1–ին տարբերակ. «Աշխարհի սկիզբը»- StrangeLittleGirl
2–րդ տարբերակ. «Ուվալնյատի օրը - 2»- impression
3–րդ տարբերակ. «Վերջիվերջո»- Նարինե Կռոյան
4–րդ տարբերակ. «Կապույտ ճնճղուկների արահետը»- Տաիշա Աբելար
5–րդ տարբերակ. «Սոմնիում»- ivy
6–րդ տարբերակ. «Աշխարհի սկիզբը-2»- Մերի Մկրտչյան
7–րդ տարբերակ. «Աշխարհի սկիզբը–3»- Սահականուշ Արոյան
8–րդ տարբերակ. «Իկարո»- Արէա
9–րդ տարբերակ. «Մահացած կնոջ աչքերը»- Նառա Վարդանյան
10–րդ տարբերակ. «Աշխարհի սկիզբը-4»- Ռուզան Ազիզյան
11–րդ տարբերակ. «Աշխարհի սկիզբը-5»- Հայկ Պողոսյան
12–րդ տարբերակ. «Հավերժական «վտարում»»- Սոֆիա Օհանյան
13–րդ տարբերակ. «Երբ աշխարհը մանուկ էր»- Հովիկ Մխիթարյան
14–րդ տարբերակ. «Եթե աշխարհի վերջը լինի առաջիկա կիրակի»- Արփի Ոսկանյան
Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267
kivera (16.01.2013)
Մեֆ ջան, երկու օր ա էս գրառումդ կարդում եմ, ուզում եմ մի սխալ բան գտնեմ, կռիվ անեմ հետդ, էն էլ չեմ գտնում: Լրիվ ճիշտ ես ասում, ես էն անգամ սխալ էի հասկացել միտքդ, ես քննարկումների ժամանակ մի տեղ նշել եմ որ կարծես ոչ թե գործողությունների հետևես, այլ գործողությունների մասին պատմողին: Հերոսները կենդանի չեն ստացվել, որովհետև հերոսների մասին համարյա խոսք չկա, ամեն ինչ թռուցիկ ու մակերեսային ա: Ես ինձ մխիթարում եմ իբր էն ամենը ինչ մտածել էի, պատմվածքի սահմաններում տեղավորել չէի կարող, բայց դե վստահ էլ չեմ, որ եթե պատմվածքի փոխարեն վեպ լիներ կկարողանայի լուծել էդ խնդիրը:
Ես հորինել էի Ասսարի աշխատանքի նկարագրությունը մինչև պատերազմը, մարդկանց փոխհարաբերությունները, հայտնագործությունները, անհաջողությունները, հետո պատերազմի սկիզբը, ընթացքը, Ասսարի գործողությոուններն էդ ժամանակ, կոլեկտիվի ցրվելը, մարդկանց նոր աշխատատեղերում պահվածքը, էլի հերոսներ պետք է լինեին էդ ընթացքում ում մասին կպատմեի: Սեմի ու Կիլանայի հանդիպումը, Գորի Ամեբիսը, ծանոթությունը, համատեղ աշխատանքը, կոնֆլիկտները, բաժանումը: Սեմի մենակ մնալը, միայնակ աշխատելը, մտածմունքները, զգացողությունները: Կիլանայի մասին պիտի ահագին պատմեի: Տիեզերանավը: Իկարոյից հեռանալը, ճանապարհը, երկրին մոտենալը: Հետո ահագին պետք ա լիներ նոր մոլորակի ուսումնասիրությունը, հարմարվելը, նոր կյանք սկսելը: Բայց դե էս ամեն ինչը մտքումս էր մենակ, սրանցից մենակ մի էջ բան էի գրել, ժամանակ չէր լինում շարունակելու:
Հետո էս ամեն ինչը կոնսպեկտեցի, իբր պատմվածք ստանալու համար, էն էլ ստացվեց էն, ինչ ստացվեց: Որ ասում ես նկարագրությունները կարող էիր պակասացնել, էս մտքի հետ մի քիչ համաձայն չեմ, ախր առանձնապես նկարագրություն չկար էլ, ամենակարճ եղանակող փորձել էի հիմնական կետերը միացնել իրար. մինչ պատերազմ - պատերազմ - պատերազմից հետո - գիշեր - առավոտ - գիշեր - երկիր: Առանց էս կետերից որևէ մեկի պատմվածքն ընդհանրապես անհասկանալի կլիներ: Էն վերջի կտորները հենց էդ անհասկանլի լինելու վախից էի ավելացրել: Բայց դե ընթացքում մարդկանց էլ պետք է ուշադրության կենտրոնում պահեի, էդ ճիշտ ես ասում:
CactuSoul (17.01.2013), Mephistopheles (17.01.2013), Sambitbaba (17.01.2013), Արուսյակ (19.01.2013), Գալաթեա (17.01.2013), Ուլուանա (17.01.2013)
Mephistopheles (17.01.2013), Sambitbaba (17.01.2013), Արէա (17.01.2013)
Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)
Էջանիշներ