User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ո՞ր տարբերակ(ներ)ն եք հավանում

Քվեարկողներ
37. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • 1–ին տարբերակ. «Աշխարհի սկիզբը»- StrangeLittleGirl

    14 37.84%
  • 2–րդ տարբերակ. «Ուվալնյատի օրը - 2»- impression

    9 24.32%
  • 3–րդ տարբերակ. «Վերջիվերջո»- Նարինե Կռոյան

    4 10.81%
  • 4–րդ տարբերակ. «Կապույտ ճնճղուկների արահետը»- Տաիշա Աբելար

    6 16.22%
  • 5–րդ տարբերակ. «Սոմնիում»- ivy

    16 43.24%
  • 6–րդ տարբերակ. «Աշխարհի սկիզբը-2»- Մերի Մկրտչյան

    5 13.51%
  • 7–րդ տարբերակ. «Աշխարհի սկիզբը–3»- Սահականուշ Արոյան

    3 8.11%
  • 8–րդ տարբերակ. «Իկարո»- Արէա

    20 54.05%
  • 9–րդ տարբերակ. «Մահացած կնոջ աչքերը»- Նառա Վարդանյան

    1 2.70%
  • 10–րդ տարբերակ. «Աշխարհի սկիզբը-4»- Ռուզան Ազիզյան

    3 8.11%
  • 11–րդ տարբերակ. «Աշխարհի սկիզբը-5»- Հայկ Պողոսյան

    4 10.81%
  • 12–րդ տարբերակ. «Հավերժական «վտարում»»- Սոֆիա Օհանյան

    2 5.41%
  • 13–րդ տարբերակ. «Երբ աշխարհը մանուկ էր»- Հովիկ Մխիթարյան

    3 8.11%
  • 14–րդ տարբերակ. «Եթե աշխարհի վերջը լինի առաջիկա կիրակի»- Արփի Ոսկանյան

    8 21.62%
Մի քանի ընտրության հնարավորությամբ հարցում
Էջ 70 72-ից ԱռաջինԱռաջին ... 206066676869707172 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1,036 համարից մինչև 1,050 համարի արդյունքները՝ ընդհանուր 1070 հատից

Թեմա: Հավաքածու մրցույթ -2. Աշխարհի սկիզբը

  1. #1036
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    Ապրես, սաղ հանճարներից առաջ ես, մանավանդ էն նարդիվաններով-ից…

    Կարդացել եմ ու մի հատ խնդրանք ունեմ, մյուս անգամ էդ բացատրությունն էլ հետը կներկայացնես մրցույթին որ օգնի…
    Չէ, Մեֆ, մյուս անգամ մրցույթին չեմ մասնակցի

  2. #1037
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Չէ, Մեֆ, մյուս անգամ մրցույթին չեմ մասնակցի
    Դե մասնակցի որ սովորես…

  3. #1038
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    Դե մասնակցի որ սովորես…
    Առանց մասնակցելու էլ կսովորեմ

  4. #1039
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Առանց մասնակցելու էլ կսովորեմ
    Հա, մեկ էլ առանց ջրի լողալ կսովորե… չես լսում…

  5. #1040
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա, մեկ էլ առանց ջրի լողալ կսովորե… չես լսում…
    Անհաջող համեմատություն

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ուլուանա (12.01.2013)

  7. #1041
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Անհաջող համեմատություն
    Օքեյ… անհաջող ա…

  8. #1042
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    Այվի ջան, ուրեմն շատ մանրամասն նկարագրել ու կառուցել էիր պատմվածքի սկզբի մասը… հետո բերում հասցնում ես էն մոմոենտին որ հանվում ա Անրին ու կանացի ֆակտոր ա առաջ գալիս որը սկզբում չկար կամ էլ խնամքով թաքցրած էր… դրանից հետո կանացի ֆակտորը կորում ա կարծես չի էլ եղել… դրա ազդեցությունը շեֆի վրա առավել ևս անհասկանալի ա… ի՞նչ եղավ Անրիի հանվելուց հետո մնաց անհասկանալի, այսինքն ոչ թե հարցի պատասխան չեղավ այլ ինտրիգն էլ չեղավ… Անրիի կին լինելն ինչո՞վ փոխեց ընթացքը, մենակ չսպանվելը քիչ ա ու համոզիչ չի… անձամբ ինձ թվաց որ պատմվածքը դրանից հետո պտի սկսեր… միգուցե էլդան պտի ավելլի ակտիվ լիներ…

    ՄԻ խոսքով սեքսուլ հանգուցալուծում ա առաջարկվել կարծես, բայց հետո ամաչել ես երևի
    Մեֆ, Անրին լեզբի էր. էդ ոչ մի ձևով թաքցված չէր պատմվածքում, ուղղակի նենց էլ չէր, որ ակնհայտ գրելու կարիք լիներ: Սեքսուալ կոնտեքստը աչքը մտցնելը էստեղ պարտադիր չէր, տեղից էլ ենթադրելի էր: Գրված էր, որ ինքը սիրում է կանանց ու ուզում է ապրել կանանց հետ: Եվ քանի որ չէր հավատում «երկարատև հարաբերություններին», ուզում էր տարին մեկ հինգ կին հավաքեր գլխին, նրանց ուզածները լրիվ կատարեր, ինքն էլ համ իրեն լավ զգար, որ տենց հերոս է, համ էլ հետները լավ ժամանակ անցկացներ: Ու նաև ասում էր, որ էդպիսի կանանց գտնելը, որ համաձայնեն դրան, էդքան էլ հեշտ բան չէր:

    Հիմա շեֆի հարցը: Նա գազազած էկել էր իր կնոջը տարած տղամարդու հարցերը լուծելու. կսպաներ, թե չէր սպանի, եթե անգամ տղամարդ լիներ, դժվար է ասել: Բայց քանի որ տղամարդ իրականում չկար, շեֆը մեծ անակնկալի էկավ: Գուցե տղամարդու դեպքում էլ իրականում մի երկու հատ քիթ մռթին հասցնելով հանգստանար, չգիտենք: Փաստն էն է, որ շեֆը չսատկացրեց Անրիին: Ինձ որ լսես, կարծում եմ՝ հարցը հենց նրա կին լինելն էր: Հաստատ կան էդպիսի տղամարդիկ, որ հակառակորդի մեջ կին գտնելով, առանձնապես շատ չեն խառնվում իրար կամ գոնե ոչ էնքան, որքան էն դեպքում, եթե նա տղամարդ լիներ: Ու տենց էդ շեֆը մի հատ էլ հասցրեց Անրիի քիթ մռութին, թքեց, թողեց գնաց:
    Իսկ Անրին էլ հասկացավ, որ էդ երազանքի աշխարհ ունենալն էդքան էլ անվտանգ բան չի, չարժի էլ կրակի հետ խաղ անել: Բայց դե քանի որ կարմիր կովը կաշին չի փոխում, ուշքի գալուն պես, որոշեց, որ մի հատ նորը արժի ստեղծել:
    Էդքանը, արի էլ չխորանանք
    Վերջին խմբագրող՝ ivy: 12.01.2013, 23:31:

  9. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (12.01.2013), CactuSoul (12.01.2013), Malxas (13.01.2013), Sagittarius (13.01.2013), StrangeLittleGirl (12.01.2013), Դավիթ (13.01.2013), Ուլուանա (12.01.2013)

  10. #1043
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեֆ, Անրին լեզբի էր. էդ ոչ մի ձևով թաքցված չէր պատմվածքում, ուղղակի նենց էլ չէր, որ ակնհայտ գրելու կարիք լիներ: Սեքսուալ կոնտեքստը աչքը մտցնելը էստեղ պարտադիր չէր, տեղից էլ ենթադրելի էր: Գրված էր, որ ինքը սիրում է կանանց ու ուզում է ապրել կանանց հետ: Եվ քանի որ չէր հավատում «երկարատև հարաբերություններին», ուզում էր տարին մեկ հինգ կին հավաքեր գլխին, նրանց ուզածները լրիվ կատարեր, ինքն էլ համ իրեն լավ զգար, որ տենց հերոս է, համ էլ հետները լավ ժամանակ անցկացներ: Ու նաև ասում էր, որ էդպիսի կանանց գտնելը, որ համաձայնեն դրան, էդքան էլ հեշտ բան չէր:
    Տղամարդն էլ կարա չհավատա երկարատև հարաբերություններին… դա սեքսուալ օրիենտացիայի հետ կապ չունի… ակնհայտ պետք ա գրվեր կամ էլ թաքցվեր, իմ կարծիքով, որովհետև կարար լավ ինտրիգ լիներ…


    Հիմա շեֆի հարցը: Նա գազազած էկել էր իր կնոջը տարած տղամարդու հարցերը լուծելու. կսպաներ, թե չէր սպանի, եթե անգամ տղամարդ լիներ, դժվար է ասել: Բայց քանի որ տղամարդ իրականում չկար, շեֆը մեծ անակնկալի էկավ: Գուցե տղամարդու դեպքում էլ իրականում մի երկու հատ քիթ մռթին հասցնելով հանգստանար, չգիտենք: Փաստն էն է, որ շեֆը չսատկացրեց Անրիին: Ինձ որ լսես, կարծում եմ՝ հարցը հենց նրա կին լինելն էր: Հաստատ կան էդպիսի տղամարդիկ, որ հակառակորդի մեջ կին գտնելով, առանձնապես շատ չեն խառնվում իրար կամ գոնե ոչ էնքան, որքան էն դեպքում, եթե նա տղամարդ լիներ: Ու տենց էդ շեֆը մի հատ էլ հասցրեց Անրիի քիթ մռութին, թքեց, թողեց գնաց:
    Իսկ Անրին էլ հասկացավ, որ էդ երազանքի աշխարհ ունենալն էդքան էլ անվտանգ բան չի, չարժի էլ կրակի հետ խաղ անել: Բայց դե քանի որ կարմիր կովը կաշին չի փոխում, ուշքի գալուն պես, որոշեց, որ մի հատ նորը արժի ստեղծել:
    Էդքանը, արի էլ չխորանանք
    Այվի, դու նենց ես գրել կարծես էդ կերպարները իրանք իրանց եկել մտել են քո պատմվածքի մեջ դու էլ խաբար չես ու ասում ես "փաստն էն ա"… դու կերպար ես ստեղծել ու ցանկալի ա որ իմանաս թե ինչ ա իրանց behavior-ը, սա իհարկե չի նշանակում որ իրանք կանեն էն ինչ դու ես ուզում… իրանք կանեն էն ինչի քո կերտած կերպարը ընդունակ ա ու դու պտի իմանաս… կամ էլ պտի ուսումնասիրես ու հասկանաս քո կերպարին որը ինչ որ տեղ ավտոնոմ վարք ունի, դու ես տվել էդ վարքը…

    հիմա գանք շեֆին… դու շեֆի պատասխանտվությունը վրայիցդ գցել ես… ի՞նչ ա նշանակում " կսպաներ, թե չէր սպանի, եթե անգամ տղամարդ լիներ, դժվար է ասել:"… դու երևի մի բան հաշվի չես առել… ինչի՞ մասին ա խոսքը… սեքսի՞, դավաճանությա՞ն, անկարողությա՞ն, թե երջանկության… ամեն դեպքում շեֆն էս ամեն ինչը ձախողել ա… տառացիորեն… ի՞նչ ա վերաբերմունքը տղամարդու էս դեպքում… սա ա քո պատմվածքի ինտրիգը, համուհոտը… իսկ դու վրայից թռնում ես ասում ես " կսպաներ, թե չէր սպանի, եթե անգամ տղամարդ լիներ, դժվար է ասել:"

    որևէ տղամարդ էս դեպքում չի թքի ու անցնի առաջ… չեմ ասում պտի սպաներ Անրիին… բայց հարցն էստեղ լրիվ ուրիշ դաշտ ա մտնում Մանավարդ որ Անրին կին ա… սա նաև Էլդայի մասին ա խոսում և պատմվածքի ֆոկուսը տեղափոխվում ա շեֆի վրա… դու ես տենց սարքել, բայց հետևից չես գնացել…

  11. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (13.01.2013), Sambitbaba (15.01.2013)

  12. #1044
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    Տղամարդն էլ կարա չհավատա երկարատև հարաբերություններին… դա սեքսուալ օրիենտացիայի հետ կապ չունի… ակնհայտ պետք ա գրվեր կամ էլ թաքցվեր, իմ կարծիքով, որովհետև կարար լավ ինտրիգ լիներ…
    Իսկ ես ասեցի՞, թե դա իր օրիենտացիայի հետ կապ ունե՞ր: Դա իր խառնվածքն էր: Ես կերպար էի ներկայացրել՝ օրիենտացիայով, աշխարհայացքով, խառնվածքով: Թե որքանով էի լավ ներկայացրել, էդ ուրիշ հարց է...

    Իսկ «դժվար է ասել» նշանակում է ես դա ոչ մի ձևով չեմ շեշտել. ամեն մարդ իր ենթադրությունները կարող է անել ու մտածել ոնց ուզում է:

    Մեֆ ջան, դու ի՞նչ ես ուզում
    Ես իմ պատմվածքի մեջ միայն էդքան իմաստ եմ դրել ու էդ ձևով գրել: Էլ ոչ մի ավել բան չկա, որ կարող եմ քեզ համար պարզաբանել...
    Մոռացի Անրիին էլ, շեֆին էլ, Էլդային էլ, անցի Արէայի հարցերին

  13. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (13.01.2013), Mephistopheles (13.01.2013), Sagittarius (13.01.2013), StrangeLittleGirl (13.01.2013), Ուլուանա (13.01.2013)

  14. #1045
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ ես ասեցի՞, թե դա իր օրիենտացիայի հետ կապ ունե՞ր: Դա իր խառնվածքն էր: Ես կերպար էի ներկայացրել՝ օրիենտացիայով, աշխարհայացքով, խառնվածքով: Թե որքանով էի լավ ներկայացրել, էդ ուրիշ հարց է...

    Իսկ «դժվար է ասել» նշանակում է ես դա ոչ մի ձևով չեմ շեշտել. ամեն մարդ իր ենթադրությունները կարող է անել ու մտածել ոնց ուզում է:

    Մեֆ ջան, դու ի՞նչ ես ուզում
    Ես իմ պատմվածքի մեջ միայն էդքան իմաստ եմ դրել ու էդ ձևով գրել: Էլ ոչ մի ավել բան չկա, որ կարող եմ քեզ համար պարզաբանել...
    Մոռացի Անրիին էլ, շեֆին էլ, Էլդային էլ, անցի Արէայի հարցերին
    օքեյ Այվի ջան, մոռացա…

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    ivy (13.01.2013)

  16. #1046
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ուրեմն նախ մե՜ծ շնորհակալություն իմ օգտին քվեարկողներին: Ամեն դեպքում, ինձ համար զարմանալի էր էսքան քլնգոցից հետո երրորդ տեղ գրավելը: Բայց մեկ ա, ես ահագին զարմացած եմ: Զարմացած եմ, որ էն ղժժիկ, ախմախ Գագոն մի ձայնի պակասությամբ երկրորդ տեղ գրավեց, իսկ էս գործը, որը լուրջ էր, շա՜տ ավելի լուրջ, գուցե իմ գրած ամենալուրջ գործը, էսքան քլնգոցների արժանացավ: Զարմացած եմ, որ Գագոյի մեջ չեղած տեղից մարդիկ խորը մտքեր էին փնտրում (իսկ էնտեղ ոչ մի խորը միտք չկար, ինչ կար, էդ էր), իսկ էս գործը, որի մեջ լիքը խորը մտքեր կային, էդքան մակերեսային քննադատությունների էր արժանանում:

    Շնորհակալություն Ամպին, որովհետև եթե ինքը չլիներ, արդեն իսկականից մտածելու էի, որ իսկականից էդքան անհասկանալի ա գրված, որ ոչ ոք բան չի հասկանում: Լիքը կարծիքներ հնչեցին, մեկն ուզում էր, որ մենակ հեքիաթը լիներ, մյուսը՝ որ մենակ ավելի ռեալիստականը լիներ: Մենակ Ամպն էր, որ հասկացավ՝ առանց մեկը մյուսի չի կարա: Ու հա, իրա քննադատությունն էլ լրիվ ընդունում եմ, իսկապես տեղին բաներ էր ասել: Որ վերջերս նորից կարդացի, իսկապես անցումները շատ կտրուկ էին: Շտապելուց էլ որոշ տեղերում տող բաց չէի թողել, լրիվ էր խառնվում իրար: Հա, ժող, էս գործի վրա չեմ հասցրել շատ աշխատել, թերություններ ունի, բայց չեմ կարծում, թե դրանք պիտի խանգարեին հասկանալուն:

    Ուրեմն ոնց որ ընթացքում մի անգամ փորձեցի սաղի ուշադրությունը հրավիրել դրա վրա, բայց շատերն անտեսեցին, էս գործը ստեղծողի ու ստեղծվողի մասին էր, էն մասին, որ պարզ չի՝ ով ա ում ստեղծել: Մեկը, համոզված լինելով, որ ինքն ա ստեղծել ինչ-որ բան, պարզում ա, որ իրա ստեղծողն ա իրան ստեղծել: Դրա համար շնորհակալ եմ Ամպին, որ հասկացավ էդ հարցը, ավելին՝ հասկացավ, որ պատմվածքում դա բաց ա թողած, ինքը ընտրեց իրա նախընտրած տարբերակը:

    Հետո նաև ստեղծվածի՝ կոնտրոլի տակից դուրս գալու մասին էր: Այ էն երկխոսությունները, որոնք շատերը ձանձրալի անվանեցին, հատուկ նրա համար էին, որ ցույց տան՝ ստեղծվածը Կայայի կոնտրոլի տակից դուրս ա էկել, էլ իրանը չի, էլ ինքը չի հասկանում՝ ինչ ա ստեղծել: Ամեն դեպքում, շնորհակալություն Գալին, որ չէր հավատացել հեռուստացույցով աշխարհին: Տենց էլ պետք ա լիներ: Կարծում էի՝ երկխոսությունները պարզ ասում են կոնտրոլից դուրս գալու մասին, էլ կարիք չկար բացատրական նախադասություն ավելացնելու, բայց փաստորեն չէ...

    Երրորդ միտքը երկու տարբեր սեռերի ստեղծողների ներկայացնելն էր ու իրանց՝ հակառակ սեռի օգնականների վարքը: Եթե տեսնում եք, երկու դեպքում էլ անկախ սեռից օգնում են, մասնակցում են ստեղծելուն, ոչ թե քլունգն առած հետևներից վազում, թե՝ թարգի: Որովհետև ստեղծողը հաստատ կթարգեր, եթե հենց իրանց կողքի մարդիկ ասեին՝ թարգի: Ուղղակի տենց դեպքեր գիտության մեջ ու արվեստում շատ եմ տեսել, ուզում էի բերել գրականություն: Չստացվեց:

    Չորրորդ միտքն անձնական ա, բայց դրա մասին վերջում:

    Մի հատ նախ վերջաբանից ու հեռուստացույցի ձյաձյայից խոսեմ: Ուրեմն հեռուստացույցի ձյաձյայից շատերը փոխված վարք էին սպասում: Իհարկե, կարելի էր դա անել՝ ցույց տալով հեռուստատեսության ոչ սկզբունքային լինելը: Բայց տվյալ դեպքում էդ ձյաձյայի նախատիպ Գոռ Թամազյանն էր, որի գոյությունը բացահայտել էի պատմվածքս գրելուց մի քանի օր առաջ ու որոշել անպայման իրան էլ մեջը մտցնել: Կարծում եմ՝ հասկանում եք, որ Գոռ Թամազյանը հաստատ կարծիքը չէր փոխի:

    Վերջաբանի մասին: Մեֆը ասում ա՝ բանալ էր, սպասելի: Մեֆ ջան, ախր հատուկ ես ոչ մի գերադրական բառ չեմ օգտագործել, հաջողությունը թողել եմ չափերի մեջ՝ Ինիին դարձնելով ոչ թե հանճար, այլ շարքային գրող, որը սկզբում դժվարությունների ա հանդիպում:

    Հիմա անդրադառնանք չորրորդին: Հա, ժող, ինձնից էլ էի բան դրել էս գործի մեջ: Դրա համար շնորհակալ եմ Ռիփին, որ տեսավ դա: Հա, ես անընդհատ դժվարությունների եմ հանդիպում գրելուց, հատկապես գրական մրցույթներում, բայց կողքիս միշտ կան ընկերներ, որոնք Տիկի նման քաջալերում են, խորհուրդներ տալիս, ու դրա համար անընդհատ նորից ու նորից եմ փորձում: Դրա համար շնորհակալություն էդ բոլոր ընկերներիս, բայց սա արդեն իսկապես վերջին փորձս էր:

    Ու խնդրում եմ՝ չասեք, թե ավելի լավ կարամ և այլն: Սա իմ լավագույնն էր, սրանից էն կողմ ես չեմ կարա, սրանից հետո ես սպառվել եմ: Էլ ոչ մի գրական մրցույթի չեմ մասնակցելու:

    Վերջում՝ հատուկ շնորհակալություն Կակտուսին գործս զիբիլ անվանելու համար:
    Բյուր ջան, you have too many ideas for one thing, for one story… դրա համար էլ սենց ա ստացվել… քեզ ամենահետաքրքրողը ավելի ա զգացվում

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sambitbaba (15.01.2013)

  18. #1047
    Troll mode: On Sagittarius-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Հասցե
    Գերմանիա
    Տարիք
    37
    Գրառումներ
    3,213
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    ...Այվի, դու նենց ես գրել կարծես էդ կերպարները իրանք իրանց եկել մտել են քո պատմվածքի մեջ դու էլ խաբար չես ու ասում ես "փաստն էն ա"… դու կերպար ես ստեղծել ու ցանկալի ա որ իմանաս թե ինչ ա իրանց behavior-ը, սա իհարկե չի նշանակում որ իրանք կանեն էն ինչ դու ես ուզում… իրանք կանեն էն ինչի քո կերտած կերպարը ընդունակ ա ու դու պտի իմանաս… կամ էլ պտի ուսումնասիրես ու հասկանաս քո կերպարին որը ինչ որ տեղ ավտոնոմ վարք ունի, դու ես տվել էդ վարքը…
    բացարձակ համաձայն չեմ: Ստեղծագործողները հաճախ են ստեղծում կերպարներ, որոնք հենց իրենց՝ ստեծողների, համար որոշ չափով առևղծված են մնում: Օրինակ՝ ինձ հենց այդպիսի կերպարներն են ամենաշատը դուր գալիս:

    Նույնն ա, ոնց որ Drive ֆիլմի սցենարիստից պահանջես, որ իմանա, թե վարորդը ով ա ու ինչ անցյալ ա ունեցել. ֆիլմի խորհրդավորությունը ամբողջովին կարժեզրկվի:

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    StrangeLittleGirl (13.01.2013)

  20. #1048
    Լիարժեք անդամ kivera-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.11.2012
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    107
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վերջը Բյուրին դարձնելու եք Հայաստանի 21-րդ դարի լավագույն գրողը
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    Սովորի իրանցից… տես իրանք ոնց են անում, դու էլ արա… դժվար չի…

  21. #1049
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բյուր ջան, ներվերդ անջատած ա, չէ՞:
    Օգնում ա:

  22. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    StrangeLittleGirl (13.01.2013), Ուլուանա (13.01.2013)

  23. #1050
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    Բյուր ջան, you have too many ideas for one thing, for one story… դրա համար էլ սենց ա ստացվել… քեզ ամենահետաքրքրողը ավելի ա զգացվում
    Դու ես դա զգացել: Չտեսա՞ր քանի հոգի ասեց, որ եթե մենակ հեքիաթը լիներ, ավելի լավ կլիներ: Ու համ էլ ի՞նչ գիտես ինձ ամենահետաքրքրողը որն ա: Իմ ամբողջ կյանքում հա մտածում եմ՝ ով ա ում ստեղծել:

    Մեջբերում Գալաթեա-ի խոսքերից Նայել գրառումը
    Բյուր ջան, ներվերդ անջատած ա, չէ՞:
    Օգնում ա:
    Հա, Գալ ջան, ուզում եմ տեսնեմ՝ ինչքան ա սենց շարունակելու

Էջ 70 72-ից ԱռաջինԱռաջին ... 206066676869707172 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հավաքածու մրցույթ–6
    Հեղինակ՝ Դավիթ, բաժին` Հավաքածու
    Գրառումներ: 187
    Վերջինը: 08.04.2014, 02:27
  2. Արձակ. Հավաքածու մրցույթ-6
    Հեղինակ՝ Դավիթ, բաժին` Հավաքածու
    Գրառումներ: 42
    Վերջինը: 14.11.2013, 02:58
  3. Արձակ. Հավաքածու մրցույթ-5
    Հեղինակ՝ Դավիթ, բաժին` Հավաքածու
    Գրառումներ: 72
    Վերջինը: 31.05.2013, 20:22
  4. Հավաքածու մրցույթ-4
    Հեղինակ՝ Դավիթ, բաժին` Հավաքածու
    Գրառումներ: 156
    Վերջինը: 16.04.2013, 14:38
  5. Հավաքածու մրցույթ -3
    Հեղինակ՝ Դավիթ, բաժին` Հավաքածու
    Գրառումներ: 23
    Վերջինը: 22.02.2013, 02:23

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •