User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ու՞մ կընտրեք 2013 թ. նախագահական ընտրություններին

Քվեարկողներ
39. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Բագրատյան Հրանտ

    5 12.82%
  • Հայրիկյան Պարույր

    0 0%
  • Հարությունյան Արամ

    0 0%
  • Հովհաննիսյան Րաֆֆի

    15 38.46%
  • Ղուկասյան Անդրիաս

    2 5.13%
  • Մելիքյան Արման

    1 2.56%
  • Սարգսյան Սերժ

    2 5.13%
  • Սեդրակյան Վարդան

    1 2.56%
  • Քվեաթերթիկը կդարձնեմ անվավեր

    4 10.26%
  • Չեմ մասնակցի ընտրություններին

    9 23.08%
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 2749 հատից

Թեմա: Նախագահական ընտրություններ 2013

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Ինձ էս ամբողջ պատմությունից ամենաշատը բացում ա, որ մարդիկ լուրջ-լուրջ ասում են, թե Րաֆֆին վերացնում ա «անձնապաշտությունը», ամեն ինչ թողնում ա ժողովրդին ու նման բաներ:

    1. Ժողովրդին ընտրություն թողնելու միայն մեկ իրական քայլ է արել, հանրահավաքներից մեկում քվեարկության դնելով երկու հարց.
    Հարց 1. Դիմե՞լ, թե՞ ոչ սահմանադրական դատարան: Ժողովուրդը քվեարկել է՝ չդիմել: Չնայած դրան Րաֆֆին դիմել է սահմանադրական դատարան:
    Հարց 2. Ընդունե՞լ Նիկոլ Փաշինյանի՝ ստվերային կառավարություն ստեղծելու, «նախարարների» նշանակումներ անելու առաջարկը: Ժողովուրդը քվեարկել է ընդունել: Րաֆֆին խոստացել է երեք օրից սկսել: Էն սկսելն է, որ սկսում է:

    2. Հավատացրել է, որ ամեն ինչ լինելու է թափանցիկ: Արդյունքում Սերժ Սարգսյանի հանդիպման ընթացքից ունենք ընդամենը կռահումներ, անընդհատ նորանոր բաներ են բացահայտվում, ինքը մեղադրում է, որ Սերժը չի ուզել, ինքը բաց է ուզել: Խնդիր չկա, բայց էդ դեպքում հանդիպումից անմիջապես հետո պետք է բաց հաշվետություն տար, ոչ թե թողներ հաջորդ օրվան, հաջորդ օրն էլ մասնակի բաներ խոսեր, հետո աստիճանաբար լրագրողների ու այլոց ջանքերով նոր մանրամասներ իմանայինք, որոնց մի մասը էդպես էլ որևէ կողմից չեն հերքվել կամ հաստատվել: Կարճ ասած՝ թափանցիկության բացակայություն: Սեպարատ գնում է ԱԺ-ում քննարկում՝ արտահերթ ԱԺ ընտրությունների համար (նախաձեռնողը «Ժառանգություն» կուսակցություն): Սա ժողովրդի պահանջ չէր, այլ իրենց «միտքը»: Հետո Րաֆֆին ստիպված հայտարարում է, որ այդ բանակցությունների հետ ինքը կապ չունի, որտև զռում էր, որ ժողովրդի կարծիք հաշվի առնելով չի ու էդ միֆը արագ կցնդի:

    3. «Այլևս ոչ մի անուն, միայն Հայաստան» պոպուլիստական հայտարարության հետ մեկտեկ շարունակաբար տարվում է անձի ֆետիշացում: Հենց մենակ հատ-հատ սաղի ձեռքը սեղմելն այլ բան չէ, քան սեփական անձի նկատմամբ անընդհատ հավելյալ ուշադրության գրավում: Զուգահեռում ենք, որ վերջին ակցիան՝ հացադուլը, մեկ անձի ակցիա է: Ավելին, իրեն միացողներին փորձում է համոզել չանել (չէ որ սեփական անձից ուշադրությունը կշեղվի): Հացադուլը եթե կարող էր դառնալ հզոր ակցիա, օրինակ զուգահեռ ամեն օր հանրահավաքներ անելով ու շահարկված «ձնագնդի էֆեկտը» ստանալով, հաջորդ հանրահավաքը հայտարարվում է 5 օր անց: Այս ընթացքում ուշադրության կենտրոնում իհարկե պետք է լինի ոչ թե պայքարող ժողովուրդը, այլ կոնկրետ անձը:

    Ընդհանրապես, դեռ խորհրդարանական ընտրություններին էր ժառանգության քարոզչությունը կառուցվում անձի շուրջը, կերպարը դեպի մասիս երազող հայացքով նայող Րաֆֆին էր, դա շարունակվում է առ այսօր, ու այս ետընտրական քարոզչական շրջանում նույնպես գնում է անձի, կերպարի մարմնավորում, ոչ թե գաղափարի, ամերիկայից եկած հայրենասեր, ում վարքուբարքը տարբերվում է այստեղից, նա ձեռքով բարևում է բոլորին, ունի երկնագույն ջինսե տաբատ, մուգ գույնի սվիտեր, պապիկից ժառանգված շալ, որը ոչ մի կերպ չի հանում, սիրող որդի, որը ցույց է տալիս իր ընտանեկան կուռ կապը, ու ոչ մի քայլ հորից չի հեռանում, իբր կոմպեքսներից զուրկ մի մարդ, ով բոլորին կոչ է անում միանալ ժողովրդին, մոռանալով անձնական շահերը, բայց դրա համար ռեալ քայլեր չի անում:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Varzor (13.03.2013), Աթեիստ (12.03.2013)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)

Համանման թեմաներ

  1. Նախագահական ընտրություններ Ուկրաինայում
    Հեղինակ՝ Adriano, բաժին` Միջազգային քաղաքականություն
    Գրառումներ: 70
    Վերջինը: 29.04.2010, 10:33
  2. Նախագահական ընտրություններ - 2008
    Հեղինակ՝ Philosopher, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 267
    Վերջինը: 31.01.2010, 16:06
  3. Արտահերթ նախագահական ընտրություններ՞
    Հեղինակ՝ Քամի, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 22
    Վերջինը: 06.07.2008, 12:33
  4. Նախագահական ընտրություններ 2008-ի թեկնածուների վեբ կայքերը
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 21.01.2008, 01:50
  5. Նախագահական ընտրություններ ԼՂՀ-ում
    Հեղինակ՝ Dar 21, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 19.07.2007, 00:21

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •