Հրանտ Բագրատյանի հարցազրույցը «Ազատություն» ռադիոկայանին։http://www.azatutyun.am/A/24885629.html
Անպայման կարդացեք/լսեք/դիտեք։ Շատ հետաքրքիր հարցազրույց ա։
Բագրատյան Հրանտ
Հայրիկյան Պարույր
Հարությունյան Արամ
Հովհաննիսյան Րաֆֆի
Ղուկասյան Անդրիաս
Մելիքյան Արման
Սարգսյան Սերժ
Սեդրակյան Վարդան
Քվեաթերթիկը կդարձնեմ անվավեր
Չեմ մասնակցի ընտրություններին
Հրանտ Բագրատյանի հարցազրույցը «Ազատություն» ռադիոկայանին։http://www.azatutyun.am/A/24885629.html
Անպայման կարդացեք/լսեք/դիտեք։ Շատ հետաքրքիր հարցազրույց ա։
Աթեիստ (29.01.2013)
Շատ լավն ա, բայց ինքն իրան վնասում ա… ես միշտ էլ ասել եմ ինքը շատ լավ տնտեսագետ ա, բայց շատ վատ քաղաքական գործիչ ու եթե ինքը դա չհասկանա, հեղինակազրկվելու ա… հենց էս հարցազրույցի մեջ ինքն արդել մի շարք սխալներ արեց… էլ չասեմ որ առաջադրվելն ամենամեծն էր…
ԻՆքը քաղաքական գործիչ չի… ինքն ավելի լավ բլյուզ ա նվագում…
Սերժին հալալ ա, լավ գները քցել ա, ու սկսել ա բիրիկ առնել արդեն:
Հրանտ Բագրատյանի, Պարույր Հայրիկյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությունը
Խելքի աշեցեք: ԸՆտրությունների միջոցով ինշխանություն չենք կարում ձևավորեն, բայց վճռականօրէն (չգիտես ինչի հայտարարության միայն էս մի բառը դասական ուղղագրությամբ) մասնակցում ենք ընտրություններին: Այսինքն, ազգովի մեզ էշի տեղ ենք դնում՝ դասական ուղղագրությամբ:... Ցավոք, մեզ առայժմ չի հաջողուել ստեղծել այն Հայաստանը, որտեղ գերակայում են օրենքի իշխանությունը, համամարդկային ժողովրդավարական չափորոշիչները եւ ազգային արժեքները: Հայաստանում ընտրությունների միջոցով ժողովրդի իշխանություն ձեւավորելը մեր հասարակության համար այդպես էլ մնաց բաղձալի երազանք:
.....
Կոչ ենք անում Հայաստանի բոլոր քաղաքացիներին վճառականօրէն մասնակցել փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններին:
Սերոժ. -Հայրիկ ջան, ի՞նչ խնդիրներ ունեք:
Սահմանամերձ Մովսես գյուղի բնակիչ Սպարտակ պապի. - Գյուղը դատարկվում է, էրեխեքս Ռուսաստանում են:
Սերոժ. - Ե՞ս եմ մեղավոր, որ քո էրեխեքը Ռուսաստանում են: Դրա համար է՞լ եմ ես մեղավոր, չթողնեիր՝ գնային:
Հ.Գ. fu*k logic
CactuSoul (14.03.2013), Chuk (29.01.2013), Ingrid (29.01.2013), Ripsim (29.01.2013), Sagittarius (29.01.2013), Tig (29.01.2013), Անվերնագիր (29.01.2013), Արէա (29.01.2013), Ձայնալար (29.01.2013), Ռուֆուս (29.01.2013)
Հոդվածն ամբողջությամբ:
Տենց եք մտածում, որ խիարը թարս ա բուսնում. Սերժ Սարգսյան
Սերժի յանը նատուռի տանում ա: Մնում ա ֆռա սաղ ազգին մեր քրֆի. «այ ԲՏ-եք, էս ի՞նչ հավայի երգիր եք իմ համար պահում, որ նախագահեմ»:
CactuSoul (14.03.2013), Chuk (29.01.2013), Moonwalker (29.01.2013), Tig (29.01.2013), Անվերնագիր (29.01.2013), Արէա (29.01.2013), Դավիթ (29.01.2013), Ձայնալար (29.01.2013), Ներսես_AM (29.01.2013)
Մովսեսի հետ համեմատվելուց հետո, մարդը Մովսես գյուղ ա գնում:![]()
I don't like to commit myself about heaven and hell - you see, I have friends in both places.
Mark Twain
Tig (30.01.2013)
Սերժ Սարգսյանը անեկդոտ պատմեց
հենա լավ ել զարգացած մարդա. անեկդոտ գիտի, չոտկի կարում ա պատմի... Ողբամ զքեզ, Հայոց աշխարհ
Վերջին խմբագրող՝ Անվերնագիր: 29.01.2013, 22:22:
A long time ago, in a galaxy far, far away...
«Տենց եք մտածում էլի, որ խիյարը թարս ա բուսնում»
Սերժ Սարգսյանն ըստ երեւույթին որոշել է նախընտրական հակառեկորդներով աչքի ընկնել նախագահի ընտրության քարոզարշավին: Նախօրեին՝ հունվարի 28-ին Եռաբլուրում Սերժ Սարգսյանը հասցրել էր սոցիալական ծանր վիճակից արտասվելով դժգոհող տիկնոջը սաստել՝ «ինչ ես եկել լացում ու մեր տոնը փչացնում»: Դրանից անցել էր հազիվ 24 ժամ, եւ Տավուշի մարզի սահմանամերձ Մովսես գյուղում Սերժ Սարգսյանը տարեց բնակչի հետ զրույցի ընթացքում հայտարարել էր՝ «Այ տենց եք մտածում էլի, հայրիկ ջան, որ խիյարը թարս ա բուսնում»:
Սերժ Սարգսյանն այդ մասին խոսել էր գյուղի դատարկվելու մասին ծերունու բողոքին ի պատասխան, ասելով, թե ինքը մեղավոր չի, որ նրա զավակները հեռանում են գյուղից: Գյուղացին ասել էր, որ գործարան լիներ, կմնային կաշխատեին, իսկ Սերժ Սարգսյանն էլ զարմացել էր՝ «գյուղում գործարա՞ն, հող մշակեք»: Ու ասվել էր խիյարի մասին արդեն հայտնի խոսքը:
Ինչպես երեւում է, Սերժ Սարգսյանը ընտրարշավում փաստացի զուրկ լինելով լուրջ եւ ազդեցիկ մրցակիցներից, որոշել է ինքն իր հետ մրցակցել:
Պարզ է, որ մրցակցությունը կավարտվի Սերժ Սարգսյանի հաղթանակով՝ մեկ կամ երկու փուլով: Այստեղ նրբությունն այն է, որ փաստորեն նա նույնիսկ երկրորդ տեղը հանգիստ չի ուզում զիջել որեւէ այլ թեկնածուի եւ ինքն իրեն մրցակցություն ցուցաբերելով, փաստորեն հավակնում է ոչ միայն առաջին, այլ երկրորդ «պատվավոր» տեղին:
Այլ կերպ ասած, իր մրցակիցների փիառտեխնոլոգիաներին Սերժ Սարգսյանը հակադրում է «խիյարտեխնոլոգիա»:
Այդ ամենն իհարկե բավական ծիծաղելի կամ զավեշտալի կլիներ, եթե այդքան տխուր չլիներ, քանի որ խոսքը պետության եւ հասարակության ապագայի մասին է:
Մյուս կողմից, սակայն, վաղուց ժամանակն է գիտակցելու, որ պետության ապագան նույն այդ հասարակության ձեռքին է եւ ոչ մի կապ չունի այն ամենի հետ, ինչ տեղի է ունենում նախագահի ընտրության գործընթացում՝ լինի փիառտեխնոլոգիաների, թե խիյարտեխնոլոգիաների տեսքով: Ու այդ ապագան իշխող համակարգի մտքին կամ «լեզվի ծայրին» եղածի ռիսկին չենթարկելու համար պետք է պարզապես ի հայտ գա նոր որակի հանրային էլիտա, որը ձերբազատված կլինի որեւէ մեկի մոգական ազդեցությունից եւ երեւույթների ճակատագիրը կքննարկի՝ դուրս գալով իրենց վաղուց սպառած գործիչների ճակատագրի ստվերից, եւ այդ ստվերից դուրս բերելով նաեւ խնդիրները:Բանն այն է, որ ոչ միայն լուծումները, այլ խնդիրներն ինքնին պետք է դուրս բերել այդ ստվերից, որպեսզի դառնան առավելագույնս տեսանելի, ինչն անհրաժեշտ է առավել օպտիմալ ախտորոշման եւ արդյունավետ լուծման համար:
http://www.lragir.am/index.php/arm/0/country/view/77787
Եթե ուզում ես հրաշք տեսնել, փորձիր ինքդ հրաշք լինել…
Մեկը կով կթելու մասնագետ ա, մյուսը խիարի մասնագետ ա. կառավարություն չի է, կոլխոզ ա:
Էս անձնագրային տվյալներ հավաքելու մոլուցքը չեմ հասկանում: Հիմա էլ սկսել են հիվանդանոցներում գրանցված ապագա ծննդկանների ու նրանց ամուսինների անձնագրային տվյալները հավաքել: Հիմա ի?նչ, եթե իմ անձնագրի համարը իրանց մոտ գրանցված ա, ուրեմն ես իրանց եմ "ընտրելո?ւ": Առը հա քեզ: Մի հարցում չեմ կարում կողմնորոշվեմ՝ բոյկո?տ, թե? անվավեր թերթիկ...
Հա, հույզն է լոկ մնայունը՝
Մնացյալը անցողիկ…
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ