Նիկոլի էջի ակնակրկված քննարկումն https://www.facebook.com/nikol.pashi...36965029690695
Կամ ով մռութագիրք չի ուզում լինի, պատճենն
Nikol Pashinyan shared a link. 2 January
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ | GROUND ZERO
www.nikolpashinyan.com
Նոյեմբերի 27-ին Երեւանից Պրագա մեկնեցի լեփ լեցուն ինքնաթիռով. A-319-ի գրեթե բոլոր տեղերը
7Like · · Share
Zara Hovhannisyan, Անժելա Բարսեղյան, Маня Айрапетян and 60 others like this.
Margarita Abrahamyan Nikol@ mard e ov xosum e aranc qcnelu,kecces Nikol
2 January at 17:54 via mobile · Like · 10
Lyudmila Mila Նիկոլ, շիտակությունդ ու ազնվությունդ առավել քան կարևոր է, ինչպես Ճշմարտությունը, որպես երևույթ...Ամուր եղիր....
2 January at 19:01 · Like · 9
Aghasi Ivanyan Նիկոլ ջան, երբ կարդացի այս հոդվածը, համոզվեցի, որ ճիշտ ճանապարհի վրա ես։ Խոսքը այն զերոյական կետի մասին է, որը կարող է և պետք է"միս ու արյուն" ստանա։ Ինձ թվում է, որ ես ունեմ այդպիսի մի ձևակերպում և կարծում եմ որ այն իսկապես միակ փրկության կետն է։ Դեռ չեմ ուզում ավելի կոնկրետացնել այդ զերոյական կետի սահմանումը, բայց լիովին համոզված եմ, որ այդ գաղափարի բացակայությունը քանդեց այն հնգամյա շարժման կուտակած արժեքները որի հաղթանակին շատ քիչ բան էր մնացել՝ գիտակցել այդ զերոյական կետի անհրաժեշտությունը։ Այնինչ շարժման առֆջնորդները այլ կետեր փնտրեցին, այլ կետերից փորձեցին առաջ շարժվել։ Կետեր, որոնք արդեն իսկ բացասական առանցքի վրա էին։
2 January at 20:29 · Like · 4
Arpi Voskanyan ստորագրում եմ ամեն բառի տակ
2 January at 21:09 · Like · 4
Aghasi Ivanyan Շնորհակալ եմ. Շնորհավոր ձեր Նոր տարին ու ամենքյն բարիք
2 January at 21:16 · Like · 1
Viparmenia Portal Նշված ընտռություններն ցույց տվեցին, որ ամենաշատն 30% բնակչությունն է ընտրակաշառք վերցնում, իսկ դա անճար թոշակարուներն են, ստրկացած ծարայողներն են, նամանավանդ պետական համակարգի աշխատողնեռն, որ վախենում են կորցնել աշխատանքն։
Այնպես որ ընտրակաշառք վերցնողների քանակն այդքան մեծ չէ ու դրանք ընտրություններում միշտ լինելու են, նրանց վերադաստիարակել իմաստ չունի, լավ է մնացած 70 տոկոսին համոզեք, որ ընտրելու բան էք։
Որ այդ 70 տոկոսին կարողանաք համոզել գնան ընտրության նույնիսկ կեղծելով չի կարողանա ռեժիմն վերարտադրվել․․․
Այդքան կեղծել ու կաշառել, ինչքան ընտրող կա, հնարավոր չէ ուղղակի ընտրողն ընտրելու բան ու հետաքրքրություն չունի․․․
2 January at 21:28 · Like
David Xudatyan Випармения Портал et 30%in gumareq kexc yntroxnerin, partachanach yntrox hacgucyalnerin u ishxanutyan mej gtnvoxnerin...stacvuma esorva mer nerkan, vori dem karelia menak poxocum payqarel. Joxovurdy poxocuma ujex!
2 January at 22:17 via mobile · Like · 1
Vanine Yeghiazaryan Ինձ թվում է` Նիկոլը լավ չի հասկացել Գրաունդ Զիրո արտահայտության իմաստը: Նախ` Գրաունդ Զիրոն ինքնին զրոյական կետ չէ, այլ` զրոյական դաշտ: Տարբերությունն այն է, որ Գրաունդ Զիրոն (զրոյական դաշտ) խորհրդանշում է միայն ցամաքում իրականացված պայթյունների ու բնական աղետների էպիկենտրոնը, իսկ զրոյական կետը` և ցամաքում, և օդում, և ջրում: Այնպես որ Գրաունդ Զիրոն ոչ միայն բառացի, այլև` աշխարհագրական իմաստային թարգամանությամբ զրոյական կետ չի դառնում: Երկրորդ` «Գրաունդ Զիրո» օգտագործելիս մարդիկ երբեք նկատի չեն ունենում այդ կետից դեպի դրական փոփոխության հասնելը: Գրաունդ Զիրոն այն հատվածն է, որտեղից սկիզբ են առնում բնական աղետներն ու այլ մարդածին պայթյունները, ու այդպիսով այդ կետը խորհրդանշում է ամենաշատը վնասված ու ավիրված հատվածը: Էհ Նիկոլ, Նիկոլ...
3 January at 07:12 · Like · 2
Aghasi Ivanyan Ձեր մեկնաբանությունը ճիշտ է, բայց Նիկոլն էլ հենց աշխարհագրական դաշտ նկատի ունի և ես նույնպես։ Այն որ ասում եմ զերոյական կետին ՜Միս ու արյուն" տանք հենց նկատի ունեմ աշխարհագրական տարրածքը։ Շատ շուտով պարզ կլինի թե ինչի մասին է խոսքը։ Բոլորս զինվենք համբերությամբ։
3 January at 08:53 · Like · 1
Vanine Yeghiazaryan Բայց դա տեխնիկական մասն էր միայն իմ գրածի: Անկախ ամեն ինչից տեքստից զգացվում է, որ հեղինակը Գրաունդ Զիրոյի իմաստը չի հասկացել, քանի որ այն ոչ թե նոր հույս է խորհրդանշում, այլ` աղետի բուն, սկզբնակետ:
3 January at 09:29 · Like · 1
Aghasi Ivanyan Էլի ճիշտ եք, որ գաունդ զիրոն աղետի բուն է խորհրդանշում, բայց ու՞մ համար... Տվյալ դեպքում պետք է իսկապես մի պայթյուն, առանց պայթյունի չի լինելու... աղետն էլ լինելու է իսկապես շատերի համար, որովհետև գալու է կարգու կանոնի, աշխատասիրության, տաղանդների, իսկական մշակույթի գիտության վիճակը այն որ աղետալի է մեր պարազիտացված, ռաբիզացված, առևտրականացված, տաքսիաշոֆերացված սպարտիվակայցված, բոբիկչստիկավորված ժողովրքադի համար
3 January at 09:43 · Like
Vanine Yeghiazaryan լոլ, ասածս էլ հենց այն էր, որ գրաունդ զիրոն կատաստրոֆա է խորհրդանշում, այլ ոչ` նոր հույսի ու դրական լիցքերի սկիզբ: Հաստատ Սպիտակի երկրաշարժից հետո մարդիկ չէին մտածում, օօօօ եկեք, տեսեք էպիկենտրոնը, սա խորհրդանշում է Սպիտակի նոր ու պայծառ ապագան: Պատահում է, ոչինչ, մարդ է, սխալվել է, չի իմացել արտահայտության իմաստը, ծանր պետք չի տանել:
3 January at 10:05 · Like · 2
Aghasi Ivanyan Չգիտեմ, դուք լավ հիշում եք թե ոչ Սպիտակի երչկրաշարժի ժամանակ տրամադրությունները, բայց տրամադրություններն իսկապես այդպես էին և հենց այն ժամանակ է ծագել այն գաղափարը, որի մասին ես խոսում եմ։
3 January at 10:09 · Like
Aghasi Ivanyan Զինվեք համբերութթյամբ և ամեն ինչ ավելի պարզ կլինի
3 January at 10:10 · Like
Vanine Yeghiazaryan Իմ առաջին մեկնաբանության սկզբում ես նշեցի իր օգտագործած ֆրազի սխալ թարգմանության տեխնիկական մասը: Սա այդքան կարևոր չէր: Երկրորդ կետով ես նշեցի ֆրազի սեմիոտիկայի սխալ ընկալման ու օգտագործման մասին: Հայալեզու տեքստերում ես առաջին անգամ եմ հանդիպում գրաունդ զիրո գաղափարի հետ տարվող որևէ անալոգիայի: Ինձ երբևէ հանդիպած օտարալեզու տեքստերում գրաունդ զիրո ֆրազը չունի ապագայի հանդեպ հույսի ու հավատի իմաստ: Հետևելով ֆրազի մեկնության Ձեր տրամաբանությանը` ինչ-որ մեկը կարող է մեկնաբանել «ինձանից հետո` թեկուզ ջրհեղեղ» թևավոր խոսքը օպտիմիստական նոտայով, իբր` ինձանից հետո ջրհեղեղ կլինի, ամեն ինչ կմաքրվի, միայն լավը դուրս կգա ջրի երես: Բայց չէ՞ որ այն բացարձակ այլ իմաստ ունի: Նույն կերպ գրաունդ զիրոն, որ երկրաբանական տերմին է ու նաև թևավոր խոսք, խորհրդանշում է աղետի, վտանգի, պայթյունի օջախ և ունի միանշանակ բացասական երանգներ: Մի փորձեք համընդհանուր ճանաչողություն վայելող լեզվական նշանները ըստ հարմարության փոփոխել... Հակառակ դեպքում լեզվաբանական սեմիոտիկա ընդհանրապես չէր լինի, քանի որ ով ինչ որ կոնտեքստում կուզեր, կասեր...
3 January at 10:40 · Like · 2
Artak Hambardzumyan Թող սխալն էլ վերնագրի մեջ լինի, մեծ բան չի (եթե իսկապես սխալ է ), ըստիս նյութի բովանդակությունն է գլխավորը ու լիրաժեքորեն հաղորդում է հեղինակի պատկերացումներն ու մտահոգությունները:
3 January at 10:47 · Like · 3
Aghasi Ivanyan Լավ համաձայն եմ ձեզ հետ այսինքն ձեր սեմիոտիկ մեկնաբանության և որոշ չափով այն բանի հետ, որ համընդհանուր ճանաչողություն ունեցող լեզվական նշանները իրենց ճանաչողությամբ օգտագործելը պարտադիր է, բայց համոզված եմ, որ երբ ծանոթանաք գաղափարին, ինքներդ կուզեք երևույթին հենց այդ անվանումը "կպցնել"։ և դա կլինի հաջող որակում, կամ ավելի ճիշշտ անվանում։ Ես կփորձեմ հետագայում ձեզ համոզել դրանում...:
3 January at 10:48 · Like
Aghasi Ivanyan
3 January at 10:48 · Like
Aghasi Ivanyan Եվ եթե դեմ չեք, ես կսկսեմ այդ անել հիմա, չնայած դեռ շատ շուտ է այդ մասին խոսելը
3 January at 10:49 · Like
Aghasi Ivanyan Եթե դեմ չեք, ես ձեզ կընդգրկեմ ԼՈՒՅՍԻ ՔԱՂԱՔ կոչվող խմբում, որտեղ ես իմ գաղափարներն եմ սկսել ներկայացնելը։ Կարծում եմ ,որ դրանք համընկնում են Նիկոլի պատկերացումների հետ
3 January at 10:51 · Like
Ashkhen Grigoryan Վանին, մերսի գրաունդ զիրոյի բացատրության համար, տեսական գիտելիքս համալրվեց ևս մեկ տերմինի իմացությամբ
3 January at 11:09 · Like · 3
Aghasi Ivanyan Պարզ է, որ Նիկոլի կողմից արտահայտությունն օգտագործվել է փոխաբերական (երրորդ) իմաստով։ Վանինեն հարցին շատ պրագմատիկ է մոտեցել։ ես հասկանալով, որ իմաստը փոխաբերական է, այնուամենայնիվ փորձել եմ այդտեղ տեսնել իսկապես պրագմատիզմը, այսինքն այդ զերոյական կետը որպես աշխարհագրական իրական կետ։ Ես հետագայում կփորձեմ նկարագրել թե դա ինչ կետ է և որտեղ է գտնվում։
3 January at 18:14 · Like
Էջանիշներ