Ժող, էդ անվավերների քանակը վերջում հայտնում ե՞ն։ Ես չեմ հիշում (երբեք ուշադրություն չեմ դարձրել)։ Եթե հատուկ չի նշվելու, էլ խի՞ եք գնում։
Բագրատյան Հրանտ
Հայրիկյան Պարույր
Հարությունյան Արամ
Հովհաննիսյան Րաֆֆի
Ղուկասյան Անդրիաս
Մելիքյան Արման
Սարգսյան Սերժ
Սեդրակյան Վարդան
Քվեաթերթիկը կդարձնեմ անվավեր
Չեմ մասնակցի ընտրություններին
Ժող, էդ անվավերների քանակը վերջում հայտնում ե՞ն։ Ես չեմ հիշում (երբեք ուշադրություն չեմ դարձրել)։ Եթե հատուկ չի նշվելու, էլ խի՞ եք գնում։
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
բա մնացած թեկնածուների համա՞ր, էս ի՞նչ կողմնակալ մոտեցում ա:
Մի ինչ որ նոր մեխանիզմ հաստատ մտացած ա, ձենը հետո կլսեն
ինչ էլ որ լինում ա 20.00 ից հետո ա լինում
գնալ թերթիկը անվավեր դարձնելու կարիք չկա, էտ իրանք առանց քեզ էլ կանեն: Մտավախությունս հենց էտ ա ու վախենամ էտ էլ էս ընտրության նորարարությունը լինի:
Կոչ եմ անում, անվավեր գիտակցաբար մի արեք, որ հետո անվավերության մեծ տոկոս հայտարարեն համոզված լինենք որ սարքաած ա: Ավելի լավ ա չգնաս ու մինչ այդ որ ասել էի մասնակցածների ցուցակ փակցնեն ու քո անունն էլ մեջը լինի, էտ վախտ հաստատ խիղճդ հանգիստ կլինի որ քո քվեն չի գողացվել
Եթե գիտես` ինչ չգիտես, կա մի բան, որ գիտես:
Իմացի՛ր, թե ինչ չգիտես: Իմացի՛ր` ինչ չգիտես:
Կնիքները մաքրվում են թաց անձեռոցիկով:
Նաիրուհի (18.02.2013)
Մեր ընտրատեղամասում իսկի մի տեսախցիկ չկար, այնինչ խորհրդարանականին երկու-երեք լրագրող էր աշխատում![]()
իսկ մարդը
վախենում ա
որ իրան
չեն սիրի:
Շատ ցածր ա մեր ժողովրդի ինքնագիտակցության մակարդակը:
Մարդիկ ասում են «Մեկա Սերժն ա անցնելու» ու գնում իրան են ընտրում:![]()
Դեմք ա Արթուրը
Աղբյուր՝ tert.amՔաղաքացին կերել է քվեաթերթիկը՝ վանկարկելով «Ո՛չ հանցավոր ռեժիմին, ազատությո՛ւն Տիգրան Առաքելյանին»
Քիչ առաջ յուրօրինակ դեպք է արձանագրվել Երևանի ընտրատեղամասերից մեկում. Նոր-Նորքում գտնվող թիվ 2/08 ընտրատեղամասում քվեարկության եկած քաղաքացի Ա. Մինասյանն ընտրական հանձնաժողովի անդամից ստանալով իր քվեաթերթիկը, ինչպես հարկն է, մտել է քվեախուց, որոշ ժամանակ այնտեղ մնալուց հետո դուրս է եկել և ծրարով քվեաթերթիկը քվեատուփի մեջ գցելու փոխարեն կանգնել է ընտրատեղամասի կենտրոնում և «Ո՛չ հանցավոր ռեժիմին, ազատությո՛ւն Տիգրան Առաքելյանին» վանկարկելուց հետո կերել է իր քվեաթերթիկը, որի վրա գրված է եղել «Ո՛չ կեղծ ընտրություններին»: Կնքված, բայց դատարկ ծրարը քաղաքացին նետել է քվեատուփի մեջ: Այս մասին տեղեկանում ենք Ա. Մինասյանի հեղինակած «Ազատ լրագրողների ցանց» նախագծի տարածած հաղորդագրությունից։
Ընտրական հանձնաժողովի նախագահը քաղաքացուն դուրս է հրավիրել ընտրատեղամասից, ինչից հետո Ա. Մինասյանին են մոտեցել ընտրատեղամասը հսկող ոստիկանները, հրավիրել առանձին սենյակ՝ միաժամանակ վերադասին հեռախոսով զեկուցելով միջադեպի մասին: Քաղաքացին ոստիկաններից պահանջել է ներկայացնել իր ազատ տեղաշարժվելու սահմանադրական իրավունքի սահմանափակման իրավական հիմքերը, ինչը ոստիկանները չեն կարողացել անել, որից հետո Ա. Մինասյանը լքել է ընտրատեղամասը:
Քաղաքացու ազատ կամարտահայտման գործընթացի ժամանակ ընտրատեղամասում է գտնվել Հայաստանում Մեծ Բրիտանիայի փոխդեսպանը, մի քանի լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
Լրագրողներից մեկի հարցին, թե ի՞նչ համ ուներ քվեաթերթիկը, քաղաքացին ասել է, որ այն ունի նույնպիսի համ, ինչպիսին է հանցավոր ռեժիմի գործունեության հետևանքով Հայաստանում ստեղծված դառը իրականությունը: Իսկ հարցին, թե ինչպե՞ս է քաղաքացու օրգանիզմը մարսելու քվեաթերթիկը, Ա. Մինասյանն ասել է. «Ինչպես օրգանիզմը չի մարսում թուղթը՝ ցելյուլոզը, այնպես էլ հանցավոր ռեժիմը չի՛ մարսելու այս կեղծ ընտրությունները: Ազատությո՜ւն քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանին...»:
Հ.Գ. Տեսանյութը՝ ավելի ուշ:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Աթեիստ (18.02.2013)
Արէա ջան, միայն մի ճշտում. էդ վարկածը նոր չի, որ «շրջանառության մեջ ա դրվել» և իրավիճակը հսկողությունից դուրս եկած չի:
Մնացածը... թող ամեն մեկը վարվի էնպես, ինչպես որոշել ա: Ես չեմ կարծում, որ երեկ կամ էսօր ակումբցիներից որևէ մեկը որևէ գրառումից ելնելով կարծիք կփոխեր, որոշում կփոխեր: Էնպես որ ուղղակի սպասենք ընտրությունների ավարտին, մի քանի օր հետո կարծում եմ, որ ավելի ռեալ հիմքեր կունենանք մեր տեսակետները շարադրելու կամ դրանք փոխելու համար![]()
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
պտի գցած էլեր էէէէէէէէէէՔվեարկության ժամանակ առաջին տիկինը շփոթվել է, և ցանկացել է առանց կնքելու քվեաթերթիկը գցել քվեատուփի մեջ: Նրան կանգնեցրել է տեղամասային ընտրական հանձնաժաղովի անդամը:
Ռիչարդ Արցախցու գրառումը
Ֆեյսբուք![]()
Վերջին խմբագրող՝ Hda: 18.02.2013, 14:02:
Եթե գիտես` ինչ չգիտես, կա մի բան, որ գիտես:
Իմացի՛ր, թե ինչ չգիտես: Իմացի՛ր` ինչ չգիտես:
Էսօր արդեն երկու մարզում եմ եղել, Արմավիր ու Արարատ, ողջ ճանապարհը ռաֆֆիի պաստառներն են, դե արի ու դրա օրենքից խոսալուն հավատա, մարդու ձեռը ճար ըլի, բռնի դրան տանի զաստավիտով իրա պալակտները պոկել տա:
Հա Արտ, հաշվում են, հանձնաժողովի արձանագրության մեջ անպայման նշվում ու կցվում ա ու ընդհանուր թվի մեջ ա հաշվարկվկվում, այսինքն հայտարարվում ա, որ մասնակցել ա ասենք 1256 ընտրող, որից 14-ը անվավեր:
Վերջին խմբագրող՝ keyboard: 18.02.2013, 14:40:
Աթեիստ (18.02.2013)
Բայց էդ իմ ասածը տարածված կարծիք չի, իսկ եթե իշխանություններն ուզում են մի կարծիք տարածել նրանք դա բավական հաջող անում են: Համենայնդեպս Միշիկահպատակ լրատվամիջոցներում տենց բան չեմ հանդիպել, դրա փոխարեն հանդիպել են, որ Րաֆֆին արևմտամետ ա, օրինակ, որ նոր քաղաքական մշակույթ ա բերում, ու էլի տենց չեզոք կարծիքներ:
ԳՆԱԼ թե ՉԳՆԱԼ ընտրության, սա է հարցն...
Տարբերակ Չ. – Չես գնում,
կեղծարարներն մուծվում են, որ քո տեղն բերման ենթարկեն իրենց ստրուկին քվեարկի, մի ձայնով իրենցն ավելցնում են...
Տարբերակ Գ. – Գնում ես,
քո քվեարկության դիմաց լրացուցից երկու ստրուկ պիտի բերեն, կամ մի ձև մեկից երկու սարքեն, որ համ քո ձայնն չեզոքացնեն ու մի հատ էլ վրաքաշ անեն, որ իրենց նախատեսած մեկ ավել ձայնն լինի...
Հետևաբար. Չ դեպքում Չգնալով լավություն ես անում կեղծողին, որ էժանով պրծնի ու մեկ ստրուկի, որ միքիչ փող ստանա,
Իսկ գնալով վատություն ես անում կեղծողին ու լավություն երկու ստրուկի, որ ամեն մեկն միքիչ փող ստանա կեղծարարից...
ՈՒ ամենակարևորն, կեղծարար նաև ընգնում ա անխուսափլեիորեն տարակուսանքի ՎՆՈՒՇԿԵՔԻ մեջ, որ կարոդա փողերն չհերիքի, ստրուկներն չհերիքի, եթե տենց բոլորն գան... Իսկ վերջանալուց հետո դակլադ ա տալիս վերև, որ լրացուցիչ ծախսերով հազիվ կարացին տակից դուրս գան, ինչն նաև վերևներին վնուշկեքի մեջ ա քցում ու հասկացնում, որ իրանց դեմ զանգված կա...
Հանգում են Զառաի պատմած անեկդոտային պալաժենիին – ԿԸՀ նախագահն ընտրություներից հետո գալիս ա գլավսերժանտի մոտ թե
ԿԸՀ նախագահ–շեֆ ջան երկու լուր ունեմ, վատ ու լավ։
Գլավսերժանտ – սկսի լավից
ԿԸՀ նախագահ–անցել էս 80 % –ով
Գլավսերժանտ–բա վատ լուրն որն ա
ԿԸՀ նախագահ–քեզ ոչ մեկ չի ընտրել, վրեքներս կրկնակի թանգ նստեց 80% էլ խփած ձայներ ա
Նայեք ժող
Մլիցեն բոմբ ա
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ