Տրիբուն ջան, դեսպանի ու ընդհանրապես դիվանագետի աշխատանքը հիմնականում չի երևում: Իրականում անշնորհակալ գործ է: Իմ կարծիքով Ազնավուրին հենց այդ երկրում են նշանակել, որովհետև Շվեյցարիան բացառիկ երկիր է թեկուզ նրանով, որ չեզոք է, հակահայկական միտումներով աչքի չի ընկնում. այսինքն` տարեց հայ շանսոնյեի համար մեծ դժվարություն չի լինի դիվանագիտական կորպուսի ոչ հաճախակի հանդիպումներին մասնակցելը, մեկ-երկու անգամ էլ պետության բարձրաստիճան ղեկավարության հետ հանդիպելը: Իսկ ահա Ֆրանսիայի դեսպան չեն նշանակել, որովհետև դա արդեն չափազանց բարդ և ընդգրկուն աշխատանք էր պահանջելու:
Էջանիշներ