Այ տենց ֆենոմենալ էլ կարող ա երկիրը մինչև ժամանակների վերջը մնա ղզլբաշների լծի տակ
Ու որ մի քիչ խորանում ես, էն փաստը որ Հայաստանը էս պահի դրությամբ գոյություն ունի, արդեն ֆենոմեն ա: Որ երկիրը երկիր սարքող բոլոր ֆունդամենտալ գործոնները դնես իրար կողք, մենք արդեն վաղուց պիտի չլինեինք - ծով ելք չունենք, կոմունիկացիա չունենք, չորս հարևանից երուսի հետ թշնամության մեջ ենք, մյուս երկուսի հետ անհասկանալի հարաբերությունների մեջ ենք, բնական ռեսուրսներ չունենք, մարդկային ռեսուրսներ չունենք, ինչ էլ ունենք արտագաղթում ա - էս ամեն ինչի հետ երկիրը կարար նորմալ լիներ, եթե արդյունավետ կառավարում լիներ, բայց էտ էլ չունենք: Ընդհակառակը, ունենք հնարավոր ամենաանարդյունավետ կառավարումը: Ու էսքանից հետո, Հայաստան անունը քարտեզի վրա դեռ կա - Ֆենոմեն չի, ի՞նչ ա:
Էջանիշներ