Ավետ ջան, գուցե էս ֆրանսիական նոր քաղաքականությամբ բազմապիսի հարկերից խուսափելով Շառլը հիմա Շվեյցարիաներում է, ու մեր իշխանության հովնու տակ է, բայց նրան գումարով չեն կարող գնել: Էստեղ արդեն էնքան նշվեց 88-ը, որ ավելորդ կլինի նորից նշելը, բայց էս մարդը մեր անտեր երկրին էնքան գումար է տվել, որ իշխանությունները կերել են, ու երևի դրա հաշվին կամ մեզ քիչ են բզկտել (իբր էլ տեղ կա), համ էլ ախորժակները լավ բացվել է ՝ ինչքան բարերար են տեսնում, նստում են վզին:
Հիմա էս մարդը պիտի մի բան ասեր, չէր կարող անմասն մնալ էս ընտրություններից, գուցե նույնիսկ խնդրել են, որ մի երկու տող իր անունից հրապարակեն, սփյուռքի սիրտը շահեն. մեր սփյուռքն էս մարդին ավելի ա սիրում ու գնահատում, քան կաթողիկոսին, ու իրա ասածը արժեք ունի, դրա համար էլ էդ իրա մի երկու տողը կարող է օգնել իշխանություններին: Դա իրեն չի դարձնում ազգի դավաճան, հավատա:
Դու լավ տղա ես, Շառլին արի մի քլնգի. էնքան քլունգի արժանի մարդ կա![]()
Էջանիշներ