Բյուր, դու էլ էիր վրա տվել… մի խոսա…
1–ին տարբերակ. «Աշխարհի սկիզբը»- StrangeLittleGirl
2–րդ տարբերակ. «Ուվալնյատի օրը - 2»- impression
3–րդ տարբերակ. «Վերջիվերջո»- Նարինե Կռոյան
4–րդ տարբերակ. «Կապույտ ճնճղուկների արահետը»- Տաիշա Աբելար
5–րդ տարբերակ. «Սոմնիում»- ivy
6–րդ տարբերակ. «Աշխարհի սկիզբը-2»- Մերի Մկրտչյան
7–րդ տարբերակ. «Աշխարհի սկիզբը–3»- Սահականուշ Արոյան
8–րդ տարբերակ. «Իկարո»- Արէա
9–րդ տարբերակ. «Մահացած կնոջ աչքերը»- Նառա Վարդանյան
10–րդ տարբերակ. «Աշխարհի սկիզբը-4»- Ռուզան Ազիզյան
11–րդ տարբերակ. «Աշխարհի սկիզբը-5»- Հայկ Պողոսյան
12–րդ տարբերակ. «Հավերժական «վտարում»»- Սոֆիա Օհանյան
13–րդ տարբերակ. «Երբ աշխարհը մանուկ էր»- Հովիկ Մխիթարյան
14–րդ տարբերակ. «Եթե աշխարհի վերջը լինի առաջիկա կիրակի»- Արփի Ոսկանյան
Բյուր, դու էլ էիր վրա տվել… մի խոսա…

Արէա (08.01.2013)
6–րդ տարբերակ. «Աշխարհի սկիզբը-2»
Սա կարդալիս հա ուզում էի գոռալ՝ ինչ կլինի, կարգի՜ն խոսիր: Ոնց որ զգում ես՝ ախր բան է պատմում, ինչ-որ ասելիք ունի, բայց չի կարողանում նորմալ շարադրել, մարդ հասկանա՝ ինչ է ասում... Տենց էլ բան չհասկացա
7–րդ տարբերակ. «Աշխարհի սկիզբը–3»
Թեթև հումոր կար մեջը, բայց միևնույն է էդ աստվածաշնչյան պատմություններն ինձ հեչ հետաքրքիր չեն՝ ուզում է աշխարհի ամենաօրիգինալ ձևով ներկայացվեն: Ադամ ու Աստված որ տեսնում եմ, արդեն կարդալս չի գալիս: Ու կարծում եմ, սա միայն իմ վերաբերմունքը չի, այլ շատերի:
Ինչի էիք էսքան բառացի հասկացել մրցույթի թեման, մարդ մնում է զարմացած...
8–րդ տարբերակ. «Իկարո»
Շատ-շատ լավ էր շարադրված: Դրա համար լիքը գովեստի խոսքեր հեղինակին: Ուղղակի սյուժեն ինձ համար գրավիչ չէր: Իհարկե հետաքրքիր էր աշխարհի սկզբի նման մեկնաբանությունը, բայց միևնույն է ընթացքը շատ ծեծված էր ու հազար տեղերից ծանոթ: Բայց նորից եմ ասում՝ շատ լավ էր գրված, լեզուն հարթ էր, սիրուն:
Ի դեպ, գաղափար չունեմ, թե ով գրած կլինի...
9–րդ տարբերակ. «Մահացած կնոջ աչքերը»
Ժամանակին մի նկար էի տեսել, վրան ծռմռված պատառաքաղ էր նկարած ու տակը գրված էր "Just because you are unique does not mean you are useful".
Էս պատմվածքը հենց կարդացի, էդ նկարը հիշեցի: Հա, սա բոլոր մնացած գործերից լավ տարբերվում էր, բայց դրա հետ միաժամանակ կատարյալ անպետքություն էր: Իհարկե, հեղինակը միշտ էլ կարող է մխիթարվել էն մտքով, որ մեզ նման հասարակ մահկանացուներն ի զորու չէին հասկանալու նման մեծությունը:
Բայց ես համենայնդեպս մի անկեղծ ու անշառ խնդրանք ունեմ՝ մի գրեք էսպիսի բաներ:
Վերջին խմբագրող՝ ivy: 08.01.2013, 00:42:


Ժամանակին Չուկի հետ վիճաբանում էինք մի հարցի շուրջ: Ես պնդում էի, որ մրցույթ անցկացնելու դեպքում պետք է հեղինակներին հնարավորինս երկար ժամանակ տալ, իսկ Չուկը գտնում էր, որ մի 4-5 օրը լիովին բավարար է: Հիմա ընդունում եմ, որ ինքը ճիշտ էր, ես՝ սխալ: Այս էլ որերորդ մրցույթն է, կարդում եմ ստեղծագործությունները ու դեռ ոչ մի դեպք չկա, որտեղ տեսնեմ հեղինակը սկզբում գրել է, իսկ հետո աշխատել վրան, որպեսզի ավելի կատարյալ դարձնի: Բոլորը Մոցարտի պես միանգամից օրիգինալ են գրել:
Ավել պակաս կներեք, բայց այդպիսին է իմ տպավորությունը:
Ինչո՞ւ ես դու օրդ մաշում պասի հետ:
Գնա պանդոկ՝ ընկերացիր թասի հետ...
10–րդ տարբերակ. «Աշխարհի սկիզբը-4»
Համարյա ֆիզիկական տհաճություն եմ զգացել՝ էս գործը կարդալիս: Չգիտեմ՝ արդյո՞ք դա էր հեղինակի ուզածը: Արդյո՞ք ինքն ուզել էր, որ իր նկարագրություններն էդպիսի ազդեցություն ունենան: Հնարավոր է, որ հա: Բայց ես «ասֆալտին ծորացող» տեսարաններից ստացած սարսուռների սիրահար չեմ, դրա համար հազիվ եմ ինձ ստիպել մինչև վերջ կարդալ:
Մեջը գաղափար էր դրել հեղինակը, ես այն հասկացա, ընդունեցի: Բայց ստեղծագործությունը չսիրեցի:
11–րդ տարբերակ. «Աշխարհի սկիզբը-5»
Համարյա համոզված եմ, որ գրողը շատ երիտասարդ է: Կարդում էի ժպիտով, որովհետև ինչ-որ պարզություն ու անկեղծություն կար գրվածքի մեջ, որից մոտս բարի տրամադրություն էր առաջանում
Ահագին երկար էր գրված, կարելի է ասել՝ ձգձգված, բայց չձանձրացրեց, հանգիստ կարդացի մինչև վերջ: Ուղղակի որպես մրցութային ստեղծագործություն ինքն ուժեղ չէր, ու հաստատ չէի քվեարկի էս գործի համար:
CactuSoul (08.01.2013), Sambitbaba (08.01.2013), StrangeLittleGirl (08.01.2013), Ամմէ (08.01.2013), Անվերնագիր (08.01.2013), Արէա (08.01.2013), Դավիթ (08.01.2013)

ivy (08.01.2013)
Գալաթեա (08.01.2013)

Գալաթեա (08.01.2013)

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ