Chuk-ի խոսքերից
Լավ հարց ես տալիս, բայց սխալ հարց ես տալիս:
Ինչ-որ անկապ, չէ՞, ստացվեց պատասխանս: Իրականում ցիտատ էր: Րաֆֆի Հովհաննիսյանից: Ինքն այդպես էր պատասխանել իրեն տված մի ուրիշ հարցի «եթե ընտրությունները կեղծված եք համարել, ինչի՞ եք մասնակցել Սերժի երդմնակալության արարողությանը»: Հետո ինքն իհարկե տվել էր իր բացատրությունը, թե ինչու է հարցը լավ, բայց սխալ, ասելով, որ իբր ինքը ոչ թե գնացել էր շնորհավորելու, այլ սև շորեր հագած գնացել էր ցույց տալու, որ չի վախեցել թե ինչ-որ նման ուրիշ դուռակություն:
Հիմա գանք քո հարցին:
Քո հարցն իմաստավորված ա էն դեպքում, երբ իմ ձենից ինչ-որ բան կախված ա: Էդ դեպքում ես կարիք կունենամ ընտրություն կատարելու:
Բայց ամբողջն հարցն էն ա, որ եթե լիներ միջավայր, որտեղ ես կկարողանայի իսկապես ընտրություն կատարել, իմ ընտրելու թիրախները լրիվ ուրիշ կլինեին: Նման իրավիճակում ես ընտրություն կկատարեի երկու այլ անձերի միջև: Ու կկշռեի առավելություններն ու թերությունները, կկայացնեի իմ վճիռը:
Իսկ հիմա նման իրավիճակ չի ու բարեբախտաբար կամ դժբախտաբար ես կարիք չունեմ ընտրություն կատարեմ էս երկու անձերի մեջ: Եթե փորձեմ նման ընտրություն անել, ինքս ինձ խաբելով, ակամա կդառնամ էժան ներկայացման մասնակիցներից մեկը:
Էջանիշներ