Սլաք.ամ

Քիչ առաջ Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբից հայտարարություն ստացանք, որ նա ժամը 23:00-ին մամլո ասուլիս է հրավիրում, որի ընթացքում Հովհաննիսյանը հանդես կգա հայտարարությամբ:

Այս պահին դեռևս ասուլիսը չի սկսվել, սակայն պետք է նշենք, որ հավանաբար նախագահի թեկնածուն լուրջ հայտարարություն ունի անելու, քանի որ այսօր նա իր քաղաքացիական պարտքը կատարելիս ասել էր, որ վաղը ելույթ կունենա Ազատության հրապարակում, այսինքն այսօրվա հանդիպումը նախապես պլանավորված չէր: