User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ո՞ր տարբերակ(ներ)ն եք հավանում

Քվեարկողներ
37. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • 1–ին տարբերակ. «Աշխարհի սկիզբը»- StrangeLittleGirl

    14 37.84%
  • 2–րդ տարբերակ. «Ուվալնյատի օրը - 2»- impression

    9 24.32%
  • 3–րդ տարբերակ. «Վերջիվերջո»- Նարինե Կռոյան

    4 10.81%
  • 4–րդ տարբերակ. «Կապույտ ճնճղուկների արահետը»- Տաիշա Աբելար

    6 16.22%
  • 5–րդ տարբերակ. «Սոմնիում»- ivy

    16 43.24%
  • 6–րդ տարբերակ. «Աշխարհի սկիզբը-2»- Մերի Մկրտչյան

    5 13.51%
  • 7–րդ տարբերակ. «Աշխարհի սկիզբը–3»- Սահականուշ Արոյան

    3 8.11%
  • 8–րդ տարբերակ. «Իկարո»- Արէա

    20 54.05%
  • 9–րդ տարբերակ. «Մահացած կնոջ աչքերը»- Նառա Վարդանյան

    1 2.70%
  • 10–րդ տարբերակ. «Աշխարհի սկիզբը-4»- Ռուզան Ազիզյան

    3 8.11%
  • 11–րդ տարբերակ. «Աշխարհի սկիզբը-5»- Հայկ Պողոսյան

    4 10.81%
  • 12–րդ տարբերակ. «Հավերժական «վտարում»»- Սոֆիա Օհանյան

    2 5.41%
  • 13–րդ տարբերակ. «Երբ աշխարհը մանուկ էր»- Հովիկ Մխիթարյան

    3 8.11%
  • 14–րդ տարբերակ. «Եթե աշխարհի վերջը լինի առաջիկա կիրակի»- Արփի Ոսկանյան

    8 21.62%
Մի քանի ընտրության հնարավորությամբ հարցում
Էջ 62 72-ից ԱռաջինԱռաջին ... 1252585960616263646566 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 916 համարից մինչև 930 համարի արդյունքները՝ ընդհանուր 1070 հատից

Թեմա: Հավաքածու մրցույթ -2. Աշխարհի սկիզբը

  1. #916
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շնորհավորում եմ, Արեա ջան ու Այվի ջան: Կեցցեք դուք: Արեա ջան, քեզ արձակ գրած չէի տեսել, մտքովս էլ չէր անցնի, որ դու ես: Շատ ուրախ եմ, դու շատ գրիր, ոչ թե շատ կռվիր

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (11.01.2013), Արէա (11.01.2013)

  3. #917
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Չէ, հակառակը՝ ոչ մանկական, բարդ ու գրքային բառեր ։

    Ստեղծագործություններիցդ կարդացել եմ մեկ էն արյուն հանձնելու մասին պատմվածքը, մեկ էլ սարսափ ժանրի մրցույթին ներկայացված տարբերակը։

    Ո՞նց թե։ Ես հենց սկզբից էի գրել։


    Իսկ դու էդ ի՞նչ հույսերով էիր եկել որ ։
    Կարդացել ես ամենաաննշանները, որոնք զվարճանքի համար եմ գրել:

    Երևի սկզբում ուշադիր չեմ կարդացել:

    Իսկ Այվին շատ սիրունիկ մկնիկ է, նկարը տեսել եմ
    Ինչո՞ւ ես դու օրդ մաշում պասի հետ:
    Գնա պանդոկ՝ ընկերացիր թասի հետ...

  4. #918
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սրտանց շնորհավորում եմ հաղթողներին, ապրեք

    Եկող մրցույթին արդեն իսկապես մասնակցելու եմ, որպեսզի զանազան ստեղծագործություններ ինձ վերագրելու տրադիցիան հանկարծ չկորչի …)) Բայց շատ չուրախանաք, որովհետև լրիվ որիշ ոճով եմ գրելու` ոչ մալխասական
    Ինչո՞ւ ես դու օրդ մաշում պասի հետ:
    Գնա պանդոկ՝ ընկերացիր թասի հետ...

  5. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (11.01.2013), Sambitbaba (15.01.2013), Ամմէ (11.01.2013), Դավիթ (12.01.2013)

  6. #919
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Արէա ջան, Ռիփ ջան, շնորհավորանքներս

    Ռիփ, դու էս ինչ շոու սարքեցիր Բայց որ ասում էի Արէան կա, ասում էիր...

    Հիմա քանի սաղ բացահայտվել եմ, մի երկու րոպեից կասեմ ինչ պիտի ասեի:

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    ivy (11.01.2013)

  8. #920
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    23.11.2012
    Գրառումներ
    23
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շնորհավորանքներս հաղթողներին

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    ivy (11.01.2013)

  10. #921
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,737
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Խայտառակ եղանք

  11. #922
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ուրեմն նախ մե՜ծ շնորհակալություն իմ օգտին քվեարկողներին: Ամեն դեպքում, ինձ համար զարմանալի էր էսքան քլնգոցից հետո երրորդ տեղ գրավելը: Բայց մեկ ա, ես ահագին զարմացած եմ: Զարմացած եմ, որ էն ղժժիկ, ախմախ Գագոն մի ձայնի պակասությամբ երկրորդ տեղ գրավեց, իսկ էս գործը, որը լուրջ էր, շա՜տ ավելի լուրջ, գուցե իմ գրած ամենալուրջ գործը, էսքան քլնգոցների արժանացավ: Զարմացած եմ, որ Գագոյի մեջ չեղած տեղից մարդիկ խորը մտքեր էին փնտրում (իսկ էնտեղ ոչ մի խորը միտք չկար, ինչ կար, էդ էր), իսկ էս գործը, որի մեջ լիքը խորը մտքեր կային, էդքան մակերեսային քննադատությունների էր արժանանում:

    Շնորհակալություն Ամպին, որովհետև եթե ինքը չլիներ, արդեն իսկականից մտածելու էի, որ իսկականից էդքան անհասկանալի ա գրված, որ ոչ ոք բան չի հասկանում: Լիքը կարծիքներ հնչեցին, մեկն ուզում էր, որ մենակ հեքիաթը լիներ, մյուսը՝ որ մենակ ավելի ռեալիստականը լիներ: Մենակ Ամպն էր, որ հասկացավ՝ առանց մեկը մյուսի չի կարա: Ու հա, իրա քննադատությունն էլ լրիվ ընդունում եմ, իսկապես տեղին բաներ էր ասել: Որ վերջերս նորից կարդացի, իսկապես անցումները շատ կտրուկ էին: Շտապելուց էլ որոշ տեղերում տող բաց չէի թողել, լրիվ էր խառնվում իրար: Հա, ժող, էս գործի վրա չեմ հասցրել շատ աշխատել, թերություններ ունի, բայց չեմ կարծում, թե դրանք պիտի խանգարեին հասկանալուն:

    Ուրեմն ոնց որ ընթացքում մի անգամ փորձեցի սաղի ուշադրությունը հրավիրել դրա վրա, բայց շատերն անտեսեցին, էս գործը ստեղծողի ու ստեղծվողի մասին էր, էն մասին, որ պարզ չի՝ ով ա ում ստեղծել: Մեկը, համոզված լինելով, որ ինքն ա ստեղծել ինչ-որ բան, պարզում ա, որ իրա ստեղծողն ա իրան ստեղծել: Դրա համար շնորհակալ եմ Ամպին, որ հասկացավ էդ հարցը, ավելին՝ հասկացավ, որ պատմվածքում դա բաց ա թողած, ինքը ընտրեց իրա նախընտրած տարբերակը:

    Հետո նաև ստեղծվածի՝ կոնտրոլի տակից դուրս գալու մասին էր: Այ էն երկխոսությունները, որոնք շատերը ձանձրալի անվանեցին, հատուկ նրա համար էին, որ ցույց տան՝ ստեղծվածը Կայայի կոնտրոլի տակից դուրս ա էկել, էլ իրանը չի, էլ ինքը չի հասկանում՝ ինչ ա ստեղծել: Ամեն դեպքում, շնորհակալություն Գալին, որ չէր հավատացել հեռուստացույցով աշխարհին: Տենց էլ պետք ա լիներ: Կարծում էի՝ երկխոսությունները պարզ ասում են կոնտրոլից դուրս գալու մասին, էլ կարիք չկար բացատրական նախադասություն ավելացնելու, բայց փաստորեն չէ...

    Երրորդ միտքը երկու տարբեր սեռերի ստեղծողների ներկայացնելն էր ու իրանց՝ հակառակ սեռի օգնականների վարքը: Եթե տեսնում եք, երկու դեպքում էլ անկախ սեռից օգնում են, մասնակցում են ստեղծելուն, ոչ թե քլունգն առած հետևներից վազում, թե՝ թարգի: Որովհետև ստեղծողը հաստատ կթարգեր, եթե հենց իրանց կողքի մարդիկ ասեին՝ թարգի: Ուղղակի տենց դեպքեր գիտության մեջ ու արվեստում շատ եմ տեսել, ուզում էի բերել գրականություն: Չստացվեց:

    Չորրորդ միտքն անձնական ա, բայց դրա մասին վերջում:

    Մի հատ նախ վերջաբանից ու հեռուստացույցի ձյաձյայից խոսեմ: Ուրեմն հեռուստացույցի ձյաձյայից շատերը փոխված վարք էին սպասում: Իհարկե, կարելի էր դա անել՝ ցույց տալով հեռուստատեսության ոչ սկզբունքային լինելը: Բայց տվյալ դեպքում էդ ձյաձյայի նախատիպ Գոռ Թամազյանն էր, որի գոյությունը բացահայտել էի պատմվածքս գրելուց մի քանի օր առաջ ու որոշել անպայման իրան էլ մեջը մտցնել: Կարծում եմ՝ հասկանում եք, որ Գոռ Թամազյանը հաստատ կարծիքը չէր փոխի:

    Վերջաբանի մասին: Մեֆը ասում ա՝ բանալ էր, սպասելի: Մեֆ ջան, ախր հատուկ ես ոչ մի գերադրական բառ չեմ օգտագործել, հաջողությունը թողել եմ չափերի մեջ՝ Ինիին դարձնելով ոչ թե հանճար, այլ շարքային գրող, որը սկզբում դժվարությունների ա հանդիպում:

    Հիմա անդրադառնանք չորրորդին: Հա, ժող, ինձնից էլ էի բան դրել էս գործի մեջ: Դրա համար շնորհակալ եմ Ռիփին, որ տեսավ դա: Հա, ես անընդհատ դժվարությունների եմ հանդիպում գրելուց, հատկապես գրական մրցույթներում, բայց կողքիս միշտ կան ընկերներ, որոնք Տիկի նման քաջալերում են, խորհուրդներ տալիս, ու դրա համար անընդհատ նորից ու նորից եմ փորձում: Դրա համար շնորհակալություն էդ բոլոր ընկերներիս, բայց սա արդեն իսկապես վերջին փորձս էր:

    Ու խնդրում եմ՝ չասեք, թե ավելի լավ կարամ և այլն: Սա իմ լավագույնն էր, սրանից էն կողմ ես չեմ կարա, սրանից հետո ես սպառվել եմ: Էլ ոչ մի գրական մրցույթի չեմ մասնակցելու:

    Վերջում՝ հատուկ շնորհակալություն Կակտուսին գործս զիբիլ անվանելու համար:
    Վերջին խմբագրող՝ StrangeLittleGirl: 11.01.2013, 11:00:

  12. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ingrid (11.01.2013), ivy (11.01.2013), Malxas (11.01.2013), Sambitbaba (15.01.2013), Ամպ (11.01.2013), Արէա (11.01.2013), Արուսյակ (11.01.2013), Ռուֆուս (11.01.2013)

  13. #923
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինձ մի բան հանգիստ չի տալիս. ոնց կարող էր Հավաքածուի թե անցյալ, թե էս մի մրցույթում քվեարկողների թիվը նույնը լիներ՝ 37. քվեարկողներն էլ նույն մարդիկ չեն ախր

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    StrangeLittleGirl (11.01.2013), Դավիթ (12.01.2013)

  15. #924
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,463
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բյուր, ես մինչև էսօր չեմ իմացել, որ հեղինակը դու ես, բայց մնացած առումներով ինչ որ գրել ես, հասկացել էի գրածիցդ: Այսինքն եթե քո նպատակը էդ բաները հասկացնելն էր, մոտդ լավ ստացվել ա, նույնիսկ գիտեի, որ հեռուստացույցի ձյաձյան Գոռ Թամազյանն ա: Ու զգացվում էր, որ հեղինակը գրել իմացող մարդ ա: Ստեղ մնում էր արդեն էն, թե ինչի մասին ա գրված: Ու էդ «ինչի մասինը» ինձ չգրավեց, էդքան բան:

    Եթե նեղացել ես ինձնից, ուրեմն էլ ոչ մի անգամ էս մրցույթների ժամանակ կարծիքս չեմ գրի, համենայն դեպս հատ-հատ ամեն ստեղծագործության մասին չեմ գրի: Ինձ հեչ պետք չի, որ էն մարդիկ, ում սիրում եմ, ինձնից նեղանան
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ամմէ (11.01.2013)

  17. #925
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս նեղանալ-նեղացնել շուխուռները դադարացրեք, ինչ կլինի: Եթե նույնիսկ ինչ-որ մարդիկ ինչ-որ մարդկանց քննարկումներից նեղվել են, էդ հաստատ չպիտի անդրադառնա հետագա մրցույթներին մասնակցելու կամ առավել ևս՝ Ակումբում գրել-չգելու վրա...

  18. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (11.01.2013), Ingrid (11.01.2013), Malxas (11.01.2013), Sambitbaba (15.01.2013), Srtik (11.01.2013), StrangeLittleGirl (11.01.2013), Ամմէ (11.01.2013), Արէա (11.01.2013), Տրիբուն (11.01.2013)

  19. #926
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բյուրի հետ համաձայն չեմ այն պահով, որ սա իր առավելագույնն էր և դրանից լավ չի կարող: Որքան էլ հեղինակը տաղանդավոր լինի, միևնույն է, արձակում հաջողության կհասնի միմիայն աշխատասիրության շնորհիվ:
    Ամեն դեպքում 3 -րդ տեղն էլ մրցանակային է, թեպետ էս անգամ փող չկա մեջը Այնպես որ քեզ էլ եմ շնորհավորում
    Ինչո՞ւ ես դու օրդ մաշում պասի հետ:
    Գնա պանդոկ՝ ընկերացիր թասի հետ...

  20. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ingrid (11.01.2013), Sambitbaba (15.01.2013), Ամմէ (11.01.2013)

  21. #927
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Malxas-ի խոսքերից Նայել գրառումը

    Իսկ Այվին շատ սիրունիկ մկնիկ է, նկարը տեսել եմ
    Մալխաս ջան, էն սրտիկը լուրջ չընդունես, ես տենց շատերին եմ «սիրում»

  22. #928
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Մալխաս ջան, էն սրտիկը լուրջ չընդունես, ես տենց շատերին եմ «սիրում»
    Արդեն ուշ է
    Ինչո՞ւ ես դու օրդ մաշում պասի հետ:
    Գնա պանդոկ՝ ընկերացիր թասի հետ...

  23. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (11.01.2013), ivy (11.01.2013), Sambitbaba (15.01.2013), Շինարար (11.01.2013)

  24. #929
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,463
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես մի բան հասկացա. այսուհետ ստեղծագործությունների մասին կարծիք գրելիս (չնայած առհասարակ էլ) պիտի ավելի պատասխանատու լինեմ: Ներողություն եմ խնդրում բոլոր հեղինակներից՝ որակումներիս համար: Իրոք երևի մի բան էն չի հետս վերջերս, շատ կոպիտն եմ դարձել:
    Մանավանդ որ մտածում եմ՝ ես հաստատ էդքան գրել չէի կարողանա, համենայն դեպս մտքի, սյուժեի, երևակայության առումով: Հա, էլի եմ ասում՝ իմ ճաշակով ստեղծագործություն չկար, բայց մեկ է, շատ էի կոպիտ ու գիտակցում եմ, որ դրա բարոյական իրավունքը չեմ վաստակել: Կներեք:
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  25. #930
    Լիարժեք անդամ kivera-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.11.2012
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    107
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իսկ հետաքրքիրա, եթե հեղինակներին չճանաչեիք էս խոստովանությունը կանեիք?
    Մեջբերում CactuSoul-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես մի բան հասկացա. այսուհետ ստեղծագործությունների մասին կարծիք գրելիս (չնայած առհասարակ էլ) պիտի ավելի պատասխանատու լինեմ: Ներողություն եմ խնդրում բոլոր հեղինակներից՝ որակումներիս համար: Իրոք երևի մի բան էն չի հետս վերջերս, շատ կոպիտն եմ դարձել:
    Մանավանդ որ մտածում եմ՝ ես հաստատ էդքան գրել չէի կարողանա, համենայն դեպս մտքի, սյուժեի, երևակայության առումով: Հա, էլի եմ ասում՝ իմ ճաշակով ստեղծագործություն չկար, բայց մեկ է, շատ էի կոպիտ ու գիտակցում եմ, որ դրա բարոյական իրավունքը չեմ վաստակել: Կներեք:

  26. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ամմէ (11.01.2013)

Էջ 62 72-ից ԱռաջինԱռաջին ... 1252585960616263646566 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հավաքածու մրցույթ–6
    Հեղինակ՝ Դավիթ, բաժին` Հավաքածու
    Գրառումներ: 187
    Վերջինը: 08.04.2014, 02:27
  2. Արձակ. Հավաքածու մրցույթ-6
    Հեղինակ՝ Դավիթ, բաժին` Հավաքածու
    Գրառումներ: 42
    Վերջինը: 14.11.2013, 02:58
  3. Արձակ. Հավաքածու մրցույթ-5
    Հեղինակ՝ Դավիթ, բաժին` Հավաքածու
    Գրառումներ: 72
    Վերջինը: 31.05.2013, 20:22
  4. Հավաքածու մրցույթ-4
    Հեղինակ՝ Դավիթ, բաժին` Հավաքածու
    Գրառումներ: 156
    Վերջինը: 16.04.2013, 14:38
  5. Հավաքածու մրցույթ -3
    Հեղինակ՝ Դավիթ, բաժին` Հավաքածու
    Գրառումներ: 23
    Վերջինը: 22.02.2013, 02:23

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •