User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 14 համարի արդյունքները՝ ընդհանուր 14 հատից

Թեմա: Ingression

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,065
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լավն էր, Ռուֆ, բայց իմ կարծիքով մարդ պիտի էն լեզվով գրի, որով մտածում է. էդ շատ ազդում է ամբողջ ստեղծագործության վրա:

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    StrangeLittleGirl (07.01.2013), Ռուֆուս (07.01.2013)

  3. #2
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    42
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժող, ապրեք կարծիքների համար, ինձ համար շատ կարևոր ա:

    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Լավն էր, Ռուֆ, բայց իմ կարծիքով մարդ պիտի էն լեզվով գրի, որով մտածում է. էդ շատ ազդում է ամբողջ ստեղծագործության վրա:
    Ռիփ, համաձայն եմ քո հետ: Մեկը ես Ակումբում տեղադրված անգլերեն ստեղծագործություններից ոչ մեկը չեմ հավանել, որովհետև ինչքան էլ ստեղծագործողը փորձի վարժ գրել, մեկ ա երևում ա, որ լեզվին կատարյալ չի տիրապետում լավ գործ գրելու համար: Ու գիտեմ, որ իմ գրածի մեջ էլ լիքը լեզվական ու ոճական սխալներ կան ու անհարթ մասեր, բայց վերևներում նշեցի, որ սկզբում փորձել էի հայերեն գրել ու չստացվեց, դրա համար գրեցի էն լեզվով որով որ էդ պահին մտածում էի: Բայց ամեն դեպքում իմ կարծիքով լեզվի պահը էդքան էլ ահավոր չի ու կուտվի:
    I may be paranoid but no android!

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    ivy (07.01.2013)

  5. #3
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    42
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում impression-ի խոսքերից Նայել գրառումը
    Ռուֆ, ապրես, լավն էր: սկզբի մասում մենակ փչացրեց քո գրած I realized the horrible truth-ը, որտև մինչև էդ դու ընթերցողին չէիր պատրաստել, ընթերցողը սկի խաբար չէր, որ էդ կանաչ լույսը ահավոր մի բան ա: ու հետո պարզվեց, որ ահավոր բան էլ չի
    Ռուֆ լավն էր, մենակ թե շատ էր կոնսպեկտած, ասենք պարզ չէր, թե ինքը ոնց էր պորտալների բացումն ապահովում, ինչ պրինցիպով էին ընտրվում պորտալները, էն մնացած կանաչիկները ինչ էին անում ընդհանրապես, ու ինքը որ տենց դեմքոտ տիպ էր, բայց ասենք սաղ գիշեր մնաց զիբիլի ամանի հետևը կուչ էկած: ինձ տրամաբանությունն էր պակասում, որ լրիվ սիրեի էս գործը, չեմ ասում, թե տրամաբանություն չկար, հենց էդ ա որ կար, բայց դու դրա մասին չես ուզում պատմել սենց ոնց որ դու քո մտքում օրենքները հորինել ես, ընթեցողն էլ թող յոլա գնա, հավատա քո ասած ամեն մի բառին: չհավատացի լիքը տեղ, թե չէ ընդհանուր լավն էր
    Ingression-ը սկսել եմ գրել ամենավերջից, քիչ քիչ հետ գալով, մինչև հասա առաջին երկու օրերին, որոնք ամենադժվարն էր գրելը: Ու անընդհատ ինձ հույս էի տալիս, որ ասելիքս ամբողջական կլինի ու բովանդակության մեջ տրամաբանական կապերը ուժեղ լինեին ու բացթողումները քիչ կլինեն: Բայց պարզվեց էդքան էլ մոտս լավ չի ստացվել Resistance-ի պահով շատ մեծ բացթողում եմ արել, պատմվածքը պիտի նախաբան ունենար, որտեղ պիտի մի քիչ կապույտների մասին գրեի, իրենք ովքեր են ու ընդհանրապես ինչի համար են պայքարում ու ոնց իմացան ingression-ի մասին ու որոշեցին պայքարել դրա դեմ, բայց մի քիչ խզբզալուց հետո մոտս էդքան էլ հաջող չստացվեց, համ էլ պատմվածքը ահավոր երկարեց, դրա համար կապույտների վրով խոշոր հաշվով թռա: Պորտալների պահն էլ լավ չեմ նկարագրել, Shaper-ի պորտալները պատմական կամ մշակութային նշանակություն ունեցող վայրերում են գտնվում (արձաններ, հին շինություններ և այլն), որովհետև դրանք որպես քաղաքակրթության ամենակարևոր մասնիկներ սիգնալներ են ուղարկում տիեզերք, որով էլ Shaper-ը գտել էր երկիր մոլորակը:

    Իսկ ընդհանուր առմամբ պատմվածքում ինձ համար ամենակարևորը «ի շրջանս յուր» գաղափարն էր, ու ուզեցել էի ավելի շատ դրա վրա կենտրոնանալ, իսկ պորտալ բացել փակելը, կանաչների ու կապույտների կռիվները Shaper-ի համար էդքան էլ կարևոր չէին, անկախ ամեն ինչից ինքը հաղթելու էր, իր նպատակը Void-ից դուրս գալն էր ու ուրիշին իր տեղը նստեցնելը: Ու նույնիսկ կարևոր էլ չէ, թե Ingression-ից հետո Երկիր մոլորակում ինչ ա լինելու, նոր Ադամ ու Եվա կամ նախամարդ է ստեղծվելու, թե ոչ մի բան էլ չի կատարվելու

    Չգիտեմ ինչքանով կարողացա ասելիքս բացատրել:

    Իսկ կարծիքի համար շատ շնորհակալ եմ ու հաշվի կառնեմ, քո կարծիքը իմ համար շատ կարևոր ա
    I may be paranoid but no android!

  6. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Claudia Mori (08.01.2013), impression (07.01.2013), Sagittarius (07.01.2013)

  7. #4
    Troll mode: On Sagittarius-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Հասցե
    Գերմանիա
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,213
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կարդացի վերջապես: Շատ սահուն, հեշտ կարդացվում էր:

    Լիքը հետաքրքիր գաղափարներ կային, բայց ամեն ինչը շատ հակիրձ, բլից կերպով էր ներկայացվել՝ դրա համար շատ բաներ կարող են կլիշեների տպավորություն թողնել /հատկապես ընտրյալի պահը/, եթե նորմալ չբացատրվի:

    Ինչ-որ մի տեսակ ամեն ինչ արագ ա բացահայտվում, պարզ դառնում, առևղծվածի տեղ չի մնում. երկու բառ Shaperի հետ փոխանակելուց՝ «հա, լավ, պարզ ա, ես ընտրյալն եմ ու պետք է պորտալներ ամրացնեմ» /էս պահը կարող է մերթընդմերթ կկնվող հալուցինացիանների ընթացքում պարզ դառնա, բայց դե էտ դեպքում էլ տեքստի ծավալը շատ ավելի երկար պետք է լինի/, կամ շատ ավելի արագ ա ու հանգիստ ա գլխի ընկնում, որ աշխարհի վերջը եկավ:

    Բայց դե դու էն մարդն ես, որի միջոցով ես Նիլ Գեյմանին եմ ծանոթացել, ուստի համոզված եմ, որ առանց իմ ասելու էլ էս վերևի նշածները վերընթերցելու դեպքում կնկատես: Կարծում եմ՝ սա լավ «blueprint» ա, ու ավելի շատ ժամանակ և հավես հատկացնելու դեպքում ստեղծածդ աշխարհի հիման ավելի ծավալուն ու ամբողջական գործ կարող ես գրել:

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ռուֆուս (07.01.2013)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •