Chuk-ի խոսքերից
Անդրիաս Ղուկասյան. Հացադուլի է նստել հունվարի 21-ից՝ քարոզարշավի մեկնարկի օրվանից: Հացադուլն անժամկետ է, դրանից դուրս կգա, եթե իշխանությունը վերանայի որոշումն ու Սերժ Սարգսյանի թեկնածությունը հանի, կամ էլ եթե միջազգային դիտորդները հրաժարվեն իրենց առաքելությունից:
Պարույր Հայրիկյան. Պատրաստվում է նստել հացադուլի, եթե Անդրիաս Ղուկասյանը դուրս չգա հացադուլից: Այդ դեպքում ինքը մի քանի օրով կմիանա հացադուլավոր թեկնածուին ու կհամոզի, որ միասին դուրս գան հացադուլից:
Արամ Հարությունյան. Պատրաստվում է հացադուլի նստել փետրվարի 7-ից: Պահանջներն ու ժամկետները հստակ չի սահմանել: Հայտնել է, որ իր առաքելությունն է լինելու հայտնել իր խոսքը: Թեկնածուն նաև պատրաստվում է փետրվարի 8-ին հանել իր թեկնածությունը:
Էջանիշներ