User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ու՞մ կընտրեք 2013 թ. նախագահական ընտրություններին

Քվեարկողներ
39. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Բագրատյան Հրանտ

    5 12.82%
  • Հայրիկյան Պարույր

    0 0%
  • Հարությունյան Արամ

    0 0%
  • Հովհաննիսյան Րաֆֆի

    15 38.46%
  • Ղուկասյան Անդրիաս

    2 5.13%
  • Մելիքյան Արման

    1 2.56%
  • Սարգսյան Սերժ

    2 5.13%
  • Սեդրակյան Վարդան

    1 2.56%
  • Քվեաթերթիկը կդարձնեմ անվավեր

    4 10.26%
  • Չեմ մասնակցի ընտրություններին

    9 23.08%
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 2749 հատից

Թեմա: Նախագահական ընտրություններ 2013

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Պատվավոր անդամ Hda-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.11.2009
    Հասցե
    40°11′N 44°31′E
    Տարիք
    66
    Գրառումներ
    2,333
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Hda-ի խոսքերից Նայել գրառումը
    աչքիս բաց եմ թողել, կհուշես աղբյուրը

    ՀԱԿ-ը երբեք չի միանա ժողովրդին

    ԷԼԵՈՆՈՐԱ ՆԵՐՍԻՍՅԱՆ
    Մեկնաբանություն - Երեքշաբթի, 26 Փետրվարի 2013, 12:04








    Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունն այն մասին, թե ՀՀՇ-ն մեռած է, զուտ ճշմարտություն է և ուշացած խոստովանություն, քանի որ ՀՀՇ-ն մեռած է այն ժամանակվանից, երբ համաժողովրդական շարժումից վերածվեց իշխանությունը ամեն գնով պահելու խմբավորման։ Մեռած է նաև ՀԱԿ-ը (կոնգրեսը), որն այդպես էլ չդարձավ համազգային, քանի որ նրա առաջնորդն այդպես էլ չկարողացավ վեր կանգնել սեփական ամբիցիաներից և գնահատել ժողովրդին ու նրա իրավունքները: Այնինչ, ժամանակին այդ թիմում ուժեղ անհատներ կային, որոնց մեծ հաջողությամբ ջլատեց ՀՀՇ առաջնորդը և ՀՀ առաջին նախագահը, նա հաջողությամբ Կոնգրեսից դուրս մղեց նաև իրեն միացած այլ կուսակցությունների առաջնորդներին և այդ կուսակցությունների ներուժը։

    Այժմ Կոնգրեսը փորձում է վերակենդանանալ կուսակցություն հորջորջվելով։ Դա իրենց խնդիրն է։ Հարցն այլ է. թե ինչ է ուզում հոգեվարքի մեջ գտնվող կառույցը։ Կրկին իշխանություն, ուրիշ ոչինչ։ Լևոն Տեր-Պետրոսյանն այն մարդը չէ, որ իրենից բացի ընդունի այլ գործիչների։ Նա չի հանդուրժի, որ ժողովուրդը այսօր ճանաչի Րաֆֆի Հովհաննիսյան խարիզմատիկ կերպարը, ինչպես ժամանակին չհանդուրժեց Վազգեն Մանուկյանին, Վանո Սիրադեղյանին, Կարեն Դեմիրճյանին, Ստեփան Դեմիրճյանին, Արամ Սարգսյանին, և այսօր փաստն այն է, որ մնացել է մեն-մենակ և ուզում է կրկին հառնել որպես միակ «զոհ», ինչպես որ 2008 թ. հայտարարեց կամ արտասանեց Չարենցի՝ «թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի…» հայտնի տողերը, որն այնուհետև հասկացվեց՝ «ձեռք չտաք ինձ, ես ընտրյալ եմ», և փախավ տուն այն ժամանակ, երբ հրապարակում գնդակոծում էին սեփական ժողովրդին, նրան, ով եկել էր իրեն «ձեռքերի վրա» նախագահի նստավայր տանելու։

    Ահա սա է եղել տարիներ առաջ այն գործողությունը, պարելուց բացի, որ նա արել է հրապարակավ։ Այսօր նա չի տեսնում Րաֆֆի Հովհաննիսյանի գործողությունը. լրիվ հասկանալի է, քանի որ, ըստ սովորության, նա ուրիշներին տեսնելու սովորություն չունի, անգամ Րաֆֆի Հովհաննիսյանին առաջնորդող Հայաստանի բազմահազարանոց ժողովրդին և նրա արդար պահանջները։ Այսօր ՀԱԿ-ական որոշ անդամներ փորձում են սեպ խրել համաժողովրդական շարժման մեջ իրենց բնորոշ ապակառուցողական վարքագծով, հայտարարություններով ու այսպես կոչված ծրագրերով։ Նրանք վիրավորված են, որ այսօր Րաֆֆի Հովհաննիսյանը ամբիոնից չի հնչեցնում Լևոն Տեր-Պետրոսյանի անունը։

    Հարց է ծագում, իսկ Րաֆֆին այսօր մրցանա՞կ է բաժանում, որ զբաղվի անուններ հնչեցնելով։ Նրան մեղադրում են, որ պայքարի հստակ ծրագիր չունի, և առաջարկում են ստվերային կառավարություն կազմել։ Դարձյալ ուզում են անուններ հնչեցնել իրենց ոգով և տեսնել, թե այդ ստվերում իրենցից ով կա, ով չկա, այսինքն՝ այն գաղափարը, որի համար այսօր ժողովուրդը ոտքի է կանգնել, ուզում են տանել ստույգ կործանման։

    Այսօր ժողովրդի գործը ոչ թե ինչ-որ մեկին իշխանության բերելն է, այլ քանդել այն ինստիտուտները, որոնք աշխատում են ժողովրդի դեմ, կառուցել կառավարման նոր համակարգ, հետո նոր այդ համակարգում տեսնել համապատասխան դեմքեր։ Այսօր առաջին հերթին, կարծում եմ, որ ժողովուրդը պետք է պահանջի Սահմանադրական դատարան կոչված ակումբի և այդ ակումբի անմահ կաշչեական աթոռի վերացումը, քանի որ, ինչպես տարիների փորձը ցույց տվեց, Լևոն Տեր-Պետրոսյանի հիմնադրած այդ ինստիտուտը ծառայում է սոսկ իշխանական շահերի և երբեք ոչ պետականի ու ազգայինի։ Պետք է անվստահություն հայտնել ԿԸՀ կոչված սրճարանային սեղանին և դրա փոխարեն ճկուն և իշխանություններից ու կուսակցություններից անկախ մարմին ստեղծել, որը կընտրվի համաժողովրդական քվեարկությամբ, և ժողովուրդը իրավունք կունենա այն ցրելու ցանկացած ժամանակ։

    Այս ոգով պետք է վերակառուցել թե՛ դատական համակարգը, թե՛ ոստիկանականը, թե՛ զինվորականը, թե՛ իշխանականը և այլն։ Յուրաքանչյուր համակարգ պետք է իր ասպարեզում գործի իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում և չխառնվի իշխանական ամբիցիաների հաստատմանն ու վերահաստատմանը: Այլ խոսքով, ժամանակն է ժողովրդին վերադարձնել իր իրավունքները պաշտպանելու իրավունքը, իսկ ստվերային կառավարությունը մնում է ստվերային, ինչպես Հայաստանում այժմ՝ շատ իրողություններ։ Միակ խորհուրդը Րաֆֆի Հովհաննիսյանին և Ժողովրդին, որից մեկն էլ ես եմ, թող թույլ տրվի ինձ ասել, միմյանց նայելն է. նայենք միմյանց, և չենք սխալվի
    ։
    Եթե գիտես` ինչ չգիտես, կա մի բան, որ գիտես:
    Իմացի՛ր, թե ինչ չգիտես: Իմացի՛ր` ինչ չգիտես:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Տրիբուն (26.02.2013)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Նախագահական ընտրություններ Ուկրաինայում
    Հեղինակ՝ Adriano, բաժին` Միջազգային քաղաքականություն
    Գրառումներ: 70
    Վերջինը: 29.04.2010, 10:33
  2. Նախագահական ընտրություններ - 2008
    Հեղինակ՝ Philosopher, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 267
    Վերջինը: 31.01.2010, 16:06
  3. Արտահերթ նախագահական ընտրություններ՞
    Հեղինակ՝ Քամի, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 22
    Վերջինը: 06.07.2008, 12:33
  4. Նախագահական ընտրություններ 2008-ի թեկնածուների վեբ կայքերը
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 21.01.2008, 01:50
  5. Նախագահական ընտրություններ ԼՂՀ-ում
    Հեղինակ՝ Dar 21, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 19.07.2007, 00:21

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •