Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը

Baradi-ի խոսքերից
ՐԱՖՖԻ- ՍԵՐԺ երկխոսության էությունը չըմբռնողներին ասեմ իմ կարծիքը- էդ երկխոսությունը ՐԱՖՖՈՒ կողմից ոչ թե աթոռակռիվ է, այլ կապիտուլյացիայի պահանջ, որը այս պահին կմերժվի...
----------------
Ապեր, դու երևում ա որոշել ես մեզ էսօր ուրախացնես… մարդն իրա սովյալ պերանով ա հատ հատ թվարկել ինչ պաշտոն ա ուզում… էլ ո՞նց ասի որ հասկանաս…
Մեֆ, կարդա լրիվ պահանջները ԱՄԲՈՂՋԱԿԱՆ, ու նախ ՈՒՇԱԴԻՐ լսիր, թե Րաֆֆին և իր թիմը ինչ ա ասում դրանց մասին, թեկուզ Արմեն Մարտիրոսյանի վերևի վիդոյում կա դրա մասին, ՈՒ ԴԱ ՊԵՏՔ Է ԸՆԴՈԻՆԵԼ ՈՐՊԵՍ ՀԻՄՔ ԻՐԵՆՑ ՈՒԶԱԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ , և ոչ թե ինչպես են դա ԴԻՏԱՎՈՐՅԱԼ խեղաթյուրված, ամբողջից մի ոչ ամենակարևոր հատվածը կտրած ու դա էլ անգամ աղավաղված ներկայացնում այլք տարբեր կողմերից:
Նորից ուշադիր կարդա- կարևորներն ընդգծել եմ
Րաֆֆի Հովհաննիսյանի հրապարակած փաստաթուղթն ամբողջությամբ

Ա) Նախագահական արտահերթ նոր ընտրությունների անցկացում

կամ

Բ) Իշխանության կիսում ժողովրդի հետ


Արտահերթ խորհրդարանական ընտրություններ՝ այս տարվա ընթացքում: Մինչ այդ Ընտրական օրենսգրքում իրականացնել փոփոխություններ. վերացնել մեծամասնական ընտրակարգը՝ թողնելով բացառապես համամասնականը, թույլատրել ընտրած քաղաքացիների ցուցակների հրապարակումը, վերականգնել քաղաքական-կուսակցական սկզբունքը Կենտրոնական ընտրական եւ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների ձեւավորման համար, դրսում ապրողների քվեարկության ապահովում կամ էլ ընտրացուցակներից նրանց հանում.


Առնվազն հինգ մարզպետների ազատում աշխատանքից եւ այդ պաշտոններում Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացրած մարդկանց նշանակում.

Հիմնական ընտրակեղծարար քաղաքապետերի եւ գյուղապետերի ազատում աշխատանքից՝ օգտագործելով կառավարության լիազորությունները.

Բոլոր ընտրակեղծարարների, այդ թվում մարզպետերի, քաղաքապետերի, կուսակցական պատասխանատուների, այլ պաշտոնյաների ենթարկում քրեական պատասխանատվության.

Կառավարության եւ ծառայությունների թվից հետեւյալ ոլորտների ղեկավարներ նշանակել Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացված անձանց.

ա/ ՀՀ դատախազություն

բ/ Հարկային եւ մաքսային պետական ծառայություն

գ/ Ազգային անվտանգության ծառայություն

դ/ Արտգործնախարարություն

ե/ Կրթության եւ գիտության նախարարություն

զ/ ԱԺ վերահսկիչ պալատ

է/ Արդարադատության խորհուրդ

ը/ Հակակոռուպցիոն հանձնաժողով

Սույն պայմանագիրը անբաժանելի է, ենթակա է երկուստեք ստորագրման, իսկ դրանում ամրագրված դրույթներն անբեկանելի են մինչեւ արտահերթ խորհրդարանական ընտրությունների ավարտը»
ԷՍ ԹՈՒՂԹՆ Ա մենակ Րաֆֆու կողմից դրվել որպես երկխոսության թեմա, ոչ թէ ով ինչ կասի...
Ու կարդալով էս թուղթը և լսելով, թե Րաֆֆին և իր թիմը ինչ են ասում դրա մասին, հասկացվում է, որ պահանջվում է ընտրել և ստորագրել երկուսից մեկը-
1 Նախագահական արտահերթ նոր ընտրությունների անցկացում- երևի օրենքով սա հնարավոր է միայն Սերժ Սարգսյանի հրաժարականի դեպքում...

Կամ էլ
2 Պայմաններ ստեղծելով-անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ՝ այս տարվա ընթացքում:
Թվարկած պաշտոնները երկրորդական են ու առանց արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման այս տարվա ընթացքում չեն ընդունվի, ըստ Րաֆֆու պնդումների :

Ու ոնց նայում էս, երկու տարբերակի դեպքում էլ ստացվում է, որ էս թղթի էությունը ոչ թե աթոռակռիվ է, այլ ուղղակի կապիտուլյացիա չասեմ,այլ օրինական ճանապարհով- փափուկ իշխանափոխության պահանջ:


Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
կամ կարա՞ս մի հատ հայերեն բացատրես թե սերժն ինչի՞ պտի կապիտուլացվի էդ բոմժին որն երկու բառ իրար կողքի չի լարում դնի… թե չէ ի՞նչ կանի րաֆֆին ամսի իննին կերդվի՞… գոնե դուք պատկերացնում ե՞ք էդ ոնց ա անելու… ո՞վ ա էդ ինքնասիրահարվածի երդմնակալությունը օրհնելու… հենց սկզբից ասեմ, իմ վրեա հույս չդնեք…
Էս պահին- դժվար...
Հետո...
Կախված ա ճնշումների չափից, որակից...
Նայի նմանատիպ պատմությունները աշխարհում...
Ես չգիտեմ, թե ինչ կլինի հետո, ամեմ ինչ հնարավոր է...