Mari Meliqyan
Բարև, Ռուբի Րյու, կարելի ա ձեզնից հարցազրույց վերցնել? (Կռիս)
Ruby Rue
Իսկ ո՞վ է ուզում հարցազրույց վերցնել: Մարի՞ն, Վոլտերա՞ն, թե՞ մեզ անծանոթ որևէ մեկը:
Mari Meliqyan
Այս անգամ Վոլտերան որոշեց հենց անձամբ խոսել ձեզ հետ, էնպես որ Վոլտերայի հետ եք դուք խոսում :
Ruby Rue
Իսկ քանի՞ Վոլտ է Վոլտերայի լարումը:
Բայց նախ մի քիչ պատմիր. ինչպե՞ս ծնվեց Վոլտերան, ե՞րբ ստեղծվեց Բլրակը:
Mari Meliqyan
220 ըստ վերջին տվյալների
Ուրեմն պատմեմ. Մի տարի առաջ ես ու Վոլտերան իրար հանդիպեցինք շատ պատահաբար, ու քանի որ ես Վոլտերային դուր չեկա, ինքն էլ ինձ՝ սկսեցինք իրար թարս-թարս նայել: Հետո մեր մեջ հանկարծակի սեր առաջացավ ու քանի որ ես ամաչում էի, ինքը խոստովանեց ինձ դա: Երկար ժամանակ գաղտնի նամակներով էինք խոսում ու թաքուն հանդիպում էինք, հետո ինքը ցույց տվեց Բլրակը ու ես սկսեցի Բլրակն ավելի շատ սիրել, քան աշխարհը ու տենց Վոլտերան կրակն ընկավ, որ ինձ ցոջյց տվեց Բլրակի տեղը, որովհետև ես օրերով տուն չէի գնում ու ամբողջ օրն անցկացնում էի Բլրակում: Ու կամաց-կամաց մեր սերն ուժգնացավ ու այլևս չէինք կարող թաքցնել աշխարհից: Տենց վեր կացանք, գնացի մամաենց մոտ ու ասեցի. Մամ, պապ, ես ձեզ շատ եմ սիրում, բայց ես չեմ կարող ապրել ԱՌԱՆՑ ԲԼՐԱԿ ՈՒ ԱՌԱՆՑ ՎՈԼՏԵՐԱ, դե իրանք էլ գցեցին բռնեցին ու համաձայնվեցին, ու ես Վոլտերայի հետ փախա Բլրակ ու այդ օրվանից ի վեր ոչ ոք չի տեսել Մարիին.
Իսկ Ռուբի, դուք ինչ կասեք ձեր մասին, երբ սկսեցիր ճանաչել իսկական Ռուբիին և ի՞նչ հանգամանքներում դա եղավ:
Ruby Rue
Իսկակա՞ն Ռուբի. նման երևույթ չկա: Կան լիքը Ռուբիներ, որ միշտ կռիվներ են անում իրար հետ: Ժամանակին Ռուբինա էլ կար, բայց ինքը հիմա միայն անձնագրում ա ապրում: Ոչ հիշում եմ իրեն, ոչ էլ հետը խոսում, չնայած մի խումբ մարդիկ կան, իրենց համար Ռուբինա եմ դառնում, որովհետև Ռուբիները շատ խառն ու խուճուճ են. մեկ էլ տեսար մարդկանց հետ խոսելիս իրար հետ կռիվ են անում, խայտառակ եմ լինում:
Դե Ռուբի Րյուն էլ բազմաթիվ Ռուբիներից մեկն ա, բայց ես իրեն ամենաշատն եմ սիրում, որովհետև ինքն այն է, ինչպիսին ես երազում եմ դառնալ...
Վո՛լտ, բացի Ռուբիներից Բլրակիդ սիրելի հյուրերն ո՞վքեր են:
Mari Meliqyan
Օօօ, Ռուբի, իմ Բլրակ ես թույլատրում եմ միայն հինգ հոգու, իսկ թե ովքեր են նրանք, դու գիտես, վերջապես իրանց շնորհիվ ստեղծվեց Բլրակս առանց իրենց Բլրակ չկա, և վերջերս Ռուբի վհուկը նույնպես սիրվեց Վոլտերայի կողմից և թույլտվություն ստացավ երբեմն այցելել Բլրակ:
Ռուբի, իսկ եթե մի օր Ռուբինան քեզ դուելի հրավիրի, արդյո՞ք դու կգնաս, և ինչպես կվարվես նրա հետ, դու պատրա՞ստ ես ամբողջովին ոչնչացնելու Ռուբինային:
Ruby Rue
Մենք շատ ենք, Ռուբինան՝ մենակ: Որ ուզենք մի վայրկյանում էլհարակիրի կանենք: Բայց դե ու՞մ ա խանգարում Ռուբինան: Խելոք, բարի, բարեխիղճ, համեստ. իսկը տուն տանելու ապրանք: Համ էլ ինքն էդքան համարձակ չի, որ մեզ դուելի կանչի, մենք էլ թույլատրում ենք, որ խաղաղ գոյատևի:
Մարի՛, Ռուբիները գիտեն էդ 5 աստղանի Կլիմբատիկայի մասին, բայց գուցե մի քիչ պատմե՞ս:
Mari Meliqyan
Ռուբի, ուրեմն դա այնքան երկար պատմություն ա, ուրեմն Իրենք էին կազմակերպել իմ ու Վոլտերայի հանդիպումը, հասկանում ես, իրանք են ստեղծել Վոլտերային, Բլրակը, այդ ամենն իրանց շնորհիվ ա իմ հինգ աստղանի Կլիմբատիկան շատ տանջված խումբ ա, որովհետև իրենց չէին ընդունում նույնիսկ սեփական քաղաքում, դրա համար էլ ինձ գտան, որ միասին բոլորին կրակի տանք: Կլիմբատիկան... Իմ Կլիմբատիկան Առանց ձեզ ինչ էի անելու
Ռուբի, իսկ դու գիտես, որ ամենասուսիկ-փուսիկներն են ամեն ինչը քանդում, իսկ եթե Ռուբինան հանկարծ մի օր թաքուն որոշի դավադրություն սարքել Ռուբիի դեմ, այդ ժամանակ ինչ ես անելու?
Եվ արդյոք հնարավոր է նման բան?
Ruby Rue
Դե... Ո՞նց ասեմ: Ինքն արդեն ինձ է պատկանում ու խելոք լսում է իմ ասածները, ենթարկվում ինձ: Կոպիտ ասած, ինքը հնուց մնացած մի հատ հի՜ն դիմակ է, որ անհրաժեշտ պահին գլխիս եմ քաշում: Դժվար կարողանա իմ բոլոր էություններին կուլ տա:
Խոսեցինք դավադրություններից, իսկ ինչ-որ մեկը փորձե՞լ է թաքուն բլրակ մտնել կամ գրավել այն:
Mari Meliqyan
Օհհ, Ռոբի, իհարկե, և նրանց անունն է Մարդիկ. Նրանք անընդհատ փորձում են գրավել Բլրակն ու ոչնչացնել Վոլտերային, բայց մենք այսքանով շատ ուժեղ ենք ամբողջ մարդկության դեմ պայքարելու համար: Եվ հետո Բլրակ մտնելն էդքան էլ հեշտ չի, ես կասեի անհնարին ա, այն ժամանակ մի փոքր հեշտ էր, իսկ հիմա ես այն պինդ փակել եմ, իսկ բանալին միայն ինձ մոտ ա:
Էջանիշներ