Այո
Ոչ
Չեմ կարող պատասխանել
Չեմ ուզում պատասխանել
Rhayader (14.01.2013)
Այո, թլպատումը կարող է զգալիորեն նվազեցնել հետագա հիվանդությունների՝ ՁԻԱՀ-ի, առնանդամի քաղցկեղի ևն, հավանականությունը: Էդ մասին կա ստույգ վիճակագրություն:
ՈՒ հարցում կազմելը, կարծում եմ, ճիշտ չէ. նման հարցերը քվեարկությամբ չեն որոշվում:
Non-militant atheist.
"Хотите, я разбужу для вас кота?" И. Бродский
Rhayader (15.01.2013), StrangeLittleGirl (15.01.2013), VisTolog (15.01.2013)
ՁԻԱՀ ի դեմ թլպատման պայքարի մասին ավելի մանրամասն![]()
Ձիահ-ի կամ Միավ-ի ռիսկերի նվազեցման մասին ես էլ եմ կարդացել ու իմ մի քանի գրառում վերև հղում արած հոդվածում դրա մասին խոսվում ա:
Ինչպես նաև արգանդի վզիկի քաղցկեղի հավանականությունն ա նվազեցնում կանանց մոտ:
Ես բժիշկ չեմ, բայց որքան կարդալուց հասկացա, թլիփի տակ կուտակվող ամեն ինչը լավ միջավայր ա առաջացնում նշված հիվանդությունների զարգացումը խթանող բացիլներ են մանրեներ են ինչ են դրանց համար:
Ես հակված եմ դրան հավատալու, քանի որ անգամ թլպատմանը դեմ խոսոեղներից կարելի է նման բան լսել:
Բայց ստեղ թեման շեղվել ա ոնց որ դրան գումարած հնարավորա, որ ճիշտ չենք հասկացել թեմայի նպատակը:
Եթե թլպատումը անում են անչափահասին ու իրա կամքին հակառակ, ես ինքս դեմ եմ, բայց եթե դա անում ա չափահաս մարդը, իր կամքով ու իր հիգինեայի համար, ես վստահ եմ, որ հիգենայի համար դա շատ կարևոր ու պիտանի բանա: Մանավանդ հիմիկվա բանակի ու մարդկանց անտեղյակության պայմաններում, երբ չափահաս ու գիտակից մարդը էնքան ինֆորմացիայի չի տիրապետում, որ անձնական հիգենան պաշտպանի:
Շաբաթը մեկ ա լողանում կամ լվացվում:
Հա տենց բաներ էլ ա անումբայց եթե լուրջ, ասեմ, որ հասկանում եմ ձեր արձագանքը, ինքս էլ տենց անլուրջ կվերաբերվեյի, եթե ուղղակի տեսած չլինեյի բազմաթիվ բուժված նորածինների: Իսկ ինչ վերաբերում ա այն մտքին, թե հիվանդություն չկա ուստի պետք չէ ոչինչ անել, նա ասում ա, միևնույն ա չթլպատված լինելը հետագայում կհանգեցնի միզասեռական հիվանդությունների:
Ընդհանուր առմամբ, քո գրածները նախընտրում եմ շրջանցել, այդպիսիքի արժեքի բացակայության պատճառով, բայց չդիմացա: ՄԻԱՎ-ի հարուցիչը վիրուսային բնույթ ունի, այն զարգացման միջավայրի կարիք չունի, իսկ նման «վիրահատությունն» իր էությամբ բավականին լավ միջոց է, ասենք, գործիքներից հեպատիտ-c կամ նույն ՄԻԱՎ վարակվելու համար, նամանավանդ եթե թլպատումը հիվանդանոցում չի իրականացվել: Բայց դե ինչ ասեմ, դու համարում ես, որ սեռական ցանկության ու զգայականության նվազումը թլպատումից հետո դրական երևույթ է: Լավ, լավ, չխանգարեմ![]()
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Շատբոյով, ո՞նց ես տեսել բազմաթիվ բուժված նորածինների: Հիմա իմ հերթն ա հարցնելու՝ դու բժի՞շկ ես (գիտեմ, որ չէ): Ռայը վերևում արդեն մի քանի ռիսկի մասին գրեց, ես էլ եմ գրել: Սրանք առնվազն կենսաբանության ու բժշկագիտության տրամաբանությամբ հիմնավորվող փաստարկներ են, իսկ թլպատման կողմնակիցները մենակ ինչ-որ վիճակագրությունից են խոսում, ոչ մի տրամաբանական հիմնավորում չեն բերում, ոչ էլ գոնե վիճակագրական թվեր, որ հավատանք:
Մի քանի հազար տարի թլպատվում էին միայն հրեաներն ու մահմեդականները, մեծ մասամբ: Ու մի քանի աֆրիկական ցեղ: Ու՞ր է վիճակագրությունը, որ հրեաները միզասեռական հիվանդություններով ավելի հազվադեպ են տառապել, քան այլ ազգերը:
Կոնկրետ սեռական հիվանդությունների համար, ահա վիճակագրություն ըստ տարածաշրջանների.
http://www.avert.org/std-statistics.htm
Տեսնում ենք, որ մերձսահարյան Աֆրիկայի մեծ մասամբ մահմեդական բնակչության 269 մլն. սեռահասուն մարդուն ընկնում է 32 մլն. սեռավարակ կրող մարդ: Հս. Ամերիկայում, որտեղ առը թե առանց ծնողի հատուկ պահանջի երեխային կթլպատեն, ու ով հակառակն է պնդում, կամ խաբված է, կամ ստում է, 156 մլն. սեռահասուն մարդուն ընկնում է ընդամենը 3 մլն. սեռավարակ կրող մարդ: Ինչից հետևություն՝ պահպանակը ինքնախեղումից ավելի լավ միջոց է սեռավարակների դեմ: Ու վերջ:
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
shatboyov (16.01.2013), StrangeLittleGirl (15.01.2013), VisTolog (15.01.2013)
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
VisTolog (15.01.2013)
Թլպատության կարիք որ չլինի, էդ անդերը լվացեք ժամանակին: Չլվանալու դեպքում էլ ամենաշատը թեթև բորբոքում ունենաք կամ սնկային հիվանդություն, բայց հաստատ ոչ ՁԻԱՀ կամ սիֆիլիս կամ ռակ: Պարզապես մարդիկ կան՝ սիրում են գեղեցիկ հնչող ախմախ գաղափարներով տառապել, ու ուրիշների մոտ տպավորություն ստեղծելու համար սրան-նրան բարդ բառերով վախեցնել ու տակից դուրս գալ, ասելով՝ ես բժիշկ չեմ, ամեն ինչ չեմ հասկանում, բայց որտեղ կարդացել եմ, խելոք մարդ էր գրել:
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Ուրեմն, թլպատման կողմնակիցների գործը ես արեցի ու գտա սա:
Հիմա առաջին հայացքից խոստումնալից ա թվում, բայց.
1. Հետերոսեքսուալ մշտական պարտնյոր ունեցողները սենց թե նենց ՄԻԱՎ-ի ռիսկի խումբ չեն կազմում
2. Հիվանդ կնոջից առողջ տղամարդուն վիրուսի փոխանցման հավանականությունը 0.01% ա: Ասենք թե թլպատումը նվազեցնում ա էդ հավանականությունը, սարքում ա 0.005%: Ինչ-որ բան փոխվե՞ց: Դրա համար արժե՞ մի հատ էլ ՄԻԱՎ-ով, պլյուս այլ հիվանդություններ վարակելու, առնանդամը վնասելու, ստից վարակների նկատմամբ զգայուն դարձնելու ռիսկի միջով անցնել, ինչ ա թե հիվանդ կնոջից վարակվելու հավանականությունը 0.01%-ից պիտի իջնի:
Իսկ հիմա իրոք գնամ: Տնաշեն, թեմա են բացել՝ անդերի ծերից կտրել, թե չկտրել: Քիչ է մնում էդ անդերը կտրեք, դրեք բուռը, դարդ շինեք, ասած Սերգեյ Դանիելյանը:
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Artgeo (15.01.2013), StrangeLittleGirl (15.01.2013), Տրիբուն (15.01.2013)
Շեքսիպիրը իր պիեսներից մեկում գրել է՝ թլպատել, թե՞ չթլպատել՝ սա է խնդիրը
Հուլիոս Կեսարն ասել է...Եկա, տեսա, թլպատեցի
Գնա թլպատվի՝ արի սիրեմ
և այլն![]()
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ