User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 5 համարի արդյունքները՝ ընդհանուր 5 հատից

Թեմա: Հարցազրույց երկու ճակատով: Ռուբիները Վոլտերայի Բլրակում...

  1. #1
    ազատ ռադիկալ
    Ruby Rue-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2012
    Գրառումներ
    970
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հրաշալի Հարցազրույց երկու ճակատով: Ռուբիները Վոլտերայի Բլրակում...

    Mari Meliqyan
    Բարև, Ռուբի Րյու, կարելի ա ձեզնից հարցազրույց վերցնել? (Կռիս)

    Ruby Rue
    Իսկ ո՞վ է ուզում հարցազրույց վերցնել: Մարի՞ն, Վոլտերա՞ն, թե՞ մեզ անծանոթ որևէ մեկը:

    Mari Meliqyan
    Այս անգամ Վոլտերան որոշեց հենց անձամբ խոսել ձեզ հետ, էնպես որ Վոլտերայի հետ եք դուք խոսում :

    Ruby Rue
    Իսկ քանի՞ Վոլտ է Վոլտերայի լարումը:
    Բայց նախ մի քիչ պատմիր. ինչպե՞ս ծնվեց Վոլտերան, ե՞րբ ստեղծվեց Բլրակը:

    Mari Meliqyan
    220 ըստ վերջին տվյալների
    Ուրեմն պատմեմ. Մի տարի առաջ ես ու Վոլտերան իրար հանդիպեցինք շատ պատահաբար, ու քանի որ ես Վոլտերային դուր չեկա, ինքն էլ ինձ՝ սկսեցինք իրար թարս-թարս նայել: Հետո մեր մեջ հանկարծակի սեր առաջացավ ու քանի որ ես ամաչում էի, ինքը խոստովանեց ինձ դա: Երկար ժամանակ գաղտնի նամակներով էինք խոսում ու թաքուն հանդիպում էինք, հետո ինքը ցույց տվեց Բլրակը ու ես սկսեցի Բլրակն ավելի շատ սիրել, քան աշխարհը ու տենց Վոլտերան կրակն ընկավ, որ ինձ ցոջյց տվեց Բլրակի տեղը, որովհետև ես օրերով տուն չէի գնում ու ամբողջ օրն անցկացնում էի Բլրակում: Ու կամաց-կամաց մեր սերն ուժգնացավ ու այլևս չէինք կարող թաքցնել աշխարհից: Տենց վեր կացանք, գնացի մամաենց մոտ ու ասեցի. Մամ, պապ, ես ձեզ շատ եմ սիրում, բայց ես չեմ կարող ապրել ԱՌԱՆՑ ԲԼՐԱԿ ՈՒ ԱՌԱՆՑ ՎՈԼՏԵՐԱ, դե իրանք էլ գցեցին բռնեցին ու համաձայնվեցին, ու ես Վոլտերայի հետ փախա Բլրակ ու այդ օրվանից ի վեր ոչ ոք չի տեսել Մարիին.

    Իսկ Ռուբի, դուք ինչ կասեք ձեր մասին, երբ սկսեցիր ճանաչել իսկական Ռուբիին և ի՞նչ հանգամանքներում դա եղավ:

    Ruby Rue
    Իսկակա՞ն Ռուբի. նման երևույթ չկա: Կան լիքը Ռուբիներ, որ միշտ կռիվներ են անում իրար հետ: Ժամանակին Ռուբինա էլ կար, բայց ինքը հիմա միայն անձնագրում ա ապրում: Ոչ հիշում եմ իրեն, ոչ էլ հետը խոսում, չնայած մի խումբ մարդիկ կան, իրենց համար Ռուբինա եմ դառնում, որովհետև Ռուբիները շատ խառն ու խուճուճ են. մեկ էլ տեսար մարդկանց հետ խոսելիս իրար հետ կռիվ են անում, խայտառակ եմ լինում:
    Դե Ռուբի Րյուն էլ բազմաթիվ Ռուբիներից մեկն ա, բայց ես իրեն ամենաշատն եմ սիրում, որովհետև ինքն այն է, ինչպիսին ես երազում եմ դառնալ...

    Վո՛լտ, բացի Ռուբիներից Բլրակիդ սիրելի հյուրերն ո՞վքեր են:

    Mari Meliqyan
    Օօօ, Ռուբի, իմ Բլրակ ես թույլատրում եմ միայն հինգ հոգու, իսկ թե ովքեր են նրանք, դու գիտես, վերջապես իրանց շնորհիվ ստեղծվեց Բլրակս առանց իրենց Բլրակ չկա, և վերջերս Ռուբի վհուկը նույնպես սիրվեց Վոլտերայի կողմից և թույլտվություն ստացավ երբեմն այցելել Բլրակ:

    Ռուբի, իսկ եթե մի օր Ռուբինան քեզ դուելի հրավիրի, արդյո՞ք դու կգնաս, և ինչպես կվարվես նրա հետ, դու պատրա՞ստ ես ամբողջովին ոչնչացնելու Ռուբինային:

    Ruby Rue
    Մենք շատ ենք, Ռուբինան՝ մենակ: Որ ուզենք մի վայրկյանում էլհարակիրի կանենք: Բայց դե ու՞մ ա խանգարում Ռուբինան: Խելոք, բարի, բարեխիղճ, համեստ. իսկը տուն տանելու ապրանք: Համ էլ ինքն էդքան համարձակ չի, որ մեզ դուելի կանչի, մենք էլ թույլատրում ենք, որ խաղաղ գոյատևի:

    Մարի՛, Ռուբիները գիտեն էդ 5 աստղանի Կլիմբատիկայի մասին, բայց գուցե մի քիչ պատմե՞ս:

    Mari Meliqyan
    Ռուբի, ուրեմն դա այնքան երկար պատմություն ա, ուրեմն Իրենք էին կազմակերպել իմ ու Վոլտերայի հանդիպումը, հասկանում ես, իրանք են ստեղծել Վոլտերային, Բլրակը, այդ ամենն իրանց շնորհիվ ա իմ հինգ աստղանի Կլիմբատիկան շատ տանջված խումբ ա, որովհետև իրենց չէին ընդունում նույնիսկ սեփական քաղաքում, դրա համար էլ ինձ գտան, որ միասին բոլորին կրակի տանք: Կլիմբատիկան... Իմ Կլիմբատիկան Առանց ձեզ ինչ էի անելու

    Ռուբի, իսկ դու գիտես, որ ամենասուսիկ-փուսիկներն են ամեն ինչը քանդում, իսկ եթե Ռուբինան հանկարծ մի օր թաքուն որոշի դավադրություն սարքել Ռուբիի դեմ, այդ ժամանակ ինչ ես անելու?
    Եվ արդյոք հնարավոր է նման բան?


    Ruby Rue
    Դե... Ո՞նց ասեմ: Ինքն արդեն ինձ է պատկանում ու խելոք լսում է իմ ասածները, ենթարկվում ինձ: Կոպիտ ասած, ինքը հնուց մնացած մի հատ հի՜ն դիմակ է, որ անհրաժեշտ պահին գլխիս եմ քաշում: Դժվար կարողանա իմ բոլոր էություններին կուլ տա:

    Խոսեցինք դավադրություններից, իսկ ինչ-որ մեկը փորձե՞լ է թաքուն բլրակ մտնել կամ գրավել այն:

    Mari Meliqyan
    Օհհ, Ռոբի, իհարկե, և նրանց անունն է Մարդիկ. Նրանք անընդհատ փորձում են գրավել Բլրակն ու ոչնչացնել Վոլտերային, բայց մենք այսքանով շատ ուժեղ ենք ամբողջ մարդկության դեմ պայքարելու համար: Եվ հետո Բլրակ մտնելն էդքան էլ հեշտ չի, ես կասեի անհնարին ա, այն ժամանակ մի փոքր հեշտ էր, իսկ հիմա ես այն պինդ փակել եմ, իսկ բանալին միայն ինձ մոտ ա:
    Վերջին խմբագրող՝ Ruby Rue: 01.01.2013, 17:00:


  2. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (02.01.2013), Freeman (01.01.2013), John (03.01.2013), Moonwalker (01.01.2013), Sambitbaba (02.01.2013), Դատարկություն (01.01.2013), Նաիրուհի (01.01.2013), Նիկեա (07.07.2013), Վոլտերա (01.01.2013)

  3. #2
    ազատ ռադիկալ
    Ruby Rue-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2012
    Գրառումներ
    970
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Mari Meliqyan
    Ռուբի, իսկ դու երբեմն չես վախենում Ռուբիից, արդյոք նրան լիովին վստահում ես:

    Ruby Rue
    Ո՞ր Ռուբիից: Բարի՞, թե՞ չար, բարեխիղ՞ճ, թե" դաժան, հիստերի՞կ , թե՞ հանգիստ... Որն ասեմ, էլ որը: Ու՞մ վստահեմ կամ չվստահեմ:
    Մենք ուղղակի բոլորով հավաքվում ենք իրար հետ, մեկս սուրճ է խմում, մյուսս՝ թեյ, երրորդը՝ կաթ, դեպրեսիվս՝ վիսկի, Ռուբի Րյուն՝ արյուն... ու էդպես կլոր սեղանի շուրջ բանակցելով որոշում ենք մեր անելիքը: Երբեմն՝ Ռուբինային էլ ենք կանչում: Նրա նկատմամբ ոչ մի վստահություն, ուղղակի քաղաքականություն: Զրուցում ենք, որոշում, բանավիճում ու ինչ-որ եզրահանգման գալիս, կամ էլ կռիվ ենք անում, իրարից նեղանում ու ամեն մեկս իր ուզածով է անում:

    Մարի, իսկ Բլրակում ի՞նչ կա, որ մարդիկ կամ ուզում են մտնել էնտեղ, կամ ոչնչացնել:

    Mari Meliqyan
    Ռուբի, Բլրակում թաքնված ա մի շատ կարևոր բան՝ սերը... Մարդիկ սեր ասելով միշտ նույն բանն են պատկերացնում, իսկ Բրակի սերը երբեք ոչ մի տեղ չի լինում, դրա համար նրանք ուզում են էդ նոր տեսակի ՍԵՐԸ աշխարհ բերել, բայց ես չեմ թողնում, չէ որ ես եմ հնարել դա ու ես չեմ ցանկանում, որ մարդիկ օգտվեն դրանից, որովհետև Բլրակից դուրս իմ ստեղծած սերը չի կարող գոյություն ունենալ: Դա սառը, մառախուղոտ, ձյունոտ սեր ա, ու դա ես զգում եմ միայն Բլրակում, ահա թե ինչու եմ ես Բլրակն այդքան սիրում:

    Ռուբի, դու ասացիր, որ քո բոլոր տեսակի Ռուբիները հավաքվում են և միասին կարողանում են մի կերպ յոլա գնալ, իսկ Ռուբին ինչ հարաբերություններ ունի մարդկանց հետ, ինչքանով ա Ռուբին մարդկանց թույլ տալիս մասնակցել այդ հանդիպումներին, կամ գուցե ընդհանրապես թույլ չի տալիս?


    Ruby Rue
    Մարդի՞կ: Իսկ ովքե՞ր են նրանք: Ուտելի՞ք, խաղալի՞ք, թե՞ ընկեր ու բարեկամ: Ոչ մի մարդ իրավունք չունի մասնակցել Ռուբիների վեհաժողովին, որովհետև նրանք միշտ խանգարում են մեր որոշումների, երազանքների իրականացմանը, երբեմն նույնիսկ իրենց կամքից անկախ...
    Իսկ մարդկանց հետ հարաբերություններում հմ... երևի փոքր Ռուբինան էր ամենալավը: Հիշում եմ, որ ինքը խոսում էր միայն այն մարդկանց հետ, ով իրեն դուր էր գալիս, քչախոս էր, ինքնամփոփ, ծայր աստիճան անկեղծ ու սուր լեզու ուներ: Ապրում էր հեքիաթներում ու ստեղծում իր հեքիաթը: Հիմա ուզում եմ նրան նմանվել, չկա՛, չի ստացվում: Մարդիկ ասում են, որ ես հիմա շփվող եմ, բարի, ՄԻՇՏ կենսուրախ , անկեղծ ու թեթև բնավորություն ունեմ:
    Ուղղակի զազրելի կարծիք՝ Ռուբի Րյուի տեսանկյունից, միգուցե՞ փոքր Ռուբինան հենց վհուկ Ռուբի Րյուն էր, ո՞վ իմանա... որովհետև եթե մեկնումեկը տեսներ մեր կռիվները, վհուկային չարանենգությունները ու դեպրեսսիաները լրիվ ուրիշ կարծիք կկազմեր:
    Չնայած պետք չի նեղվել, արտաքինից ամենապարզ թվացող բաներն են ամենաբարդը:

    Վոլտե՛ր, իսկ էդ սառը ու ձյունոտ սերը ջերմացնո՞ւմ է քեզ: Դու էդ զգացմունքը հազար կողպեքի տակ ես պահում, բայց կա՞ն բաներ, որ Բլրակիցդ էս աշխարհ ես քարշ տվել:

    Mari Meliqyan
    Ռուբի, էդ սառը ու ձյունոտ սերը Բլրակում վերածվում է իսկական հեքիաթի, եթե ես աշխարհ բերեմ էդ սերը, մարդիկ կսկսեն մրսել, դրա համար էլ ես այդ սերը Բլրակում եմ պահում, իսկ Բլրակիս սառնությունը շատ ջերմ ա, սերը նույնպես ջերմ ա, բայց միայն Բլրակի ներսում: Ու ես այդ սերը ստեղծել եմ իմ ու Բլրակիս բնակիչների համար, միայն ու միայն մեզ համար:: Բլրակից էս աշխարհ եմ քարշ տվել Մարիին, ավելի ճիշտ Մարին չի կարող Բլրակում ապրել, իր տեղը աշխարհն է, այ իսկ Վոլտերան էլ չի կարող աշխարհում ապրել: Ես Բլրակից դեռևս միայն Բլրակի մասին պատմություններն եմ քարշ տվել, իսկ մնացածին ոչ ոք չի կարող ու չի համարձակվի ձեռք տալ…
    Ռուբի, քո մեջ կան բազմաթիվ ու բազմապիսի Ռուբիներ, գումարած նաև Ռուբինան, իսկ դու երբևէ չես ուզի ամբողջապես միավորվել ու դառնալ մեկ Ռուբի, պատկերացրու քո բոլոր Ռուբիները միավորվեն մեկ Ռուբիի մեջ, էդ ժամանակ, ինչ ես կարծում, դու ավելի հզոր չես լինի ու մարդիկ էլ քեզ չեն խանգարի, գուցե մասնատումն է պատճառը, որ անընդհատ քո մեջ Ռուբիները կռվում են:

    Ruby Rue
    Չէ, եթե Ռուբիներն ու Ռուբինան միավորվեն, ես կդառնամ բոլորի պես, իմ դեմքը կկորցնեմ: Հասկանու՞մ ես, բոլոր մարդկանց մեջ էլ մի քանի էգոներ են ապրում, բայց մարդիկ չեն ուզում շիլա շփոթից առանձնացնել իրենց ամեն Ես-ին ու նրանց հետ հաշվի նստել: Եթե մերոնք միավորվեն, լիքը կարևոր հատկանիշներ կկորեն էդ միավորման մեջ, ես ինքս իմ համար կանխատեսելի ու անհետաքրքիր կդառնամ: Սիրում եմ իմ Ռուբիներին, շատ եմ սիրում, էդքան սերը մեկ հոգու համար չափից դուրս շատ է...

    Որո՞նք են Մարիի ու Վոլտերայի հիմնական տարբերությունները:

    Mari Meliqyan
    Աշխարհում ապրողը Մարին ա, իսկ Բրակում ապրողը՝ Վոլտերան: Մենք իրար հետ համերաշխ ենք ապրում, որովհետև ամեն մեկս իր գործն ա անում ու մենք իրար չենք խանգարում: Գիտես, վաղուց ա, որ Մարին Ու Վոլտերան չեն հանդիպել իրար: Մարին զվարթ, պայծառ, ժպտացող, մարդկանց շատ սիրող ու խելառ աղջիկ ա, ես Մարիին էլ եմ շատ սիրում, այ իսկ Վոլտերան՝ նույն ինքը Բլրակի տերը, մտածող, լռակյաց, փակ անձնավորություն ա, իմ բոլոր նյութերը հենց Վոլտերան ա գրում, դե մեկ-մեկ էլ Մարին: Ես չեմ ցանկանում ոչնչացնել Մարիին, ես ուղղակի ուզում եմ որ ոչ Մարդիկ գումարած նաև Մարիին, չմտնեն իմ Բլրակ, Վոլտերան էլ աշխարհ չմտնի, որպեսզի իմ ամբողջ ստեղծածը ջուրը չընկնի:

    Ռուբի, ով քեզ ծանոթացրեց Ռուբիի հետ, երբ դու դեռ Ռուբինան էիր, ոնց ճանաչեցիր իսկական Ռուբիին, պատմիր, թե ոնց եղավ դա:

    Ruby Rue
    Դե դեռևս մանկուց, ինձ տանեցիներս ասում էին, որ ժամանակ առ ժամանակ, ոնց որ իմ մեջ սատանաներ մտնեն. դառնում էի նյարդային, հիստերիկ, անկառավարելի: Դա իմ միջի վհուկն էր, որ ծնված օրվանից ինձ հետ է եղել: Մյուս Ռուբիներն էլ ինձ հետ ծնվել են, ուղղակի ես իրենց ուզում էի չնկատելու տալ: Փորձում էի Ռուբինա լինել. սովորական մի աղջնակ...

    Մարին ու Վոլտերան շա՞տ են կռվում իրար հետ: Ո՞րն է ձեր ամենահիշվող վեճը:

    Mari Meliqyan
    Օօ, Ռուբի, մենք երբեմն կռվում ենք, բայց ես երբեք չեմ մոռանա այն առաջվա կռիվները: Երբ ես դեռ նոր-նոր ծանոթանում էի իրենց հետ, երբ Վոլտերան նոր էր հայտնվել ու ուզում էր ինձ խելք սովորեցնել, դա իսկական պատերազմի էր նման, որովհետև ես ամեն վայրկյան փոխում էի իմ միտքը, մեկ մտածում էի՝ որ Վոլտերան է իմ ճակատագիրը, մեկ էլ ուզում էի իրեն դուրս շպրտել: Բայց վերջում հաղթեց Վոլտերան, որովհետև ես շատ թույլ էի, իսկ ինքը հզոր, շաատ հզոր: Դրա համար էլ Մարին իմ պարտված կեսն ա, իսկ Վոլտերան՝ հաղթող կեսը:
    Ռուբի, քեզ համար կան ինչ-որ սիմվոլներ, որոնք դու ամենաթանկն ես համարում, արդյոք քեզ մոտ գործում է ՍԻՄՎՈԼԻԶՄ կոչվածը

    Ruby Rue
    Ժամանակին ինչ սիմվոլ տեսնեի, ուզում էի վերծանել, իմանալ դրանց նշանակությունը: Հատկապես հեթանոսական մշակույթներին պատկանող սիմվոլները, որովհետև ես առասպելների ու հեքիաթների գիժ եմ, իսկ էդ սիմվոլները միֆալոգիայի մեծ մասն են կազմում:
    Տվյալ պահին կառանձնացնեմ երևի Mjolnir-ը, որը խորհրդանշում է սկանդինավյան Թոր աստծու մուրճը: Իսկ ինքն ինձ համար հիմա կարևոր է, որովհետև վերջերս իմ մեջ մեծ թուլություն կա դեպի սկանդինավյան մշակույթը. սկսած հենց այդ երկրների բնակլիմայական բայմաններից մինչև հիասքանչ ֆոլկ մետալը:
    հմմ, մեկ էլ իհարկե պենտագրաման:
    Չնայած ամեն առարկա էլ իրենից ինչ-որ սիմվոլ է ներկայացնում կամ հետո է դառնում սիմվոլ...

    Մարի, հետաքրքիր հարց տվեցիր, դու էլ պատասխանիր հարցիդ:

    Mari Meliqyan
    Ռուբի,ինձ մոտ սիմվոլիզմն ուրիշ կերպ ա արտահայտված: Օրինակ Բլրակիս սիմվոլների ցուցակը ես մի անգամ տեղադրել էի օրագրումս, Բլրակն ինքնին սիմվոլ ա իրենից ներկայացնում, ի դեպ Բլրակիս լրիվ անունը ԼՌԱԿՅԱՑ ԲԼՈՒՐ է, Իմ Բլրակը կազմված ա սիմվոլներից, սկսած մառախուղից, վերջացրած Հնգյակովս:

    Ռուբի, իսկ դու ունես Հնգյակ, ինձ պես, թե դու մենակ ես, եթե չհաշվենք իհարկե քո բոլոր Ռուբիներին?

    Ruby Rue
    Ինչպես ասել եմ բազմիցս, ես միայնակ գայլ եմ: Եթե քո Բլրակում հնգյակը մուտք ունի, ապա ինձ մոտ բացի Ռուբիներից բոլորը ժամանակավոր հյուրեր են: Ամեն ինչ սիրում եմ մենակ անել, իմ ուժերով, երբեմն իհարկե, հետևանքները լավ չեն լինում, բայց դե չեմ կորչի, որովհետև վերջին կախվածությունիցս էլ եմ հրաժարվել արդեն
    Մարի՛, կյանքդ առանց Կլիմբատիկայի պատկերացնու՞մ ես:

    Mari Meliqyan
    Ռուբի, Մարիի կյանքն առանց Կլիմբատիկայի հա, Բայց Վոլտերան չի կարող ապրել առանց Կլիմբատիկայի, բայց Կլիմբատիկան միշտ կա ու դա ընդհանրապես կապ չունի Խմբի հետ, էդ ամեն ինչն իմ ներսում ա, իսկ իմ ներսից երբեք չի կարող վերանա Կլիմբատիկան, ու դրանից հետևություն, որ Վոլտերան ու Բլրակն անմահ են:
    Ռուբի, ավարտելով մեր զրույցը, ինչ կցանկանայիր, որ Ռուբին աներ 2013 թվականին, արդյոք ունես որևէ նպատակ, որը պիտի իրականացնես?


    Ruby Rue
    Եթե ես իմ նպատակներն ասեմ, ուրեմն պարտավոր եմ իրականացնել: Քանի որ եթե մտքերս դառնում են խոսք, ուրեմն դրանք չպիտի օդում մնան:
    1,Պիտի գերմաներեն սովորեմ. միշտ երազել եմ էդ լեզուն իմանալ , իմ ամենասիրելի երգերն ախր գերմաներեն են, դրան գումարած մի քանի գրողներ կան, որ պարտադիր պիտի բնագրով կարդամ:
    2,Հեծանիվ պիտի գնեմ: Գնելը խնդիր չի, այ բայց սովորելը.. Չգիտեմ ով կսովորեցնի: Ամեն ինչ միայնակ անել եմ սիրում,հա՛, բայց եթե մենակ հեծանիվ քշեմ, լավագույն դեպքում շոկոլադով պիտի գաս հիվանդանոց՝ ինձ այցելության:
    3, Պիտի լողալ սովորեմ... Էս էլ ինչ-որ կարևոր բան չի, բայց դե անցյալ տարի չարեցի, էս տարի ստիպված եմ, որ արագ-արագ հին նպատակներից պրծնեմ, նոր նպատակներ ու երազանքներ որդեգրեմ:
    Ու ընդհանրապես... ուզում եմ, որ Նոր Տարուն ավելի ուշադիր ու պատասխանատու դառնալ, որ հանկարծ երազանքներս չնեղանան ու գնան:

    Մա՛ր, քո նպատակներն էլ ասա այս տարվա համար, նոր կպրծնենք

    Mari Meliqyan
    Իմ միակ ամենամեծ նպատակը Վոլտերային չկորցնելն ա


  4. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (02.01.2013), Freeman (01.01.2013), John (03.01.2013), Moonwalker (01.01.2013), Sambitbaba (02.01.2013), Դատարկություն (01.01.2013), Նաիրուհի (01.01.2013), Վոլտերա (01.01.2013)

  5. #3
    Պատվավոր անդամ Freeman-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.05.2010
    Գրառումներ
    4,142
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս ի՞նչ լավ ջահելություն ա, մի տեսակ լավատեսություն տվեցիք նոր տարվա օրով, շնորհակալ եմ հարցրազրույցի համար, հետաքրքիր էր:

    1,Պիտի գերմաներեն սովորեմ. միշտ երազել եմ էդ լեզուն իմանալ , իմ ամենասիրելի երգերն ախր գերմաներեն են, դրան գումարած մի քանի գրողներ կան, որ պարտադիր պիտի բնագրով կարդամ:
    Ես էլ եմ ուզում Նիցշեին բնագրով կարդամ
    The cake is a lie.

  6. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (02.01.2013), Ruby Rue (01.01.2013), Sambitbaba (02.01.2013), Նաիրուհի (01.01.2013)

  7. #4
    ազատ ռադիկալ
    Ruby Rue-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2012
    Գրառումներ
    970
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Freeman-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս ի՞նչ լավ ջահելություն ա, մի տեսակ լավատեսություն տվեցիք նոր տարվա օրով, շնորհակալ եմ հարցրազրույցի համար, հետաքրքիր էր:



    Ես էլ եմ ուզում Նիցշեին բնագրով կարդամ
    Ես ամենաշատը Գյոթեի «Ֆաուստ»-ն եմ ուզում կարդալ, բայց դե սկզբից Գրիմ եղբայների հեքիաթներն եմ կարդալու


  8. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (02.01.2013), Sambitbaba (02.01.2013), Նաիրուհի (01.01.2013)

  9. #5
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    35
    Գրառումներ
    3,488
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սիրում եմ էս երկու գժերին։ Իրենց գրածները կարդում եմ ու ինձ հիշում, երբ ես էլ իմ գաղտնի աշխարհն ունեի։ Շատ հետաքրքիր, մի շնչով կարդացված հարցազրույց էր, հրեշիկներ, ապրեք դուք Իսկականից, Մար, Վոլտերային պինդ պահի, ես ժամանակին կորցրի իմ էն մյուսին, որովհետև չգիտեի, որ ժամանակի հետ կարող է թողնել-գնալ։
    Մեկ էլ ժամանակից զգուշացեք երկուսդ էլ. մեր սիրուն աշխարհներն ավերելու համար էդ կեղտոտի խելքն իրենը չի
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  10. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (02.01.2013), Moonwalker (02.01.2013), Ruby Rue (02.01.2013), Վոլտերա (02.01.2013)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. LisBeth-ի, Վոլտերայի և տեսիլքի համատեղ պատմվածքը
    Հեղինակ՝ ivy, բաժին` Համատեղ պատմվածքներ
    Գրառումներ: 9
    Վերջինը: 14.01.2018, 23:43
  2. Վոլտերայի, ivy-ի և LisBeth-ի համատեղ պատմվածքը
    Հեղինակ՝ ivy, բաժին` Համատեղ պատմվածքներ
    Գրառումներ: 23
    Վերջինը: 05.09.2017, 08:17
  3. « Երկու թիթեռ »
    Հեղինակ՝ Ծով, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 9
    Վերջինը: 08.09.2011, 15:48
  4. Երկու թարգմանություն
    Հեղինակ՝ Mitre, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 42
    Վերջինը: 06.09.2008, 11:21
  5. Երկու անքուն տաղ
    Հեղինակ՝ Narek Ktoyanc, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 30.01.2007, 01:12

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •