Մեջբերում Sagittarius-ի խոսքերից Նայել գրառումը
Մալխաս, եթե էս «լուրի» ու տվյալ թեմայի միջև գեթ մեկ ուղիղ կապ չբերես, մոդերատորներին կխնդրեմ գրառումը տեղափոխել համապատասխան թեմա՝ պատմության բաժնում:

Անձամբ ես դժվար մասնակցեմ թեմայի քննարկմանը, բայց եթե քնննարկողներ և ավելի մանրամասն, չլղոզված ինֆորմացիա տվողներ լինեն, ամենայն հավանականությամբ կկարդամ. իհարկե, եթե քննարկումը իրականացվի իր համապատասխան թեմայում:
Սագիտարուս ջան, մենակ լուրը չի, տակը տեսահոլովակ էլ կա: Ակնարկում եմ, որ Րաֆֆի Հովվհաննիսյանը երբևէ չի արծարծել, թե ինչպես է ինքը վերաբերվում իր հոր գործունեությանը որպես պատմաբան, որը ինչպես պնդում են մեր պատմաբանները միտումնավոր կեղծված է ու հակահայկական: Եթե այս առթիվ ինչ որ բան գիտեք ավելացրեք: Միայն թե խնդրում եմ դա արեք անկողմնակալ, նախապես նպատակ չդնելով ամեն գնով հակադարձել ինձ: