Բագրատյան Հրանտ
Հայրիկյան Պարույր
Հարությունյան Արամ
Հովհաննիսյան Րաֆֆի
Ղուկասյան Անդրիաս
Մելիքյան Արման
Սարգսյան Սերժ
Սեդրակյան Վարդան
Քվեաթերթիկը կդարձնեմ անվավեր
Չեմ մասնակցի ընտրություններին
StrangeLittleGirl (23.02.2013)
Գրելուց առաջ գոնե դու քո գրածին հավատա էլի։ Հլը դուրս արի փողոց ու հարցրու, տես 100 հոգուց քանի հոգի ա տեղյակ կառավարման համակարգերին։ Որ ուզում ես իմանալ` պետք էլ չի ու պարտավոր էլ չեն բոլորն իմանալ, միքիչ գաղափար ունենալ պետք ա, բայց ոչ մանրամասն, բայց ես մանրամասն չեմ ասում, դու հարցրու տես գոնե քանի՞ տոկոսն ա մոտավոր պատկերացնում` որը ինչ ա։ Պետք չի ժողովրդի մասին լավ-լավ բաներ գրել ու լավը երևալ, իբր ես վերևից նայողն եմ ժողովրդին, դու էլ տենց համեստորեն «իջել ես» ժողովրդի շարքեր։ Ես պարզ ճշմարտությունն եմ ասում, որ ժողովրդի մեծ մասը տեղյակ չի դա ինչ ա, նա չգիտի ու չի պատկերացնում` դրանք ինչ են, որ մի հատ էլ նստի մտածի, վերլուծի ու հասկանա` արժի՞ դրան անցնել, թե՞ չարժի։ Դրա համար ինքը նայում ա քաղաքական գործիչներին, նրանց մեջից ա ընտրում մեկին, ով իրան քիչ թե շատ դուր ա գալիս, ու հետևում ա էդ քաղաքական գործչի ասածին. եթե էդ գործիչը կասի` նախագահականն ա լավ, ժողովուրդը կուզի նախագահական, կասի խորհրդարանականն ա լավ, ժողովուրդն էլ նույնը կասի։ Ու սա ուզես թե չուզես իր մեջ ամբոխավարությանն տարր էլ ա պարունակում էն իմաստով, որ էդ քաղաքական գործիչը ժողովրդին կարողանում ա համոզել և տանել իր գաղափարի հետևից էն դեպքում, երբ շատ հավանական ա, որ էդ նույն ժողովուրդը, եթե նստի էդ ամենին ծանոթանա ու վերլուծի, հաստատ մի ստվար զանգված դեմ կլինի էդ ամենին, բայց նման բան սովորաբար չի լինում, որտև ժողովուրդը նստել մտածել վերլուծելու համար չի, դրա համար քաղաքական գործիչներ կան։ Ու ասել փաստ, չի նշանակում ժողովրդին էշի տեղ դնել։ Եթե դու համարում ես, որ կառավարման համակարգերից անտեղյակներն էշեր են, ստեղ արդեն դու ես ժողովրդին էշի տեղ դնում, որտև դու էլ լավ գիտես, որ ժողովրդի մեծ մասը քաղաքագիտությունից ահագին հեռու ա։
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Դասադուլի հայտարարություն ա տարածվել ֆբ-ում: Հըմ, վատ չի, մի հատ էլ նոր բան էս անգամ:
Տրիբուն (23.02.2013)
չեմ հասկանում, թե չի ես սրտիտ մոտ ընդունել: ինչ ա, կարող ա՞ գոմիկ լինելը վատ բան ա![]()
Հայաստանում կա մի մասսա, որ անելու բան չունի: հերիք ա մեկին հաստավիզները ծեծեն, հերոսի կացվածքով կանգնում ա կողքին, անկախ նրանից էտ թե մինչև էտ ծեծելը ինչ էր ասում ինքը ծեծվողի մասին:
ընդիմադիր ա ...
ոչ պրինցիպ կա, ոչ նախօրոք ասված խոսի արժեք... ընդանրապես խոսքը արժեքազրկվել ա հիմնահատակ:
սատանու/սատանիստների հետ էլ համատեղ "միտինգ" կանեն ժամանակակից հայ "լիբերալները" մենակ թե "իշխանությունը" դեմ մի բան լինի անելու... ու վաբշժե, իրանց "լոքշը" լցելու մի բան լինի:
ու սենց, օրերից օր, դարից դար, ձգվում ա իրանց էս տաղտուկը, մինչև որ հացերնին կկտրվի
Ժող տարբերակներն էի մտածում իրավիճակի զարգացման:
1. Րաֆֆին իրոք ընդդիմություն ա ու պայքարի իր տարբերակով ուզում ա հասնել փոփոխությունների: Էս դեպքում ինձ վախեցնում ա մեր կոմունիստա-կրեմլական ՀՅԴ կուսակցության միավորումը Րաֆֆիին: Ուզում եմ հասկանամ, միավորվել են, որ ի՞նչ անեն: Էս տարբերակում հարց ա առաջանում, բա ՀԱԿ-ը ո՞ւր ա: Տարբերակներից մեկը ՀԱԿ-ը ընդդիմություն չի իրականում, Լևոնը պարզապես էն ժամանակվա մարդկանց ներուժն էր մսխում: Բայց դաշնակների ներկայությունը ինձ անհանգստացնում ա:
2. Րաֆֆին կեղծ ընդդիմություն ա: Էս տարբերակում լրիվ տրամաբանական ա դաշնակների միանալը նրան, ինչպես նաև ՀԱԿ-ի չմիանալը: Կամ էլ ՀԱԿ-ի կարիքը պարզապես չկա ու իրանք իրանց համար առանձին են ապրում:
Մի պահ էլ կա, կարծես բոլորը կամաց-կամաց նախապատրաստվում են մարտի 1-ին: ՀԱԿ-ը մարտի 1-ին Երևանում պատրաստվում է հանրահավաք կազմակերպել:
1. ՀԱԿ-ն ու Րաֆֆին ընդդիմություն են և մարտի 1-ին միավորվում են, դաշնակներն ի՞նչ գործ ունեն այդտեղ:
2. ՀԱԿ-ն ու Րաֆֆին կեղծ ընդդիմություն են և մարտի 1-ին միավորվում են, դաշնակները լրիվ օկ ա էս միության մեջ:
3. ՀԱԿ-ն ընդդիմություն ա, Րաֆֆին՝ ոչ: Րաֆֆին ձգում ա այնքան, որ մարտի 1-ի ՀԱԿ-ի հանրահավաքին ստվեր գցի:
4. ՀԱԿ-ը կեղծ ընդդիմություն ա, Րաֆֆին՝ ոչ: ՀԱԿ-ը փորձում ա ստվեր գցել Րաֆֆիի վրա:
ՀԱՐՑ: Ո՞վ կհաղթի մայիսի 5-ի քաղաքապետի ընտրություններում:
Albus (23.02.2013)
Իմ մոտ նենց տպավորություն ա, որ մեր ուսանողությունը քաղաքացիական դիրքորոշման հարցում դպրոցականի խելք էլ չունի, դասադուլի կոչը շատ ա դուրս գալի, բայց լավատես չեմ, որ կլինի մասայականացնել: Ի դեպ 2008-ին էլ ա եղել դասադուլի կոչ ու եղել են դասադուլ անողներ, իմ հիշելով նույնիսկ բուհերից դուրս մնացողների մասին խոսակցություն կար, բայց փաստն էն ա, մասայական չդառավ:
Ինձ գիտե՞ս ինչն ա հետաքրքրում, չի՞ լինի նենց մեխանզմ մտածել, որ անկախ նրանից Ր-ն իրական ընդդիմություն ա թե չէ, չկարողանա պրոցեսը կանգնացնել, կամ սխալ կողմ տանել: Ասենք ես իրան չվստահելով կրակի օրը լինելու եմ ազատության հրապարակում. համոզված եմ, որ իմ նման հազարավոր մարդիկ են լինելու: Արդյոք չե՞նք կարող այնպիսի իրավիճակ ստեղծել, որ հարթակում կանգնածը կատարի մեր հրահանգները, ոչ թե հակառակը:
Եսիմ: Համենայն դեպս գունավոր հեղափոխությունների դասական քայլերն ա անում Րաֆֆին: Նույն ոստիկանների հետ մեղմ ու սիրալիր խոսակցությունները, մարզերում ժողովրդին ոտքի բարձրացնելը...
Մի հատ մեծ պլյուս էլ եմ տեսնում այս շարժման մեջ: Միավորվել է անմիավորելին: Տրիբունն ու Բյուրը, Չուկն ու Վոտերը, Մեֆն ու Դիվիգրեյը... Այսօր բոլորը միասնական են, մի մասը զգուշավոր, կասկածանքով, բայց միասնական են: Էս առումով անկեղծ ուրախ եմ:
Ambrosine (23.02.2013), Aurora (23.02.2013), Chuk (23.02.2013), Ingrid (23.02.2013), keyboard (23.02.2013), Rammstein (23.02.2013), Sagittarius (23.02.2013), Tig (23.02.2013), voter (23.02.2013), Աթեիստ (23.02.2013), Հայկօ (23.02.2013), Ձայնալար (23.02.2013), Ներսես_AM (23.02.2013), Սերխիո (23.02.2013), Տրիբուն (23.02.2013)
Իմ կարծիքը հայտնեմ:
Էտ միտինգն էլ, ինչպես այլոք, անցողիկ բանա, և ոչ մի արմատական բան պետք չի սպասել այդ հանրահավաքից:
Բարև Ձեզ
keyboard (23.02.2013)
Մեկը ես, սպասում եմ ԿՈՆԿՐԵՏ ՀՐԱՀԱՆԳԻ: Դասադուլ չեն հայտարարում նման կերպ «Հայտարարում եմ դասադուլ: Ուռա՜, ուռա՜, ուռա՜»: Հստակ կարելի է ձևակերպել, թե ի՞նչով կարող է ուսանողությունը օգտակար լինել այս պայքարին, մենք էլ՝ «Ազատության հրապարակի ուսանողներս», իմանանք ինչ փոխանցենք տարակուսանքի մեջ գտնվող մեր համակուրսեցիներին, ի՞նչ փաստարկներ բերենք, ինչո՞վ վստահություն ներշնչենք էդ մարդկանց... Որ ես էլ վերջապես կողմնորոշվեմ, արժի՞ էդ ուղղությամբ քայլ անել, թե՞ գնամ խելոք լիքվիդիս պատրաստվեմ, քանի որ ով-ոնց չգիտեմ, բայց ես դասադուլի պարագայում հենց դասադուլի 2րդ օրը՝ փետրվարի 26ին, կարող եմ հեռացվել համալսարանից, վերահանձնելու վերջին հնարավորությունից չօգտվելու և 12 կրեդիտից ավելի ակադեմիական պարտք կուտակելու պատճառով![]()
Tig (23.02.2013), Անվերնագիր (23.02.2013), Ձայնալար (23.02.2013)
keyboard (23.02.2013), StrangeLittleGirl (23.02.2013)
Հա, Ձայ, էդ ճիշտ ես ասում: Ես մենակ մի անգամ եմ մասսայական դասադուլ տեսել Հայաստանում, էն էլ որտև անմիջապես ուսանողներին կպնող հարց էր՝ բանակն էր:
Ինձ թվում ա՝ հիմա տենց էլ կա երկու պատճառով: Նախ, որ Րաֆֆին ինքն իրանով էդքան էլ հզոր չի: Երկրորդ որ ժողովուրդն արդեն մի այլ կարգի ա զզվել կրկնվող սցենարներից ու էս անգամ կրկնություն չի ուզում:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ