User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ու՞մ կընտրեք 2013 թ. նախագահական ընտրություններին

Քվեարկողներ
39. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Բագրատյան Հրանտ

    5 12.82%
  • Հայրիկյան Պարույր

    0 0%
  • Հարությունյան Արամ

    0 0%
  • Հովհաննիսյան Րաֆֆի

    15 38.46%
  • Ղուկասյան Անդրիաս

    2 5.13%
  • Մելիքյան Արման

    1 2.56%
  • Սարգսյան Սերժ

    2 5.13%
  • Սեդրակյան Վարդան

    1 2.56%
  • Քվեաթերթիկը կդարձնեմ անվավեր

    4 10.26%
  • Չեմ մասնակցի ընտրություններին

    9 23.08%
Էջ 54 184-ից ԱռաջինԱռաջին ... 44450515253545556575864104154 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 796 համարից մինչև 810 համարի արդյունքները՝ ընդհանուր 2749 հատից

Թեմա: Նախագահական ընտրություններ 2013

  1. #796
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Փաստորեն ՀԱԿ-ի միանալ-չմիանալը Րաֆֆիին մուֆթա էլ քննարկում ենք: Էլ հաշիվ չի ...

    ՀՀՇ-ն դարձել է մի գեղական կլուբ. Լևոն Տեր-Պետրոսյան

    Այսօր ՀՀՇ 18-րդ արտահերթ համագումարում առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն ասաց, որ արդեն մեկ տարի է, ինչ ՀԱԿ դաշինքը սկսել է քայքայման գործընթացը:

    Պատճառներին Տեր-Պետրոսյանը չանդրադարձավ և նշեց. «Բոլոր հեռացածներն էլ ունեն իրենց պատճառաբանությունները, բայց փաստ է ՀԱԿ դաշինքը չկա, այլևս գոյություն չունի»:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    keyboard (23.02.2013)

  3. #797
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ներսես_AM-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչ որ մեկը կարո՞ղ բացատրել էս ինչ ա ուզում ասած լինի: Ուրիշ տեղ դեռ չեմ գտել ավելի մանրամասն:
    Հեսա սաղ վրաս լխկած պոմիդորներ կշպրտեն, բայց կմեռնեմ, եթե չասեմ երևի գործը տասը զոհն ա: Այլապես առայժմ արտաքին տարբերություն 2008-ի ու հիմիկվա միջև չեմ տեսնում: Իհարկե, եթե խորը նայենք, լիքը տարբերություններ կան. էսօր հանրահավաքի գնում են մարդիկ, որոնց 2008-ին զոռով էլ Լևոնի հանրահավաքին չէիր տանի: Բայց դե արտաքնապես ոչնչով չի տարբերվում ո՛չ 2008-ից, ո՛չ 2003-ից, ո՛չ ընդհանրապես մնացած հետընտրական դրամաներից: Հանրահավաքը չի աշխատում, ուրիշ բան ա պետք մտածել

    Ի դեպ, Րաֆֆիին ես էլ շատ չեմ վստահում ու չգիտեմ՝ ինչ նախագահ կլինի, բայց մի կերպ պետք ա էս ցիկլը կոտրել մինչև մի անկեղծիք ընտրություններ: Թե չէ սենց անվերջ շարունակվելու ա, անկապ ա:

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Եկվոր (23.02.2013)

  5. #798
    Պապա Սերխիո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2007
    Տարիք
    42
    Գրառումներ
    3,112
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    հլը մի բան հարցնեմ, եթե Րաֆֆին հասնի նրան ,որ նոր ընտրությւոններ նշանակվեն, Լևոնը կարա մասնակցի ?

  6. #799
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Սերխիո-ի խոսքերից Նայել գրառումը
    հլը մի բան հարցնեմ, եթե Րաֆֆին հասնի նրան ,որ նոր ընտրությւոններ նշանակվեն, Լևոնը կարա մասնակցի ?
    Ինչպես ցանկացած 35 տարեկան լրացած այլ քաղաքացի:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  7. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    keyboard (23.02.2013), Ձայնալար (23.02.2013), Սերխիո (23.02.2013)

  8. #800
    Պապա Սերխիո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2007
    Տարիք
    42
    Գրառումներ
    3,112
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    այսինքն 35-ից 68 կարող են , դա լրիվ նոր էջ ա ,բայց կարողա ետ գիտակցելով,Րաֆֆին չուզենա նման զարգացումներ, իմ կարծիքով ՀԱԿ-ի թեկնածուն ավելի շատ կհավաքի, քան ինքը...

  9. #801
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Սերխիո-ի խոսքերից Նայել գրառումը
    այսինքն 35-ից 68 կարող են , դա լրիվ նոր էջ ա ,բայց կարողա ետ գիտակցելով,Րաֆֆին չուզենա նման զարգացումներ, իմ կարծիքով ՀԱԿ-ի թեկնածուն ավելի շատ կհավաքի, քան ինքը...
    Սերխիո ջան, նախագահի թեկնածուի համար տարիքային նվազագույն շեմ կա, առավելագույն չկա: 150 տարեկան մարդն էլ իրավունք ունի առաջադրվել: Էդ տարիքի պահով:

    Եթե Րաֆֆին հասնի արտահերթ նախագահականի, ինքը դառնում ա ֆավորիտ: Էդ դեպքում ուզում ա Լևոնը լինի, ով ուզում ա լինի, իրան շատ ուժեղ մրցակից չեն լինի:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    keyboard (23.02.2013), Ձայնալար (23.02.2013)

  11. #802
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Սերխիո-ի խոսքերից Նայել գրառումը
    այսինքն 35-ից 68 կարող են , դա լրիվ նոր էջ ա ,բայց կարողա ետ գիտակցելով,Րաֆֆին չուզենա նման զարգացումներ, իմ կարծիքով ՀԱԿ-ի թեկնածուն ավելի շատ կհավաքի, քան ինքը...
    եթե նոր ընտրություններ լինեն ու եթե Լևոնը մասնակցի, էս ամեն ինչն իզուր կլինի, պռավալի կգնա, որովհետև Սերժը կհաղթի նույնիսկ ամենամաքուր ընտրություններում: ասե՞մ ոնց: Նայի, Սերժն իրա կուսակցությունով-ադիմիստրատիվ ռեսուրսով-բանով մի 25-30% հաստատ ունի: իսկ եթե լինի երկու ընդդիմադիր թեկնածու՝ Րաֆֆի ու Լևոն, կաշա ա լինելու, որովհետև Րաֆֆու ձայների մի մասը գնալու են Լևոնին, ոչ մեկն էլ չհաղթի: Ու եթե Աստված չանի, երկրորդ փուլ լինի: Ասենք, թեկուզ Լևոն ու Սերժ, ես իմ կոտրած ձեռքով կգնամ, Սերժին ձայն կտամ: Ու էդպես կանեն նաև շատերը: Արդյունքում՝ Սերժը կհաղթի արդար ընտրություններում, ինչն ավելի սարսափելի ա:

    Նենց որ պետք չի եթեներով խոսել: Հլը որ ունենք էն, ինչ ունենք, ինչն իմ համեստ կարծիքով Սերժի որոշ տեղերը մի քիչ ցավեցնելու ա, բայց մեկ ա մարելու ա:

  12. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    keyboard (23.02.2013), Yevuk (23.02.2013), Եկվոր (23.02.2013)

  13. #803
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Սերխիո ջան, նախագահի թեկնածուի համար տարիքային նվազագույն շեմ կա, առավելագույն չկա: 150 տարեկան մարդն էլ իրավունք ունի առաջադրվել: Էդ տարիքի պահով:

    Եթե Րաֆֆին հասնի արտահերթ նախագահականի, ինքը դառնում ա ֆավորիտ: Էդ դեպքում ուզում ա Լևոնը լինի, ով ուզում ա լինի, իրան շատ ուժեղ մրցակից չեն լինի:
    Մմմ, էս էլ ա տարբերակ, չէի մտածել:

  14. #804
    Պապա Սերխիո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2007
    Տարիք
    42
    Գրառումներ
    3,112
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Արտ ջան , լավ գիտեմ ,որ սահմանափակում չկա, ուղղակի ետ սահմանափակումը Լևոն ձյան դրեց,դրա համար էլ հեգնեցի իրան,իսկ ինչ վերաբերում ա Րաֆֆու ֆավորիտ լինելու, տենց չեմ կարծում,իմ օրինակից, քանի որ իմ ձայնը սահուն Րաֆֆուց կգնար ՀԱԿ-ի հաշվին, բայց եթե դու ես տենց կարծում, ինձ մնում ա համաձայնվել քո հետ ,քանի որ ետ ասպարեզում, ես բարձր եմ գնահատում քո տեսակետը ,դու ավելի շատ ինֆորմացիայի ես տիրապետում:

  15. #805
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  16. #806
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    էս մեկը նորմալ ձայնագրություն ա, 168 ժամի վիդեոն տուֆտա էր.

    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  17. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (23.02.2013), Hda (23.02.2013)

  18. #807
    Պատվավոր անդամ Hda-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.11.2009
    Հասցե
    40°11′N 44°31′E
    Տարիք
    66
    Գրառումներ
    2,333
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ուզում ա ասի մինչև հիմա ճիշտ ուղղությունով չի՞
    չի ընդունում որ Ռաֆֆին մեկ քայլ առաջ արե՞ց
    միացի, օգնի ինչով կարող ես
    Սերժ, Ռաֆիի, Լևոն, վարդուշ, հայկուշ էս պահին չկան
    հհկ, բհկ, հակ, ճմկ... էս պահին չկան
    ըսիգ հայոց հարց է
    հայեր միացեք
    Եթե գիտես` ինչ չգիտես, կա մի բան, որ գիտես:
    Իմացի՛ր, թե ինչ չգիտես: Իմացի՛ր` ինչ չգիտես:

  19. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (23.02.2013), Aurora (23.02.2013), Եկվոր (24.02.2013)

  20. #808
    Պատվավոր անդամ Hda-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.11.2009
    Հասցե
    40°11′N 44°31′E
    Տարիք
    66
    Գրառումներ
    2,333
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադարձել է հետընտրական իրավիճակին և, մասնավորապես, պատասխանել է այն հարցին, թե ինչո՞ւ ԲՀԿ-ն չի հնչեցնում պաշտոնական դիրքորոշում նախագահական ընտրությունների վերաբերյալ:




    -Տիկին Զոհրաբյան, Րաֆֆի Հովհաննիսյանը կարծես թե փորձ է անում վերականգնել հանրահավաքային շարժումը։ Մեր երկրում հանրահավաքով հնարավո՞ր է ինչ-որ հարց և հատկապես՝ իշխանափոխության խնդիր լուծել։


    Գիտեք, եթե այդքան մարդ դուրս է գալիս փողոց և ձևակերպում է իր հստակ պահանջները, ապա ես ուղղակի չեմ հասկանում այն մարդկանց, ովքեր փորձում են ծաղրել քաղաքացու իրավունքը։ Այո, այսօր մեր երկրի թիվ մեկ խնդիրը անարդարությունն է։ Անարդարություն՝ ընտրական համակարգում, անարդարություն՝ տնտեսության, քաղաքականության մեջ, սոցիալական անարդարություն, որը ուղակիորեն ճզմում է քաղաքացուն և արտագաղթի թիվ մեկ պատճառներից է։ և Հայաստանի քաղաքացին իրավունք ունի իր բողոքն արտահայտելու այն կերպ, ինչ կերպ ինքն է ցանկանում։ Եթե Վանաձորի քաղաքապետը քաղաքացուն անվանում է «անգիտակից» և շարունակում է պաշտոնավարել, ապա այդ հերթական անարդարությունն ավելացնելու է Ազատության հրապարակում հավաքվողների թիվը։ Եթե կառավարությունը, այդ մասին արդեն ասել եմ, 340 հազար դոլարով երկու զուգարան է գնում այն ժամանակ, երբ մեր երկրի թիվ մեկ պրոբլեմը հաստատ զուգարանը չէ, ու որևէ մեկը դրա համար հրապարակային պատասխանատվության չի ենթարկվում, դա միայն մեծացնում է այն մարդկանց թիվը, ովքեր արդարություն են պահանջում։ Եթե երկրի միջին խավը ձևավորող տաքսիստներին, հաշվապահներին, ստոմատոլոգներին անընդհատ փորձում են տարբեր օրենսդրական մանիպուլյացիաներով թալանել, դա միայն ավելացնելու է այն մարդկանց թիվը, ովքեր սոցիալական արդարություն են պահանջելու։ Եթե մենք անընդհատ բախվում ենք ընտրական նույն ավանդույթին, որի ավարտին մեղավորը միայն մի քանի «արջի ծառայություն» մատուցողներն են դուրս գալիս, որոնց հանդեպ, հանուն ԵԱՀԿ-ի ու մի քանի միջազգային այլ կառույցների, հրապարակային դատեր են կազմակերպում, դրա հետևանքը լինելու է այն, որ մեր քաղաքացին իր երկրից քշելու է նաև նույն այդ դիտորդներին, և իրավունք է ունենալու հայտարարել, որ դիտորդն էլ կոնկրետ գին ունի՝ դոլարի ինֆլյացիային համարժեք։ Այնպես որ, մեկ բան հստակ է՝ եթե երկրում չարվեն և խիստ հրատապ, լրջագույն բարեփոխումներ, ապա փակուղին այլևս անխուսափելի է լինելու։


    - Այդուհանդեձ, ձեր իսկ նշած միջազգային դիտորդները բավականին դրական գնահատական տվեցին կայացած նախագահական ընտրություններին։


    -Լինելով միջազգային կառույցներում աշխատող պատգամավոր և հրաշալի տեղյակ լինելով այդ կառույցների խոհանոցին, ես այդքան մեծ նշանակություն չէի տա որևէ դիտորդի հայտարարությանը։ Ինձ համար ամենակարևորն այն է, որ ընտրությունների արդյունքին հավատա մեր երկրի քաղաքացին։ Մնացածը էական չէ։ Ի դեպ, ինչո՞ւ նույն այդ քաղաքացին պիտի հավատա «իքս» դիտորդին և ասենք, չհավատա Շվեդիայի արտգործնարարարի դիտարկմանը՝ ՀՀ նախագահական ընտությունների վերաբերյալ։ Շվեդիան, Լեհաստանի հետ մեկտեղ՝ Արևելյան գործընկերության ծրագրի նախաձեռնող երկիր է և նրանք հրաշալի տեղյակ են ներհայաստանյան գործընթացներին։ Ի դեպ, դեռ մինչև դիտորդների գնահատականը, մեր որոշ գործընկերներ, որոնք ակտիվորեն փորձում են աշխատել միջազգային կառույցների հետ, մտավախություն ունենալով, որ կոնկրետ ԵԽԽՎ դիտորդական առաքելության եզրակացությունը կարող է պոզիտիվ չլինել, նախապես մամուլի որոշ միոցներում հոդվածներ էին պատվիրում, թե ԵԽԽՎ դիտորդները Ադրբեջանի լոբբիստներն են։ Եթե շարունակենք նրանց անլուրջ տրամաբանությունը, ստացվում է՝ Ադրբեջանի լոբբիստները բավականին դրական գնահատական են տվել ՀՀ նախագահական ընտրություններին։ Այստեղից մեկ հետևություն՝ պետք չէ սեփական կաշին փրկելու համար անել հիմարագույն քայլել՝ չկանխատեսելով դրա հետևանքները։


    -Տեսակետ կա, որ Րաֆֆի Հովհաննիսյանի ձայների մի մասը իրականում ընդդիմադիր այլ քաղաքական ուժերի էլեկտորատն է եղել, այդ թվում՝ նաև ԲՀԿ-ի։


    -Գիտեք, այս պահին բացարձակապես էական չէ, թե ի՞նչ գործոնների ազդեցության տակ է այդքան մարդ ձայն տվել Րաֆֆի Հովհաննիսյանին։ Ես պիտի կրկնեմ, որ Րաֆֆի Հովհաննիսյանի համակիրը չեմ եղել ու նրա խորհրդարանական թիմի աշխատաոճն ինձ համար հաճախ ընդունելի չէ։ Սակայն, ես և ԲՀԿ որևէ անդամ երբեք թույլ չենք տա վիրավորել այն քաղաքացուն, ով իր ձայն տվել է Րաֆֆի Հովհաննիսյանին, կամ որևէ մեկ այլ թեկնածուի։ Դա քաղաքացու ընտրությունն է և պետք է հարգել այդ ընտրությունը։ Իսկ այն մարդիկ, ովքեր մամուլի ակումբներում, սոցիալական ցանցերում և այլ հարթակներում, ըստ էության վիրավորում են ժողովրդին, նրանք չեն հասկանում, որ դրանով իրենց քաղաքական ուժի հանդեպ հանրային ագրեսիան ավելի է մեծանում։ Իսկ եթե հասկանում են և միտումնավոր են անում՝ դա արդեն խոսակցության բոլորովին այլ թեմա է։ Ի դեպ, ես չեմ բացառում հենց դիտավորության տարբերակը։ Բայց հիմա չհարցնեք, թե ինչո՞ւ։ Մի այլ առիթով կասեմ։


    -Տիկին Զոհրաբյան, ինչո՞ւ մինչ այս պահը ԲՀԿ-ն պաշտոնապես չի հնչեցնում իր գնահատականը նախագահական ընտրությունների վերաբերյալ։


    -Ես չեմ կարծում, որ սա այն դեպքն է, երբ տեղին և ճիշտ կլինի հնչեցնել անձնական տեսակետ, գնահատական։ Իսկ կուսակցությունը դեռ վերլուծելու, որոշ հարցերի պատասխանը ստանալու խնդիր ունի։ Համանայնդեպս, թե՛ ես և թե՛ իմ մի քանի գործընկերներ ընտրություններից անմիջապես հետո ասել ենք, որ մեր ընտրական համակարգը լրջագույն ռեֆորմների կարիք ունի՝ սկսած քաղաքացու՝ իր քվեի հանդեպ հարգանքից, մինչև ընտրական բոլոր աստիճանները։ Եթե դրանք չարվեն, այն էլ՝ շատ արագ, երկիրը լրջագույն խնդիրներ է ունենալու:

    Լուրեր Հայաստանից - Թերթ.am
    Եթե գիտես` ինչ չգիտես, կա մի բան, որ գիտես:
    Իմացի՛ր, թե ինչ չգիտես: Իմացի՛ր` ինչ չգիտես:

  21. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ambrosine (23.02.2013)

  22. #809
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վաղուց էր պետք...

    Աշոտյանին «ֆուկ» կանեն

    Հենց նոր կառավարությանը մոտ կանգնած մեր աղբյուրները հաստատեցին, որ քննարկվում է կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի պաշտոնանկության հարցը: Այսինքն, երիտասարդ նախարարը հրաժեշտ կտա իր պաշտոնին, ու սա անառարկելի է: Իսկ թե ով կզբաղեցնի նրա տեղը՝ հայտնի կդառնա մի քանի օր հետո: Նշենք, որ վերջին շրջանում չափազանց ակտիվացել էր Արմեն Աշոտյանը, ֆեյսբուքը վերածել էր յուրատեսակ քաղաքական հաշվեհարդարների վայրի... Դե այսուհետ նա գուցե չհեռանա ֆեյսբուքից, բայց որ այլևս չի լինելու ԿԳ նախարարի աշխատասենյակում՝ փաստ է:
    Բամբասանք է, բայց նման բամբասանքները կարող են և իրենց ազդեցությունը ունենալ` դրական ելքով :
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  23. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Moonwalker (23.02.2013), StrangeLittleGirl (23.02.2013)

  24. #810
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Astgh-ի խոսքերից Նայել գրառումը
    Վաղուց էր պետք...

    Աշոտյանին «ֆուկ» կանեն



    Բամբասանք է, բայց նման բամբասանքները կարող են և իրենց ազդեցությունը ունենալ` դրական ելքով :
    Սութի սերժիկական խաղեր են, պետք չի լուրջ ընդունել: Ոչ էս, ոչ էլ էն հավայի մարզպետների հրաժարականները: Թքած աշոծյանի վրա էլ, իրա պապա սերժիկի վրա էլ:

    Սերժիկը հիմա ձև ա տալիս, իբր ջղայնացած ա, իբր ուզում ա լուրջ փոփոխություններ անի, մի քանի հոգու գործից հանելույա, մի քանի հոգու վրա բարձր ձենով խոսալույա, ու հետո ամեն ինչ էլի գալույա իրա տեղը: Սերժիկին հատուկ տակտիկայա: ԱԺ ընտրություններից առաջ էլ օլիգարխների դեմ էր պայքարում, իբր չէր թղնում որ թիկնապահներով ման գան, սաղի վրա մատ էր թափ տալիս, իսկ հետո ընկած քուչա-քուչա ասում էր խնդրում եմ ձեր ձայնը տվեք լֆիկին, թոխմախին ու նեմեցին, իրանք ամենախելոք ու հայրենասեր քաղաքական գործիչներն են

    Դե էն ատկատների ու առողջապահության ցիրքի մասին էլ չենք խոսում:

    Սերժիկը իրա ողջ էությամբ չի կարա որևէ լուրջ բան անի, բացի ղումար խաղալուց: Ուղղակի պետք չի ձեռքը շանս տալ, որ հետդ ղումար խաղա: Հենց մտար հետը ղումարի մեջ, ինքը հաղթելույա - երկխոսությունը վկա:

    Նենց որ, խորհուրդ եմ տալիս բացարձակ ուշադրություն չդարձնել ընթացիկ ու սպասվող հրաժարականների վրա: Էտ ամեն ինչը արվում ա, որ ցույց տրվի, որ նախագահը Սերժն ա ու ամեն ինչ իրա հունով գնում ա, այդ թվում նաև կառավարության կազմում փոփոխությունները:

  25. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (24.02.2013), keyboard (23.02.2013), Kuk (23.02.2013), Quyr Qery (23.02.2013), Tig (23.02.2013), Անվերնագիր (23.02.2013), Ձայնալար (23.02.2013), Ներսես_AM (23.02.2013), Շինարար (23.02.2013)

Էջ 54 184-ից ԱռաջինԱռաջին ... 44450515253545556575864104154 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)

Համանման թեմաներ

  1. Նախագահական ընտրություններ Ուկրաինայում
    Հեղինակ՝ Adriano, բաժին` Միջազգային քաղաքականություն
    Գրառումներ: 70
    Վերջինը: 29.04.2010, 10:33
  2. Նախագահական ընտրություններ - 2008
    Հեղինակ՝ Philosopher, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 267
    Վերջինը: 31.01.2010, 16:06
  3. Արտահերթ նախագահական ընտրություններ՞
    Հեղինակ՝ Քամի, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 22
    Վերջինը: 06.07.2008, 12:33
  4. Նախագահական ընտրություններ 2008-ի թեկնածուների վեբ կայքերը
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 21.01.2008, 01:50
  5. Նախագահական ընտրություններ ԼՂՀ-ում
    Հեղինակ՝ Dar 21, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 19.07.2007, 00:21

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •