User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ո՞ր տարբերակ(ներ)ն եք հավանում

Քվեարկողներ
37. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • 1–ին տարբերակ. «Աշխարհի սկիզբը»- StrangeLittleGirl

    14 37.84%
  • 2–րդ տարբերակ. «Ուվալնյատի օրը - 2»- impression

    9 24.32%
  • 3–րդ տարբերակ. «Վերջիվերջո»- Նարինե Կռոյան

    4 10.81%
  • 4–րդ տարբերակ. «Կապույտ ճնճղուկների արահետը»- Տաիշա Աբելար

    6 16.22%
  • 5–րդ տարբերակ. «Սոմնիում»- ivy

    16 43.24%
  • 6–րդ տարբերակ. «Աշխարհի սկիզբը-2»- Մերի Մկրտչյան

    5 13.51%
  • 7–րդ տարբերակ. «Աշխարհի սկիզբը–3»- Սահականուշ Արոյան

    3 8.11%
  • 8–րդ տարբերակ. «Իկարո»- Արէա

    20 54.05%
  • 9–րդ տարբերակ. «Մահացած կնոջ աչքերը»- Նառա Վարդանյան

    1 2.70%
  • 10–րդ տարբերակ. «Աշխարհի սկիզբը-4»- Ռուզան Ազիզյան

    3 8.11%
  • 11–րդ տարբերակ. «Աշխարհի սկիզբը-5»- Հայկ Պողոսյան

    4 10.81%
  • 12–րդ տարբերակ. «Հավերժական «վտարում»»- Սոֆիա Օհանյան

    2 5.41%
  • 13–րդ տարբերակ. «Երբ աշխարհը մանուկ էր»- Հովիկ Մխիթարյան

    3 8.11%
  • 14–րդ տարբերակ. «Եթե աշխարհի վերջը լինի առաջիկա կիրակի»- Արփի Ոսկանյան

    8 21.62%
Մի քանի ընտրության հնարավորությամբ հարցում
Էջ 18 72-ից ԱռաջինԱռաջին ... 81415161718192021222868 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 256 համարից մինչև 270 համարի արդյունքները՝ ընդհանուր 1070 հատից

Թեմա: Հավաքածու մրցույթ -2. Աշխարհի սկիզբը

  1. #256
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեֆ, քանի խոսում ես, խոսացնեմ էլի: Ակումբում տեղադրված որևէ գրական ստեղծագործություն երբևէ էղե՞լ ա, որ դրական կարծիք հայտնես: Կամ գոնե քլնգելու հետ ասես՝ հա, լավ գործ էր:
    Հլա որ չէ… եղել են գործեր որոնց հետ կարա գրողն աշխատի… բայց որ ասեմ այ էս շատ լավն ա, չէ… ու դու տրսնում ես որ իմ պահանջներն էդքան էլ շատ չեն…

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sambitbaba (08.01.2013)

  3. #257
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,585
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    Հլա որ չէ… եղել են գործեր որոնց հետ կարա գրողն աշխատի… բայց որ ասեմ այ էս շատ լավն ա, չէ… ու դու տրսնում ես որ իմ պահանջներն էդքան էլ շատ չեն…
    Մեֆ, կարող ա՝ շատ չեն պահանջներդ, բայց անհասկանալի են ինձ մոտ նենց տպավորություն ա, որ դու ցանկացած բան կարդում ես նախապես իմանալով, որ լավը չի:

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Արէա (07.01.2013), Դավիթ (07.01.2013), Ուլուանա (07.01.2013)

  5. #258
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեֆ, կարող ա՝ շատ չեն պահանջներդ, բայց անհասկանալի են ինձ մոտ նենց տպավորություն ա, որ դու ցանկացած բան կարդում ես նախապես իմանալով, որ լավը չի:
    Կարող ա… բայց ես ասում եմ ինչը դուրս չի հալիս… հենց ընենց չեմ ասում…
    Վերջին խմբագրող՝ Mephistopheles: 07.01.2013, 01:41:

  6. #259
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարող ա… բայց ես ասում եմ ինչը դուրս չի հալիս… հենց ընենց չեմ ասում…
    Կարող ա, բայց տենց չի, չէ՞, Մեֆ:

  7. #260
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գալաթեա-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարող ա, բայց տենց չի, չէ՞, Մեֆ:
    … եթե տենց լիներ չէի քննարկի… քննարկումներից ես էլ եմ սովորում…

  8. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (08.01.2013), Գալաթեա (07.01.2013), Տրիբուն (07.01.2013)

  9. #261
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հարցիս ժամանակ դեռ մենակ «կարող ա»-ն էի տեսել

  10. #262
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գալաթեա-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարցիս ժամանակ դեռ մենակ «կարող ա»-ն էի տեսել
    … ու ես ոչ միայն կարծիք եմ գրում, համ էլ իմ խելքին առաջարկներ եմ անում… գիտեմ ռեալ չի, բայց դե հիմա օտար, տարբեր դիսցիպլինայից հայացք ա, մեկ էլ տեսար մեկին պետք եկավ… մենք շատ ենք տենց անում…

  11. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (08.01.2013), Դավիթ (07.01.2013)

  12. #263
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    … ու ես ոչ միայն կարծիք եմ գրում, համ էլ իմ խելքին առաջարկներ եմ անում… գիտեմ ռեալ չի, բայց դե հիմա օտար, տարբեր դիսցիպլինայից հայացք ա, մեկ էլ տեսար մեկին պետք եկավ… մենք շատ ենք տենց անում…
    Մեֆ, այ Մեֆ, իսկ ճարտարապետությունն իսկապե՞ս կիրառելի է գրականության մեջ:
    The other way around-ը ավելի լավ չի՞ աշխատում:

  13. #264
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,585
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    … ու ես ոչ միայն կարծիք եմ գրում, համ էլ իմ խելքին առաջարկներ եմ անում… գիտեմ ռեալ չի, բայց դե հիմա օտար, տարբեր դիսցիպլինայից հայացք ա, մեկ էլ տեսար մեկին պետք եկավ… մենք շատ ենք տենց անում…
    Ախր հարցն էն ա, որ նենց չի էլի, որ սխալ բաներ ես գրում: Որ կարդում եմ, ասում եմ՝ վայ հա, ճիշտ ա ասում: Ուղղակի հետաքրքիր ա, որ էդքան նեգատիվ բան նկատում ես:

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (08.01.2013), Ուլուանա (07.01.2013)

  15. #265
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գալաթեա-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեֆ, այ Մեֆ, իսկ ճարտարապետությունն իսկապե՞ս կիրառելի է գրականության մեջ:
    The other way around-ը ավելի լավ չի՞ աշխատում:
    Գալ, ես ճարտարապետությունը չեմ կիրառում, այլ մոտեցումը… սրանք տարբեր բամեր են… մենք գրականությունից, պարից ու երաժշտությունից էլ ենք սովորում… մեր ռեվյուների ժամանակ տարբեր մասնագետներ էին գալիս ու շատ հետաքրքիր էր…

  16. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (08.01.2013), Գալաթեա (07.01.2013)

  17. #266
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ախր հարցն էն ա, որ նենց չի էլի, որ սխալ բաներ ես գրում: Որ կարդում եմ, ասում եմ՝ վայ հա, ճիշտ ա ասում: Ուղղակի հետաքրքիր ա, որ էդքան նեգատիվ բան նկատում ես:
    Դե հիմա ես էլ սենց եմ մոտենում… հո բոլորիս մոտեցումները նույնը չի՞ լինելու…

  18. #267
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    45
    Գրառումներ
    12,743
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս անգամ որոշել էի մեկնաբանությունները չկարդալ, մենակ ստեղծագործությունները կարդալ, քվեարկել, կարծիք գրել ու քաշվել մի կողմ, բայց դե չդիմացա...

    Ճիշտն ասած՝ կոնկրետ էս թեմային ես հենց սկզբից էլ դեմ էի՝ կանխագուշակելով դրա չարչրկվածությունը ու սպասելի մոտեցումները։ Բայց որոշ մարդիկ ասեցին, որ չէ, աշխարհի սկիզբն իրականում բավական լայն հասկացություն է, ու հնարավոր է, որ լավ էլ հետաքրքիր, յուրօրինակ մոտեցումներ լինեն։ Շատ հետաքրքիր ու յուրօրինակ մոտեցումներ կարծես թե չեղան։ Ինձ համար չկար էնպիսի գործ, որ ասեմ՝ լրիվ ինքն էր։ Թեև ես, ի տարբերություն շատերի, կոնկրետ ուղղությամբ ակնկալիքներ չունեի, որ ասեմ՝ դրանք չգտա, հիասթափվեցի։ Բայց ադամ–եվայական ծեծված տարբերակներ, համոզված էի, որ լինելու են, ու որ չեմ հավանելու դրանք։ Էդպես էլ եղավ. ադամ–եվայական տարբերակներից ոչ մեկն էլ չհավանեցի։
    «Աշխարհի սկիզբը–3»–ն ինձ համար ոչինչ չասող, անհետաքրքիր գործ էր, էլ չխորանամ։ «Հավերաժական «վտարումն»» ավելի հավանեցի, իմ կարծիքով, ծեծված պատմության նկատմամբ քիչ թե շատ նոր մոտեցում էր ցուցաբերված, բայց, մեկ է, թույլ էր, ընթացքն էլ ընդհանուր առմամբ ձանձրալի էր։ Մյուսը՝ «Երբ աշխարհը մանուկ էր», կներեք, չկարողացա մինչև վերջ կարդալ։ Երևի պատճառը մասամբ նաև վերջիններից լինելն էր, բայց դե որ հետաքրքրեր, հաստատ կշարունակեի. սկիզբը բոլորին խոստումնալից չէր, ու համոզված եմ՝ մինչև վերջ կարդալու դեպքում էլ չէի հավանելու։

    Ի դեպ, երևի բոլորն էլ նկատեցին, որ աշխարհի վերջին չանդրադարձող ու միաժամանակ ոչ ադամ–եվայական տարբերակներ համարյա չկային, եղածներն էլ թույլ էին ոնց որ թե։ Ու երևի իսկապես դժվար էր առանց դրա, էնպես որ երևի չարժե շատ մեղադրել հեղինակներին աշխարհի վերջն օգտագործելու համար ։

    Հիմա՝ սկզբից.
    1. Աշխարհի սկիզբը
    Հումորը վատը չէր, համով–հոտով նկարագրություններ կային, հիմնականում՝ սկզբում, բայց ընթացքն ինձ ձանձրալի թվաց, հատկապես ապակու հետևում ապրողներին հետևելու ընթացքում Ճեյայի ու Կայայի խոսակցությունները շատ անհետաքրքիր էին ու կանխատեսելի, ոչինչ չասող։ Երևում է, որ հեղինակը գրելուց լավ է, բայց տվյալ դեպքում շեշտն ավելի շատ դրել է համով շարադրանքի վրա, քան սյուժեի զարգացման։ Էդ էլ վատ միտք չի, բայց ոչ ինձ համար։

    2. Ուվալնյատի օրը–2
    Հեղինակը լավ հումոր ունի ու մտքերը տպավորիչ արտահայտելու շնորհք, բայց գրվածքը որպես ստեղծագործություն չընկալեցի։ Արդեն մի քանի անգամ նշվեց, որ ավելի շուտ հոգեվիճակ էր կոնկրետ, քան ստեղծագործություն, ու Մեֆն, իմ կարծիքով, շատ լավ բնորոշել էր էս գործը։ Չստացված հումորի մասին դիտարկումը չհաշված՝ ստորագրում եմ Մեֆի՝ էս գործի մասին բոլոր գրառումների տակ։ Հա, համ էլ ես բնավ ցինիզմի սիրահար չեմ, ու հատկապես էսքան մեծ դոզայով ցինիզմն ինձ համար միանշանակ ի վնաս ստեղծագործության է գործում։

    3. Վերջիվերջո
    Անտեղի ծանրաբեռնված ու առնվազն ինձ համար ոչինչ չասող տեքստ։ Մի տեսակ ինքնանպատակ նկարագրություններ։ Չհավանեցի։ Չնայած, հեղինակը գրելու որոշակի շնորհք ու փորձ, կարծում եմ, ունի։

    4. Կապույտ ճնճղուկների արահետը
    Յուրօրինակ երևալու ջանքեր կային ահագին։ Վերնագիրն արդեն չգրավեց. մոտավորապես պատկերացնում էի, որ չափից դուրս յուրօրինակ գործ եմ կարդալու։ Չեմ սիրում էս ոճի գրվածքներ։ Ուղեղս բռնաբարվեց ներկայացված պատճառահետևանքային կապերի մեջ տրամաբանության անպտուղ որոնումներից։ Իսկ վերջնական հիասթափությունը վրա հասավ վերջում (Գալաթեան էդ պահը լավ էր բնորոշել).
    Մեր հարևանի աղջիկը չի սիրում ամուսնու հետ քնել: Ինքը սիրում է ուրիշ երիտասարդի: Այդ երիտասարդը սիրում է նրա ընկերուհուն, ընկերուհին` ինձ:
    Այդ պահին տեսա օրգազմից աղճատված նրա դեմքը, երբ տքնում էր վրաս: Ես կիսաանտարբեր պառկած էի:

    Իմ միտքը թևածում էր Կապույտ ճնճղուկների արահետում: Ես գիտեի դրա տեղն ու քանիցս եղել էի այնտեղ:
    Մի խոսքով՝ դուր չեկավ։

    5. Սոմնիում
    Ըստ իս, մրցույթի ամենահմուտ գրված ու ամենաավարտուն գործն է։ Պատմվածքի կառուցվածքը, սյուժեն՝ ամեն ինչ հաջող էր մտածված, մշակված։ Ճիշտ է, աշխարհի սկզբի գաղափարի մեջ մի կերպ էր խցկվել, բայց դե, ինչպես նկատեցինք, լավ տեղավորվելու դեպքում կարգին բան դուրս չի գալիս, կարգին բան դուրս գալու համար էլ էդ թեմայի կաղապարի մեջ լավ չի տեղավորվում։ Ինչևէ, աշխարհի սկիզբն ավելի լայն իմաստով ընկալելու դեպքում կարելի է նորմալ համարել։ Լավն էր։

    6. Աշխարհի սկիզբը-2
    Սրա կապն աշխարհի սկզբի հետ ոչ մի կերպ չկարողացա տեսնել։ Հասկացանք՝ լայն իմաստով, բայց էսքա՞ն։ Չգիտեմ, էլի ուղեղը կախող տեսակին էր պատկանում։ Ճիշտ է, որոշ հետաքրքիր պահեր կային՝ տերևները հետ կպցնելու մասը, միջատի թողած հետքը տետրում։ Բայց ընդհանուր ինչ–որ չկապակցված էր, կամ ես չկարողացա կապակցվածություն տեսնել, ինչևէ, էն չէր, ու ամենակարևորը՝ թեմայի հետ կապ չուներ, ըստ իս։

    7. ԱՇԽԱՐՀԻ ՍԿԻԶԲԸ-3

    8. Իկարո
    Սա էլ, իմ կարծիքով, երկրորդ ամենալավ գրված պատմվածքն է։ Բայց, ի տարբերություն առաջինի, վերջը շատ տրիվիալ էր։ Էդքանից հետո մի տեսակ չես սպասում էդքան ծեծված վերջի, էլի։ Ամեն դեպքում, չնայած գիտաֆանտաստիկ ժանրի սիրահար չեմ, բայց լավ կարդացվում էր, շարադրանքը լավն էր, անընդհատ սպասում էիր, թե հետո ինչ է լինելու։

    9. Մահացած կնոջ աչքերը
    Էլի էն ինձ վանող վերնագրերից ու լրիվ համապատասխան բովանդակություն։ Էլի էն դեպքերից է, երբ յուրօրինակության ձգտումը թափով տալիս–ավերում է ամեն ինչ։ Ախր ի՞նչ մահացած կին, ի՞նչ աչքեր, այ մարդ։ Տեսնես՝ որևէ մեկը հասկացա՞վ, թե ինչի մասին էր խոսքը։ Չհասկացա ու չհավանեցի։ Չգիտեմ՝ հեղինակը գուցե իր համար անձնական նշանակություն ունեցող ինչ–որ բա՞ն է նկատի ունեցել գրելիս, բայց նույնիսկ եթե էդպես է, չարժեր ակնկալել, որ դա մյուսների համար էլ պիտի հասանելի լինի։

    10. Աշխարհի սկիզբը–4
    Էս էլ ոնց որ թե սարսափի անհաջող փորձ էր։ Նկարագրությունները վատը չէին, բայց ինքնանպատակ էին, լայն առումով՝ ոչինչ չասող։ Աշխարհի սկզբի հետ կապն էլ մի տեսակ զոռով էր։ Մի խոսքով՝ էն չէր։

    11. Աշխարհի սկիզբը-5
    Որպես պատմվածք՝ բավական թույլ էր, երևում է՝ սկսնակի գրած։ Բայց մի տեսակ հանգստություն զգացի մեջը, որ գրավեց։ Գուցե դա էլ հեղինակի բնույթից է, չգիտեմ։ Համենայնդեպս, Բյուրի ասած զգացողության նման մի բան ես էլ ունեցա կարդալիս, բայց էդ շատ սուբյեկտիվ է։ Կերպարներն արհեստական էին։ Իսկ աշխարհի սկզբի հետ կապը չհավանեցի։ Իրականում պատմվածքը վերնագրին կապելու էս ձևը տակից դուրս գալու ամենահուսահատ միջոցն է, երբ ակնհայտ է, որ հեղինակն ուղղակի չի կարողացել համապատասխան թեմայով շարադրություն պատմվածք գրել։

    12. ՀԱՎԵՐԺԱԿԱՆ «ՎՏԱՐՈՒՄ»

    13. ԵՐԲ ԱՇԽԱՐՀԸ ՄԱՆՈՒԿ ԷՐ

    14. ԵԹԵ ԱՇԽԱՐՀԻ ՎԵՐՋԸ ԼԻՆԻ ԱՌԱՋԻԿԱ ԿԻՐԱԿԻ
    Էլի հմուտ ու հետաքրքիր գրված գործ էր, դիպուկ, հիմնավոր նկարագրություններով, հումորով, բայց մի տեսակ գեղարվեստական ստեղծագործություն չէր հիշեցնում, չգիտեմ։ Լավ գրառում էր, բայց, իմ կարծիքով, ոչ էս մրցույթին համապատասխան։ Ասենք, որպես բլոգային գրառում՝ շատ լավը կլիներ։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 07.01.2013, 10:36:

  19. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (08.01.2013), Claudia Mori (07.01.2013), ivy (07.01.2013), Անվերնագիր (07.01.2013), Գալաթեա (07.01.2013), Դավիթ (07.01.2013)

  20. #268
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    45
    Գրառումներ
    12,743
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ի դեպ, ժող, երբ համարակալելով կարծիքներ եք գրում, երևի ավելի ճիշտ կլինի՝ վերնագրերն էլ գրեք, թե չէ՝ որ մենակ համարն եք գրում, դժվար է հասկանալ, թե որ տարբերակի մասին է խոսքը։ Ես, օրինակ, նման դեպքերում ալարում եմ ամեն համարը տեսնելիս գնալ համապատասխան էջ, նայել, թե էդ համարի տակ որ պատմվածքն էր, ու արդյունքը լինում է էն, որ տվյալ գրառումից բան չեմ հասկանում կամ որ տեսնում եմ՝ մենակ թվեր են, իսկի չեմ էլ կարդում, որովհետև հաճախ իմաստ չունի։ Ու ինձ թվում է՝ ես միակը չեմ։ Մի ալարեք, վերնագրերը քոփի–փեյթ արեք, էլի։

  21. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (08.01.2013), Sambitbaba (08.01.2013), Գալաթեա (07.01.2013)

  22. #269
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    45
    Գրառումներ
    12,743
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի երկու գուշակություն էլ անեմ ու գնամ քնելու ։

    «Աշխարհի սկիզբը» տարբերակի համար համ impression–ին եմ կասկածում, համ ivy–ին։ Հատկապես անուններն ու էն տարօրինակ նկարագրությունները ivy–ի հեքիաթներն են հիշեցնում ։ Մյուս կողմից էլ հումորն ու ընդհանուր շարադրանքը impression–ին հիշեցրեց։ Մի խոսքով՝ իրենցից մեկն ա, իմ կարծիքով։

    «Ուվալնյատի օրը-2»–ը կարդալիս ոչ մի կերպ չէի կարողանում պատկերացնել, որ դա կարող էր Հովոյից (Մասսագետ) բացի ուրիշ մարդ գրած լինել։

    «Սոմնիումն» էլ, կարծում եմ, կարող էր ivy–ն գրած լինել։ Բայց մի՜ քիչ էլ Rhayader–ին եմ կասկածում։ Ուղղակի մտածում եմ՝ ինքը որ գրած լիներ, Անրիին դժվար թե վերջում կենդանի թողներ, հաստատ առնվազն կողջակիզեին ։

    «Վերջիվերջո»–ն, չգիտեմ ինչի, թվում ա՝ Մալխասն ա։

    Բյուրին ինչ–որ չեմ գտնում։ Վաղը մի հատ էլ թարմ ուղեղով կփնտրեմ ։

  23. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ingrid (07.01.2013)

  24. #270
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,065
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեֆ, իսկ մի պատմվածք կանվանե՞ս, որ շատ ես հավանում ու համարում ես իրոք լավը: Եթե հղում էլ կա, տուր կարդանք: Ինձ նենց հետաքրքիր կլիներ տեսնել էդ ստեղծագործությունը:

  25. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (08.01.2013), StrangeLittleGirl (07.01.2013)

Էջ 18 72-ից ԱռաջինԱռաջին ... 81415161718192021222868 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հավաքածու մրցույթ–6
    Հեղինակ՝ Դավիթ, բաժին` Հավաքածու
    Գրառումներ: 187
    Վերջինը: 08.04.2014, 02:27
  2. Արձակ. Հավաքածու մրցույթ-6
    Հեղինակ՝ Դավիթ, բաժին` Հավաքածու
    Գրառումներ: 42
    Վերջինը: 14.11.2013, 02:58
  3. Արձակ. Հավաքածու մրցույթ-5
    Հեղինակ՝ Դավիթ, բաժին` Հավաքածու
    Գրառումներ: 72
    Վերջինը: 31.05.2013, 20:22
  4. Հավաքածու մրցույթ-4
    Հեղինակ՝ Դավիթ, բաժին` Հավաքածու
    Գրառումներ: 156
    Վերջինը: 16.04.2013, 14:38
  5. Հավաքածու մրցույթ -3
    Հեղինակ՝ Դավիթ, բաժին` Հավաքածու
    Գրառումներ: 23
    Վերջինը: 22.02.2013, 02:23

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •