User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 3 համարի արդյունքները՝ ընդհանուր 3 հատից

Թեմա: Աշխարհի սկիզբ (հերիք է էլի, ինչքա՞ն կարելի է :D )

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    33
    Գրառումներ
    5,753
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Աշխարհի սկիզբ (հերիք է էլի, ինչքա՞ն կարելի է :D )

    Մրցույթի քվեարկության փուլ չհասնելու իրավունք իհարկե ուներ պատմվածքատիպ գրվածքս, բայց չմոռանանք, որ գոյություն ունենալու իրավունք էլ ունի))) Ու Ակումբում տեղադրելու միակ նպատակը հենց նրա գոյությունը պահպանելն է

    18.12.12թ.
    «Երեք օրից ենթադրյալ «Աշխարհի վերջն է»: Դեռ չեմ կողմնորոշվել. ավելի շատ ուզո՞ւմ եմ, որ այն իրական լինի, թե՞ ոչ: Իհարկե գլոբալ առումով այն ոչինչ չի փոխի. ուղղակի տարիներ անց Երկիր էլ կգան վերացած քաղաքակրթության որևէ հետք գտնելու հույսով… «Աշխարհի վերջը» հավանաբար աշխարհում հավասարություն հաստատելու միակ տարբերակն է: Հետաքրքիր է հավասարության համար հավերժ պայքարի մեջ մտած մարդիկ գոնե պատկերացնո՞ւմ են, թե ինչ տեղի կունենա, եթե նրանք հասնեն իրենց նպատակին…»:

    - Պապի՜կ, ճաշը պատրաստ է:
    - Եկա, բալե՛ս, - ծերունին փակեց խունացած օրագիրն ու պինգվինի նման օրորվելով քայլեց դեպի խոհանոց, որտեղ, լայն ժպիտը դեմքին, նրան դիմավորեց Լիլիթը՝ Արամ պապի թոռնուհին:
    - Քո սիրելի ճաշից է, պապի՛կ, ոսպով ապուր, ինչքա՞ն լցնեմ,- ու ինչքան հնարավոր էր տեղավորել ափսեի մեջ՝ լցրեց:
    «Իսկը Տատի կտորն է», - գոհունակությամբ նկատեց Արամ պապն ու կեղծ նեղսրտած տոնով դիմեց Լիլիթին, - Բա ես էդքանն ուտո՞ղ եմ:
    - Կուտես, կուտես: Պապի՛կ, էդ ի՞նչ ես կարդում. էլի ձեր «Ակումբի երեխեքի» գրքերի՞ց է երևի:
    - Չէ, բալե՛ս, Տատիկիդ ջահել տարիների օրագիրն է…
    - Ոնց էլ չի ալարել էդքան գրի ձեռքով… Էդ ժամանակ մտքագրիչ չկա՞ր:
    - Չէ՛, մարդիկ դեռ էսքան ալարկոտ չէին էն ժամանակ: Համ էլ թղթի վրա գրելուց ճիշտը չկա՝ ոչ վիրուս կընկնի, ոչ էլ պատահաբար կջնջես...
    - Պապի՛կ, իսկ Տատիկի հետ որտե՞ղ ես ծանոթացել:
    - Յոգայի ֆեդերացիայում: Առաջին անգամ էի գնացել պարապմունքի՝ դեռ կես ժամ պիտի սպասեի, միջանցքում քայլում էի, տեսնեմ մի սիրունիկ աղջիկ է նստած, Զինկևիչի «Կյանքը սիրում է նրանց, ովքեր սիրում են կյանքը» գիրքն է կարդում, դե ես էլ սիրունիկ աղջիկների ու հոգեբանական գրքերի նկատմամբ թուլություն ունեի. մոտեցա, ծանոթացանք…

    19.12.12թ.
    «Հոգնել եմ քննություններից: Հատկապես դատաբժշկական փորձաքննություններից ու միայն թղթի վրա գործող օրենքներից: Ախր ես գիտեի, որ երբեք էլ իրավաբան չեմ դառնալու, չնայած մի քանի ամսից դիպլոմ կունենամ՝ իրավաբանի որակավորումով: Միայն մեկ դրական կողմ ունի էդ դիպլոմը. ծնողներս կուրախանան: Հույս ունեմ, որ դրանից հետո գոնե կհասկանան, որ մեծ եմ արդեն ու ժամանակն է, որ ինքս որոշեմ ինչով զբաղվել և վերջ ի վերջո ինչ մասնագետ դառնալ: Ախր նրանք չգիտեն, որ ես լավ հոգեբան կարող եմ դառնալ… Ու չնայած սկզբում դժվար կլինի, բայց կարծում եմ կստացվի համոզել, որ հոգեբանության ֆակուլտետում շարունակեմ ուսումս:
    Հ.Գ.
    Մի՜ քիչ հույս ունեմ, որ «Աշխարհի վերջն» իրական է և ստիպված չեմ լինի կուրսայինս ավարտին հասցնել»:

    20.12.12թ.
    «Շանսերը նման են «Սպիտակ ձիով ասպետի»՝ երբեք չեն երևում նրանց, ովքեր նստած իրենց են սպասում: Ինչպես «Ասպետի» ճակատին գրված չէ «ԱՍՊԵՏ»՝ շանսերն էլ ակնհայտ չեն: Տարբերությունն էլ այն է, որ ամեն ինչ շանս է: «Աշխարհի վերջն» էլ շանս է. ինչ-որ բան փոխելու շանս: Ու կարծում եմ հենց դրանում է նրա իմաստը, որ խորհելու տեղիք է տալիս: Իսկ ի՞նչ է աշխարհը. այն ամենը, ինչ ես տեսնում եմ, լսում եմ, զգում եմ, պատկերացնում եմ, երազում եմ: Դա ԻՄ աշխարհն է: Ու քանի որ այն ունի շա՜տ թերություններ, օգտվելով այն փաստից, որ այն կախված է ինձնից, ես կարող եմ որոշ բաներ փոխել նրանում: Ու արդյունքում կստացվի, որ «Իմ հին աշխարհի» վերջն եկել է: Ու ինչպես (առանց խորը ընկալելու էդ արտահայտության իմաստը) շատերը կրկնում են, որ «Ամեն ինչի վերջ նոր բանի սկիզբ է», իմ «Հին աշխարհի վերջն» էլ կլինի իմ «Նոր աշխարհի սկիզբը»: Ու քանի որ աշխարհը մի օրում չի կառուցվում՝ հնից կվերցնեմ կարևոր երևույթներն ու մարդկանց, իսկ մնացածը կկառուցեմ այդ հիմքի վրա: Իսկ ի՞նչը կուզենայի փոխել առաջնային: Ժամերով անկապ կոմպի մոտ նստելը… Ազատ ժամանակս ռացիոնալ օգտագործելուց կսկսեմ. հոգեբանություն կուսումնասիրեմ, Յոգայի պարապմունքների կգնամ… »:

  2. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (05.01.2013), CactuSoul (16.01.2013), Freeman (06.01.2013), laro (06.01.2013), Moonwalker (05.01.2013), Ruby Rue (06.01.2013), Sagittarius (05.01.2013), Ամմէ (06.01.2013), Անվերնագիր (06.01.2013)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Էվոլյուցիա. Սկիզբ
    Հեղինակ՝ Սամ-Քլայն, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 11
    Վերջինը: 30.10.2013, 20:13
  2. Պոեզիա. Լուսին Ամարա-Միայն սկիզբ ու ընթացք
    Հեղինակ՝ Lusinamara, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 220
    Վերջինը: 22.01.2012, 14:07
  3. Գրառումներ: 43
    Վերջինը: 10.11.2011, 11:09
  4. Սկիզբ / Inception (2010)
    Հեղինակ՝ Sagittarius, բաժին` Կինո
    Գրառումներ: 28
    Վերջինը: 18.09.2010, 22:23
  5. Վարդան Այգեկցի (12-րդ դ.-ի վերջ-13-րդ դ.-ի սկիզբ)
    Հեղինակ՝ Լեռնցի, բաժին` Հայ գրականություն
    Գրառումներ: 2
    Վերջինը: 05.06.2010, 17:45

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •