Ի՞նչ անիմաստ փիլիսոփայություն ա Մեֆ, ի՞նչ մատերիալ։ Մարդիկ տեսնում են, որ ԲՀԿ-ն մարտի մեկ անող, մարդկանց փողոցում գնդակահարող կառույց ա, պլյուս դրան` տարիներով մարդկանց համոզում ու ապացուցում են, որ էդ տենց ա, հետո սկսում են հետները բանակցել` նույն մարդկանց փրկելու համար։ Որ տենց ա, թող ասեն` ժող, դուք ստեղ բան չունեք ասելու կամ որոշելու, վեր ընգեք տեղներդ, մենք տենանք ում ենք կարում մեր կողմ քաշենք, ում` չէ։ Քոչարյանի ու Սերժի սարքած ԲՀԿ-ն հիմա պետքա դուրս գա դրանցից մեկի դե՞մ, ո՞ւմ ենք էշի տեղ դնում։ Գոնե եկեք մենք չխաբնվենք ու մարդկանց չխաբենք էս աբսուրդով։ Ի՞նչ ունի ԲՀԿ-ն, ոչ մի բան. բացարձակապես ոչ մի բան։ Հա, փող ունի, հետո՞։ Հա, մեկ էլ լավ մեջք ունի ի դեմս գործող ու նախկին նախագահների։ Հիմա ի՞նչ քոչարյանասերժից ուզում ենք ազատվենք նույն քոչարյանասերժի օգնությա՞մբ։ Սենց են ժողովրդին տանում դեմ տալիս պատին, ու հասկացողն էլ փոխանակ կողքից ասի` ժողովուրդ, մի խաբնվեք, էս համբալները հերթական անգամ դեմ են տալիս, դրել մտնում ենք խաղի մեջ ու կուտ ենք ուտում։
Էջանիշներ