User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ո՞ր տարբերակ(ներ)ն եք հավանում

Քվեարկողներ
37. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • 1–ին տարբերակ. «Աշխարհի սկիզբը»- StrangeLittleGirl

    14 37.84%
  • 2–րդ տարբերակ. «Ուվալնյատի օրը - 2»- impression

    9 24.32%
  • 3–րդ տարբերակ. «Վերջիվերջո»- Նարինե Կռոյան

    4 10.81%
  • 4–րդ տարբերակ. «Կապույտ ճնճղուկների արահետը»- Տաիշա Աբելար

    6 16.22%
  • 5–րդ տարբերակ. «Սոմնիում»- ivy

    16 43.24%
  • 6–րդ տարբերակ. «Աշխարհի սկիզբը-2»- Մերի Մկրտչյան

    5 13.51%
  • 7–րդ տարբերակ. «Աշխարհի սկիզբը–3»- Սահականուշ Արոյան

    3 8.11%
  • 8–րդ տարբերակ. «Իկարո»- Արէա

    20 54.05%
  • 9–րդ տարբերակ. «Մահացած կնոջ աչքերը»- Նառա Վարդանյան

    1 2.70%
  • 10–րդ տարբերակ. «Աշխարհի սկիզբը-4»- Ռուզան Ազիզյան

    3 8.11%
  • 11–րդ տարբերակ. «Աշխարհի սկիզբը-5»- Հայկ Պողոսյան

    4 10.81%
  • 12–րդ տարբերակ. «Հավերժական «վտարում»»- Սոֆիա Օհանյան

    2 5.41%
  • 13–րդ տարբերակ. «Երբ աշխարհը մանուկ էր»- Հովիկ Մխիթարյան

    3 8.11%
  • 14–րդ տարբերակ. «Եթե աշխարհի վերջը լինի առաջիկա կիրակի»- Արփի Ոսկանյան

    8 21.62%
Մի քանի ընտրության հնարավորությամբ հարցում
Էջ 3 72-ից ԱռաջինԱռաջին 12345671353 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 31 համարից մինչև 45 համարի արդյունքները՝ ընդհանուր 1070 հատից

Թեմա: Հավաքածու մրցույթ -2. Աշխարհի սկիզբը

  1. #31
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,711
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    4–րդ տարբերակ. Կապույտ ճնճղուկների արահետը

    Սկիզբը լավն էր: Հետաքրքիր ու գեղեցիկ էր համեղ օդով, փափուկ քարերով, շոկոլադե գետակով ու ծղոտե խրճիթով երկիրը: Էդ երկրի բնակիչներն աշխարհի ամենալավ մարդիկ են երևի: Բայց հետո էդ ի՞նչ կատարվեց, հը՞, հեղինակ ջան: Էդ ի՞նչ օրգազմախառը բազմանկյունների մեջ ես ընկել: Հլը շուտ դրա տակից դուրս արի ու հայդա Կապույտ ճնճղուկների արահետ: Կփոխես վերջն ու աշխարհիդ սկզբի նման գեղեցիկ վերջ կհորինես, արքայազնով, բանով
    Սա կիսակատակ իհարկե, ընդհանուր հասկանում եմ ինչ ես ուզում ասել: Որ մարմնով առօրյա հոգսերի մեջ լինելով, հոգով քո հորինած հեքիաթային երկրում ես: Բայց շատ կուզեմ, որ մարմնով էլ հնարավորինս հեքիաթում լինես
    Լավն էր: Շնորհակալություն:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ամմէ (04.01.2013)

  3. #32
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,711
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    11–րդ տարբերակ. Աշխարհի սկիզբը-5

    Եսիմ է: Երկար ու անհետաքրքիր պատմություն էր: Ճիշտ է, հեշտ էր կարդացվում ու շատ ձանձրալի չէր, բայց մի քիչ անիմաստ էր էլի: Էն որ կարդում, կարդում ես, ու վերջում ասում ես. հա ի՞նչ: Ոնց որ նստես, ինչ-որ մարդկանց կյանքից մի ոչ նշանակալից հատված նայես, սերիալի նման ինչ-որ: Արհեստական էին ստացվել կերպարները, մանավանդ Նատալին, իր հոգսերով ու բնավորությամբ հանդերձ: Մակերեսային պատմություն էր: Չհավանեցի: Ներողություն:

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    CactuSoul (08.01.2013)

  5. #33
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,711
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    5–րդ տարբերակ. Սոմնիում

    Հետաքրքիր էր: Օրիգինալ ու տարօրինակ մոտեցում էր թեմային: Պատմելու ոճը դուրս եկավ, ավարտն էլ բավականին անսպասելի էր, հեչ մտքովս չէր անցնի, որ Անրին կարող էր տղամարդ չլինել: Բայց չնայած էս ամեն ինչին, որպես թեմատիկ պատմվածք շատ չհավանեցի: Աշխարհի սկզբի նման ընկալում ու նկարագրություն չէի սպասում: Էլի եմ ասում, որ սա շատ սուբյեկտիվ կարծիք է, շատերին գուցե դուր գա, բայց անձամբ ինձ, սյուժեն որպես աշխարհի սկիզբ ընկալել չհաջողվեց: Որպես ուղղակի պատմվածք, վատը չէ, բայց ոչ էս թեմայում:

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (08.01.2013), Դավիթ (05.01.2013)

  7. #34
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,711
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    10–րդ տարբերակ. Աշխարհի սկիզբը - 4

    Սա էն տարբերակներից է, որ եկար խոսել չի հաջողվի, կամ պետք է դուր գա, կամ ոչ: Ինձ դուր չեկավ, որովհետև չհասկացա ինչի մասին էր պատմվածքը: Այլաբանություն էր, իրական նկարագրություն էր, հումոր էր, լուրջ էր, ինչ էր, գլուխ չհանեցի: Կարդալը հետաքրքիր էր, բայց ինչի՞ մասին էր. մարդիկ են ընկած՝ Ավարայրի ճակատամարտից, բանվոր գյուղացիական ապստամբությունից, ֆիդայիններ, զինվորներ, եսիմ ովքեր: Մեկի գլխից ուղեղը հոսում, չորանում ու երկաթի հոտ է արձակում, հրապարակ է աթոռներով, ու որ մեկը ոտքի կանգնի աշխարհը նորից կսկսվի
    Բան չհասկացա

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (08.01.2013), Ուլուանա (07.01.2013)

  9. #35
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,711
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    6–րդ տարբերակ. Աշխարհի սկիզբը - 2

    Շատ են մտքերը երևի, խառն են, կեսը այլաբանություն, կեսը իրական, խառնում եմ իրար, խճճվում եմ, չեմ կարողանում հասկանալ.

    Հեռավորությունից բացվող դաշտում հավերը կոտրում էին իրենց ածած ձվերը…
    ես անտարբեր էի բոլոր սկիզբներին, դրանք, դրանք բոլորն էլ ինձ ջարդուփշուր անող արվեստ են…
    Տրական հոլով...
    Հետո անձրև`ուրեմն`թաց էր: Պատուհանից միշտ էլ կարելի է տեսնել նրան, որովհետև երբ երկինքները օրորվում են, ու, ինչ-որ բան ջարդվելով, վերևից հասնում է այստեղ: Երեխան ամեն անգամ ձեռքերը պարզում է անձրևի ու ձյան համար…


    Հազար ներողություն, բայց ուղեղս կախում ա, բան չեմ հասկանում: ՆԵրողություն:

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (08.01.2013), Ուլուանա (07.01.2013)

  11. #36
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,711
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    9–րդ տարբերակ. Մահացած կնոջ աչքերը

    Նույնն եմ ասելու ինչ վերևում, ուղղակի էստեղ առանձնացնելու կարիք չկա: Սկզբից մինչև վերջ մի բառ անգամ չեմ հասկացել, չեմ հասկանում, ինչի՞ եք էսպիսի բաներ գրում, այ ձեր ցավը տանեմ: Դուք էսպե՞ս եք մտածում, չեմ կարծում: Ուրեմն ո՞ւմ են պետք էս արհեստական այլաբանությունները: Մի խոսքով ես էդպես էլ այլաբանություն, մանավանդ էսքան խճճված այլաբանություն հասկանալ չսովորեցի: Լավը չէր:

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ուլուանա (07.01.2013)

  13. #37
    Մշտական անդամ Ամմէ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.04.2012
    Գրառումներ
    487
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Արէա քո մեկնաբանությունները մեծ հաճույքով կարդում եմ: Լակոնիկ են , իմաստալից, դիպուկ : Շատ կցանկանայի,որ դու էլ մի ստեղծագործություն ներկայացնեիր:

  14. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (08.01.2013), impression (04.01.2013), ivy (04.01.2013), Sambitbaba (05.01.2013), Արէա (04.01.2013), Դավիթ (05.01.2013), Ուլուանա (07.01.2013)

  15. #38
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կարդացել եմ առաջին 8-ը ու ոչ մեկն էլ առանձնապես դուրս չի եկել...

    Առաջինը խոստումնալից սկսվեց, բայց հետո լրիվ անհամացավ: Սոմնիումը էդքան էլ վատը չէր, կարելի էր ավելի լավ ու հետաքրքիր ձևով գրել: Մեջներից ամենահաջողվածը Իկարոն էր, բայց դեռ չգիտեմ դրա օգտին կքվեարկեմ, թե չէ: Կախված է մյուս տարբերակներից:
    I may be paranoid but no android!

  16. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (08.01.2013), Ingrid (05.01.2013), Srtik (08.01.2013)

  17. #39
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,711
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    7–րդ տարբերակ. Աշխարհի սկիզբը - 3

    լավն էր ոնց որ: Ասում ա. էսքան շո՞ւտ
    Ճիշտն ասած էնքան գրեցի, արդեն ուղեղս չի աշխատում, բայց ուզում եմ ավարտին հասցնեմ սկսածս: Թեթև ու զվարճալի պատմություն էր, պատկերացրեցի Ադամին ունքերը կիտած, սենց մուննաթ գալով Աստծո հետ խոսելիս, իբր նադայել արիր էլի, թող հանգիստ վեր ընկնենք

    Տասնչորս պատմվածք ունենք «Աշխարհի սկիզբ» թեմայով, որոնցին հինգի վերնագիրը «Աշխարհի սկիզբ» է:
    Մի անեգդոտ հիշեցի, ասում ա.
    «Գովազդային գործակալություն» գովազդային գործակալությանը շտապ անհրաժեշտ է կրեատիվ տնօրեն
    ՀԻմա մերն ա

  18. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (08.01.2013), Freeman (05.01.2013), Դավիթ (04.01.2013)

  19. #40
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ուֆ է՜՜՜, մյուս տարբերակների մի մասը կարդացի, մի մասը աչքի տակով անցկացրի ու ահավոր հիասթափված եմ... Սպասում էի զոմբի ապոկալիպսիսներ, միջուկային պատերազմներ, last man on the earth սցենարներ, կիբեռ փանք, սայ ֆայ, ազիմովական դրվագներ, բայց դրա տեղը լիքը այլաբանություններ ու ոչինչ չասող գործեր գտա... Կքվեարկեմ Իկարոյի օգտին, մեկ էլ հնարավոր է Սոմնիումի օգտին: Բայց մի քիչ սպասեմ, տեսնեմ մարդիկ ինչ են քննարկելու:
    I may be paranoid but no android!

  20. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (08.01.2013), Freeman (05.01.2013), Ingrid (05.01.2013)

  21. #41
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,711
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    8–րդ տարբերակ. Իկարո

    Ուֆ, էս ինչ հոգնել հոգնեցի: Ասել Ամմէ-ի ավելի լավ էր մի պատմվածք գրեի էսքանի փոխարեն:

    Էս տարբերակը ոնց-որ ինչ-որ վեպի վերապատմությունը լիներ, ամեն ինչ ահագին խառն էր, ընթացքում արդեն չես հասկանում ներկա իրադրարձությունների մասին է խոսքը, թե անցյալ: Խոսում են հեռախոսով, հետո պատմում է թե խոսակցությունից առաջ ինչ է եղել, հետո նորից են խոսում, հետո էլի անցյալում ինչ-որ գործողություններ, հետո ընթացքում հասկանում ես որ արդեն խոսակցությունից հետո կատարվելիք գործողությունների մասին է խոսքը, մի խոսքով ահագին խառն էր: Վերջի պարբերությունն էլ ընդհանրապես ավելորդ էր, իմ կարծիքով:

    Կամ ուղեղս արդեն վերջնականապես շարքից դուրս է եկել
    Գնացի: Ապրեք բոլորդ: Շատ եմ սիրում բոլորիդ:

  22. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (08.01.2013), Ամմէ (05.01.2013), Անվերնագիր (04.01.2013)

  23. #42
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Սպասում էի զոմբի ապոկալիպսիսներ, միջուկային պատերազմներ, last man on the earth սցենարներ, կիբեռ փանք, սայ ֆայ, ազիմովական դրվագներ:
    Ռուֆ ջան, հլա դեռ չեմ կարդացել, բայց ընդհանուր զարմացած եմ, որ կոնկրետ էդպիսի սպասելիքներ ես ունեցել: Մրցույթը թեմատիկ էր, ու էդ թեման նայած ում ձեռքը կընկնի: Պատկերացրու` Աշխարհի սկզբի մասին գրեն Մարկեսը, Հեմինգուեյը, Կամյուն, Բորխեսը ու Ազիմովը: Ասենք` ինչու պիտի մյուսների գրածներում ազիմովյան դրվագներ լինեին: Սա գրում եմ ուղղակի նրա համար, որ քվեարկելիս չհիմվենք նրա վրա, թե ինչ էինք ակնկալում կարդալ: Չնայած յուրաքանչյուրիս գործն ա ինչպես քվեարկել, բայց ես, եթե քվեարկեմ, հիմնվելու եմ ուղղակի կարդալուց հետո վրաս թողած տպավության, ազդեցության վրա, ոչ թե սպասելիքներիս արդարանալու:

  24. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (08.01.2013), Ուլուանա (07.01.2013)

  25. #43
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դեռ առաջին հինգն եմ կարդացել, ամենատպավորիչը Սոմնիումն էր, թեև առաջին հեքիաթն էլ վատը չէր:
    Մնացածը՝ հետո:
    Բայց ընդհանուր տարբերակներն էս անգամ ավելի լավն են ոնց որ թե:

  26. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (08.01.2013), Դավիթ (05.01.2013)

  27. #44
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ասեցի՝ էս անգամ մինչև սաղ չկարդամ, ծպտուն չհանեմ, բայց չդիմացա: Առաջին տասներկուսն եմ դեռ կարդացել (հա, վերջին երկուսի վրա նեղացել եմ): Չգիտեմ՝ ուրախանա՞մ, թե՞ տխրեմ, որովհետև միանշանակ վառելու ուղարկելու գործեր չկային, բայց ոչ էլ նենց գործեր կային, որ ասեի՝ ըհը, սա վերջն էր: Ամեն դեպքում, ուրախ եմ, որ աստվածաբանական ու գիտաֆանտաստիկ թեմաներ շատ չեն խցկվել: Բայց էս անգամ ոնց որ օրինաչափությունն էլ էր թարս. սկզբի գործերը լավն էին, գնալով վատանում ա (դրա համար էլ վախենում եմ վերջին երկուսը կարդալ): Ու վառելանյութի բացակայությունը մի տեսակ տխուր ա դարձնում էս մրցույթը

    Առանձին-առանձին երևի հետո կամ կգրեմ, կամ չեմ գրի: Չեմ էլ կողմնորոշվում՝ ինչ սկզբունքով քվեարկեմ: Երևի ամեն դեպքում ստանդարտներս գետնին կհասցնեմ ու բոլոր պոտենցիալ ունեցող գործերին ձայն կտամ:

    Մեկ էլ տխուր էր, որ որոշ հեղինակների մոտ երևակայության ի սպառ բացակայություն նկատեցի (խոսքը բնավ վերնագրերի մասին չի):

  28. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (08.01.2013), Դավիթ (05.01.2013)

  29. #45
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,724
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սոմնիումն ինձ ահավոր դուր եկավ: Ուվալնյատն էլ վատը չէր, իր մոնոլոգային տարբերակով ու ցինիզմով: Մնացածների մասին հետո կասեմ:
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  30. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (08.01.2013), Դավիթ (05.01.2013), Տրիբուն (04.01.2013)

Էջ 3 72-ից ԱռաջինԱռաջին 12345671353 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հավաքածու մրցույթ–6
    Հեղինակ՝ Դավիթ, բաժին` Հավաքածու
    Գրառումներ: 187
    Վերջինը: 08.04.2014, 02:27
  2. Արձակ. Հավաքածու մրցույթ-6
    Հեղինակ՝ Դավիթ, բաժին` Հավաքածու
    Գրառումներ: 42
    Վերջինը: 14.11.2013, 02:58
  3. Արձակ. Հավաքածու մրցույթ-5
    Հեղինակ՝ Դավիթ, բաժին` Հավաքածու
    Գրառումներ: 72
    Վերջինը: 31.05.2013, 20:22
  4. Հավաքածու մրցույթ-4
    Հեղինակ՝ Դավիթ, բաժին` Հավաքածու
    Գրառումներ: 156
    Վերջինը: 16.04.2013, 14:38
  5. Հավաքածու մրցույթ -3
    Հեղինակ՝ Դավիթ, բաժին` Հավաքածու
    Գրառումներ: 23
    Վերջինը: 22.02.2013, 02:23

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •