Բագրատյան Հրանտ
Հայրիկյան Պարույր
Հարությունյան Արամ
Հովհաննիսյան Րաֆֆի
Ղուկասյան Անդրիաս
Մելիքյան Արման
Սարգսյան Սերժ
Սեդրակյան Վարդան
Քվեաթերթիկը կդարձնեմ անվավեր
Չեմ մասնակցի ընտրություններին
Աթեիստ (12.03.2013)
Չամիչ ջան, դե եթե ինքը մի հոգու ոչ խելոք բաներն ա մտնում կարդա, դու մի հազար հոգու ոչ խելոք բաներն ես մտնում կարդալու, եթե իսկապես կարծում ես, որ էստեղ գրող Րաֆֆիի «համախոհները» (չակերտների մեջ, որտև էնքան էլ նենց չի, որ Րաֆֆիի համախոհն են, ավելի շուտ ուղղակի ակտիվ քաղաքացիներ են, ովքեր էս պահին քիչ թե շատ գործ անող Րաֆֆուն են համարում ու աջակցում) էդպես էլ խելոք բաներ չեն գրում:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
StrangeLittleGirl (12.03.2013), Նաիրուհի (12.03.2013)
Անկեղծ ասած չեմ հասկանում։ Դե ֆակտո նախագահը ամբողջ ազգին իգնոր արած ման ա գալիս, իսկ դուք մի հատ Չամիչ չեք կարողանում իգնոր անել...
Վերջին խմբագրող՝ Artgeo: 12.03.2013, 17:12:
StrangeLittleGirl (12.03.2013), Աթեիստ (12.03.2013)
StrangeLittleGirl (12.03.2013)
Չուկ ջան, կուզեի, որ որպես ակումբի տեր ավելի իմաստուն գտնվեիր, եվ քո ակումբի անդամներին չորակեիր, որպես ոչ խելոք եւ խելոք, այսինքն անկախ ամեն ինչից մնաիր չեզոք, քեզ հարիր դիրքերում:
Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:
StrangeLittleGirl (12.03.2013), Աթեիստ (12.03.2013), Չամիչ (12.03.2013)
Սա դու ես գրել
Ինքը գրեց, որ ես խելոք չեմ, դու էլ շարունակեցիր էտ միտքըՉամիչ ջան, դե եթե ինքը մի հոգու ոչ խելոք բաներն ա մտնում կարդա, դու մի հազար հոգու ոչ խելոք բաներն ես մտնում կարդալուԼավ ինչ որայա,
ամեն դեպքում չեզոքություն պահելը քո պարագայում կարծում եմ ճիշտ ա:
Նա զլո ասեցի որ դու խելոք չեսնա սամոմ դելե էտ ըտենց չի
Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:
Չամիչ ջան, դու լիքը մարդկանց, էս թեմայում գրառում անողների մեծ մասին ասեցիր, Բյուրն էլ հակադարձեց: Իմ մեջբերածում պակասում ա «իր կարծիքով»-ը, ոչ թե համաձայնվել եմՍա էլ շոպլիկություն կամ նման բան չի, ոչ թե ակումբի ադմին լինելու պատճառով, այլ ուղղակի դեմ եմ խելոք ու ոչ խելոք տարանջատմանը: Բայց դե որ քո էս ներքաղաքական զարգացումների թեմայով քո գրառումներին լուրջ չեմ վերաբերում՝ կխոստովանեմ:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
John (12.03.2013), murmushka (12.03.2013), StrangeLittleGirl (12.03.2013)
Չուկ, Մուկուչյանը դեմդ գլուխը պատին ա տվել: Սերժի գլուխը մի կապեկի խելք լիներ, դու մինչև կյանքիդ վերջը ԿԸՀ նախագահ կաշխատեիրԷս ի՞նչ մի հատ մանիպուլյացիաներ ես անում թվերով:
Նախ, դու լավ գիտես, թե ինչքան անճշտություն կա ԿԸՀ թվերի բոլոր տարիների համար: Վիճակագրական սխալը երևի 98% ա:
Երկրորդ, սաղ տարիներին ընդդիամդիր բոլոր թեկնածուների ստացած թվերն ուզում ես համեմատես մի հատ խեղճ ու կրակ Րաֆիի թվերի հետ, լավ իմանալով որ կանխավ էս ընտրություններին, որպես այդպիսին, սուր ընդդիմադիր թեկնածուներ չկային էլ: Բայց էս սաղ էական չի, մաթեմատիկոս ջան, խնդրում եմ թվերով զահլես չտանել: Հայաստանում ընտրական թվերից խոսալը նույն բանն ա, ինչ որ խաշ ուտելուց հոթդոգից խոսանք:
Բեկումին պետք ա նայել ոչ թե թվերով, այլ էն իրավիճակով, որ կար ընտրություններից առաջ, ու եղավ ընտրություններից հետո: Ընտրություններից առաջ խորագույն ապատիա էր, ընտրություններից հետո՝ որոշակի զարթոնք ու ակտիվություն: Ու հաշվի առ մի բան, որ եթե նույնիսկ Րաֆֆիին գնացել ա ողջ բողոքավոր ընտրազանգվածի ձայները, ապա ընտրություններից հետո էտ բողոքավոր զանգվածի «փաստացի տերերը», խոսքի ՀԱԿ, Դաշնակներ, մի քիչ էլ ԲՀԿ ասենք, Րաֆֆիին փաստացի թողել են մենակ, ու բացարձակապես ոչ մի կոնկրետ քայլ չեն արել, բացի արդեն սովորական հավայի հայտարարություններից «մենք ժողովրդի կողքին ենք, սիրում ենք, հարգում ենք, երգում-պարում ենք, օրակարգում ենք, համատեղում ենք .... »:
Դու գիտես, ես չեմ հասկանու՞մ, որ Րաֆֆին մենկով պոտենցիալ չունի: Ու ի՞նչ են ուզում անել մնացած քաղաքական ուժերը: Րաֆֆիին թողնում են մենակ, որ մենակով ապացուցի որ ինքը պոտենցիալ չունի՞: Ի՞նչ են շահում դրանից: Էն որ մի հատ ընդդիմադիր է՞լ են չեզոքացնում: Սրան ի՞նչ անուն դնենք, եսամոլությու՞ն, անտարբերությու՞ն, թքած ունենա՞լ, սեփական անձերից բացի ուրիշ բան չտեսնե՞լ: Կարելի ա հազար ու մի ձևի Րաֆֆիի ամեն արածին կպնել ու դուռակություն անվանել, գիտես խելքս իմս չի դրա համար: Բայց մեկը ես, Րաֆիի հայրենասիորության, ու որևէ բան իրոք փոխելու անկեղծության վրա ոչ մի գրամ կասկածելու պատճառ չեմ տեսնում:
Հիմա, եթե գլխավոր նպատակը իրոք երկրում որևէ բան փոխելն ա, ապա, ոնց որ դու ես հազար անգամ ասել, անձերը կապ չունեն: Եթե մեր «ընդդիամդիրների» մեջ գոնե մի գրամ, կես գրամ մարդկություն ա մնացել, պետք ա ուժերի գերլարումով ու բոլոր ամբիցիաները մի կողմ դրած մի բան ասեն «Մենք՝, Ժառանգությունս, ՀԱԿս, դաշնակներս, հանրապետությունս, սարդարապատս, ազատ դեմոկրատներս .. ու մնացած զիբիլներս, հայտարարում ենք համատեղ համապետական հանրահավաք: Ժողովուրդ, եկեք ու կտեսնենք ինչ ենք անում»: Ու դու կտենաս էտ անգամ հանրահավաքի չափն ու ձևը:
Իսկ ինչի՞ չեն անում, Չուկ: Շատ պարզ, ապեր: Քանի որ ՀՀԿ-ին քցելը դժվար ու վտանգավոր գործ ա, սրանք սաղ կպած են մենակ իրար քցելուն, քանի որ իրար չեզոքացնելով ավելացնում են իրենց պոտենցիալ փայբաժինը՝ արդեն ֆիքսված քվոտայի մեջ: Տեղի ա ունենում էն ինչ տեղի ունեցավ ԱԺ ընտրությունների ժամանակ - փաստացի ընդդիմադիրներն իրար էնքան կերան, որ ԱԺ-ում իտոգում ՀՀԿ-ն մեծամասնություն ա, ԲՀԿ-ն երկրորդն ա, տակի մնացած թուլափայը երկու ընդդիմադիրի՝ Ժառանգության ու դաշնակների փոխարեն, բաժանված ա երեք ընդդիմադիրի մեջ՝ Ժառանգություն, ՀԱԿ, դաշնակներ: Դու ջոգու՞մ ես, որ սրանք արդեն ՀՀԿ-ի քվոտաները ընդունում են for granted, ու բազար են անում մնացած քվոտայի մեջ իրանց տեղն ավելացնելու համար: Ու կարծում եմ, որ ԱԺ վերջին ընտրությունները ու նախագահականին չմասնակցելը դրա այնքան վառ ապացույցն են, որ նույնիսկ երկար-բարակ քննարելու իմաստ էլ չկա:
Հիմա, ապեր, Րաֆֆիին ես ոչ մի դեպքում չեմ մեղադրում. անում ա էն, ինչը ինքը կարում ա անի, բայց անում ա անկեղծ: Չեմ բացառում, որ Րաֆֆին էլ ունի հիվանդ ամբիցիներ ու ստացած կես միլիոն ձայնը համարում ա բացառապես իրանը, ու կարծում ա, որ սաղ պիտի գնան իր ոտքը, ու ինքը գնալու տեղ չունի: Բայց սրանք սաղ սուբյեկտիվ ենթադրություններ են: Օվյեկտիվորեն իրավիճակը բնութագրվում ա կոնկրետ քայլերով: Իսկ իմ համար կա մի կոնկրետ քայլ, որը կապացուցի, որ ընդդիմություն կոչվածի մեջ կա ցանկություն ու մարդկություն: Ոնց որ մի անգամ ասել եմ մի քանի ամիս աառաջ (երբ համբալները նախագահականից առաջ էին համատեղ օրակարգ ձևավորում курам на смех), դա համատեղ հանրահավաքի կոչով հանդես գալն ա:
Եթե սա տեղի չի ունենում, ապա, մեր մեջ ասած, իմ համար մեկ ա, անունը Րաֆֆի կլինի, Լևոն կլինի, պողոս-պեդրոս կլինի, սև ջհանդամուգյոռ կլինի, ես իրավունք ունեմ ենթադրելու, որ ընդդիմություն կոչվածի իրական նպատակները ոչ մի աղերս չունեն ժողովրդի նպատակների հետ: Սաղ հայտարարությունները, կույսի դեմքով ձևեր թափելը, համատեղ օրակարգերը, հարցազրույցները իմ համար կոպեկի արժեք չունեն:
Գնել ջան, արի կլինի առանց իրար կպնելու՞, լավ: Ես դիտմամբ նախորդ գրառումս շատ սուր գրեցի, որ տեսնես, որ պետք եկած տեղը ես էլ կանցնեմ անձնականին ու չար ու թաց չեմ նայի, մտքիս եկածը կասեմ: Բայց ստեղ քննարկում ենք ոչ թե իրար, այլ իրավիճակը: Ուրեմն ինձ Մուկուչյանի կամ ուրիշի հետ համեմատելուց զերծ մնա, թե չէ եթե հերթը հասնի հակադարձելուն, հավատա, կգտնեմ թե քեզ ում հետ համեմատեմ:
Սա որպես «բարևի մեջ նախաբան», Րաֆֆիից եմ սովորել՝ իրար հարգելով լինենք նաև էս քննարկման մեջ:
Հիմա գանք թվերին: Ես իմ գրառման մեջ հստակ գրել էի. ըստ պաշտոնական տվյալների (իրականի մասին չեմ խոսում, բնականաբ, իրականի պատկերը տարբերվում ա):
Էն, որ ընտրությունների պաշտոնական արդյունքները չեն համապատասխանում իրական պատկերին, բոլորս գիտենք, ու բնականաբար ես մանիպուլյացիա չէի անի պաշտոնական տվյալներով: Դրա համար մի հատ էլ մեկնաբանեմ, թե ինչի եմ էդ արդյունքներով խոսել: Դու գրել էիր, որ Րաֆֆին մենակով ապացուցեց, որ ժողովրդի փորում դեռ շունչ կա: Իմ առարկությունը քո էդ մտքին ա վերաբերում, որտև ես էս պահին ճիշտ հակառակ կարծիքն ունեմ, որ ժողովուրդն ուզում ա ապացուցի, որ իր փորում շունչ կա, Րաֆֆին էդ պրոցեսը քնացնում ա: Էստեղ հետագա որոշ բաներից խուսափելու համար ասեմ, որ հա, ընդունում եմ, որ իսկապես մինչ ընտրությունները քնած վիճակ էր, հիշում եմ քո մեկնաբանությունը, թե ինչի ենք եկել էդ քնած վիճակին ու էս պահին դրան չեմ անդրադառնում, չեմ առարկում, բան չեմ անում, որովհետև խոսում ենք առկա վիճակից:
Քո տեսակետը, որ Րաֆֆին ապացուցե, երկու բանով կարող ա հիմնավորվի.
1. նախընտրական քարոզչության ժամանակ կարողացավ ոգևորություն արթնացնել,
2. հետընտրական շրջանում կարողացավ մարդկանց ոտի հանել:
Իմ գրառումը էս երկու կետերին էլ անդրադառնում էր:
Իմ հիմնական ասելիքը նախընտրականի մասին սա էր. հետաքրքրությունը ընտրությունների նկատմամբ, մասնակցությունը մոտավորապես նույն կարգի է եղել, ինչ նախորդ ընտրությունների ժամանակ: Մենք գիտենք, որ բոլոր ընտրություններում
ա) ներկայացվել է ընդհանուր մասնակիցների շատ ավելի մեծ թիվ, քան եղել է իրականում,
բ) ընտրողների զգալի հատված եկել է ընտրելու պարտադրանքով, քվեարկել է նրա համար (իշխանության թեկնածուի), ում իրեն հրահանգել են (փողի դիմաց, կամ մեկ այլ պատճարով)
գ) հաշվարկի ժամանակ ընդդիմադիր թեկնածուների քվեների մի ինչ-որ մաս դարձվել է անվավեր, ինչ-որ մաս դրվել է իշխանական թեկնածուի տրցակին:
Ուրեմն նախ նկատեմ, որ իմ աղյուսակում բերել էի մի կողմից իշխանական թեկնածուի առջև նկարված վերջնական «մաքուր» թիվը, մյուս կողմից մնացած բոլոր քվեաթերթիկները, այդ թվում՝ անվավերները: Այսինքն նաև նրանք, ովքեր քվեարկել են ընդդիմադիր թեկնածուի օգտին, իսկ թուղթը դրվել է անվավերների մեջ:
Էսպիսով իմ գրած թվերից մեզ ամենաշատը հետաքրքրում է, թե քանի քվեաթերթիկ է դրվել իշխանության թեկնածուի տրցակի վրա, բայց եղել է ընտրած ընդդիմադիրին: Որտև այ էն N թվով մարդիկ, ովքեր գնացել են ընտրության ու ընտրել են ընդդիմադիր թեկնածուի կամ անվավեր են սարքել, դա ա ցուցիչը, թե ինչքանով ա իիշխանությունից զզված ժողովրդի համար հետաքրքիր եղել ընտրությունը: Ենթադրենք 20% քվեաթերթիկ էդպես կորել է, այսինքն էս անգամ 660.553 քաղաքացու փոխարեն, ովքեր «թքել են իշխանության երեսին» եղել է 792.663 քաղաքացի: Բայց հավատա, իհարկե ապացուցել չեմ կարող, բայց եթե հիմա է 20% քվեաթերթիկ էդ ճակատագրին արժանացել, ապա մոտ նույն կարգին էլ արժանացած կլինի նախորդ անգամ:
Եթե ուզում ես իմանալ իմ իրական պատկերացրածը, ապա ես պատկերացնում եմ, որ ընտրություններին մասնակիցների իրական թիվը եղել է 1.521.931-ի փոխարեն մոտավորապես 1.200.000, իսկ իշխանության ձեները մոտավորապես դրանից հանած էն ասածս 792.663-ը, այսինքն մոտ 410.000 (դրանց մեջ բանակը, փողով ընտրածները և այլն) ու աներկբա է, որ իշխանական թեկնածուն պարտվել է: Սա թվերի մասին կարծիքս:
Բայց դրանից էն կողմ, մեկ ա տեսնում ենք, որ իշխանությունից դժգոհ քաղաքացիների քանակը մոտ նույնն է, ինչ բոլոր նախորդ ընտրություններին, իսկ իրականում ավելի քիչ (սրա պատճառների մեջ էլ կարող ենք ասել, որ կան թե՛ արտագաղթը, թե ինչ-որ քանակի՝ ընտրությունները գիտակցված բոյկոտողները): Թվի նույն կարգ լինելը ցույց ա տալիս ընդամենը մի բան, նախընտրական շրջանում որևէ ընդդիմադիր թեկնածու չկարողացավ ավելի մեծ քանակով մարդկանց հետաքրքրի, այդ թվում Րաֆֆին: Սա մասնակցության մշտական թիվն ա՝ մոտավորապես: Չլիներ Րաֆֆին, էլի էսքան մարդ լինելու էր:
Էսքանով ես ձևակերպածս առաջին կետը համարում եմ փակված:
Հիմա տեսնենք, երկրորդ փուլում, ետընտրական շրջանում Րաֆֆի՞ն էր ցույց տվողը, որ ժողովրդի փորում շունչ կա:
Չէ՛, ու մեկ անգամ էլ չէ:
Ժողովուրդը տեսնում է նորից կեղծված ընտրություններ, նորից իր իրավունքի ոտնահարում ու ուտքի է կանգնում:
Ընդհանրապես բոլոր նախագահական ընտրություններից հետո ժողովուրդը ոտքի կանգնել է, որովհետև ունի որոշակի հետաքրքրություն, հատուկ վերաբերմունք հենց հատկապես նախագահական ընտրությունների նկատմամբ: Ընտրությունների հաջորդ պահից ժողովուրդը սկսում է սպասել ազդակի, որ գնա իր բողոքն արտահայտելու: Ցանկացած հաջորոդող միջոցառում, որպես կանոն հանրհավաք, ինքն անմիջապես ընդունում է ի գիտություն ու գնում մասնակցելու:
Ես վստահ եմ, որ բոլոր նախագահական ընտրություններից հետո էլ ժողովրդի ոտի կանգնելու ԱՌԱՋԻՆ ալիքը ոչ թե թեկնածուի շնորհքն է, այլ իր ներքին պոռթկումն արտահայտելու համար ինքնաբուխ է ստացվում: Այդ թվում նույն 2008-ին, հիշեցնեմ որ էդ ժամանակ առաջին շարքերում անգամ անմիջապես հայտնվեցին նույնիսկ մոլի հակալևոնականներ, ու հետևաբար դա չէր կարող Լևոնի շնորհքը լինել: Հիմա էլ առաջին շարքերում հայտնվեցին մարդիկ, ովքեր ընտրություններից մեկ օր առաջ Րաֆֆիին ծաղրում էին, ուրեմն սա էլ Րաֆֆիի շնորհքը չէր:
Ընդդիմադիր ֆավորիտ թեկնածուի շնորհքը, հունարը պետք է լինի հետո էդ ժողովրդին «կառավարելը», այդ ալիքը այլ մակարդակի հասցնելը, դրա դինամիկան:
Ուրեմն ինձ բացարձակ չի հետաքրքրում, էս քննարկման համատեքստում, թե առաջին ու անգամ երկրորդ միտինգին քանի մարդ կար: Բավական շատ էին: Ոգևորիչ էր, նույնիսկ ես, Րաֆֆիի նկատմամբ հատուկ բացասական վերաբերմունք ունեցողս ոգևորվել էի:
Բայց այսօր ունենք փաստ, որ այդ ալիքը մարվում ու տարվում է մի հոգու պայքարի:
Յուրաքանչյուր հաջորդ հանրահավաքն ավելի քիչ մարդով է լինում, ու անկումը սկսվեց մի քանի բանից.
ա) Րաֆֆիի հանդիպում Սերժի հետ, կասկածելի քննարկում, մանրամասների մինչև այժմ հայտնի չլինելը,
բ) Հոխորտում, որ թեկուզ չարտոնված հանրահավաք անելու է, ժողովրդի ոգևորված հավաքում, տուն գնացեք, որտև արտոնված չի,
գ) Առաջին հայացքից դրական քայլ, մարզային հանդիպումներ, բայց որը էդպես էլ չունեցավ ձնագնդի էֆեկտ դառնալու պոտենցիալ, որովհետև չկար կոնկրետ ասելիք, բացի բարևից, ավելի շատ հիշեցնում էր բլից հանդիպումներ: Ամեն դեպքում սա լավ քայլ էր, որովհետև մարզերի ժողովուրդն իրենց ուշադրության կենտրոնում զգացին, բայց ընդհանուր պրոցեսի վրա ազդեցություն չունեցավ:
դ) Միջոցառումները հետևողական մեկ մարդու միջոցառում սարքել, կենտրոնացնելով իր անձի շուրջը:
Երկար գրեցի, դրա համար ընդմիջեմ, հաջորդ գրառումներումս կփորձեմ ցույց տալ, որ էս վերջին դ կետը ինքն շատ հետևողական է անում, ամեն ինչ անելով, որ իրան միացող քաղաքական ուժեր չլինեն ու հատկապես ՀԱԿ-ն իրեն չմիանա, միացողներն էլ մնան ձևական հայտարարության մակարդակում: Էս վերջին մտքիս խնդրում եմ ԴԵՌ չարձագանքել, քանի դեռ հիմնավորումները չեմ բերել, թե չէ լավ հասկանում եմ, որ դա դեռ նմանվում է մերկապարանոց հայտարարության:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Աթեիստ (12.03.2013)
Կարծիքս
թուրքերը ավելի շուտ ցեղասպանությունը կընդունե՞ն, թե՞ ՀՀԿ-ն ընտրությունների կեղծ լինելը: Կասկածող երևի մենակ Րաֆֆին ա:
իհարկե թուրքերը, քանի որ նրանց ինչ որ ձև հնարավոր կլինի ստիպել այլ երկրների միջոցով:Հիմա էլ Րաֆֆին ա էտ իրավիճակում՝ էտ մարդուն օգնել ա պետք քաղաքական կուսակցությունների մակարդակով: Ժողովրդական օգնությունը էտ դերը չի տանի, սաղ ամերիկացիք էլ ասում են ցեղասպանոթյուն եղել է,բայց քանի կոնգրեսա-սենատա եսիմ ինչ զիբիլա չնդունի՝ հաշիվ չի: Ամենառեալ օգնությունը ՀԱկ-ը կարա ցույց տա:
Չուկ, ինչի չի օգնու՞մ.... Վախում ա թրջվի՞ ջուր ընկած լող տալ չիմացողին փրկելուց, թե անպայման պիտի գոռա խեղդվում եմ, որ նոր փրկե՞ն:
Էսքան վախտ Րաֆֆուն քննադատում են հիմնականում չարած բաների համար, էն էլ էն դեպքում երբ իրենք ոչինչ չեն անում:
Եթե գիտես` ինչ չգիտես, կա մի բան, որ գիտես:
Իմացի՛ր, թե ինչ չգիտես: Իմացի՛ր` ինչ չգիտես:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ