեցի, հիմա մասնակիցներ չեմ կարողանում հավաքել, բայց դրանով հանդերձ կարողացա հյուրատուն հիմնել, դրամաշնորհ ստանալ ու քայլ առ քայլ հյուրատունը կառուցում եմ, կարողացա երեք ժամում 10 կգ կարտոֆիկ մաքրել, կտրատել, ֆրի սարքել ու հարյուր հոգու սպասարկել՝ սուրճ, պաղպաղակ ու էդպես շարունակ, կարողացա էսօր ջերմությամբ գնալ հարկային ու բոլոր գործերը հյուրատան ավարտել, պաշտոնական հանդիպումներ ունենալ հանրային քննարկման համար, կամավոր ընկերներիս իրենց բիզնեսի ՍՄՄ կոնտենտ պլան կազմել ու ուժասպառ հետ դառնալուց հետո ընտանիք դիմավորել, հյուրասիրել, ճանապարհել, դեռ մի բան էլ սերիալ նայել, նոր պառկել քնելու։ Ու էսքանով հանդերձ ինձ չի լքում են զգացողությունը, որ մի բան կիսատ եմ արել, եթե սայլը տեղից չի շարժվում, քանի որ արդեն քանի օր ծրագրավորում ֆիզիկապես չեմ հասցնում սովորել, մուսան եկել, ծունկը դրել կոկորդիս, ասում է՝ հանձնվիր, նստի, գրի, գրելու ուժ ու ժամանակ չեմ գտնում։ Գիտեմ վերջին օրերի նվնվոցը մրսածությամբ ա պայմանավորված, կորոնա թերևս չի, բայց անգինայի բոլոր սիրուն նշանները կան, իսկ կրեոտերապիայի երկրորդ կուրսի միջոցներ ու ժամանակ՝ չկա։ ՈՒ երբ հետ եմ նայում, հասկանում եմ, որ եթե էսքան շատ մարդ ինձ չօգներ, ես սուզված կլինեի, ես չէի կարողանա առաջ գնալ, ոչ մի բան չէի կարողանա։ Մարդիկ կան, որ ամեն գիշեր աղոթում են, ԱՄՆ-ում շնորհակալություն հայտնելու հատուկ օր կա։ Էսօր գիտակցեցի, որ ամեն գիշեր քնելիս ես մտովի շնորհակալություն եմ հայտնում էն մարդկանց, ովքեր ինձ օգնել են։ Որոշ ժամանակ առաջ գրել էի, որ անգամ անհեթեթ ա քեզ վերջ չտալ, քանի պարտքերդ չես փակել։ Ինքս ինձ էի խաբում, ես հիմա գոյութուն ունեմ ոչ թե, որ դեռ պետք է պարտքերս տամ, այլ էն պատճառով, որ ինչքան էլ աշխարհում մաղձը շատ լինի, իմ կյանքում կան մարդիկ, որ ինձ հենարան են եղել դժվար պահին ու բարեբախտաբար, ես եմ կյանքում մարդկանց դժվար պահերի հենարան եղել։ Ուղղակի պետք ա ուժեղանալ, հաղթահարել արդեն քանի տարի ինձ կուլ տվող ճահիճն ու էս աշխարհն ապրելու տեղ դարձնել, թեկուզ գոնե օրինակ ծառայելով էն մարդկանց, ովքեր ինձ պես կհասնեն ամենահատակին թե գործի մեջ, թե անձնական կյանքում, թե աշխարհում ամենահարազատ մարդու կորստից հետո, թե էդ բոլորը միասին։

  4. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (07.06.2021), Cassiopeia (06.06.2021), Freeman (05.06.2021), Sambitbaba (07.06.2021), Sky (10.06.2021), Varzor (06.06.2021), _Հրաչ_ (05.06.2021), Աթեիստ (05.06.2021), Գաղթական (07.06.2021), Նաիրուհի (05.06.2021), Ներսես_AM (05.06.2021)

  5. #168
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սարսափելի ընկճված ձայնով զանգեց։ Ուզում էր խոսել։ Էնքան գործ էի բարդել գլխիս, որ անգամ տառապելու ժամանակ չունեի, անընդհատ հոգնած էի, անընդհատ քնել էի ուզում, հանգստի համար կորզած վայրկյաններն անգին էին։ Բայց խիղճս տանջեց, ասացի, որ գա, գարեջուր կխմենք, կխոսենք։ Եկավ, խոսեց։ Էնքան տառապանք ու ցավ էր կուտակվել, էնքան բան ունեի մոտ ընկերոջը պատմելու, բայց չէի խոսում, ուղղակի իրեն էի լսում։ Լսեցի։ Թեթևացավ։ Ես էլ թեթևացա։ Պատճառն էն չէր, որ իր խնդիրների ֆոնին իմ սեփական խնդիրները խղճուկ թվացին, հակառակը, զարմանում էի, որ նման անհեթեթ պատճառներով մարդ կարող է էդպես կազմաքանդվել ու հուսահատվել։ Ուղղակի երևի թեթևություն զգացի, որ ինքը թեթևացավ։ Ուղղակի, երբ հստակ ու տեսանելի դուրս բերեցի իր բոլոր խնդիրների լուծումները, հանկարծ հույսի ուրվական հայտնվեց, որ իմ խնդիրներն էլ կլուծվեն։ Հիմա ես ներքին կոնֆլիկտ ունեմ։ Հայրիկը ինսուլտից հետո շարունակում է իր երազանքը նորանոր վարկերով կառուցել, եթե ես մնամ, իրեն օգնեմ ու իրեն մի բան լինի, ես գլխովին կորած եմ, եթե իրեն թողեմ, գնամ, իմ կյանքն ու կարիերան կառուցեմ, ոնց արել էի Արցախ գնալիս ու իրեն կորցնեմ էնպես, ինչպես էն ժամանակ մամային կորցրեցի, ես ցավը չեմ վերապրի։ Ու էսօր, երբ իր հետ խոսում էի, հասկացա, որ պետք ա գտնեմ էստեղ մնալով հանդերձ չլճանալու ու պառազիտի փոխարեն հենարան դառնալու հնարը։ Արդեն քանի օր տառապալի աշխատում եմ այդ ուղղությամբ։ Չգիտեմ ինչքան կձգեմ, կձգեմ ընդհանրապես, գիտեմ, որ սա էն չի, ինչ ինձ կերջանկացնի։ Բայց երևի մեծանալը հենց սա է, որ կարճաժամկետ պլաններ չես կազմում արդեն, գիտես՝ ինչ է սպասվելու, կշռում ես թեր ու դեմ կողմերն ու երջանկության փոխարեն ընտրում չարյաց փոքրագույնը։

  6. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (13.06.2021), Cassiopeia (12.06.2021), Sambitbaba (12.06.2021), Varzor (13.06.2021), Աթեիստ (12.06.2021)

  7. #169
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հիմա իմ կյանքում սիրուն ապրումներ քիչ են մնացել, իմ նախորդ կյանքի ամառներն արշավների մեջ էին անցնում, ինչքան էլ ուրիշի վարկ փակեի, արշավների գումար խնայել ստացվում էր։ Հիմա բավարարվում եմ ընկերներիս արշավական նկարները նայելով ու էդ պահին ինձ անդունդի հասնող մենակության մեջ գտնում նորովի։
    Հիմա իմ կյանքում սիրուն ապրումները քիչ են, բայց կան։ ՈՒնեմ տաղանդավոր ընկերներ, որ հենց մուսա եկավ, որ ժամն էլ լինի, կզանգեն, մեկը նոր երգն է նվագում, մյուսը՝ վեպից հատված կարդում, ընկերուհիս ԱՄՆ-ից Հայաստան իր կյանքում առաջին նկարած նկարն էր ուղարկել, հայփոստը գլուխը կերավ, էական չէ, անգամ էական չէ, թե իմ գիժ ընկերներն ինձանից բացի էլի ինչ-որ մեկի համար տաղանդավոր են, թե չէ։ Ամենակարևորը, որ իմ պրիզմայով տաղանդավոր մարդկանց կյանքում ես էն առաջիններից եմ, ում հետ ուզում են իրենց ստեղծած աշխարհներով կիսվել։
    Հիմա իմ կյանքում սիրուն ապրումներ քիչ են մնացել, բայց երևի այլ աշխարհներ պորտալներ բացելու ու ուրիշների բացած պորտալներով անցնելու սուպերուժը արժի էն զոհաբերութունները, որոնց մենք գնում ենք կյանքում։ Նախորդ կյանքի իմ եսը պատերազմ կաներ ծանր աշխատանքային օրվանից առաջ քնահարամ անելու համար, էս կյանքի իմ եսը կքնի երջանիկ ժպիտով ու լավ օրվա ակնկալիքով, քանի որ ինչքան էլ քիչ, սիրուն ապրումներ, հանուն որոնց արժի ապրել, իմ կյանքում դեռ կան։

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (14.06.2021), Ուլուանա (14.06.2021)

  9. #170
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ծանր ֆիզիկական աշխատանքից հետո( հյուրատուն եմ սարքում) նստել, ստեղծագործում եմ, ինչ-որ զուգահեռ աշխարհում, ասում են, ընտրություններ են, զուգահեռ իրականությունում համավարակ ու պատերազմ էր, հիմա ես քշված եմ, ինքս ինձ քշել եմ երևակայական աշխարհ ու էդ աշխարհն եմ կառուցում։ Սարսափելի վախենում եմ, որ Հայաստանը կկորցնենք կամ երկիրը բռնապետության կվերաճի՝ նայած որ ուժը կհաղթի, սարսափելի դողում եմ երկրիս ապագայի համար, բայց հիմա ես միավոր չեմ, որ բան փոխեմ, կարեցածս սա է, հաջորդ տարի գիրքս կլինի, գործերս գլուխ կբերեմ ու արդեն ոտքերիս վրա ամուր կանգնած, թե երկիրը չկորցնեմ, կանցնեմ երկիր կառուցելուն։ Հիմա ես գլուխն ավազի մեջ խրած, թռիչքի արտոնագիր չունեցող թռչուն եմ, հուսով եմ, երբ թևերս բացեմ, թռիչքի երկինք կունենամ ու վայրէջք կատարելու տեղ կլինի։ Ամբողջ պատմություն չարյաց փոքրագույն ենք ընտրել, ժամանակն է ազգովի էնքան ուժեղանանք, որ բարին ընտրենք, ինչքան էլ որ պայմանական անհեթեթություններ են էդ չար ու բարի կոչվածը։

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (21.06.2021), Varzor (21.06.2021)

  11. #171
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ճիշտ ՍՄՄ-ն կամ շատ բարձր աշխատավարձով մշտական աշխատակից վարձելն ա, ով իրականում պատվերներ կբերի, առավոտից իրիկուն կամերան ձեռքը գործի մեջ ֆոտոներ կանի, ակցիաները մարքեթինգային թիմի հետ նախագծի և այլն․․․ կամ փոքր բիզնեսի դեպքում վերապատրաստվել ու ինքնուրույն անելը։ Մեր բիզնեսի համար դրամաշնորհ էի ստացել, պարտադիր պայման էր նաև ՍՄՄ կազմակերպության հետ համագործակցելը։ Սխալ թիրախավորմամբ գովազդ են դրել, առավոտից աննպատակ զանգերի եմ պատասխանում, էսօր կյանքումս բեկումնային պահ եղավ, պետք ա աշխարհի երջանիկը լինեի, բայց հիմա անզոր կատաղած եմ, արդեն տասն ա դառնում, դեռ զանգում են։

  12. #172
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ֆեյսբուքում տրանսգենդեր ընկեր ունեմ, իրական կյանքում չենք էլ հանդիպել, ուղղակի մի քիչ զավզակվել ենք ընդհանուր ընկերների քոմմենթներում, մտերմացել։ Վերջերս իմ գրառումներից մեկի տակ մեկնաբանություն էր արել, արդեն իմ քոմմենթներում զավզակվեցինք։
    Քյառթու մանկության ընկեր ունեմ, ում հետ լիքը բան ժամանակին հաղթահարել ենք, իբր մոտիկ էինք։ Գրեց էս աղջիկն ով ա, կարո՞ղ ա համարն ունենաս, պարբերաբար տարբեր աղջիկներից հարցնում ա, մերժում եմ համար տալ, ինքը հա հարցնում ա, էս անգամ անկեղծ ասացի, որ էդ աղջիկն իր հետաքրքրության շրջանակից թերևս դուրս ա, քանի որ տրանսգենդեր ա, ինձ ֆեյսում բլոկեց։
    Արար առաջին։
    Երկորդ արարով փողոցում ինձ հանդիպել ա ու մեր գյուղաքաղաքի մեջտեղում բարձր-բարձր սեռական փոքրամասնությունների մասին հարցեր ա տալիս, կարելի ա կարծել ես էդ թեմայով թեկնածուական եմ պաշտպանել։ Բայց կանտրոլնիյ կրակոցն էն էր, որ հարցնում ա՝ բա իրենցից չես զզվում։
    - ՈՒզո՞ւմ ես անկեղծ, էս պահին քեզնից եմ զզվում, - ասացի։
    Մեկ դարդ եմ անում, որ շատ կոպիտ էր, մեկ էլ նորից հիշում, կատաղում, մտածում, թե մի բան էլ մեղմ էի։

  13. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (02.07.2021), Freeman (02.07.2021), Sambitbaba (03.07.2021), Աթեիստ (02.07.2021), Արէա (02.07.2021)

  14. #173
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վայրիվերո վիճակում այգում բերքահավաք էի անելիս հիշելու էի բանկային կարևոր մուծումների մասին։ Մոծակների հոշոտած ու ճյուղերի ճանկռոտած ուսերիս էի գցելու երկարաթև բլուզը, գզգզված մազերը պահելու էի հովարով գլխարկի տակ ու մի քանի քայլից հասնելու էի կամրջին։ Նորմալ մարդու կյանքում դեպքերը հետո ընթանալու էին այսպես՝ անցնում է կամուրջը, հասնում է բանկ՝ հավելվածով արդեն նախապես ժամը ֆիքսած, կատարելու է մուծումը, հետ դառնա իր գործերին։ Իմ կյանքում կար շունը։ Վիթխարի սև գամփռը սարսափ ֆիլմերից փոխառած գռմռոցով կտրեց ճանապարհը։ Խեղճը չգիտեր, որ ինձ համար ինչքա՜ն միևնույն է՝ կհոշոտվեմ, թե կմնամ։ Հանգիստ շրջանցեցի, ինքն էլ ինձ շրջանցեց՝ աչքերում խոշորացած զարմանք։ Արդեն գետի մեջ տեսա սպիտակ գամփռին։ Կռացել, անհույս փորձում էի ջրից հանել։ Հարձակվում էր։ Ընկրկում էի, բայց ոչ թե հոշոտվելու վախն էր, այլ վնասելու։ Ամբողջ կյանքում իմ սխալ քայլերի համար ինձ այնքան դաժան են քննադատել, ինքնապաշտպանությունն իմ արարքներից այնքան սահմանազանցված է եղել, որ ես վախենում էի շանը փրկելու փոխարեն խեղդեի։ Քանի քանի անգամ հետո հետ էի դառնում, վերլուծում իրավիճակը, փորձում ինձ համոզել, որ իմ գոյապահպան բնազդներն էին վերադարձել, ապարդյուն։ Անկախ ամեն ինչից, ինձ համար կվախենայի, թե շան, ես վախկոտի մեկն էի, որ նրան գետից չհանեցի, որ խեղճը մոտենում էր գետափին կառուցած վիթխարի պատին ու ապարդյուն փորձում մագլցել, մռնչում, երբ փորձում էի թաթերից բռնած քաշել ու ինձանից քիչ հեռու ինչ-որ կետում նորից կրկնում նույն սիզիփոսյան աշխատանքը։
    Հետո եկավ գարեջրով մարդը։
    Մի քանի տարի ինձանից մեծ կլիներ, ամուր կազմվածքով տղամարդ էր։ Կռացավ, որ շանը հանի, շունն էլի մռնչաց, ինքն էլ հետ քաշվեց։
    - Կարո՞ղ ա ինձ գզի։
    - Կարող ա, - ասացի։
    Փորձեցի ես հանել, փախավ։ Ինքը մոտենում ու հետ էր քաշվում։ Մինչև որ շունը մեզանից թե կյանքից հիասթափված լողաց հոսանքի ուղղությամբ ու կորավ տեսադաշտից, քանի մենք անօգնական կանգնել էինք կամրջին։
    - Կխեղդվի, - ասաց։
    - Քիչ վերև պատի մեջ ճեղքեր կան, դուրս կգա, - ասացի։
    Հենց այդտեղ, կամրջին էլ նստեցի ու սկսեցի նայել գետին։
    - Ինչ-որ բան ա եղե՞լ, - հարցրեց։
    Մտովի պատմեցի, որ գերլարված ու գերհոգնած եմ, որ ամիսներով փակված եմ նույն տեղում, ապարդյուն փորձում եմ հայրիկի արկածախնդրությունը բիզնեսի վերածել, բայց ամենու խոչընդոտներ են, որոնց մի մասը հենց հայրիկն է ստեղծում, որ աշխատակազմն ինձ հեղինակություն չի ճանաչում, իմ ամեն որոշում փշերով են ընդունում, որ իմ հյուրերի մոտ ինձ խայտառակ են անում, որ իրենց պատճառով մոտ ընկերների հետ կոնֆլիկտ եղավ, որ, որ, որ․․․ ի վերջո, որ մի տարուց ավել է անցել, բայց ես առանց մամայիս ապրել դեռ չեմ սովորել, սարսափելի միայնակ ու դժբախտ եմ։
    - Շան համար եմ անհանգստանում, - ասացի բարձրաձայն։
    Չխաբեցի, ամեն ինչին գումարվել էր նաև կոկորդը քերող տագնապը, որ իմ թուլամորթության պատճառով կենդանին կարող է խեղդվել։
    Եկավ, նստեց կողքիս։ Սկսեց խոսել, չէի լսում, ուղղակի ժամանակ առ ժամանակ գլխով էի անում։ Ինքն էլ առանձնապես շատ չէր խոսում, հատուկենտ բաներ էր ասում, երևի հետաքրքիր ու իմաստուն բաներ, քանի որ հայացքը դատարկ չէր։ Գարեջուր մեկնեց։ Վերցրեցի։ ՈՒ մեր պահպանողական գյուղաքաղաքի կարծրատիպերը բռնաբարելով՝ անծանոթ տղամարդու հետ կամրջին նստած գարեջուր էի խմում՝ գրողի ծոցն ուղարկելով բանկն էլ, բերքն էլ, շանն էլ։
    - Արի ամուսնանաք, - ասաց։
    - Օրիգինալ կլինի՝ ամուսնանալ, հետո ծանոթանալ, - ասացի։
    - Ուրեմն համաձա՞յն ես, - հարցրեց։
    - Շանը փրկելու համատեղ ձախողված քվեսթից հետո՝ ադրենալին, դոֆամին, սերոտոնին․․․ քիչ հետո արդեն ամուսնանալ չես ուզի, - ասացի։
    Հետո ինքն ինչ-որ ավելի բարդ տերմիններ ասաց, որ ես չհասկացա, պարզվեց բժիշկ է, իմ հոգեֆիզիոլոգիայի կիսատ-պռատ գիտելիքները դրան չէին հերիքում, դեռ մի բան էլ ասում էր, որ խելացի եմ, չգիտեմ էլ իր սարկազմն էր, թե հանգամանքների։
    Առաջարկեց սոցիալական ցանցերում իրար գտնել, համարներով փոխանակվել, մերժեցի։
    Ես էլ ինքն էլ վախկոտներ էին, ինձ հիմա համարձակ մարդիկ են կյանքում պակասում։
    Գարեջրի շշից վերջին կումն արեցի ու շիշը դրեցի պայուսակս՝ մոտակա աղբամանում նետեմ։
    - Եթե մեզ վիճակված է նորից հանդիպել, անպայման նորից կհանդիպենք, - ասացի։
    Հիշեցի, որ մի ժամանակ իմ կյանքը, ծերության մասին պատկերացումները արմատապես փոխած կնոջ էի հանդիպել, ով ինձ նույն բառերով հրաժեշտ տվեց։
    Ուզո՞ւմ էի էս տղային նորից տեսնել։ Չէ, չէի ուզում, սիրուն ցրելու ձև էր, ժամանակին էն կինը, ով իմ ապագայից եկած եսն էի համարում, նույն ձև ինձ էր ցրել։ Բայց ինչ-որ տեղ ներսում, ինչ-որ թաքուն տեղ, ես ուզում եմ մի օր իրեն նորից տեսնել, ուրեմն երևի իմ ապագայի եսն էլ ինձ էնքան չի արհամարհում, ինչքան ես եմ մտածում։
    Վերջին խմբագրող՝ Alphaone: 13.07.2021, 23:19:

  15. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (14.07.2021), Cassiopeia (14.07.2021), John (14.07.2021), Sambitbaba (14.07.2021), Աթեիստ (14.07.2021), Նաիրուհի (14.07.2021)

  16. #174
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հարևանուհիս էր զանգել, ասաց, որ շանն այսօր տեսել է, չի խեղդվել։ Ինչ մի հերոս կզգայի ինձ, եթե ինքս փրկած լինեի։ Լավ եղավ, որ ես չփրկեցի, դափնիների համար դեռ շուտ է, դրանք հետմահու են տալիս՝ լինի գերեզմանաքարին անճաշակ պսակներ, թե ինչ-որ մեկը, որ քեզ հանդիպելու համար ժամանակի մեքենա է հնարում, ոնց ես կանեի հանուն Ազիմովի հետ զրից անելու։

  17. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (14.07.2021), Sambitbaba (14.07.2021)

  18. #175
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ու քիչ առաջ ես գտա ևս մեկին, ով հավակնում ա ամենարհարազատ ընկերներից դառնալ։ Մոտ երեք օր ինձ ապացուցում էր, որ մենք իրականում երկրագնդի ներսում ենք, դրա համար ա հորիզոնը վերև բարձրանում, որ տիեզերական թռիչքները մասսաներին կառավարելու համար հնարք են և այլն, և այլն․․․ Պարզվեց բթության քննություն եմ հանձնում, չկարողացավ իր հանճարեղ փաստարկներով էդ ամենն ապացուցել, հակաճառեցի մինչև վերջ, քննությունն անցա։ Բայց էլ ավելի տխուր էր, որ պարզվեց մարդկանց մոտ 90 տոկոսը կուտն ուտում ա, սկսում իմացածին կասկածել․․․ չեմ հասկանում, ո՞նց ա էդքան շատ դեբիլների գտնում, որտեղի՞ց։

  19. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Varzor (17.07.2021), Աթեիստ (18.07.2021), Նաիրուհի (17.07.2021)

  20. #176
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բալենուց ընկել, ուշաթափվել էի, չգիտեմ ինչքան էդպես մնացի, արևը դիրքը փոխել էր, դրանից ենթադրեցի, որ երկար։ Ի՞նչ արեցի, գնացի, բերքահավաքը շարունակեմ։ Վերջերս իմ կյանքի բեկումնային մարդկանցից մեկն էլ հայտնվեց, մահացու հիվանդ է, բայց ինքնաթիռ է գնելու, իր տարերքն են էն պստիկ ինքնաթիռները։ Իր համար մեկ է՝ մի տարի կապրի, թե ուղեղի վիրահատության ոչ ենթակա հեմատոման վաղը իրեն կսպանի։ Իր կյանքի ամեն վայրկայնը ապրում է, թե լիաթոք աշխատում, թե հանգիստը շռնդալից կազմակերպում։ Չէ, ես իր նման չեմ, չեմ էլ դառնա երբևէ, բայց իրենից սովորել եմ չհանձնվել։ Դեռ հանուն հայրիկի մնում եմ տեղում դոփում, լճանում, բայց նոր էջ բացելուն արդեն պատրաստ եմ, գիրքս է գրեթե պատրաստ, ներսում մեռած արկածախնդրությունն աղաղակում է։ Պատրաստվում եմ էն մոտոյով էքսցենտրիկ պառավներից դառնալ, ընտանիք ու էրեխեք չեմ ուզում, ամբողջ կյանքում հարազատներիս ակնկալիքների տակ տրանսֆորմացվել եմ, հիմա արդեն իմ ակնկալիքներն են առաջին տեղում։ Հայրիկն ասում ա, էգոիստ եմ դարձել, իսկ ես ընդամենը մեծացել եմ էնքան, որ կարողանամ ինձ թույլ տալ թինեյջերական երազանքները կյանքի կոչել։

  21. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (24.07.2021), Sambitbaba (09.08.2021), Նաիրուհի (25.07.2021)

  22. #177
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ի՞նչ կլիներ, եթե 2016-ին ճյուղը չկոտրվեր։ Արմենը կհասկանա՞ր, որ ինքն էր ինձ կախում, բայց իր գլխիս սարքած վարկերով չէ, անգամ խանդի տեսարաններով ու բոլոր ձգտումներս առոչինչ անելով չէ, մանրուքներով։ Պատմում էի, թե ոնց եմ փոքր ժամանակ մոմը ջրի մեջ կաթեցրել ու պատկերներ ստացել, իսկ ինքը ամենավերջին բառերով հայհոյում էր, երբ պնդում էի, որ դա ոչ թե սատանիստական ծես էր, այլ մանկական զվարճանք ու հավեսով կկրկնեի։ Որ ինձ կախում էր ամեն անգամ, երբ իմ ճամփորդելու երազանքներից էի խոսում, սարեր մագլցելուց ու պարաշույտով թռիչքից, ինքն ինձ նվաստացնում էր, թե պոպուլիստական ու շաբլոն ինֆորմացիան իմ ուղեղը լվացել է, ես փչացած սերնդից եմ ու ինքս էլ չգիտեմ՝ ինչ եմ ուզում։ Հայրիկը կհասկանա՞ր, որ ինձ զուգահեռ ինքն էլ էր ինձ կախում, քանի որ երբ ես հուսահատ ասում էի, որ ինձ մոտ սկսել ա ոչ մի բան չստացվել, որ հոգեբանությունն էլ սխալ ընտրություն էր, ես պետք ա ռեժիսուրա ընդունվեի, ինքն ասում էր, որ բանկ գումար կգցի, ես դրանով կապրեմ, իմաստ չունի նվնվալ։ Ու տեղից էլ ես կամազուր փալաս էի, ավելի էր ամեն ձգտում իմ մեջ կոտրում, մինչև փշրվելս։ Ասում են՝ դեպրեսիան հենց էնպես չի անցնում։ 9-րդ դասարանի ձմռանը ես ամբողջ ձմեռ պառկեցի։ Նոր տարուց քիչ առաջ սկսվեց, ոչ մի բան չէի ուզում, արդեն իմ փոխարեն որոշել էին, որ իրավաբան եմ դառնալու։ Բյուրն ասում էր, որ դեպրեսիան իրան-իրան չի անցնում, վիրուս ա եղել։ Ես չգիտեմ՝ ինչ էր, բայց հիշում եմ, որ ամբողջ ընթացքում գեղարվեստական գրքեր էի կարդում, գրեթե ոչինչ չէի ուտում, բացի կճպած նարինջներից, որ թողում էին դռանս հետևում, քանի որ դուռս միշտ փակ էի պահում։ Դպրոց գնում էի բացակա, բացակա նստում դասերին, բացակա գալիս տուն, նորից պառկում։ Ավարտական քննությունից փախել էի։ Ժամը 11-ն էր, որ ներս թողեցին քննության, պատճառաբանությամբ, որ վատացել եմ։ Էդ առավոտ ինձ մեղադրում էին, որ ծուլացա ու մեդալի համար չպայքարեցի, իսկ ես էդ առավոտ մեռած էի, խամաճիկ էի, ով իր ցանկություններից հրաժարվել, ծնողների երազած զավակն էր դարձել ու ում մեջ վերջին անգամ եսը թպրտաց, մեռավ։ Ու ես չեմ կարող բողոքել, որ ծնողներս ինձ չէին սիրում, իրենք ինձ համար լավագույնն էին ուզում, բայց չգիտեին՝ որն է ինձ համար լավագույնը։
    Երեկ հայրիկին խոստովանում էի, որ փշրված եմ, որերջանկությունը խեղկատակություն ա ֆեյսբուքում, քանի որ փորձում են ընտանեկան գործի սայլը տեղից շարժել, գոնե մի քիչ ուշքի գա, առաջ գնա, իսկ իրականում միշտ եմ դժբախտ ու երջանիկ կլինեմ, եթե կարողանամ ինձ թափ տալ, ճանապարհորդել, նոր բաներ բացահայտել ու դրանց մասին գրել։ Հայրիկն ասաց, որ ինքը երջանիկ կլինի, եթե ես ավանդական հայկական ընտանիք ու երեխաներ ունենամ։
    - Հասկացա, դու երջանիկ կլինես, եթե ես դժբախտ լինեմ, - ասացի, սենյակից դուրս եկա։ Ամբողջ գիշեր հեկեկացի։
    Երևանյան գրքի փառատոնին գրական մրցույթ կար, գործ էի ուղարկել, հույսի հիվանդ առկայծում էր, որ էդ անիծյալ գումարը կշահեմ, հեծանիվ կառնեմ, մի երկու լաթ կառնեմ, տեղից էլ բոլոր կոշիկներս մնացին Արցախում, մի զույգ նորմալ կոշիկ ու մի պստիկ կոմֆորտ կավելանա իմ կյանքում։ Չհաղթեցի, բնականաբար, ես էդքան տաղանդավոր չեմ։
    Էս անգամ, եթե հասնեմ նրան, որ պարանը նորից պարանոցիս գցեմ, ամեն ինչ նախապես եմ ստուգելու, էս անգամ արդեն ոչ գերանը կկոտրվի, ոչ պարանը կկտրվի։

  23. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    CactuSoul (12.08.2021)

  24. #178
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տեսնես տարբերակ կա հարազատ ընկերների մահացու հիվանդությունները վերցնել, տանջամահ լինել, թեկուզ, բայց որ իրենք երջանիկ ու առողջ շարունակեն ապրել: Անհոգություն եմ խաղում, բայց երբ քնելիս մտքերիս հետ մենակ եմ մնում, անզորությունից ոռնում եմ, վերջին ամսվա ընթացքում մտերիմներից շաբաթը մեկը քաղցկեղի, գլխուղեղի անբուժելի հեմատոմայի ու սատանան գիտի թե էլ ինչի մասին ա հայտնում։ Չեմ ձգում, իմ խնդիրներից եմ նվնվում, բայց իրականում հիմա իրենց կյանքը իմ ամեն ինչից ու անգամ կյանքից էլ կարևոր ա ինձ համար։

  25. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (11.08.2021), CactuSoul (12.08.2021), Cassiopeia (10.08.2021), Sambitbaba (10.08.2021), Varzor (16.08.2021), Աթեիստ (10.08.2021)

  26. #179
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ոնց էր անձնական կյանքը խճճվել։ Ես էի խճճել, երևի էն Գորդյան հանգույցն էլ նախորդ կյանքերիցս մեկի գործն էր։ Երբեմն ասում էր, որ իր ամենալավ ընկերն եմ, երբեմն սիրային ակնարկներ հյուսում խոսքին։ Ու ես գրողի ծոցը չէի ուղարկում, քանի որ գրողի ծոցից հազիվ էր կենդանի հետ եկել ու ես անգամ աղոթել չէի կարող իր համար, քանի որ վաղուց դադարել եմ հավատալ մեծ ու ամենակարող ուժերի առկայությանն ու միջամտությանը։ Եթե Ասված լիներ էլ, ինքը պոֆիգիստ էր լինելու։
    Երբ գտա էն մարդուն, ում հետ երջանիկ կլինեմ, սկզբում ավելի շատ հաշվարկ էր, քան զգացմունք։ ՈՒ ես երազում էի, որ ինքը, թեկուզ պատերազմում հաշմված, թեկուզ ամբողջ կյանքում ինձ համար բեռ, բայց ինձ խնդրի, որ իր կողքին մնամ, չկայացնեմ ամուսնության անիծյալ որոշումը։
    Հիմա ես արդեն սիրում եմ, էլ հաշվարկ չկա, էն անհարմար պահն է, որ ինչքան ավելի եմ ճանաչում, ինչքան պակասում են լավ տպավորություն թողնելու իր փորձերն, այնքան ավելանում է իր անկեղծությունն ու իմ զգացմունքը։ Ու հիմա ես էլ չեմ երազում, այլ վախենում եմ, սարսափում, որ նախորդ կյանքից մեկը կգա ու կխնդրի հրաժարվել կյանքս սիրած էակիս հետ կապելու մտքից։ Ու ինչ որոշում էլ ես կայացնեմ, խղճիս հետ մնացած ամբողջ կյանքում հաշտ չեմ լինելու։ Ամեն նոր նամակից վեր եմ թռչում՝ մտածելով, թե էս մեկն իր մոտ վերադառնալու խնդրանքն է լինելու․․․ Ո՞նց յոլա գնամ խղճիս հետ, ախր երբ ասաց՝ ուզում եմ կռիվ գնամ, մեր տղերքի կողքին կանգնեմ, ես ասացի՝ գնա։

  27. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (12.09.2021), Cassiopeia (11.09.2021), Sambitbaba (13.09.2021), Աթեիստ (12.09.2021), Նաիրուհի (12.09.2021), Ուլուանա (11.09.2021)

  28. #180
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վաղն ամեն ինչ պաշտոնական կդառնա, մատանի ենք դնում։ Հայրիկի համար, իմ ու Հարի համար մեկ է, մեզանով լիներ, վաղն էլ կսկսեինք միասին ապրել։ Բայց ընտանիքը սկսել եմ կարևորել, հայրիկի քյառթու հայացքները սկսել եմ կարևորել, երևի սերը հենց սա է, որ լիքը զիջումների ես գնում՝ կողքիդ մարդիկ էլ երջանիկ լինեն։ Դեռ ընկճված ու դեպրեսիվ եմ, բայց առաջին անգամ կյանքում հանդիպել եմ մարդու, ով շատ լավ գիտի՝ դեպրեսիան ինչ է, ով օգնում է ինձ ճահճից դուրս գալ, ոչ թե մեղադրում, որ ճահճում եմ։ Առաջին անգամ հանդիպել եմ մարդու, ում կողքին ոչ թե երջանկություն եմ խաղում, այլ՝ երջանիկ եմ։

  29. Գրառմանը 16 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (03.10.2021), Cassiopeia (02.10.2021), erexa (11.10.2021), Fragile (04.10.2021), Freeman (03.10.2021), ivy (02.10.2021), Quyr Qery (05.10.2021), Sambitbaba (03.10.2021), Skeptic (04.10.2021), Tiger29 (03.10.2021), Աթեիստ (02.10.2021), Դեղին մուկիկ (11.10.2021), մարդ եղած վախտ (03.10.2021), Նաիրուհի (03.10.2021), Ներսես_AM (03.10.2021), Ուլուանա (03.10.2021)

Էջ 12 13-ից ԱռաջինԱռաջին ... 28910111213 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ռոզետտա առաքելություն / Rosetta mission
    Հեղինակ՝ Rhayader, բաժին` Բնական ու կիրառական գիտություններ
    Գրառումներ: 13
    Վերջինը: 16.06.2015, 01:16

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •