4–րդ տարբերակ. «Կապույտ ճնճղուկների արահետը»
Էս տարբերակն արդեն դիսկվալիֆիկացիա եղավ հեղինակի կողմիցդոպինգ օգտագործելուինտերնետում արդեն գոյություն ունեցող նյութ ներկայացնելու պատճառով, բայց դե էս պատմվածքի մասին էլ գրեմ:
Հենց կարդացի «քանիցս», քիչ էր մնում հենց դրանով էլ ավարտեի ընթերցումը: Բայց դե առաջ գնացի...
Ես հասկանում եմ, որ ամեն մեկն իր գրելու ոճն ունի, բայց կան բառեր, որ ուղղակի կուլ չեն գնում: Ու դա պիտի ամեն մեկի համար առաջին խնդիրը լինի. էնպես գրել, որ ընթերցողը սահելով առաջ գնա, այլ ոչ թե սայթաքի ամեն բառի վրա ու արդեն մոռանա էլ, թե ինչ էր կարդում: Էկեք մի քիչ ավելի զգույշ լինենք բառերի հետ, ինչ կլինի...
Էդպես կարդալով առաջ գնացի հեղինակի կողմից հորինած ոլոր-մոլոր արահետով, որն ինձ համար ահագին դժվարանցանելի էլ, ճիշտն ասած, և դեռ չէի էլ հասցրել մի կարգին հասկանալ՝ ուր եմ, ինչ եմ, մեկ էլ հոպ՝ հարված գոտկատեղից ներքև: Ինչ ասեմ: Եթե խուճուճ-մուճուճ գրվածքի մեջ մեկ էլ տնքոց ու օրգազմ է հայտնվում, դա դեռ չի նշանակում, թե գործը խիստ ժամանակակից է, համարձակ ու օրիգինալ:
5–րդ տարբերակ. «Սոմնիում»
Ինձ ամենաշատ դուր եկած տարբերակն է: Թե ինչի չքվեարկեցի սրա օգտին, թող մնա իմ խղճի վրա...
Սահուն էր, սյուժե կար, Ադամ-Եվա ու աշխարհի վերջ թեմաներից հեռու էր, հասկանալի-մարդավարի լեզվով էր գրված, աչք ծակող զիզի-բիզի բառեր չկային, ոչ էլ ծակ փիլիսոփայություն, նորմալ պատմվածք էր: Էսքանը հերիք է, որ ես ասեմ՝ ինքն է:
Հաջողություն եմ մաղթում հեղինակին:
Էջանիշներ