Ապրիլի 9-ի հարցը պակաս կարեւոր է
Ապրիլի 9-ի իրադարձությունների վերաբերյալ այսօր փորձեցինք մեկնաբանություն ստանալ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանից: Նրան սակայն ակնհայտորեն դուր չեկան հարցադրումները: Վ. Մանուկյանը հորդորեց նման հարցերով դիմել ոչ թե իրեն, այլ քաղաքական մեկնաբաններին:
«Ես զբաղված եմ, ավիացիայի հարցն ենք քննարկում: Ապրիլի 9-ի համար... ես քաղաքական մեկնաբան չեմ: Զանգեք քաղաքական մեկնաբաններից հարցրեք»,- արձագանքեց նա:
Իսկ հանրային խորհրդում այդ հարցը չի՞ քննարկվելու, արդյո՞ք ոստիկանական գործողությունները կամ հազարավոր քաղաքացիների դժգոհությունները չեն հետաքրքրում հանրային խորհրդի անդամներին: Վազգեն Մանուկյանը նույն շտապողականությամբ հայտարարեց. «Ո՛չ, չի քննարկվել: Կարող ա հանձնաժողովներից մեկը հարց բարձրացնի: Բայց այդպիսի առաջարկություն դեռ չի եղել»:
Իսկ այս հարցերը պակա՞ս կարեւոր են, քան ավիացիայի հարցը, որի քննարկմամբ եք զբաղված, ԳԱԼԱ-ի այս հարցին Վազգեն Մանուկյանը պատասխանեց. «Էապես ավելի պակաս կարեւոր է ինձ համար»:
http://www.galatv.am/news/view/vagen-manukyan_1104.html
Էս չմոն երդմնակալությանը մասնակցել ա:
Էջանիշներ