Դե եթե այդ չափանիշներով գնանք, ապա Դեկամերոնին էլ կնմանացնենք, քանի որ այնտեղ էլ ժանտախտից էին մեկուսացվել:
1–ին տարբերակ. «Աշխարհի սկիզբը»- StrangeLittleGirl
2–րդ տարբերակ. «Ուվալնյատի օրը - 2»- impression
3–րդ տարբերակ. «Վերջիվերջո»- Նարինե Կռոյան
4–րդ տարբերակ. «Կապույտ ճնճղուկների արահետը»- Տաիշա Աբելար
5–րդ տարբերակ. «Սոմնիում»- ivy
6–րդ տարբերակ. «Աշխարհի սկիզբը-2»- Մերի Մկրտչյան
7–րդ տարբերակ. «Աշխարհի սկիզբը–3»- Սահականուշ Արոյան
8–րդ տարբերակ. «Իկարո»- Արէա
9–րդ տարբերակ. «Մահացած կնոջ աչքերը»- Նառա Վարդանյան
10–րդ տարբերակ. «Աշխարհի սկիզբը-4»- Ռուզան Ազիզյան
11–րդ տարբերակ. «Աշխարհի սկիզբը-5»- Հայկ Պողոսյան
12–րդ տարբերակ. «Հավերժական «վտարում»»- Սոֆիա Օհանյան
13–րդ տարբերակ. «Երբ աշխարհը մանուկ էր»- Հովիկ Մխիթարյան
14–րդ տարբերակ. «Եթե աշխարհի վերջը լինի առաջիկա կիրակի»- Արփի Ոսկանյան
Դե եթե այդ չափանիշներով գնանք, ապա Դեկամերոնին էլ կնմանացնենք, քանի որ այնտեղ էլ ժանտախտից էին մեկուսացվել:
I don't like to commit myself about heaven and hell - you see, I have friends in both places.
Mark Twain
Լավ է, այս անգամ չեմ մասնակցում, եթե քննադատեմ, չի լինի մրցակիցների գործերի արժանիքները ենթագիտակցորեն կամ դիտավորյալ նվաստացնել ու հետո չի լինի մտատանջություն, հանգիստ ժանիքներս սրեմ, անցնեմ գործի... ))))))))
1.,,Կարդում եմ, դեռ Կայան ու Ճեյան եմ կարդում
Արդեն ապակու հետևի մարդը սկսել է գրել
ինձ դուր եկավ, բայց էնպես չէ, որ հիանամ...,, . սա գրել էի մրցույթի առաջին օրը Դավիթին:
Այ մինչև այդ պահը կարդացածս դուր էր գալիս, բայց հետո պատմությունը դարձավ մի տեսակ անկապ երազանք ու դրանով հանդերձ, սյուռեալիզմը կորավ, մի տեսակ չափազանց երկրային, չափազանց նյութական ու չափազանց տաղտուկ դառավ, հմայքը կորցրեց ու էլ չկարողացա վերագտնել: Մի պահ ինձ թվում էր, թե ծերունուն զուգահեռ հեղինակն էլ նրա աշխարհն է հորինելու. ես նման մի պատմվածք ունեի, դրա համար, երևի: Բայց եթե անգամ այդպես լիներ, միևնույն է, պատմվածքն ինձ դուր չէր գա, չափազանց ակնհայտ էր, որ գեղարվեստական գործ չէ, այլ մինչև վերջին հյուլեն կերտված է մրցույթի ուղարկելու համար: Արհեստական էր ու մարսվում էր այնպես, ինչպես պլաստմասան կմարսվեր: Այս ամենով հանդերձ էլ, Էնպիսի զգացողություն էր, թե հեղինակը ուզում է ասել՝ այ տեսեք, թե ես ով եմ ու եթե անգամ չհաղթեմ էլ, մեկ է, ես եմ ու ես վերջն եմ: Please... Եթե անգամ հեղինակը չէր ուզում դա ասել, իր գործը այդ տպավորությունն էր թողում, դրա համար թերթում եմ...
2. ,,Երկրորդ գործի վերնագիր կարդացի, սկսեցի գժի նման ծիծաղել
հեղինակն ընկել է Մեֆի հետևից,,- սրա առնչությամբ սա էի գրել, ինչո՞ւ եմ նամակագրությունից մեջբերում, քանի որ դա ամենաառաջին տպավորություններն էին, որ կարդալուն զուգահեռ գրում էի: Հետո արդեն գործերով ընկա, կարդալը դադարեցրեցի, հիմա կկարդամ, հերթով կգրեմ ամենաանկեղծ կարծիքս, որ կլինի նաև առաջին տպավորություն՝ թե լավ, թե վատՇեղվեցի...
Ինչ վերաբերում է ուվալնյատին, ապա միայն մի բան էր ինձ հասկանալի՝ հիասթափությունն աշխարհի չկայացած վերջի կապակցությամբ, իսկ մնացածը թե ես չհասկացա, թե հասկանալու բան էլ չկար, ինձ դուր չեկավ՝ մի տեսակ շատ էր ցինիզմն ու եթե անգամ նորմալ գրվեր, ընդհանուր ասելիքը հզոր չէր: Սա էլ եմ թերթում:
3. Մի քիչ շատ էին առանց գեղարվեստի փիլիսոփայությունները: Հեղինակին անուն չեմ կարող դնել, քանի որ նույն թերությունը ես ունեմ, բայց դե նկատեցի, ասում եմ, նախորդ երկուսից լավ գործ եմ համարում, բայց դե, էլի, հիացած չեմ: Թեև մեկ-երկու նկարագրություն, ընդհանուր տագնապախառը լարվածությունն իրականում դուր եկավ ու լա՜վ ուրախացա, որ վերջը չէի կռահել: Սա էլ եմ արդեն թերթում...
4. Հենց սկզբից հիացմունքով կարդում էի, մի տեսակ զգում էի, որ թևեր են աճում, ոնց է արահետն ինձ վեր տանում առօրեականությունից, բայց հետո ահավոր վերջին պարբերությունը շրմփացրեց գետին, անմիջապես տարտամ անորոշության զգացողություն հաղորդեց, հիացմունքը սկսեց մարել, մի տեսակ կենցաղային գաղջություն կար, որ զզվելի դառնադեղնավուն նստվածք թողեց գույների վրա, բայց, մեկ է, լավ գործ էր...
5. Հիացած եմ էս գործով, թեև հեղինակն իմ երազանքը ոչ մի փողով էլ չի կարող իրականացնել՝ առաջինը լինել Մարսի վրա (ինձանից առաջ արդեն եղել են), բայց լուրջ ուզում եմ աշխարհում նման խելառներ լինեն, բայց վերջը մի քիչ հավանական չէր, եթե տվյալ անձնավորությունը խանդի հողի վրա էր ծեծկռտուքը սկսել, ապա անմիջապես պիտի փուքսն իջներ՝ իր դիմաց կին տեսնելով... Կամ էլ ես դեռ նոոոր եմ հոգեբանություն սովորում ու շատ բան չգիտեմ: Ինչևէ, մինչ այս կարդացածս գործերից ամենաշատը սա հավանեցիԹերթում եմ...
6. Անորոշ գործ էր, ինձ ստիպելով եմ մինչև վերջ կարդացել ու ինձ ոչինչ չտվեց, ոչ մի սկիզբ չառաջացավ իմ մեջ, որքան էլ գործում շեշտված էր սկզբի մասին: Կոտրված ծաղիկների պոչերը լավ միտք էր, դուր եկավ ու ամբողջ տեքստից միայն դա տպավորվեց: Եթե վաղը ցանկանամ հիշել այս գործը, երևի անգամ դա չհիշեմ: Մյուս կողմից, եթե այս մանեկենին միս ու արյուն ավելացվի, գուցե ընդհանուր հոգեբանական-փիլիսոփայական հետաքրքիր գործ ստացվի, մինչև իսկ գրականություն՝ լա՜վ ջանգեր գործադրելու դեպքում: Այս տեսքով ինձ կկեղծեմ, եթե ասեմ՝ դուր է եկել...
7. Նվնվոց ու տափակ փիլիսոփայություն կար, դուր չեկավ: Սկիզբը կարդացի, արդեն չէի ցանկանում շարունակել, բայց այնուամենայնիվ, մինչև վերջ կարդացի՝ մտածելով, որ վերջը գուցե լավը լինի: Մինչև վերջ էլ դուր չեկավ: Հեղինակից ներողություն եմ խնդրում նմակ կերպ գործի մասին արտահայտվելու համար, բայց գրում եմ այն, ինչ զգացել եմ կարդալուց անմիջապես հետո...
Հ.Գ. Արդեն կեսը կարդացել եմ, մնացած կեսն էլ կկարդամ ու կարծիք կհայտնեմ արդեն վաղը: Եթե ինչ-որ տեղ ավելորդ կոպիտ կամ ավելորդ մեղմ եղա, թող համապատասխան կողմերը՝ հեղինակ, կազմակերպիչներ, ներեն, սուբյեկտիվ կարծիք էր ու աննորմալ սուբյելտի կարծիք՝ ես մեկ գլուխործոցներ եմ հավանում, մեկ էլ գնում գալիս էնպիսի գործեր, որ ասենք Բյուրն ու Բայանդուրն առանց կասկածի նշույլի կուղարկեին դիակիզարան![]()
Ingrid (07.01.2013), Sambitbaba (08.01.2013), Արէա (07.01.2013), Դավիթ (06.01.2013)
............
Վերջին խմբագրող՝ Alphaone: 06.01.2013, 23:18:
Դավիթ (06.01.2013)
Ժող, իրականում շատ դժվար ա գրել մի բանի մասին, որ ամբողջությամբ նոր ու չբացահայտված ա:
Ամենն արդեն գրվել ա, ամեն ինչի մասին արդեն ասվել ա:
Շատ-շատ՝ կարող ես քեզնից որքան հնարավոր է շատ բան դնես էդ գործի մեջ, որովհետև իրականում մենակ մարդիկ են տարբեր;
Պատմությունները նույնն են:
Alphaone (06.01.2013), Sambitbaba (08.01.2013), StrangeLittleGirl (06.01.2013), Դավիթ (06.01.2013), Ուլուանա (07.01.2013)
Առավոտը հա ասում էի՝ էս գրառմանը պատասխանեմ, մոռանում էի: Էս անգամ Գալաթեա չկա, արխային: Ինքը ստեղ չկա: Էդ հաստատ:
Սոմնիումը Լիլն ա գրել՝ Իմփրեշընը:
Իկարոն Ռուֆն ա:
Բյուրն էլ հա, մասնակցել ա, բայց, չէ, առաջինը չի: Էս անգամ Բյուրի բախտը հեչ չի բերում, պատի տակ նստած լացում ա: Բայց մեկ էլ չգիտեմ՝ Բյուրի մոտ երբ ես նկարագրություն տեսել, ինքը նկարագրություններից ինչքան հնարավոր ա խուսափում ա, իսկ էս առաջինի մեջ տոննաներով նկարագրություն կա (հորիզոնական աճող ծառեր, վանդակավոր վերմակ և այլն):
Ingrid (07.01.2013)
Ես որ վստահ եմ, որ առաջինը Բյուրը չի, ախր մի պահ շատ ա տաակում, Բյուրն էդպես ո՜նց կարա գրի![]()
Ամմէ (07.01.2013)
Mephistopheles (06.01.2013)
Բյուր, կարող ա՞ սաղ ես եմ գրել ու ինքս իմ հետ եմ մրցում
հլը մի հատ էլ ասա, ես որոնք էի՞![]()
Find what you love and let it kill you. (c) Bukowski
Alphaone (06.01.2013), Sambitbaba (08.01.2013)
Ես հավեսի ընկա, սկսեմ մի քիչ կարծիքների հետ կռիվ անել (Արէա, գո՞հ ես):
Alphaone ջան, քո կարծիքը կարդալուց հետո մի հատ նորից կարդացի առաջինը:
Չեմ հասկանում՝ ե՞ս եմ էս պատմվածքը սխալ հասկանում, թե՞ ակումբցիների մեծ մասը, որ ուզում ա էնտեղ մի պատմություն տեսած լինի: Իմ պատկերացրածով մի պատմությունն առանց մյուսի չի կարա լինի, որովհետև հեղինակը ստեղ ստեղծողի ու ստեղծվողի հարց ա շոշափում, հարցականի տակ ա դնում, թե ով ա ստեղծողն ու ով ա ստեղծվող:
Իսկ ինձ թվում ա՝ էս մի գործը ոչ մի արժեք չէր ունենա, եթե էդպիսի անհավանական վերջ չունենար: Իմ կարծիքով, հեղինակն ուզում ա ասի, որ եթե աշխարհում հայտնվի մի տղամարդ, որ կկարողանա կնոջը երջանկացնել, ապա էդ տղամարդը կին ա դուրս գալու: Ու ահագին հետաքրքիր, համարձակ մոտեցում ա: Նաև՝ նորություն ա:5. Հիացած եմ էս գործով, թեև հեղինակն իմ երազանքը ոչ մի փողով էլ չի կարող իրականացնել՝ առաջինը լինել Մարսի վրա (ինձանից առաջ արդեն եղել են), բայց լուրջ ուզում եմ աշխարհում նման խելառներ լինեն, բայց վերջը մի քիչ հավանական չէր, եթե տվյալ անձնավորությունը խանդի հողի վրա էր ծեծկռտուքը սկսել, ապա անմիջապես պիտի փուքսն իջներ՝ իր դիմաց կին տեսնելով... Կամ էլ ես դեռ նոոոր եմ հոգեբանություն սովորում ու շատ բան չգիտեմ: Ինչևէ, մինչ այս կարդացածս գործերից ամենաշատը սա հավանեցիԹերթում եմ...
Բյուր ջան, արի դու թարգի էդ գուշակությունները... Ռուֆ, Չուկ, լրիվ ֆանտաստիկա ես պատմում![]()
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ