...
Բագրատյան Հրանտ
Հայրիկյան Պարույր
Հարությունյան Արամ
Հովհաննիսյան Րաֆֆի
Ղուկասյան Անդրիաս
Մելիքյան Արման
Սարգսյան Սերժ
Սեդրակյան Վարդան
Քվեաթերթիկը կդարձնեմ անվավեր
Չեմ մասնակցի ընտրություններին
...
Ժողովուրդ ջան, ի սրտե ցանկանում եմ, որ դուք ճիշտ լինեք, ես՝ սխալ: Ես այս բաժնից գնացի, բարի քննարկումներ:
Ինչո՞ւ ես դու օրդ մաշում պասի հետ:
Գնա պանդոկ՝ ընկերացիր թասի հետ...
Սխալ տեղում, սխալ պահին, սխալ կարծիք ... հաշվի քիչ եմ ծայրահեղացել:
Րաֆֆին քեզ չի հիացնում, կարծիք հայտնի Րաֆֆիի մասին, ոչ թե ինչ-որ օռանգուտանից (թող ներեն ինձ բոլոր կապիկները համեմատության համար) ոչինչ չասող մեջբերում արա: Կամ եթե հիմնավոր կասկածներ ունես Ռիչարդ Հովհաննիսյանի հայրենասիրության հետ կապված, մեջբերում արա հենց Ռիրաչդ Հովհաննիսյանից ու քննարկման առարկա դարձրու:
Կարա՞ս երկու բառով հիմնավորված կարծիք հայտնես Րաֆիի մասին:
Գլխանց ասեմ որ իմանաս, եթե էս թեման փորփրես լիքը տեղ իմ կարծիքը կգտնես, որպես կանոն բացասական: Բայց եթե նկատել ես (չնայած չամիչությունը սահմաններ չի ճանաչում, ու միշտ էլ կարելի ա չնկատել) որ ստեղ դեռ ոչ մեկը շարժմանը միանալու ու երկրում որևէ բան փոխելու պրոցեսը Րաֆիի անձի հետ դեռ չի կապել: Նույնիսկ Րաֆֆին իրա անձի հետ դեռ ոչինչ չի կապել:
Հազիվ լրատվամիջոցներից մեկում գտա սա, որ հղում էլ դնեմ`
աղբյուրԵՊՀ ԴԱՍԱԽՈՍ ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ՄԵԿՆԱԲԱՆՈՒՄ Է ԿԱՏԱՐՎԱԾԸ
Պարոն Աշոտյան, այսօր դասադուլը նկարագրելիս մեջբերել էիք չինական հետևյալ ասույթը՝ «քամի ցանողը հնձում է փոթորիկ»։ Չեմ ցանկանում անձնական գնահատական տալ դասադուլին, որովհետև դրա մասին չէ, որ ուզում եմ գրել։ Բայց եթե նման «քամի ցանողները» կարողացան բացահայտել, որ ԵՊՀ ռեկտորի խորհրդականը այդ դասադուլավորների դեմ հանում է «զորք», «ախլքալաքցիների», այդ զորքում կան մարդիկ, ում նա թույլ է տալիս հայհոյել ԵՊՀ դիմաց, ուրեմն մաղթում եմ մեր երկրին և ԲՈՒՀ-երին, որպեսզի այդպիսի քամիներ շատ լինեն, ինչը թույլ կտա մաքրել այդ բուհերի «օդը»։ Հուսով եմ, որ այդ պաշտոնյան վաղվանից այլևս չի աշխատի Երևանի պետական համալսարանում, իսկ նրա կողքին գտնվող դասադուլներից «ցնցված» ուսանողը Ձեր միջնորդությամբ համապատասխան պատժի կենթարկվի իրավապահների կողմից...
ԵՊՀ դասախոս Արայիկ Հարությունյան
Այս դասախոսը կարծեմ Արևելագիտության ֆակուլտետում է դասավանդում: Շատ կարևոր է, որ այլ դասախոսներ էլ իրեն միանան:
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
Aurora (28.02.2013), Chuk (28.02.2013), Moonwalker (28.02.2013), Rammstein (28.02.2013), Sagittarius (28.02.2013), StrangeLittleGirl (28.02.2013), Tig (28.02.2013), Աթեիստ (28.02.2013), Արէա (28.02.2013), Ներսես_AM (28.02.2013), Շինարար (28.02.2013), Տրիբուն (28.02.2013)
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
Malxas (28.02.2013)
Ambrosine (28.02.2013), Moonwalker (28.02.2013), StrangeLittleGirl (28.02.2013)
Հիշեցնեմ, որ 2008-ին Արաբագիտության ամբիոնի վարիչին հանեցին, ուղղակի համալսարանում հետաքրքրվի, թե ինչու:
![]()
http://www.facebook.com/ararat.mirzo...00641170572681
քոմմենթներում մի շարք դասախոսներ էլ են միացելԺողովուրդ, տարածեք!!!
Դասախոսներ, միացեք!!!
Ես` ԵՊՀ դասախոսս, խստորեն դատապարտում եմ 2013թ. փետրվարի 27-ին ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի դիմաց դասադուլի կոչով հանդես եկող ուսանողների նկատմամբ ԵՊՀ որոշ պաշտոնյաների, ուսխորհդի, արհմիության և/կամ այլ կառույցների ներկայացուցիչների պահվածքը: Համարում եմ, որ հայհոյանքները, վիրավորանքները, սպառնալիք պարունակող և վտանգավոր հետևանքներով հղի "զորքը բեր առաջ, ախալքալակցիներին բեր առաջ" արտահայտությունը, հեգնական "ես էլ եմ ձեզ սիրում, հատկապես աղջիկներին"-ը և նման այլ արտահայտությունները, մեղմ ասած, պատիվ չեն բերում ԵՊՀ-ին և վտանգում են Մայր ԲՈՒՀ-ի հեղինակությունը:
Պահանջում եմ ՀՀ ԿԳ նախարարից և ԵՊՀ ռեկտորից պաշտոնապես պարզաբանել միջադեպը և պատժել իրենց պաշտոնը չարաշահած և լիազորությունները գերազանցած անձանց:
ԵՊՀ դասախոս Արարատ Միրզոյան
Մի բան էլ գրեմ ու գնամ` դաս անելու. այսօր շատ գրեցի`
Ակումբի Դայանան ֆեյսբուքում գրել է հետևյալը, որը այստեղ չմեջբերել չեմ կարող: Ապրես, Դայ ջան
Աշոտյանը դեռ չի պատասխանել:ԿԳՆ նախարար Արմեն Աշոտյան-ին
Հարգելի պարոն Աշոտյան, երբ Ֆեյսբուքում անդադար կարգավիճակներ եք տեղադրում, գոնե ինչ-որ պահի գիտակցու՞մ եք, որ Դուք նախարար եք, ու որ այդ նույն սոց. կայքում հարյուր հազարավոր ՀՀ քաղաքացիներ ամեն օր դժգոհում ու բողոքում են կառավարության աշխատանքից, այն կառավարության, որի անդամ եք Դուք, բողոքում ու քարկոծում են իշխող կուսակցությանը, որի անդամ եք նաև Դուք: Դուք և այդ կառավարության անդամները գոնե մի պահ մտածե՞լ եք, որ Ձեր աշխատանքը լավ չեք կատարում, որ Ձեր պարտականությունների փոխարեն աշխատանքի ժամանակ Ֆեյսբուքում կիսահումորային հաղորդագրություններ եք գրում:
Դուք գոնե նկատու՞մ եք, որ այս երկրում ուսուցիչը և դպրոցի տնօրենը դպրոց գնում են ոչ թե դասավանդելու, այլ երեխաներից նվերներ ու գումարներ վերցնելով գնահատականներ նկարելու համար: Դպրոցի տնօրենը գնում է դպրոց ոչ թե դպրոցն ու ուսուցչական կազմը ղեկավարելու, այլ դպրոցի տարածքում եղած «պեռաշկիանոցներին ռեկետ անելու» համար։ Իսկ ի՞նչ է անում կրթության ու գիտության նախարարը:
Նկատու՞մ եք, որ այսօր բժիշկը հիվանդանոց է գնում ոչ թե հիվանդին բուժելու, այլ հիվանդի կաշին տիկ անելու, ամբողջ ազգուտակի հոգեպահուստի գումարները քամուն տալու, իր կոլեգաներին «պաս» տալու համար։ Իսկ առողջապահության նախարարն ի՞նչ է անում: Հասարակ քաղաքացին դատարան չի դիմում, որովհետև դատավորն ու դատախազը գնում են դատարան ոչ թե աշխատելու, օրենքն ու քաղաքացուն ապօրինություններից պաշտպանելու, այլ ձեռքներն ընկած թափով ծանոթ չունեցող ՀՀ քաղաքացու կաշին տիկ անելու, տունն ու մեքենան ձեռքից առնելու համար։ Իսկ գլխավոր դատախազն ու նախարարն ի՞նչ են անում: Մեր զինվորականը, գնդապետն ու գեներալը ոչ թե գնում են բանակում սահման պահելու, այլ իրենց ընկեր, մարտընկեր զինվորին ծեծելու, նվաստացնելու, ձեռքի բջջայինը ձեռքից առնելու, ծնողից անդադար գումար վերցնելու համար...
Երբ ես աշխատանքի ժամին Ֆեյսբուք եմ մտնում, կարգավիճակներ ու հաղորդագրություններ չեմ տեղադրում, ուրիշների տեղադրածներին մեկնաբանություններ չեմ թողնում, որովհետև իմ գործատուն դա կհամարի աշխատաժամանակի վատնում, իսկ ես ՝ հասարակ աշխատողս, գետինը կմտնեմ իմ կոլեգաների մոտ, աշխատանքի ժամին, աշխատելու փոխարեն հաղորդագրություններ ու կարգավիճակներ «շռայլել» ֆեյսբուքում: Իսկ Դուք չե՞ք ամաչում ձեր գործատուից՝ էս երկիրց ու քաղաքացուց, ձեր կառավարությունից, որ աշխատանքի ժամին Ֆեյսբուքում կարգավիճակներ ու հաղորդագրություններ եք գրում: Երբ ավելի քան կես միլիոն ՀՀ քաղաքացի դուրս է գալիս փողոց ու բողոքում, բղավում, որ հեռանա ձեր կառավարությունը, Դուք չե՞ք ամաչում Ձեր սեփական երեխայի աչքերին նայել, Դուք չե՞ք ամաչում, որ մեր երկրում այլևս չկան ինժեներներ, բժիշկներ, ուսուցիչներ, լեզվաբաններ, գրողներ, նկարիչներ, երաժիշտներ, որ մեր համալսարանները չեն տալիս մասնագետներ, իսկ եղած մի քանիսն էլ արդեն դրսում են:
Դուք չե՞ք ամաչում, որ դպրոցում մեդալի արժանի երեխային՝ ինձ, տնօրենն ու ուսուցիչները փոխանակ օգնեն, մեդալի քննություններին պատրաստեն՝ արտաժամյա կամ դասաժամի ընթացքում լրացուցիչ գիտելիքներ տալով, դպրոց են կանչել հայրիկիս, կարծես թե հայրիկս պիտի քննություն հանձնի, իսկ իրականում փորձում են հայրիկիցս գումար շորթել՝ քննություններում 5-եր ապահովելու համար:
Դուք չե՞ք ամաչում, երբ երկրի խելոք գուխները, գնահատված չլինելով, թողնում ու էս երկրից գնում են: Չե՞ք ամաչում, որ ձեր համալսարանների՝ գերազանցությամբ ավարտած մասնագետը՝ ես, ամեն օր իր սեփական հողի, ընտանիքի, ընկերների կարոտից տանջվելով՝ ապրում է ուրիշի հողում, որովհետև իր երկրում իր երեխան բավարար կրթություն չի ստանում, ծնողը բավարար բուժում չի ստանում, իր ընտանիքը պահելու համար բավարար աշխատավարձ չի ստանում, իր սեփական շահերն ու իրավունքները պաշտպանելու համար դատարան դիմելու հնարավորություն չի ստանում...
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
Շատ լավ ա![]()
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ