User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ո՞ր տարբերակ(ներ)ն եք հավանում

Քվեարկողներ
37. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • 1–ին տարբերակ. «Աշխարհի սկիզբը»- StrangeLittleGirl

    14 37.84%
  • 2–րդ տարբերակ. «Ուվալնյատի օրը - 2»- impression

    9 24.32%
  • 3–րդ տարբերակ. «Վերջիվերջո»- Նարինե Կռոյան

    4 10.81%
  • 4–րդ տարբերակ. «Կապույտ ճնճղուկների արահետը»- Տաիշա Աբելար

    6 16.22%
  • 5–րդ տարբերակ. «Սոմնիում»- ivy

    16 43.24%
  • 6–րդ տարբերակ. «Աշխարհի սկիզբը-2»- Մերի Մկրտչյան

    5 13.51%
  • 7–րդ տարբերակ. «Աշխարհի սկիզբը–3»- Սահականուշ Արոյան

    3 8.11%
  • 8–րդ տարբերակ. «Իկարո»- Արէա

    20 54.05%
  • 9–րդ տարբերակ. «Մահացած կնոջ աչքերը»- Նառա Վարդանյան

    1 2.70%
  • 10–րդ տարբերակ. «Աշխարհի սկիզբը-4»- Ռուզան Ազիզյան

    3 8.11%
  • 11–րդ տարբերակ. «Աշխարհի սկիզբը-5»- Հայկ Պողոսյան

    4 10.81%
  • 12–րդ տարբերակ. «Հավերժական «վտարում»»- Սոֆիա Օհանյան

    2 5.41%
  • 13–րդ տարբերակ. «Երբ աշխարհը մանուկ էր»- Հովիկ Մխիթարյան

    3 8.11%
  • 14–րդ տարբերակ. «Եթե աշխարհի վերջը լինի առաջիկա կիրակի»- Արփի Ոսկանյան

    8 21.62%
Մի քանի ընտրության հնարավորությամբ հարցում
Էջ 2 72-ից ԱռաջինԱռաջին 1234561252 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 1070 հատից

Թեմա: Հավաքածու մրցույթ -2. Աշխարհի սկիզբը

  1. #16
    Պատվավոր անդամ Դավիթ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Հասցե
    Las Vegas, USA
    Գրառումներ
    1,482
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    13–րդ տարբերակ

    ԵՐԲ ԱՇԽԱՐՀԸ ՄԱՆՈՒԿ ԷՐ


    -Ես հեռանում եմ,- ասաց Ադամը:
    -Դու տեսել ես Աստծուն, զրուցել ես Նրա հետ, դու չես վախենում,-ասաց Սեթը:

    -Փրկիչը գալու է, սպասեք Նրան:
    Սեթը գրկեց հորը. ամուր սեղմեց գրկում…
    -Դու ինձ շատ ես պատմել Նրա մասին, ես սիրում եմ Աստծուն, բայց ինչու՞ ապստամբեցինք:
    -Ես տեսել եմ Աստծուն, երբ աշխարհը մանուկ էր…դրախտը…Աստված: Եվ մեղքը…այն փոխեց ամեն ինչ:

    Խոր լռություն տիրեց: Հրեշտակների ցնծագին ձայներն անգամ մարեցին: Ամպերին ձուլվեցին երգերի վերջին հնչյունները, արձագանքեցին ողբագին… Մինչ այդ անծանոթ մի զգացում տիրեց երկուսին էլ` անհանգստության, անորոշության ու տագնապի, որ բնավորվեց ներսում: Ի՜նչ անմեղությամբ և հույսով էին իրեն նայում Եվայի աչքերը…հրաշագեղ և չքնաղ իր Եվան: Անսովոր և ցավագին վախի նախազգացումով նրանք նայեցին միմյանց, մինչև կհնչեր աստվածային դատավճիռը…
    Հետո ինքը գրկեց Եվային. ուրիշ ի՞նչ կարող էր անել: Իսկ միգուցե ոչինչ էլ տեղի չի՞ ունենա: Ամեն ինչ կարծես առաջվանն է: Բայց հենց նույն պահին, իրենք էլ չհասկանալով, թե ինչու, նայեցին իրենց մարմնին…լուսե հագուստը անհետացել էր: Մերկ էին: Մարմինն իրենցն էր, բայց այնքան տարօրինակ էին այդ նոր զգայությունները`ամոթի, անհարմարության, նաև` անսովոր, մեղավոր հաճույքի: Մի խոր անդունդ էր լցվում երկուսի մեջ` իրենցից ո՞վ էր այս ամենի մեղավորը… իսկ միգուցե երկուսն էլ մեղավո՞ր էին: Լռությունն ավելի խորացավ, թափանցեց մարմնի յուրաքանչյուր բջիջի մեջ:
    Հիշեց, թե ինչպես Եվան ավելի սեղմվեց իրեն: Զգում էր նրա մարմնի ջերմությունը: Չէր ցանկանում, որ տխրեր իր Եվան, ինչքան էլ որ մեղավոր զգա իրեն: Ինքն էլ կարող էր դիմադրել, բայց… չվստահեցին Արարիչին:
    Անսովոր զգացումները աստիճանաբար թափանցում էին ուղեղի ամենահեռավոր անկյուններն անգամ: Երջանկությանն ու անդորրին փոխարինելու էր գալիս տարօրինակ մի անհուսություն, անհանգստություն և նույնիսկ ատելություն, ինքն էլ չգիտեր` ինչու՞ և ու՞մ հանդեպ, ընդհանրապես: Տարօրինակ մի դող ցնցում էր երկուսին էլ, ցու՞րտն էր, ամոթն ու վա՞խը, թե՞ մի ուրիշ բան: Իրենք չէին հասկանում, թե ինչ է կատարվում իրենց հետ: Ինքն էլ սեղմվեց Եվային, ցանկացավ ձուլվել, մի լինել նրա հետ: Ինչ գեղեցիկ ու քնքուշ էր աստվածային Եվան և ինչ վստահությամբ էր նայում իրեն: Ցանկացավ հովանավորել, պաշտպանել նրան, ինքն էլ չգիտեր` ինչի՞ց և ումի՞ց: Այնքան լավ էր միասին, եթե չլինեին այդ նոր, խորհրդավոր զգացումները: Պտուղը, այո՛, պետք չէր ուտել պտուղը:
    Մերկ էին, տարօրինակ զգացում էր մերկությունը, այո՛, պետք էր ծածկվել, իսկ իրենց կողքին անուշ բուրմունք էր արձակում թզենին. ինչ լայն էին տերևները, խավոտ ու փափուկ: Նրանք դանդաղ, զգուշորեն, միմյանց ձեռք բռնած, շուրջբոլորը նայելով մոտեցան ծառին…
    Աստիճանաբար հեռավոր հուշ էին դառնում եդեմական երջանկության ժամանակները: Աստվածային անդորրության հրաշալի ակնթարթները ոչնչանում էին երկիր մոլորակի խռովության և ապստամբության բոցերի մեջ: Մարգարեական տեսիլքով նա տեսավ ծերացող երկրի մեծ ողբերգությունը, մարդկային հոգու սարսափելի ավերածությունները. մահանում էր ամեն ինչ: Տխրությունը ալիքվում էր ներսում, ծառս լինում և հավերժության փափագ առաջացնում…Եվայի հետ միասին… Անցած 900 տարիները… իրենց սիրո, Աստծո ներկայության ցնծալի ակնթարթները, երբ աշխարհը մանուկ էր… և մահանում էր: Մեղքի իշխանությունն աղճատեց աստվածային պատկերն ու նմանությունը: Աշխարհի սկիզբն էր ու երկրի պատմության ավարտը կարծես: Հոգնած մարդու նման նայում էր իր տիրույթներին և աչքը չէր կշտանում…ինչքան բան էր փոխվել. երկիրն անցնում էր: Տարիների ծանրությունից սպառվեցին ուժերը, թուլացան ծնկները և մարեց կյանքի կենսական ուժը: Նա դեռ էլի կքայլի երբեմնի դրախտի հրաշագեղ կածաններով, կհիանա բարձրաբերձ ծառերի երկնասլաց պատկերներով, կհիշի երկրի մանկությունը: …Ինչքան են քայլել Եվայի հետ միասին այն բոլոր հրաշալի տարիներին, երբ երկիրը մանուկ էր, երբ նենգադավ օձը դեռ չէր խաբել իրենց…ինչ խորամանկությամբ էր նա անվստահություն ու ատելություն ներշնչում Աստծո հանդեպ:
    Երբ երկիրը մանուկ էր...Սիրո երգն էր հնչում հավերժության կացարաններից: Հիմա, երբ ժամանակին ընթացք տրվեց, ժամանակը ծերացնում է: Ժամանակն ավերում է, բայց նա նաև բուժում է, մինչև կգա Փրկիչը:
    … Ինքը տեսել է Աստծուն, քայլել է Նրա հետ, լսել զրույցները հրեշտակների, տեսել ինչպես են քերովբեները փակում դրախտի դռները… բոցե սուրը…Եվայի հետ գլխիկոր հեռացան: Այդ օրվանից էր, որ սկսեցին երազել, երազանքները դարձան իրենց կյանքի անբաժանելի մասը: Հասկացան, որ երջանիկ լինելու համար պետք է երազել: Երազանքներն էին, որ մեղմում էին մահվան վախը, անջատման տխրությունը և կորուսյալ դրախտի վերադարձի հույսը ներշնչում:
    Երբ աշխարհը մանուկ էր, տխրում էր առանց Եվայի: Աստված ընկեր պարգևեց…հանդարտ բացվեցին աչքերը: Հենց գլխավերևում տեսավ նրան. Իրեն շատ էր նման, բայց մի տեսակ քնքուշ, մեղմ ու ձգող: Նրան թվաց, թե իրենք մի ամբողջություն են և այնքան ներդաշնակ, և որ ինքը հենց նրան էր սպասում… այնքան հիասքանչ էր այդ նոր էակը…աչքերը պայծառ ցոլում էին երկնքի կապույտի նման, երկար մազերը մեղմ հորդում էին հրաշագեղ ուսերն ի վար, այտերը վարդագույն էին, ժպիտը` առինքնող: Նա ծնկեց և բռնեց իր ձեռքը, որ միասին բարձրանան: Ինքը հենց առաջին հայացքից սիրահարվեց նրան և հասկացավ, որ անբաժան են հավիտյան: Եվան ժպտում էր իրեն: Այդ ժպիտն էր դառնալու իրենց երջանկության, համատեղ կյանքի անխախտության և համատեղ կործանման առհավատչյան: Հանուն այդ ժպիտի ինքն անցնելու է կյանքի բոլոր դժվարություններով ու խորխորատներով: Որպեսզի նվաճի նրա սիրտը, հաղթահարելու է դիվային խոչընդոտները, և հանուն այդ սիրո ինքն ու իր նման շատերն են զոհաբերելու հավերժն ու անանցը…
    Աստված օրհնեց իրենց միաբանությունը: Դրախտային կյանքի, երջանկության նոր էջն էր Եվան. վայելք, որ ավարտ չուներ: Եվ ինչքան անսահման էր երջանկությունը, այնքան մեծ էր Եվայի հետաքրքրասիրությունը… Քամին մեղմ սվսվոցով ցիրուցան էր անում տերևները, օրորում ծառերի գագաթները: Յուրաքանչյուր քայլի հետ խշրտում էին մահացած տերևները: Երկար, տխրությամբ նայում էին գետնին թափված տերևներին` չորացած ու թորշոմած…մահվան սարսափն էին կանխազգում, մինչև կգար անխուսափելին…աշխատանքն ավելի ծանրացավ, հողն այլևս բարեբեր չէր, կենդանիներն էլ էին կատաղել և վայրենացել:
    Աշխարհը մանուկ էր: Բերկրալի անսահմանություն և դիվային խաբեություն: Մահվան ու չգոյության ուրվական: Անվախճան սիրո պատմությունը և ակնթարթային դադար, մինչև կգա խոստացված Փրկիչը:
    Զավակների հետ ուրախությունը հերթական վայելքն էր, մինչև առաջին սպանությունը…
    Սարսռում էր, երբ հիշում էր Եվայի սարսափազդու ճիչը և ողբը, երբ իմացավ Աբելի սպանության լուրը… մեղքի հետևանքն էր անմեղ Աբելի արյունը և Կայենի փախուստը:
    Անսահման կարոտի և սիրո ալիքները փրփրադեզ օվկիանոսի նման ծառս եղան հոգում. Աբե՛լ, զավա՛կս…: Հիշողություններն ալիքվում էին, տխրությունն անսահման էր, մինչև կծնվեր Սեթը: Նա մեղմեց Աբելի կորուստի տառապանքները: Աբելը… անհնազանդությունն էր պատճառը. Աստված զգուշացրել էր, որ զգույշ լինեն, չհեռանան իրարից: Այդ օրը Եվան միայնակ էր…երբ թույլ տվեց ճակատագրական մեղքը: Չմարեց դրանից իր սերը Եվայի հանդեպ…ընդհակառակը` Եվայի հուսահատ ողբը, որ թրատեց օդը Աբելի մահվան լուրն իմանալիս, կարեկցանքի, սիրո և համերաշխության զգացումներ առաջացրեց: Մայրական առաջին ճիչն ու արցունքը, առաջին կորուստը, մահվան առաջին հարվածը: Կանգնել էին Աբելի անշարժ դիակի մոտ և զարմանքով ու սարսափով էին փորձում հասկանալ այն, ինչը դեռևս անհասկանալի էր նրանց… մահը, ի՞նչ էր մահը: Չէին տեսել, չգիտեին այդ խորհրդավոր ու անկոչ հյուրին: Զգուշացված էին, չէ՞: Ցնցվեցին, երբ տեսան մահվան, չգոյության ուրվականը…չվստահեցի՞ն Աստծուն, հասկացա՞ն անհնազանդության ողբերգությունը. Եվան հատուցեց իր մայրական հույզերի խորտակումով, Աստծո հետ ապստամբությամբ, մարդու ողջ անհուսությամբ: Նա փարվեց Ադամին… դեպի քո մարդը լինի քո փափագը…սիրեց նրան կանացի հոգու մոլեգին քնքշանքով, ցանկացավ ազատագրվել մեղավորության և տառապանքի տվայտանքներից: Այդ երեկո ավելի երկար կանգնեցինք մայրամուտի դեմ, տեսանք ինչպես է արևը հանդարտ և նույն ձևով իր պտույտ կատարում. կարծես ոչինչ էլ չէր եղել, չկար մահ և հուսահատություն: Մենք հասկացանք, որ Աստված Իր վշտի մեջ էլ շարունակում է գործել: Նրա ներկայությունն էր, որ ապրելու ուժ և կամք տվեց: Աստված չէր խոստացել, որ աղետ ու դժբախտություն չի լինի, այլ խոստացել էր, որ նեղության պահին իրենց հետ կլինի…մինչև կգա հավերժականը: Եվան իրենն էր նույնիսկ այն ժամանակ, երբ չհնազանդվեց Աստծուն, երբ ողբում էր և ժպտում, կանացի դյութանքներով և քնքշությամբ թովում իրեն, երջանկացնում և լցնում իր կյանքը կանացի մեղմությամբ: Անկատար էր երկիրն առանց հրաշալի եվաների նույնիսկ այն ժամանակ, երբ աշխարհը մանուկ էր: Տխրում էր առանց Եվայի, միայնակ էր…հավերժության մեջ: Երբ ձանձրանում էր, իմաստուն Արարիչը ընկեր ստեղծեց իր համար: Այդպես անցան փոխադարձ սիրո, համատեղ կյանքի հարյուրավոր տարիները, բազում զավակների հետ երջանկության հարյուրամյակները: Իսկ հերթական զավակները ուրախություն էին պատճառում և մեղմում առաջին կորուստի ցավը: Սեթի ծնունդը հույս էր, որ նրանով կգա խոստացված Փրկիչը… անցնում էին դարերը և մահանում էին Աստծո զավակները, իսկ Փրկիչը… ուշանում էր:
    -Ես գնում եմ,- ասաց նա,- հոգնել եմ:
    -Դու ճանաչում ես Աստծուն,-դու չես վախենում,-ասաց Սեթը:
    Ե՞րբ հասկացավ ինքը, որ կարող էր Եվայի ձեռքից չվերցնել պտուղը, չէ՞ որ Աստված մեկ ուրիշ Եվա կստեղծեր իր համար, նույնքան գրավիչ ու…անդիմադրելի: Մեղքի հետևանքներն ահավոր էին, արգելված պտուղը` դառնության բաժակ… անաստված գիտության ողջ սարսափներով: Դարձա՞ն ավելի գիտուն, երբ մեղքը կյանքի փորձառություն դարձավ, իսկ մահը` իրականություն: Եվան ծերության առաջին մահն էր, ուրախ հիշողությունների, հրաշալի ժամանակների, համատեղ մաքառումների տարիների տեսիլքը` Աստծո խոստումների հետ միասին: Անցավ և իր ժամանակը, ինքն էլ կլքի երկիրը…
    I don't like to commit myself about heaven and hell - you see, I have friends in both places.

    Mark Twain

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (05.01.2013), Ամմէ (04.01.2013)

  3. #17
    Պատվավոր անդամ Դավիթ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Հասցե
    Las Vegas, USA
    Գրառումներ
    1,482
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ադամը հայացքը հառեց բարեբեր դաշտերին, ընդարձակ հարթավայրերին. ցորենի ոսկեգույն ծփանքը հայացք էր շոյում: Աշխարհի առաջին, կուսական գեղեցկությունը դեռևս պահպանվում էր: Աշխարհը շարունակում է իր ընթացքը, դեռ երկար նա կընթանա և կմխրճվի հավերժության խորքերը: Մարդիկ… տիեզերական որբե՞ր են, որ քայլում են տիեզերական թավուտներում, անծայրածիր աստղային ծիրերում, իրենք էլ չիմանալով մինչև երբ և մինչև ուր կքայլեն ոլոր-մոլոր` աչքները հառած աստվածային նախախնամությանը: Հոգնել է մարդը…առջևում հազարամյակների մաքառումներն են և տանջալից…մահը` հույսի երազանքներով: Չի հոգնել միայն Արարիչը` ականջալուր այդ առեղծվածային էակի` մարդու աղերսներին ու հոգևոր թոթովանքներին: Ամենօրյա աղաղակների ու անզոր երազանքների միակ Վկան` Աստված:
    Իր` Ադամի մարգարեական տեսիլքն էր համընդհանուր պայքարն ու սպանությունների համաճարակը…մարդը` մարդու թշնամին…ինչու՞… մե՞ղքը:
    Ադամի հայացքը ճեղքեց դարերի ու հազարամյակների վարագույրը. անիմաստ պայքար ու քարից մինչև ճեղքված ատոմի հրո ճարակ, մղձավանջային մի սունկ` քաղաքների վրա` կանանցով, ծերերով ու երեխաներով լի: Նա տեսավ խելագարված ու ցնորահար մարդկանց խելակորույս վազքը: Պայքար հացի ու գաղափարի, իշխանության ու կրոնի համար: Դա արդարացում չուներ, դա սատանայի ֆշշոցն էր, որ օձի կերպարանքով եկավ և խաբեց: Խաբեց, երբ աշխարհը դեռ մանուկ էր…
    Նա տեսավ ցնորական հայացքով մայրերին, որ ողբում էին անժամանակ հեռացած զավակների կորուստը, արճճի հեղեղ, որ թափվում էր անմեղ երեխաների, ծերերի ու կանանց վրա: Խելագարվե±լ էր աշխարհը իր մոլեգին ընչաքաղցության ու նյութապաշտության շրջապտույտի մեջ` հանուն այն հողի ու նյութի, որից պատրաստված էին հենց իրենք: Ձգտում էին ավելի՞ արագ դեպի <հողը դառնալ>…դա՞ էր այն, ինչի համար արարել էր իրենց Աստված: Մարգարեական հայացքով նա տեսավ ինչպես է տապանը իջնում Արարատ լեռան վրա և այնտեղից դուրս են գալիս երկրորդ աշխարհի հոգնած և իրենց կյանքը Աստծուն վստահած բնակիչները: Նրանք տարածվում են շրջապատով մեկ` որպես երկրորդ պատգամի ու խոստմունքի զավակներ և ապրում սպասումի երկար դարեր, մինչև կանցնեն հոգնության ու տառապանքի հերթական հազարամյակները, և կգա Դարերի փափագը` խոստացված Փրկիչը: Ադամը գիտեր, որ կմահանա և ինքը: Կարճ ակնթարթ… սատանայի խայթոց, վերջին անհույս հարված աստվածային ստեղծագործությանը, և այդ խայթոցը եկավ խաբեության ու լույսի կերպարանքով: Նա եկավ ճշտի ու բարու, լավի ու սիրո կեղծ պատրանքներով, նա եկավ` կործանելու աստվածային գեղեցկությունը մարդու մեջ, ոչնչացնելու Աստծո ադամներին ու եվաներին… Նա եկավ, երբ աշխարհը մանուկ էր. նա կգա, երբ աշխարհը կծերանա… Կվերադառնա և Եվան, իր հրաշալի ու դյութական Եվան, ամոթխած ու վարդագույն շառագունած այտերով կուսական Եվան, որ բացեց աչքերը, երբ աշխարհը մանուկ էր: Աստծո ամենազոր թևերի մեջ ու Եվայի սիրառատ գրկում նա գիտակցեց երջանկությունը, մարդու ողբերգությունը… Եվան, որտե՞ղ է իր հրաշալի Եվան, իրեն մեղքի դրդած և հետևանքները լիուլի ճաշակած Եվան, երկրային առաջին անմեղ զոհը` արդար Աբելը, մյուսները: Նրանք ննջում են, մինչև կմիավորվեն աստվածային մեծ ծրագրի մեջ: Նրանց կյանքը սպասումների, գալիքի ցոլքերի ու հրաշափառ հարության փափագի հույսն էր, որ հառնեն հողից ու ծովից, կրակից ու անհայտությունից, հառնեն Աստծո մեջ, որպեսզի այլևս չբաժանվեն հավիտյան: Նրանք սպասում են մի նոր աշխարհի` ավելի հրաշափառ:
    -Ես գնում եմ, որպեսզի վերադառնամ,-շշնջաց Ադամը:
    -Դու քաջ ես,-ասաց Սեթը, դու տեսել ես Աստծուն: Մենք կշրջենք հավերժության կածաններով, հրեշտակների ու քերովբեների հետ, այլ աշխարհների մեղք չգործած բնակիչների հետ: Հա՛յր, սերը կհաղթանակի, տիեզերքը կվերականգնվի…դու ինձ այդպես ես պատմել, իսկ դու տեսել ես Աստծուն:
    -Այո՛, Աստված արարեց ինձ, երբ երկիրը մանուկ էր: Դա ամենն է, մենք հավերժություն ունեինք… հիմա մահանում ենք: Ահա թե ինչու եմ ես հեռանում:
    -Հա՛յր, դու ամեն ինչ պատմել ես մեզ: Սերը տիեզերքի բանալին է:
    Հավիտենական երազանքներ… Աստծո հետ կյանք… երազներ Եվայի հետ, ժամանակի անվախճան պտույտ, երբ աշխարհը մանուկ էր…
    I don't like to commit myself about heaven and hell - you see, I have friends in both places.

    Mark Twain

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (05.01.2013), Ամմէ (04.01.2013)

  5. #18
    Պատվավոր անդամ Դավիթ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Հասցե
    Las Vegas, USA
    Գրառումներ
    1,482
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    14-րդ տարբերակ
    ԵԹԵ ԱՇԽԱՐՀԻ ՎԵՐՋԸ ԼԻՆԻ ԱՌԱՋԻԿԱ ԿԻՐԱԿԻ


    Պատկերացրեք՝ Աստվածը… Համաձայն եմ՝ ը հոդով անսովոր է հնչում, բայց ը -ն անհարաժեշտ է Աստծո վերացական ու անմարմին էությունից որոշակի, միս ու արյուն ունեցող կերպար ստանալու համար։ Ուրեմն, պատկերացրեք՝ Աստվածը, վերևում նստած, անդադար ցած է նայում՝ իր ստեղծած մարդկանց, նրանց կառուցած քաղաքներին ու գյուղերին, խորանում նրանց անձնական կյանքի դժվարությունների մեջ, լսում նրանց աղոթքներն ու ցանկությունները… Ստացվում է, որ Աստվածը գիշեր-ցերեկ զբաղված է սերիալ նայելով՝ էլ կրիմինալ, էլ դեդեկտիվ, էլ բանակային,էլ քաղաքական, էլ կենցաղային, էլ ինչ թեմայով ասես։ Ու ի տարբերություն տնային տնտեսուհիների և նրանց համար մշտապես բանուգործ ապահովող գործազուրկ ամուսինների, որոնք իրենց կյանքի ընթացքում կարող են նայել միայն սահմանափակ թվով սերիալներ, հարգարժան Աստծո համար նման սահմանափակում չկա։ Նա սերիալ է նայում իր արարչագործության սկզբից և նայելու է միչև օրերի ավարտը, իմա՝ աշխարհի վերջը։ Կարելի է պատկերացնել Աստծո ձանձրույթը, չէ՞ որ մարդիկ շատ են, իսկ պատմությունները՝ քիչ, սակայն մյուս կողմից՝ հեռուստասերիալներն էլ են նման մեկը մյուսին, այստեղ էլ են կրկնվում սյուժեները, ֆաբուլաները, բախումները… Բայց տնային տնտեսուհիներն ու նրանց գործազուրկ ամուսինները հերթով նայում են բոլորը, իսկ ոմանք անգամ կրկնություններն են դիտում։ Այդպիսի բան է սերիալը, մեկումեջ որ նայում ես, պիտի նայես։
    Աստծո գործը տանելի ու գուցե նույնիսկ հաճելի էր այն երանելի ժամանակներում, երբ երկրի վրա ապրում էին սակավաթիվ մարդիկ, բայց մարդկանց թվաքանակի ահագնացող աճի հետ Աստվածն այլևս անկարող էր անձամբ հետևել իր արարածների կյանքի մանրամասներին, հիմա նա ստիպված էր կաբինետ ձևավորել ու հա ընդլայնել այն՝ նորանոր աշխատատեղեր բացելով հրեշտակների, սերովբեների ու քերովբեների համար, որոնք նույնպես լծվեցին սերիալ նայելու գործին։ Փառք Աստծո, գիտության ու տեխնիկայի նվաճումները հասան նաև Աստծուն, և նա ու իր աշխատակազմի անդամները ազատվեցին սերիալները վերևից՝ լսողությունն ու տեսողությունը լարելով դիտելու անհարմարությունից։ Հեռադիտակին փոխարինելու եկան անգվտանգության համակարգերի մոնիտորները, որոնց առջև նստած հրեշտակները, քերովբեները, սերովբեները և աձամբ Աստվածը սերիալ են նայում՝ նախապես ձայնագրող ու տեսանկարահանող սարքեր տեղադրած լինելով յոթ միլիարդ ու մի քանի միլիոն մարդու բնակարանում, հասարակական վայրերում, փողոցներում, այգիներում, պուրակներում, հրապարակներում… Համաձայնեք՝ սերիալների սիրահար տնային տնտեսուհիներն ու նրանց գործազուրկ ամուսինները կնախանձեին միաժամանակ մի քանի տասնյակ սերիալ դիտելու այդ հնարավորությանը։
    Սակայն գիտական առաջընթացը կանգ չի առնում և չի բավարարվում ձերք բերած նվաճումներով։ Աստվածը մի օր զգաց, որ ահավոր հոգնել է սերիալներից։ Այնպես չի, թե նախկինում չէր ձանձրանում սերիալ նայելիս, գուցե հենց միայն ձանձրանալու համար էր նայում, բայց սա այդ ձանձրույթը չէր։ Սերիալներն ակնհայտորեն որակազրկվել էին, դրանցում շատ քիչ բան էր տեղի ունենում, էքշընը, շարժումը, խոսքը, քչացել էին։ Մոնիտորներն անդադար ցույց էին տալիս համակարգչային մոնիտորների մոտ անշարժ նստած և ամբողջ էությամբ մոնիտորների մեջ խորասուզված, կապտավուն լույսով լուսավորված դեմքեր։ Սկզբում այդ ստատիկ կադրը շատ հաճախակի չէր հանդիպում, և Աստվածը ու նրա օգնականները պարզապես թարթում էին ալիքը, ինչպես մենք ենք անում գովազդի ժամանակ, բայց հետո այդ կադրն այնքան հաճախակիացավ, որ պարզապես անհետաքրքրացավ մարդկանց կյանքին հետևելը։ Բոլոր մոնիտորներն էին ցույց տալիս նույն ստատիկ կադրը, ու երբ հերոսներից որևէ մեկը վեր էր կենում իր աթոռից ջուր խմելու կամ զուգարան գնալու նպատակով, հրեշտակները, սերովբեներն ու քերովբեները աժխուժանում էին՝ իրադարձություների ակնկալիքով։ Դրանից անշուշտ տուժում էր աշխատանքը, ու Աստվածը քանի անգամ բռնացրել էր իր օգնականներին մոնիտորների մոտ քնած։ Իրավիճակը դառնում էր անվերահսկելի, ու դա շատ տխրեցնում էր Աստծուն։ Ճիշտ է՝ հսկելու բան առանձնապես չկար էլ, բայց այնուհանդերձ… «Ո՞ւր է գլորվում աշխարհը»,- մտածում էր ինքն իրեն Աստվածը, և հենց այդ մտորումններն էլ ընդհատեց հանկարծակի հայտնված Գաբրիել հրեշտակապետը։ Նա եկել էր նոթբուքը թևի տակ դրած և համոզում էր Աստծուն, որ անիմաստ է մոնիտորներով մարդկանց հետևելը. «Հիմի սկի իրանք չեն սերիալ նայում, սաղ տեղափոխվել են Ֆեյսբուք, կյանքն այնտեղ եռում ա»։
    Գաբրիել հրեշտակապետը Ֆեյսբուքում հաշիվ բացեց Աստծո համար ՏԵՐ ԱՍՏՎԱԾ անուն-ազգանունով, սովորեցրեց ընկերության առաջարկ ուղարկելն ու ընդունելը, այլոց կարգավիճակներին հետևելը, մեկնաբանություններ գրելը, ֆեյկերին իրական մարդկանցից տարբերելը։ Այդ օրվանից Աստծո կյանքում ավարտվեց սերիալի դարաշրջանը և սկսվեց Ֆեյսբուքինը։
    Ոչ ոքի մտքով չէր անցնում, որ այդ օգտատերը ինքը Աստվածն է, ու դա Աստծուն անսահմանափակ հնարավորություններ էր տալիս անարգել բացահայտելու մարդկանց հոգում եղած մաղձը, շահամոլությունը, անազնվությունը,... Դա շատ դժվար է անել եկեղեցում, ուր մարդիկ գալիս են խնդրանքներով ու բարիացած, մինչդեռ հոգու այդ հատկանիշների դերը դժվար է գերագնահատել աստվածային ռեսուրսների խնայողության տեսանկյունից, քանի որ հենց դրանք են թույլ տալիս պատժամիջոցներ կիրառել մարդկանց նկատմամբ և իրավացիորեն անտեսել նրանց խնդրանքները։ Մարդկանց կյանքին հետևելու, նրանց ցանկություններն իմանալու և դրանց կատարման հիմքերը ճիշտ գնահատելու համար Աստվածը ստիպված էր կարդալ ոչ միայն նրանց գրած կարգավիճակները և գրառումները տարբեր խմբերում, այլև անձնական նամակագրությունը։ Այստեղ Աստծուն սպասում էր շատ մեծ ու խոր հիասթափություն. երեսպաշտությունը, կեղծիքը, քծնանքը, անազնվությունն այնքան շատ էին, որ աստվածային ռեսուրսները կարող էին բոլորովին անձեռնմխելի մնալ։
    Եթե Ֆեյսբուք չմտներ, Աստվածը չէր իմանա, որ աշխարհի վերջ է սպասվում։ Չնայած այդ վերջը աշխարհի երեսից մի քանի դար առաջ վերացած մայաներն էին կանխագուշակել, դրան նախապատրաստվում էին աշխարհի բոլոր ժողովուրդները, որոնք դեռ շարունակում էին դաժան գոյապայքարը միմյանց դեմ։ «Եթե աշխարհի վերջը լինի առաջիկա կիրակի, ի՞նչ կանեք մինչ այդ»,- հարցում ստացավ Աստվածը։ Անպատկառ ու լկտի պատասխանները, որ մարդիկ գրել էին, համոզեցին նրան, որ հասունացել է աշխարհի հերթական վերջի անհրաժեշտությունը։ Առաջին անգամ նա աշխարհին վերջ էր տվել ջրով, հիա էլ կսազեր, որ հրով վերջ տա, բայց հուրը նրան անարդյունավետ էր թվում, քանի որ վիրտուալ իրականության մեջ մարդիկ դադարել էին զգալ իրենց մարմինները։ Աստվածը վերցրեց և ջնջեց ֆեյսբուքի բոլոր հաշիվները՝ ավելի ճիշտ՝ գրեթե բոլոր։
    Հայտնի է, որ դրախտը եղել է հայկական լեռնաշխարհում, և ջրհեղեղից հետո կյանքն էլի այստեղից է վերսկսվել։ Զարմանալի պատահականությամբ ֆեյսբուքի աղետը վերապրածներից երկուսը հայկական անուններ ունեին։ Մեկը, ինչպես պարզվեց գրառումներից, ընդդիմության ակտիվիստ էր, մյուսը՝ երիտասարդ հանրապետական նախարար։ Մեկ էգ և մեկ որձ՝ կյանքի շարունակականությունն ապահովելու համար, և Դոդազավր անունով մի ֆեյկ՝ բազմազանութան համար։
    «Բարգավաճեք և բազմացեք»,- գրեց Աստվածը նրանց պատերին։
    I don't like to commit myself about heaven and hell - you see, I have friends in both places.

    Mark Twain

  6. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ingrid (05.01.2013), Sambitbaba (05.01.2013), StrangeLittleGirl (04.01.2013), Ամմէ (04.01.2013)

  7. #19
    Պատվավոր անդամ Դավիթ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Հասցե
    Las Vegas, USA
    Գրառումներ
    1,482
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Քանի որ ստացված տարբերակների թիվը հասավ 22-ի, որոշվեց` ավելացնել ևս 4 տարբերակ` սահմանված 10 տարբերակին: Ցանկանում եմ հաճելի ընթերցումներ և բուռն քննարկումներ:
    I don't like to commit myself about heaven and hell - you see, I have friends in both places.

    Mark Twain

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Alphaone (11.01.2013)

  9. #20
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    32
    Գրառումներ
    5,748
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    1–ին տարբերակ. «Աշխարհի սկիզբը» – լավն էր, կլանող, հաճույքով կարդացի մինչև վերջ: Համ էլ, մեր մեջ ասած, հոգեհարազատ էր
    2–րդ տարբերակ. «Ուվալնյատի օրը - 2» – ոչինչ չասող, ոչ մի հետք չթողնող պատմվածք էր, ուղղակի կարդացի ու վաղը դժվար թե հիշեմ նման պատմվածքի գոյության մասին
    13–րդ տարբերակ. «Երբ աշխարհը մանուկ էր» – ձանձրալի էր, արհեստականորեն գեղեցիկ բառերով ու արտահայտություններով համեմված՝ չկարողացա մինչև վերջ կարդալ...
    14–րդ տարբերակ. «Եթե աշխարհի վերջը լինի առաջիկա կիրակի» – Ընդհանուր առմամբ վատը չէր, բայց չեմ սիրում այնպիսի պատմվածքները, որոնք եթե գրվեին տասը տարի առաջ, կամ քսան տարի հետո՝ ոչ ոքի ոչինչ չէին ասի:

    Առայժմ միայն այս տարբերակներն եմ կարդացել, ընթացքում մյուսներին էլ կանդրադառնամ

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Դավիթ (04.01.2013), Տրիբուն (04.01.2013)

  11. #21
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    «Ուվալնյատի օրը 2» էս ո՞վ ա գրել

  12. #22
    Troll mode: On Sagittarius-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Հասցե
    Գերմանիա
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,213
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կարդացաքներիցս. տարբերակ 10ը լավն ա

    շարունակեմ կարդալ...

  13. #23
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,711
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս ինչ լավ մրցույթ էր ժող ջան: Հազար ապրեք: Առավոտից կլանված կարդում եմ, հավես էր: Արդարության համար մի հատ սկզբից եմ կարդացել, մի հատ վերջից: Հեսա մի քիչ խելքս գլուխս հավաքեմ, ամեն մեկի մասին առանձին-առանձին կարծիքս կհայտնեմ:
    Սկզբում, չգիտես ինչի, համոզված էի, որ բոլոր տարբերակները գիտաֆանտաստիկա են լինելու, ու քանի օր ա հավես էի պահել թույն գիտաֆանտաստիկաներ կարդալու, էն էլ էդ առումով մի քիչ հուսախաբ եղա, բայց դե սենց էլ վատ չէր: Համարյա բոլոր տարբերակներն էլ հավեսով կարդացել եմ: Ապրեք բոլորդ

  14. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mephistopheles (05.01.2013), Ամմէ (04.01.2013), Անվերնագիր (04.01.2013), Դավիթ (05.01.2013)

  15. #24
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,711
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    1–ին տարբերակ. Աշխարհի սկիզբը

    Ընդհանուր առմամբ լավ հեքիաթ էր: Էս թեմայով հեքիաթ ճիշտն ասած չէի սպասում, բայց հետաքրքիր էր ստացվել: Սկզբի Կայաի նկարագրությունից հավեսս եկավ, ոնց որ իմ մանկական գրքերի նկարազարդումները նայելիս լինեի, երկար հոնքերը տեսա գլխակի անցքերից դուրս ցցված: Ծխնելույզից դուրս եկող ճաշերն էլ էին հավես
    Ապակու հետևում կատարվող գործողությունները մի քիչ թափը կոտրեցին, ձգձգած էր երևի, թե ինչ, կեսերից մի քիչ ձանձրացրեց, ու մի քիչ էլ երկու միջավայրերի ընդհանուր կապը ամուր չէր, երկու տարբեր պատմություն լիներ ասես:
    Ամեն դեպքում Կայան ու Ճեյան լավ կերպարներ էին: Շնորհակալություն, հեղինակ

  16. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ամմէ (04.01.2013), Անվերնագիր (04.01.2013), Դավիթ (05.01.2013)

  17. #25
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,711
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    14-րդ տարբերակ. Եթե աշխարհի վերջը լինի առաջիկա կիրակի

    Եթե հումոր էր՝ հումորը թույլ էր, եթե լուրջ էր՝ Աստված խեղճուկրակ ծերուկ էր, ով մարդկանց գիտական նվաճումներին էր սպասում, իր կյանքը թեթևացնելու համար: Ամեն դեպքում հակված եմ մտածելու, որ հումոր էր: Ուղղակի մի քիչ շատ էր ձգած, երկարացրած: Աստծո ֆեյսբուքյան գործունեությունն էլ էր ձանձրալի, ու ընդհանրապես ինչ-որ տարօրինակորեն թույլ Աստված էր ստացել հեղինակը: Վերջի քաղաքական ենթատեքստն էլ ավելի ավիրեց ամեն ինչ:
    Կարդալուց թեթևությամբ կարդացվում էր, շարադրանքը նորմալ էր, վատը չէր: Բայց ընդհանուր գաղափարը էդքան էլ դուր չեկավ:

  18. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (08.01.2013), Freeman (05.01.2013), Ամմէ (04.01.2013), Անվերնագիր (04.01.2013)

  19. #26
    Մշտական անդամ Ամմէ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.04.2012
    Գրառումներ
    487
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վա՜այ, չեմ հավատում ամենը կարդացել եմ : Կային պատմվածքներ, որոնք շատ լավն էին, կային էլ որ լավն էին, անհաջողներ էլ կային ՝դրանք կիսատ կարդացի:

    Մի խոսքով լավն էր:

  20. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Malxas (05.01.2013), Արէա (04.01.2013), Դավիթ (05.01.2013)

  21. #27
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,711
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    2–րդ տարբերակ. Ուվալնյատի օրը - 2

    Էլ վերնագիր չկա՞ր հեղինակ ջան
    Գաղափարը հետաքրքիր էր:
    Ուրեմն էսպես, միլիոնավոր տարիներ առաջ նախամարդու երեխաները աշխարհի վերջի ժամանակ մահացած մարդիկ էին
    Վատ չի. դարձ ի շրջանս յուր: Ես էլ չեմ ուզում տեսնել աշխարհի վերջը:
    Հումորն էլ վատը չի: Ընդհանուր առմամբ կարելի է պատմվածքը լավը համարել: Բայց ոճը հեչ չեմ սիրում, սա իհարկե սուբյեկտիվ կարծիք է, ու գիտեմ որ շատերին սա դուր է գալու, բայց ինձ, որպես պատմվածք դուր չեկավ, սա պատմվածք չի էլի, հումորային մանրապատում, կամ նման ինչ-որ բան:
    Ամեն դեպքում շնորհակալություն հեղինակին, հետաքրքրությամբ կարդացվեց:

  22. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    CactuSoul (08.01.2013)

  23. #28
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,711
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    13–րդ տարբերակ. Երբ աշխարհը մանուկ էր

    Լավն էր: Կասեի շատ լավն էր, եթե էսքան երկար չլիներ: Հեղինակ ջան, ինչի՞ ես էսքան ձգձգում: Լավ ես պատմում: Ահագին հաջող կտորներ կային, որոնք կլանում ու քաշում են խորքերը, բայց հաջորդիվ եկող երկար ու խճճված նախադասությունները նորից դուրս են մղում ու չեն թողնում ամբողջովին խորասուզվես պատմվածքի մեջ: Շատ դուրս եկավ Եվայի նկարագրությունը, Ադամի հիշողությունները Եվայի մասին: Էն, որ ոչ մի բանում չէր մեղադրում Եվային, Եվայի պատճառով դրախտ էր կորցրել, բայց ի՜նչ քնքշությամբ էր հիշում կնոջ մասին:
    Հեղինակը հիանալի մարդ է, համոզված եմ
    Շնորհակալություն:

  24. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (05.01.2013), Sambitbaba (05.01.2013), Դավիթ (05.01.2013)

  25. #29
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,711
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    3–րդ տարբերակ. Վերջիվերջո

    Շատ ուժեղ չէր: Սկզբում, գայլի նկարագրությունը հետագա անսպասելի ու լարված զարգացման հույս արթնացրեց, բայց զարգացումը դուրս չեկավ, պարզվեց որ հեչ էլ գայլ չէր, քուրմ էր, իսկ քրմերին ու նրանց հետ կապված ամեն ինչ, ի տարբերություն գայլերի, տանել չեմ կարողանում գոնե գայլ լիներ էլի իսկ երբ պարզվեց որ հերիք չի քուրմ էր, դեռ երազ էլ էր, լրիվ թևաթափ եղա: Վերջի փիլիսոփայական մտքերն էլ արդեն անիմաստ ու ավելորդ թվացին, քանի որ պարզվեց որ գայլը ոչ միայն քուրմ էր, այլ նաև պատմության հետ հեչ կապ չուներ: Երազ էր մռայլ պատկերներով ու պատմվածքի հետ կապ չունեցող, հետո՝ փիլիսոփայական մտքեր:
    Երևի ուղղակի չհասկացա պատմվածքի իմաստը

  26. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Freeman (05.01.2013)

  27. #30
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,711
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    12–րդ տարբերակ. Հավերժական «վտարում»

    Առաջի հայացքից էս տարբերակն ու «Երբ աշխարհը մանուկ էր»-ը կարծես նույն մարդը գրած լինի, նույն թեմայի մասին, բայց միայն առաջի հայացքից: Երբ ավելի խորն ես նայում, զգում ես, որ շատ տարբեր են: Եթե էնտեղ ամեն ինչ բարի ու լուսավոր էր, ապա էստեղ մռայլ ու ծանր էր ամեն ինչ: Էնտեղ Եվան որևէ բան չէր արել Ադամի համար, անգամ զրկել էր դրախտից, բայց Ադամը պաշտում էր նրան: Էստեղ Եվան ամեն ինչ անում է որ Ադամը իրեն լավ զգա, իսկ սա թքած ունի Եվայի վրա: Էնտեղ Ադամը բարի ու լուսավոր կերպար է, էստեղ մեծամիտ էգոիստի մեկն է: Մի խոսքով դուր չեկավ: Մի թեմայով մի անգամ ասել եմ, որ չեմ սիրում ճղճիմ ու տափակ մարդկանց մասին պատմություններ, սա էդ շարքից էր: Չհավանեցի: Լավը չէր:

Էջ 2 72-ից ԱռաջինԱռաջին 1234561252 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 7 հոգի. (0 անդամ և 7 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հավաքածու մրցույթ–6
    Հեղինակ՝ Դավիթ, բաժին` Հավաքածու
    Գրառումներ: 187
    Վերջինը: 08.04.2014, 02:27
  2. Արձակ. Հավաքածու մրցույթ-6
    Հեղինակ՝ Դավիթ, բաժին` Հավաքածու
    Գրառումներ: 42
    Վերջինը: 14.11.2013, 02:58
  3. Արձակ. Հավաքածու մրցույթ-5
    Հեղինակ՝ Դավիթ, բաժին` Հավաքածու
    Գրառումներ: 72
    Վերջինը: 31.05.2013, 20:22
  4. Հավաքածու մրցույթ-4
    Հեղինակ՝ Դավիթ, բաժին` Հավաքածու
    Գրառումներ: 156
    Վերջինը: 16.04.2013, 14:38
  5. Հավաքածու մրցույթ -3
    Հեղինակ՝ Դավիթ, բաժին` Հավաքածու
    Գրառումներ: 23
    Վերջինը: 22.02.2013, 02:23

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •