......անցյալ ժամանակաշրջանում, ուղղակի կամ անուղղակի ասվել է, որ ես քննադատելով Կոնգրեսի շրջանակներում արված ինչ-որ քայլեր, այլընտրանք չեմ առաջարկել: Սա տեղեկատվության պակասի հետեւանք է, որովհետեւ վերջին մեկուկես տարում, քաղաքական պրոցեսների ցանկացած փուլում ունեցել եմ, բարձրաձայնել եմ այլընտրանք, երբեմն` հրապարակային: Այդ այլընտրանքը ձեւակերպված է եղել եւ` հստակ, բայց կռիվ չեմ տվել դրա համար, որովհետեւ հասկացել եմ, որ հայաստանյան քաղաքական ավանդույթի համաձայն, դա պիտի որակվի վազգենմանուկյանություն եւ այսպես շարունակ: Ոչ թե պիտակումներից ու որակումներից եմ վախեցել, այլ այլընտրանք-գաղափարն եմ ափսոսացել, որ չնետեմ տատասկոտ հողի վրա: Հիմա էլ, ինչպես հասկանում եք, ունեմ որոշակի պատկերացումներ, եւ նրանք, ովքեր կարդացել են նախորդ տարվա «ՀԺ»-ի վերջին համարում տպագրված «Ground zero» հոդվածը, կռահել են այդ մասին: Այդ հոդվածի հետ կապված բավական մեծ քննարկումներ են տեղի ունեցել սոցիալական ցանցերում, եւ շնորհակալ եմ քննարկումներին մասնակցած բոլոր մարդկանց, անկախ նրանից՝ լավ բան են ասել, թե` վատ: Մի երկու դրվագի, սակայն, ուզում եմ անդրադառնալ, որովհետեւ այս հոդվածի նպատակը քաղաքական տարվա մեկնարկին որեւէ անպատասխան հարց չթողնելն է:
Մի օգտատիրոջ մտքով անցել էր պնդել (խնդրում եմ, ուշադիր եղեք), թե նյութի հեղինակը, այսինքն` ես, այնքան էլ լավ չեմ հասկացել «Ground zero» հասկացության իմաստը: Նման մեկնաբանություն շրջանառության մեջ դրած օգտատերը երեւի այլ խնդիր էր դրել իր առաջ, բայց ակամա հասել էր այն թեմային, որը ինձ համար շատ կարեւոր է. Ground zero հասկացության իմաստին: Անգլերենում ground zero-ն ունի մի քանի իմաստ, դրանցից, սակայն, տվյալ դեպքում կարեւոր են երկուսը. այսպես անվանում են այն վայրը, ուր տեղի է ունեցել ատոմային ռումբի պայթյուն: Եւ երկրորդ իմաստը հետեւյալն է. որեւէ գործողության սկիզբ, մեկնարկային կետ: «Ground zero»-ն գրելիս` նկատի եմ ունեցել երկու իմաստները միաժամանակ, որովհետեւ համարում եմ, որ էսօր քոչարյանասերժական վարչախմբի դեմ երկարամյա պայքարի դաշտում ատոմային ռումբ է պայթել՝
հայտնի իրադարձությունների բերումով, երբ առաջին անգամ նախագահական ընտրությունների հետ մարդիկ փոփոխության հույսեր չեն կապում, երբ մարդիկ, ՀՀ տասնյակ հազարավոր քաղաքացիներ իրենց քցված են զգում, խաբված եւ հուսահատ: Խնդիրը ահա, այդ մարդկանց հավատի, վստահության վերականգնում է զրոյական այս կետից, նրանց երազանքները վերականգնելը, նրանց երազանքներին ծառայելը. ահա թե ինչ է նշանակում «Ground zero»:
......
Եւ թերեւս, վերջին հարցը, որին պիտի պատասխանեմ. ինչու՞ հիմա, ինչու՞ եմ հիմա խոսում այս ամենի մասին: Պատասխանը, որքան էլ շատերը չեն կռահում, շատ պարզ է. ավարտվել է մի դրամատիկ քաղաքական շրջափուլ, երբ նախագահական ընտրությունները, ի հեճուկս մեր ջանքերի, լինելու են հերթական, եւ ՀՀ քաղաքացին, ի հեճուկս մեր խոստումների, չունի ռեալ այլընտրանք այդ ընտրություններում:
Սա նշանակում է, որ եկել է քաղաքական նախորդ փուլն ամփոփելու եւ ամեն ինչ զրոյից սկսելու ժամանակը:
Էջանիշներ