Շնորհավորում եմ, Արեա ջան ու Այվի ջան: Կեցցեք դուք: Արեա ջան, քեզ արձակ գրած չէի տեսել, մտքովս էլ չէր անցնի, որ դու ես: Շատ ուրախ եմ, դու շատ գրիր, ոչ թե շատ կռվիր![]()
1–ին տարբերակ. «Աշխարհի սկիզբը»- StrangeLittleGirl
2–րդ տարբերակ. «Ուվալնյատի օրը - 2»- impression
3–րդ տարբերակ. «Վերջիվերջո»- Նարինե Կռոյան
4–րդ տարբերակ. «Կապույտ ճնճղուկների արահետը»- Տաիշա Աբելար
5–րդ տարբերակ. «Սոմնիում»- ivy
6–րդ տարբերակ. «Աշխարհի սկիզբը-2»- Մերի Մկրտչյան
7–րդ տարբերակ. «Աշխարհի սկիզբը–3»- Սահականուշ Արոյան
8–րդ տարբերակ. «Իկարո»- Արէա
9–րդ տարբերակ. «Մահացած կնոջ աչքերը»- Նառա Վարդանյան
10–րդ տարբերակ. «Աշխարհի սկիզբը-4»- Ռուզան Ազիզյան
11–րդ տարբերակ. «Աշխարհի սկիզբը-5»- Հայկ Պողոսյան
12–րդ տարբերակ. «Հավերժական «վտարում»»- Սոֆիա Օհանյան
13–րդ տարբերակ. «Երբ աշխարհը մանուկ էր»- Հովիկ Մխիթարյան
14–րդ տարբերակ. «Եթե աշխարհի վերջը լինի առաջիկա կիրակի»- Արփի Ոսկանյան
Շնորհավորում եմ, Արեա ջան ու Այվի ջան: Կեցցեք դուք: Արեա ջան, քեզ արձակ գրած չէի տեսել, մտքովս էլ չէր անցնի, որ դու ես: Շատ ուրախ եմ, դու շատ գրիր, ոչ թե շատ կռվիր![]()
Սրտանց շնորհավորում եմ հաղթողներին, ապրեք
Եկող մրցույթին արդեն իսկապես մասնակցելու եմ, որպեսզի զանազան ստեղծագործություններ ինձ վերագրելու տրադիցիան հանկարծ չկորչի …)) Բայց շատ չուրախանաք, որովհետև լրիվ որիշ ոճով եմ գրելու` ոչ մալխասական![]()
Ինչո՞ւ ես դու օրդ մաշում պասի հետ:
Գնա պանդոկ՝ ընկերացիր թասի հետ...
ivy (11.01.2013), Sambitbaba (15.01.2013), Ամմէ (11.01.2013), Դավիթ (12.01.2013)
Արէա ջան, Ռիփ ջան, շնորհավորանքներս
Ռիփ, դու էս ինչ շոու սարքեցիրԲայց որ ասում էի Արէան կա, ասում էիր...
Հիմա քանի սաղ բացահայտվել եմ, մի երկու րոպեից կասեմ ինչ պիտի ասեի:
ivy (11.01.2013)
Շնորհավորանքներս հաղթողներին![]()
ivy (11.01.2013)
Խայտառակ եղանք
Ուրեմն նախ մե՜ծ շնորհակալություն իմ օգտին քվեարկողներին: Ամեն դեպքում, ինձ համար զարմանալի էր էսքան քլնգոցից հետո երրորդ տեղ գրավելը: Բայց մեկ ա, ես ահագին զարմացած եմ: Զարմացած եմ, որ էն ղժժիկ, ախմախ Գագոն մի ձայնի պակասությամբ երկրորդ տեղ գրավեց, իսկ էս գործը, որը լուրջ էր, շա՜տ ավելի լուրջ, գուցե իմ գրած ամենալուրջ գործը, էսքան քլնգոցների արժանացավ: Զարմացած եմ, որ Գագոյի մեջ չեղած տեղից մարդիկ խորը մտքեր էին փնտրում (իսկ էնտեղ ոչ մի խորը միտք չկար, ինչ կար, էդ էր), իսկ էս գործը, որի մեջ լիքը խորը մտքեր կային, էդքան մակերեսային քննադատությունների էր արժանանում:
Շնորհակալություն Ամպին, որովհետև եթե ինքը չլիներ, արդեն իսկականից մտածելու էի, որ իսկականից էդքան անհասկանալի ա գրված, որ ոչ ոք բան չի հասկանում: Լիքը կարծիքներ հնչեցին, մեկն ուզում էր, որ մենակ հեքիաթը լիներ, մյուսը՝ որ մենակ ավելի ռեալիստականը լիներ: Մենակ Ամպն էր, որ հասկացավ՝ առանց մեկը մյուսի չի կարա: Ու հա, իրա քննադատությունն էլ լրիվ ընդունում եմ, իսկապես տեղին բաներ էր ասել: Որ վերջերս նորից կարդացի, իսկապես անցումները շատ կտրուկ էին: Շտապելուց էլ որոշ տեղերում տող բաց չէի թողել, լրիվ էր խառնվում իրար: Հա, ժող, էս գործի վրա չեմ հասցրել շատ աշխատել, թերություններ ունի, բայց չեմ կարծում, թե դրանք պիտի խանգարեին հասկանալուն:
Ուրեմն ոնց որ ընթացքում մի անգամ փորձեցի սաղի ուշադրությունը հրավիրել դրա վրա, բայց շատերն անտեսեցին, էս գործը ստեղծողի ու ստեղծվողի մասին էր, էն մասին, որ պարզ չի՝ ով ա ում ստեղծել: Մեկը, համոզված լինելով, որ ինքն ա ստեղծել ինչ-որ բան, պարզում ա, որ իրա ստեղծողն ա իրան ստեղծել: Դրա համար շնորհակալ եմ Ամպին, որ հասկացավ էդ հարցը, ավելին՝ հասկացավ, որ պատմվածքում դա բաց ա թողած, ինքը ընտրեց իրա նախընտրած տարբերակը:
Հետո նաև ստեղծվածի՝ կոնտրոլի տակից դուրս գալու մասին էր: Այ էն երկխոսությունները, որոնք շատերը ձանձրալի անվանեցին, հատուկ նրա համար էին, որ ցույց տան՝ ստեղծվածը Կայայի կոնտրոլի տակից դուրս ա էկել, էլ իրանը չի, էլ ինքը չի հասկանում՝ ինչ ա ստեղծել: Ամեն դեպքում, շնորհակալություն Գալին, որ չէր հավատացել հեռուստացույցով աշխարհին: Տենց էլ պետք ա լիներ: Կարծում էի՝ երկխոսությունները պարզ ասում են կոնտրոլից դուրս գալու մասին, էլ կարիք չկար բացատրական նախադասություն ավելացնելու, բայց փաստորեն չէ...
Երրորդ միտքը երկու տարբեր սեռերի ստեղծողների ներկայացնելն էր ու իրանց՝ հակառակ սեռի օգնականների վարքը: Եթե տեսնում եք, երկու դեպքում էլ անկախ սեռից օգնում են, մասնակցում են ստեղծելուն, ոչ թե քլունգն առած հետևներից վազում, թե՝ թարգի: Որովհետև ստեղծողը հաստատ կթարգեր, եթե հենց իրանց կողքի մարդիկ ասեին՝ թարգի: Ուղղակի տենց դեպքեր գիտության մեջ ու արվեստում շատ եմ տեսել, ուզում էի բերել գրականություն: Չստացվեց:
Չորրորդ միտքն անձնական ա, բայց դրա մասին վերջում:
Մի հատ նախ վերջաբանից ու հեռուստացույցի ձյաձյայից խոսեմ: Ուրեմն հեռուստացույցի ձյաձյայից շատերը փոխված վարք էին սպասում: Իհարկե, կարելի էր դա անել՝ ցույց տալով հեռուստատեսության ոչ սկզբունքային լինելը: Բայց տվյալ դեպքում էդ ձյաձյայի նախատիպ Գոռ Թամազյանն էր, որի գոյությունը բացահայտել էի պատմվածքս գրելուց մի քանի օր առաջ ու որոշել անպայման իրան էլ մեջը մտցնել: Կարծում եմ՝ հասկանում եք, որ Գոռ Թամազյանը հաստատ կարծիքը չէր փոխի:
Վերջաբանի մասին: Մեֆը ասում ա՝ բանալ էր, սպասելի: Մեֆ ջան, ախր հատուկ ես ոչ մի գերադրական բառ չեմ օգտագործել, հաջողությունը թողել եմ չափերի մեջ՝ Ինիին դարձնելով ոչ թե հանճար, այլ շարքային գրող, որը սկզբում դժվարությունների ա հանդիպում:
Հիմա անդրադառնանք չորրորդին: Հա, ժող, ինձնից էլ էի բան դրել էս գործի մեջ: Դրա համար շնորհակալ եմ Ռիփին, որ տեսավ դա: Հա, ես անընդհատ դժվարությունների եմ հանդիպում գրելուց, հատկապես գրական մրցույթներում, բայց կողքիս միշտ կան ընկերներ, որոնք Տիկի նման քաջալերում են, խորհուրդներ տալիս, ու դրա համար անընդհատ նորից ու նորից եմ փորձում: Դրա համար շնորհակալություն էդ բոլոր ընկերներիս, բայց սա արդեն իսկապես վերջին փորձս էր:
Ու խնդրում եմ՝ չասեք, թե ավելի լավ կարամ և այլն: Սա իմ լավագույնն էր, սրանից էն կողմ ես չեմ կարա, սրանից հետո ես սպառվել եմ: Էլ ոչ մի գրական մրցույթի չեմ մասնակցելու:
Վերջում՝ հատուկ շնորհակալություն Կակտուսին գործս զիբիլ անվանելու համար:
Վերջին խմբագրող՝ StrangeLittleGirl: 11.01.2013, 11:00:
Ինձ մի բան հանգիստ չի տալիս. ոնց կարող էր Հավաքածուի թե անցյալ, թե էս մի մրցույթում քվեարկողների թիվը նույնը լիներ՝ 37. քվեարկողներն էլ նույն մարդիկ չեն ախր![]()
StrangeLittleGirl (11.01.2013), Դավիթ (12.01.2013)
Բյուր, ես մինչև էսօր չեմ իմացել, որ հեղինակը դու ես, բայց մնացած առումներով ինչ որ գրել ես, հասկացել էի գրածիցդ: Այսինքն եթե քո նպատակը էդ բաները հասկացնելն էր, մոտդ լավ ստացվել ա, նույնիսկ գիտեի, որ հեռուստացույցի ձյաձյան Գոռ Թամազյանն ա: Ու զգացվում էր, որ հեղինակը գրել իմացող մարդ ա: Ստեղ մնում էր արդեն էն, թե ինչի մասին ա գրված: Ու էդ «ինչի մասինը» ինձ չգրավեց, էդքան բան:
Եթե նեղացել ես ինձնից, ուրեմն էլ ոչ մի անգամ էս մրցույթների ժամանակ կարծիքս չեմ գրի, համենայն դեպս հատ-հատ ամեն ստեղծագործության մասին չեմ գրի: Ինձ հեչ պետք չի, որ էն մարդիկ, ում սիրում եմ, ինձնից նեղանան![]()
ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…
Ամմէ (11.01.2013)
Էս նեղանալ-նեղացնել շուխուռները դադարացրեք, ինչ կլինի: Եթե նույնիսկ ինչ-որ մարդիկ ինչ-որ մարդկանց քննարկումներից նեղվել են, էդ հաստատ չպիտի անդրադառնա հետագա մրցույթներին մասնակցելու կամ առավել ևս՝ Ակումբում գրել-չգելու վրա...
CactuSoul (11.01.2013), Ingrid (11.01.2013), Malxas (11.01.2013), Sambitbaba (15.01.2013), Srtik (11.01.2013), StrangeLittleGirl (11.01.2013), Ամմէ (11.01.2013), Արէա (11.01.2013), Տրիբուն (11.01.2013)
Բյուրի հետ համաձայն չեմ այն պահով, որ սա իր առավելագույնն էր և դրանից լավ չի կարող: Որքան էլ հեղինակը տաղանդավոր լինի, միևնույն է, արձակում հաջողության կհասնի միմիայն աշխատասիրության շնորհիվ:
Ամեն դեպքում 3 -րդ տեղն էլ մրցանակային է, թեպետ էս անգամ փող չկա մեջըԱյնպես որ քեզ էլ եմ շնորհավորում
![]()
Ինչո՞ւ ես դու օրդ մաշում պասի հետ:
Գնա պանդոկ՝ ընկերացիր թասի հետ...
Ingrid (11.01.2013), Sambitbaba (15.01.2013), Ամմէ (11.01.2013)
CactuSoul (11.01.2013), ivy (11.01.2013), Sambitbaba (15.01.2013), Շինարար (11.01.2013)
Ես մի բան հասկացա. այսուհետ ստեղծագործությունների մասին կարծիք գրելիս (չնայած առհասարակ էլ) պիտի ավելի պատասխանատու լինեմ: Ներողություն եմ խնդրում բոլոր հեղինակներից՝ որակումներիս համար: Իրոք երևի մի բան էն չի հետս վերջերս, շատ կոպիտն եմ դարձել:
Մանավանդ որ մտածում եմ՝ ես հաստատ էդքան գրել չէի կարողանա, համենայն դեպս մտքի, սյուժեի, երևակայության առումով: Հա, էլի եմ ասում՝ իմ ճաշակով ստեղծագործություն չկար, բայց մեկ է, շատ էի կոպիտ ու գիտակցում եմ, որ դրա բարոյական իրավունքը չեմ վաստակել: Կներեք:
![]()
ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…
Ամմէ (11.01.2013)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ