Մեջբերում Tig-ի խոսքերից Նայել գրառումը
Չամիչ ջան, էդ ինչի?ց ես եզրակացրել, որ Րաֆին իրան երևակայել է: Մարդը բերանացի ամեն առիթով ասում ա, որ սա իմ հաղթանակը չի: Բառացի ասում ա, որ այլ ընդիմադիր դաշտի էլեկտորատն էլ է իրան ընտրել, զուտ ընդիմադիր լինելու համար: Սա նշանակում է երևակայե?լ:



Ես ընտրությունների չեմ մասնակցել, բայկոտել եմ: Եթե մասնակցեի էլ՝ թերթիկը անվավեր էի դարձնելու: Բայց էսօր մեկա ինձ պարտավորված եմ զգում հանրահավաքվերին գնալու: Ճիշտ ա դեռ ռեալ հույսեր չունեմ, բայց դե կարևորը էնա, որ սին հույսերից ազատված ես գնում: բայց գնում ես, քանի որ բողոք ունես:

Իսկ քո ուզածը ու պատկերացրածը ո?րն է, տենց էլ չհասկացա: Սուս անե?նք, մինչև մի 5-10 տարի հետո ընդհանրապես պրծնե?նք: Բա ի?նչ ես առաջարկում:
Տիգ ջան, ինձ թվում ա նախագահ փոխելով հարց չեն լուծում: Որտեղից քեզ երաշխիքներ, որ սա ժողովրդի պայքարն ա, այլ ոչ թե Րաֆֆիի? Որտեղից քեզ երաշխիք, որ Րաֆֆին եկավ ավելի վատ չի լինելու? Ով ա Րաֆֆին? ինչ գիտենք նրա մասին? Ես գիտեմ մի բան նրա մասին, նա որոշեց դառնալ նախագահ ու ձայներ հավաքեց Սերժի հաշվին: Հասկանում ես սա ավելի շատ Րաֆֆիի պայքարն ա, ժողովուրդը ընդամենը գործիք ա: Նա ակնհայտ ուզում ա ժողովրդին օգտագործած լինել ի նպաստ սեփական շահերի: Եթե ուզում ա, որ հավատանք, թող համոզի: Ինչ որ գործ անի