Բագրատյան Հրանտ
Հայրիկյան Պարույր
Հարությունյան Արամ
Հովհաննիսյան Րաֆֆի
Ղուկասյան Անդրիաս
Մելիքյան Արման
Սարգսյան Սերժ
Սեդրակյան Վարդան
Քվեաթերթիկը կդարձնեմ անվավեր
Չեմ մասնակցի ընտրություններին
էտ որ քանի տարի ա ձրի, առանց մի բան անելու "ընտանիք" ա պահում, ու նայելով իրա հագած կապածին հեչ էլ վատ չի պահում, բա մեկ մեկ էլ սենց կլինի, ինչ ա եղե՞լ որ...
էն մյուսները որ գնում են տեցի կռուգում իրար են մորթում, ի՞նքը իրանցից ինչով ա լավ...
ուզում ես լավ ապրես ժողովրդի հաշվին , պատրաստ եղիր որ սենց բան էլ կպատահի...
ով գիտի էտ մլիցեն լավ գիտեր թե ինչ "երես փոխելով" ա սա զբաղված, բայց քանի որ ծառայության մեջ ա, մնում էր մենակ առիթը օգտագործեր... ու օգտագործեց ...
Գնացինք, ջղայնացանք, զվարճացանք, նորից ջղայնացանք, վերադարձանք:
Հիմա շատ փոքրիկ ամփոփում:
Կետ 1. Այսուհետ ուղղակի չեմ հասկանա Րաֆֆիին պաշտպանողներին, որտև սա վերջնական ու հավիտյան ապացուցել ա որ ինքը օդ ա, խոտ ա, բութ ա: Սա բերում ա մի հատ արձանագրումի. լիդերն ամեն դեպքում չի կարող լինի ով ասես, դրա համար պետք ա մի քանի կարևոր հատկանիշ. խելք, դուխ, ստրատեգիա մշակելու կարողություն և այլն:
Կետ 2. Էս վերջին տարիներին բոլոր այն խոսքերը, որ իբր ժողովուրդը իրադարձությունների արդյունքում ընկճվել ա ու էլի ոտի կանգնող չի, իրականության հետ փոքր եզր չունի: Էս ժողովուրդը ոտի կանգնող, պայքարող ժողովուրդ ա: Առնվազն ժողովրդի մի հատվածը: Ուրեմն մնանք լավագույն օրերի սպասելիքով: Ամեն ինչ դեռ առջևում ա: Չընկճվել, հետ չկանգնել, պայքարել, էսքան բան ա մեզ պետք:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
StrangeLittleGirl (10.04.2013)
Հայաստանում պայքարի օջախներ միշտ եղել են ու կլինեն: Պայքարը երկու տարբերա կա, ռադիկալ, կտրուկ ու միանգամից, կամ աստիճանաբար, քայլ առ քայլ: Էդ քայլ առ քայլը վաղուց կա Հայաստանում. տարաբնույթ պիկետներ, ցույցեր, ակցիաներ, երթեր: Ու եթե էս պահին պայքարի օջախ չկա (հիմա արդեն այսպես կոչված «բարևի հեղափոխությունն» էլ արդեն չկա), ուրեմն իմ ընտրությունն ա, նախկինի պես, մասնակցել այդ փոքր ակցիաներին, մինչև որ կգա մեծի պահը:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Tig (10.04.2013)
հ.գ. իրականում երեկ շատ-շատերն են Րաֆֆուց հիասթափվել, բայց ոչ ես: Մեղքս ինչ թաքցնեմ, երբեք հույս չեմ կապել, որ մի հատ էլ հիասթափվեմ: Ուրիշ հարց, որ պայքարող մասսաների կողքին, իրենց հետ միշտ ուզել եմ լինել: Ուշադրություն, Րաֆֆիի չէ, այլ պայքարող ժողովրդի:
Հայաստանից գնալ էլ ոչ մեկին խորհուրդ չէի տա: Ես որ մնալու եմ:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Kuk (11.04.2013), Tig (10.04.2013), Անվերնագիր (10.04.2013), Հայկօ (10.04.2013), Նաիրուհի (10.04.2013)
Ես երեկվանից անալիզ եմ անում ինձ համար, նենց խառըխշտիկ ու անընդհատ ինչ-որ մտքեր են գալիս...
Արմենին, արյունոտած որ տանում էին, ասում էր «Մի արեք, 5 տարում էլ մարդ չի մնա ցրելու կամ ծեծելու, դա եք ուզո՞ւմ»
Բայը ֆեյսի էջում գրել ա մոտավորապես սենց. Երեկ կար մի ՀՀՇ-ական խումբ (իրենց ներկայացմամբ), որ սադրում էր կտրուկ քայլերի։
Րաֆֆու խոսքերը. «Գնանք Բաղրամյան, բայց ի՞նչ պիտի անենք, կտրուկ քայլերը օգուտ չեն տալիս»
Ու սենց... Մի բան կարող եմ հաստատ ասել, այսքան անորոշ երբեք չեմ եղել։
Տրիբուն (10.04.2013)
Երևի ճիշտ է արդեն էս թեման փակել, երեկվանից հետո ակտուալ չի:
Րաֆֆիամերձ նյութերի համար էլ կա իմ կողմից բացված այլ թեմա- ԲԱՐԵՎ- թավշյա հեղափոխություն, թե...
Առաջարկում եմ դա դարձնել կարևոր...
Ո՞վ է կողմ:
Ամեն դեպքում էս թեմայով մի քանի բառ ասեմ: Դեռ վաղուց պարզ էր, որ ինչ-որ պահի փորձ է արվելու անհաջողությունները բարդել ՀԱԿ-ի վրա: ՀՀՇ տերմինն օգտագործվում ա մարդկանց նուրբ նյարդերի հետ խաղալու համար: ՀԱԿ-ից երեկ ահագին մարդ կար էնտեղ: Բոլորը զուսպ, հանգիստ էին: Այդ մարդկանց նպատակն էր լինել ժողովրդի կողքին, հնարավոր բախումների դեպքում փորձել հանդարտեցնել: ՀԱԿ-ից սադրիչ այնտեղ պարզապես չի եղել: ՀԱԿ-ից որևէ մեկը չի պահանջել կտրուկ քայլ, որտև բոլորս էլ լավ հասկանում էինք, որ այդքան սակավաթիվ մարդկանցով կտրուկ քայլեր անելը կոպտագույն սխալ կլինի: Չեմ բացառում, որ եղել է որպես ՀՀՇ ներկայացած խումբ, վստահ եմ, որ այդ խումբը, եթե եղել է, ՀԱԿ-ի ու ՀՀՇ-ի հետ կապ չի ունեցել: Դա կամ իսկապես սադրիչներ են եղել, որ ներկայացել են ՀՀՇ, կամ Բայի վառ երևակայության արդյունքն ա:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Ժող, եթե ՀԱԿ-ի մի համակիր, կամ դաշնակցական, կամ ուղղակի վրդովված տնային տնտեսուհի կտրուկ քայլերի կոչեր ա արել, արդյոք ճիշտ ա իրան սադրիչ անվանել, գուցե անկեղծ պոռթկում ա, բա ինչ ենք ուզում` հազարավոր մարդիկ հավաքվեն մի տեղ, ու զինվորական քայլերթի կարգուկանոն լինի՞: Բանակում շարային երթի ժամանակ չի էդպես լինում, մեկի ոտքը ոլորվում ա, մեկը հարթաթաթ ա, մեկը բոյով ա, մյուսը կարճ, մեկը աջ ու ձախը խառնում ա: Եսիմ, ես կոչեր անող մարդկանց էլ չէի մեղադրի, սադրիչ անվանեի: Անելանելի վիճակում գտնվող մարդիկ` բոլորն իրար կողքի, իրար հետ, մեկն էլ չկա, որ ուղղորդի, ճամփա ցույց տա, պարզ չի՞, որ հազար ու մի առաջարկ ա լինելու, եկեք` սենց անենք, եկեք` նենց անենք: Մենք որ տանը հանգիստ պայմաններում նստած գրառում ենք անում, քանի-քանի ամենատարբեր առաջարկներ են եղել հենց էս թեմայում, բա էնտե՞ղ, երբ բոլորը դրանով են շնչում ու օդը չի հերիքո՞ւմ: Րաֆֆու քարոզիչները, էսօր ֆեյսում նայեմ, էլի սկսել են կպնել ժողովրդին, հիասթափվողներին, բարձրագոչ բաներ են գրում` զադնի չդնելու մասին: Ժողովուրդն էլ սադրիչ դառավ, լավ եք էլի:
Շինարար ջան, ճիշտ ես ասում, բայց ուշադիր չես: Ըստ Բայի գրառման էդ խումբը ներկայացել ա որպես «ՀՀՇ-ական խումբ»: Որպես ՀՀՇ-ական խումբ չէր կարող ներկայանալ ՀԱԿ շարքային համակիրը: Էդ դեպքում շատ-շատ կներկայանար որպես ՀԱԿ, ոչ թե ՀՀՇ: Որպես ՀՀՇ կարող էր ներկայանալ կամ ՀՀՇ անդամը, որոնք վստահ եմ, որ ռադիկալ գործողությունների կոչ չէին անի, կամ էլ սադրիչը, ով ուզել է, որ հետո ՀՀՇ-ի դեմ բոչկա գլորվի:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Շինարար (10.04.2013)
Ուղղակի էդ տեսարանը ոնց փորձում եմ պատկերացնել, մի տեսակ մոգական ռեալիզմի շարքից ա դուրս գալիս: Այսինքն ոնց. մի խումբ մարդիկ են, ասում են՝ բարև ձեզ, մենք կոնկրետ էսքանս ՀՀՇ-ական ենք, ու սկսում են կտրուկ քայլերի կոչեր անել: Չեմ ասում բառացի, բայց մոտավորապես էդպիսի տեսարան, որ մեկը կամ մի քանիսը ինչ-որ բաներ առաջարկելիս հատուկ շեշտեն իրենց կուսակցական պատկանելությունը, չեմ պատկերացնում: Էդտեղ չեմ եղել, ավել-պակաս կներեք:
Շինարար (10.04.2013)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ