Մեջբերում Baradi-ի խոսքերից Նայել գրառումը
Ես զինված հեղափոխության կողմնակից չեմ, ես կողմնակից եմ Հայաստանում ունենալ ԻՍԿԱՊԵՍ ԱՐԴԱՐ ԸՆՏՐՈԻԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՁԵՎԱՎՈՐՎԱԾ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ , ես կողմնակից եմ, որ դրա համար մարդիք , ու նախ և առաջ քաղաքական գործիչները, պետք է պայքարեն ՕՐԵՆՔԻ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ իրենց հասանելի բոլոր միջոցներով :
Հարգելի Baradi, իսկ ես մինչև այդ ԱՐԴԱՐ ԸՆՏՐՈԻԹՅՈՒՆՆԵՐ-ը ուզում եմ որ այդ "ընտրություն" անողների մեծամասնությունը հասկանա, թե ինչ ա ընտրելում, ինչի ա ընտրում... երբ որ մարդ գնում ա խանութ, ու ընտրում ա ոչխարի կամ տավարի մսի միջև, ապա գիտի, թե ինչ ա ընտրում: իսկ այս "դեմոկրատական ընտրություններ" կոչվածի ժամանակ աշխարհի մեծամասնությունը "ընտրում" ա լրիվ այլ բանից ելնելով, քան է "քաղաքական կուրսը" իր բոլոր դետալներով: այդ "ընտրություն" կոչվածը խաբեություն է հենց իսկզբանե: դու հավատում ես ամերիկյան դեմոկրատիայի բարբաջանքերի՞ն