Բագրատյան Հրանտ
Հայրիկյան Պարույր
Հարությունյան Արամ
Հովհաննիսյան Րաֆֆի
Ղուկասյան Անդրիաս
Մելիքյան Արման
Սարգսյան Սերժ
Սեդրակյան Վարդան
Քվեաթերթիկը կդարձնեմ անվավեր
Չեմ մասնակցի ընտրություններին
Malxas (28.02.2013)
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
Շինարար (28.02.2013)
Հա, Հով, էս էրկու տարում երեք տարբեր երկրներում եմ ապրել, երեքում էլ ինտերնետն ավելի էժան ա էղել, քան Հայաստանում (կամ գոնե նույն գինը), բայց մի հատ մե՜ծ տարբերությամբ. շատ ավելի որակյալ ու շատ ավելի արագ
Բա Ծոմակի փաբը
Թատերականից Նաիրա Մուրադյանն իրա ոտով ա գործից դուրս էկել: Ֆեյսբուքից ստատուս տեսա: Արդեն երեք դասախոս ա. Նաիրա Մուրադյան, Արարատ Միրզոյան և Արայիկ Հարությունյան
Եթե, որևէ մեկը, կապ չունի ով, պաշտոնյա, սուտի գողական ու դրա հակառակը, հարցեր ունենա իմ ուսանողների հետ իրենց դիրքորոշումն արտահայտելու իրավունքի վերաբերյալ, անկախ այն բանից թե ուսանողներս դասադուլով են այն արտահայտում թե դասի հաճախելով, ավտոմատ կերպով հարցեր կունենա իմ հետ!!!
չհասկացա, ստրուկների սերունդ եք ցանկանո՞ւմ էս երկրին.. կզացրած հպարտությամբ զինվոր եք ուզո՞ւմ խրամատում... միայն կահույքի կարգավիճակով մայրեր եք տեսնո՞ւմ Հայի ընտանիքում...
և եթե այդքանը չեք հասկանում, ուրեմն ԱԶԱՏԵՔ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻՆ ՁԵՐ ՆԵԽԱԾ ՆԵՐԿԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԵՎ ԹՈՂԵՔ ՃԱԽՐԵԼ ՍՈՎՈՐԵՆ!!! որ հետո ստիպված չլինեն ձեր նման սողալ...
դասախոս` Տիգրան Պետրոսյան
իսկ մարդը
վախենում ա
որ իրան
չեն սիրի:
Chuk (28.02.2013), Sagittarius (28.02.2013), StrangeLittleGirl (28.02.2013), Tig (28.02.2013), Win Wolf (28.02.2013), Աթեիստ (28.02.2013), Անվերնագիր (28.02.2013), Արէա (28.02.2013), Տրիբուն (28.02.2013)
Իսկ հիմա անցանք Րաֆֆու հորն ու Մալխասին
Բարև Մալխաս
Նախ, ինչպես արդեն շատ ճիշտ նշվեց, եքա պատմաբանական քննարկում ա պետք պարզելու համար՝ Ռիչարդն իսկապես ասել ա տենց բաներ, թե չէ: Դեռ հետո էլ պետք ա հասկանալ, թե դա ինչ կապ ունի էս թեմայի հետ: Բայց քանի որ առաջին կետի մասին մի քիչ շատ բան գիտեմ ու քանի որ դա կարելի ա անուղղակիորեն կապել էս թեմայի հետ, կխոսեմ դրա մասին:
Ուրեմն հայերի եկվորությունը... Անկեղծ ասած, ես դրա մեջ որևէ հակահայկական բան չեմ տեսնում, ու չեմ հասկանում՝ ինչով է ավելի հայրենասեր էն մարդը, որը պնդում է, թե հայերը բնիկ են: Մի անգամ մեկը շատ լավ արտահայտվեց, թե՝ էնպիսի տպավորություն ա, որ հենց ապացուցվի հայերը եկվոր են, մեր երկիրը մեր ձեռից առնելու են: Ու շատ դիպուկ ասեց: Բայց հարցն էն ա, որ աշխարհի համարյա սաղ ազգերը եկվոր են: Էն ա, ֆինները սաղից լավ գիտեն, որ իրանց նախնիներն Ասիայից են գնացել: Բայց ո՞վ ա իրանց ասում ձեր պետությունը մեզ տվեք, դուք եկվոր եք: Ինձ թվում ա՝ շատ ավելի կարևոր ա կենտրոնանալ ներկայիս հարցերի վրա, ներկայիս պատմությունը չկեղծելու վրա ու ընդհանրապես էղած պետությանը տեր կանգնելու վրա, որտև եթե թուլացանք, մեր հարգարժան հարևանները չեն նայելու՝ եկվոր ենք, թե չէ, առիթի դեպքում էս մի պստիկ հողն էլ են ձեռներիցս առնելու:
Մեկ էլ շատ խոսվեց Րաֆֆու՝ չկտրած ձմերուկ լինելու մասին, թե՝ ոնց կարաս վստահես մի մարդու, որի գործունեությունը չես տեսել: Որ սենց նայենք, ընկել ենք փակուղի: Մի հատ Սերժ, որի սաղ ք*քերը տեսել ենք ու մի հատ Րաֆֆի, որին չենք վստահում: Բա ի՞նչ անենք: Չամիչն էլ ոչ մի հարմար թեկնածուի չի տեսնում: Վսյո, մենք քաշվանք, մենք նախագահ չունենք:
Բայց իրականում էնքան էլ ճիշտ չի, որ Րաֆֆին նախկին գործունեություն չի ունեցել: Կարծեմ էլի եմ դրել էս թեմայում, բայց նորից եմ առաջարկում կարդալ սա, որը, ի դեպ, երեք տարի առաջ ա գրվել, այսինքն՝ նախագահական ընտրությունների հետ ոչ մի կապ չունի:
Իսկ ինձ սկսում է դուր գալ եկվոր լինելու տեսությունը. մի հայրենիք էլ է ավելանումԱսենք՝ իմ հեռավոր նախնիները եկել են իմ պաշտելի Հունաստանի կողմերից էն ժամանակներում, երբ էնտեղ իմ ամենասիրած շրջանն էր
![]()
իսկ մարդը
վախենում ա
որ իրան
չեն սիրի:
StrangeLittleGirl (28.02.2013), Աթեիստ (28.02.2013), Տրիբուն (28.02.2013)
Րաֆֆու՝ հայ քաղաքականության համար ոչ ստանդարտ մոտեցումը իշխանություններին տուպիկ ա կանգնացնում, ոչ մի կարգի պրովոկացիա չի անցնում:
Վերջին խմբագրող՝ Sagittarius: 28.02.2013, 02:24:
Իսկի մի հատ ցեղասպանությունը, որը ապացուցելու կարիք չունի, չենք կարում նենց անենք, որ աշխարհը հրեաների հոլոքոսթի կեսի չափ ընդունի: Դուք ինչի՞ հետեւից եք ընկել` հայերը բնիկ են, թե եկվոր կամ էլ թե չէ, մի քանի հարյուր տարի առաջ Հայաստանը ինչ ուժ ա ունեցել ու ինչ մշակույթ ա ունեցել…
Ես չգիտեմ` Րաֆֆիի հայրը ինչ ա գրել, ոնց ա ասել, բայց սենց հարցնեմ. ո՞րն ա ավելի լավ.
ա. Ունենալ նորմալ երկիր ու պատմության գրքի մեջ գրած լինի, որ մենք եկվոր ենք ու եւս մի քանի «վատ» բան գրած լինի հայ ազգի մասի՞ն, թե՞
բ. Մի քանի տասնամյակ հետո դադարել գոյություն ունենալ, բայց զատո բոլոր ժողովուրդների պատմության գրքերում գրած լինի, որ հայերը ամենահին ազգն են եղել, ամենահարուստ մշակույթն են ունեցել… մի խոսքով` ամենազիլ ազգն են եղել:
Ոչ մի Հունաստան: Ամերիկա:![]()
StrangeLittleGirl (28.02.2013), Արէա (28.02.2013), Տրիբուն (28.02.2013)
ո՛չ էն, ո՛չ էլ են, որովհետև երկուսն էլ թեմայի հետ կապ չունեն:
Մոդերատորներին խնդրում եմ Ռիչարդ Հովհաննիսյան պատմաբանի մասին, մեր՝ այլմոլորակային լինել-չլինելու մասին, պատմության դասագրքերի պարունակության մասին գրառումները տեղափոխել պատմության բաժին: Դրանք բոլորը թեմայից դուրս են, քանի դրանցում չկա Րաֆֆի Հովհաննիսյանի՝ ՀՀ Նախագահի թեկնածուի արձագանքը, պատասխանը, տեսակետը, կամ այլ կերպ իրան ուղիղ առնչվող խոսք:
հ.գ. և վերջապես նախագահի կամ նախագահի թեկնածուի գործը չէ պատմության դասագրքերի պարունակության որոշելը կամ պատմական փաստերի ճիշտ կամ սխալ լինելու մասին օրենքներ ընդունելը. էտ փաստերի շուրջ նախագահի տեսակետը էնքան կապ ունի իրա պաշտոնի հետ, որքան իրա տեսակետը Դարվինի տեսության մասին: Ֆեոդալական շրջանից դուրս եկեք, թագավոր կամ աստված չեք փոխում, նախագահի պարտականությունները և լիազորությունները սահմանափակ են. Մաշտոցի պուրակում բուծիկներ կառուցել-չկառուցելը, դրանց սիրուն լինել-չլինելը նախագահի գործը չէ. դա պետք է լինի ժողովդրի կողմից ընտրված ավագանու նշանակած քաղաքապետի գործը, որ հաշվետու է իր համաքաղաքացիներին և ավագանուն, և ոչ թե նախագահին:
Հետո ինչ, որ երկրի գրեթե բոլոր պաշտոններում օրենքից անտեղյակ բութեր են նտսած, որ տուֆտելը դարձել ա ստանդարտ կատեգորիա: Գոնե դուք պահե՛ք պլանկեն, հետևեք քննակման ու տրմաբանության մակարդակին, այս ֆորումում ձեզ տրված է այդ հնարավորությունը, ոչ թե «մեր հազարամյա պամության ընթացքում նախագահ փոխելը ոչինչ չի տվել»... ՀՀ պատմության քսաներկու տարիներ ընթացում դեռ երբեք գործող նախագահը ընտրություններում չի պարտվել:
Վերջին խմբագրող՝ Sagittarius: 28.02.2013, 03:59:
Chuk (28.02.2013), Mephistopheles (28.02.2013), StrangeLittleGirl (28.02.2013), Արէա (28.02.2013), Տրիբուն (28.02.2013)
Հա, հույզն է լոկ մնայունը՝
Մնացյալը անցողիկ…
Նենց չի, որ ով էլ գա Սերժից վատը չի կարա լինի (ԲՏ, այսինքն ՌՔ-ից հիշողությունները դեռ թարմ են), բայց դե համեմատելու չի էլի Րաֆֆի՞ն, թե՞ Սերժը։
բացի այդ մի ամենակարևոր փաստարկը մեկն ա Րաֆֆին ընտրվել ա։ Մեր տնից իրան ոչ մեկ չի ընտրել, բայց ես ինձ ազգի տեղը չեմ դնում, ասեմ, որ ինքը չի ընտրվել ու ինձ քոռի տեղ էլ չեմ դնում, որ չտեսնեմ արդյունքների բաշխումը։
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Chuk (28.02.2013), StrangeLittleGirl (28.02.2013), voter (28.02.2013), Տրիբուն (28.02.2013)
Շինը դուզ ա ասում։ Մեր մոտ նենց հանգիստ չի ոնց թվում ա։ Արաբագետների մոտ հատկապես։ Հա, ադմինիստրացիայի ու ուսխորհրդի ակտիվ հակաքարոզի պայմաններում արաբական մի ողջ կուրս ենք ունեցել դասադուլավոր։
Շինարար (28.02.2013)
ջան եմ ասել է՜
![]()
A long time ago, in a galaxy far, far away...
Rammstein (28.02.2013), StrangeLittleGirl (28.02.2013), Արէա (28.02.2013), Տրիբուն (28.02.2013)
Արսենյանից հիասթափվա
Րաֆֆին եթե հասավ նրան որ Սերժը գնաց, կամ հանեց, ի՞նչ թմով ա գալու… ինձ իրա քաղաքակությունն ու ծրագրերն անհանգստացնում են…
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ