Բագրատյան Հրանտ
Հայրիկյան Պարույր
Հարությունյան Արամ
Հովհաննիսյան Րաֆֆի
Ղուկասյան Անդրիաս
Մելիքյան Արման
Սարգսյան Սերժ
Սեդրակյան Վարդան
Քվեաթերթիկը կդարձնեմ անվավեր
Չեմ մասնակցի ընտրություններին
Chuk (10.04.2013), Kuk (11.04.2013), Mephistopheles (10.04.2013), Աթեիստ (10.04.2013), Մարկիզ (10.04.2013)
Վերջին խմբագրող՝ Տրիբուն: 10.04.2013, 16:24:
Chuk (11.04.2013), Kuk (11.04.2013), Mephistopheles (10.04.2013), Գալաթեա (10.04.2013), Մարկիզ (10.04.2013)
երեկվա դեպքերից հետո րաֆֆւն արժե մոռանալ ընդհանրապս: բայց էս թեման փակել պետք չի: պետք է հիշել, թե ովքեր մեկ ամսում փոշիացրեցին կես միլիոնն ու լեգիտիմացրեցին չընտրվածին իրենց ապաշնորհ ու անուղեղ քայլերով:
Chuk (11.04.2013), Kuk (11.04.2013), Mephistopheles (10.04.2013), murmushka (10.04.2013)
միտինգ- միլիցա-բերետ-բաղրամյան 26, կամ նստացույցով ծեծվոցի, արունլվոցին արդեն հետաքրիքիր չի հեչ: :
Գործը մեթոդով է արվում: 27 համարի կլուչով 27 համարի բոլտն են քանդում, ֆիլիպս ատվյորտկով՝ ֆիլիպս շուռուպը, թաշկինակով էլ քիթն են սրբում, այլ ոչ հակառակը:
Քաղաքականությունն էլ իր հատուկ մեթոդներն ու գործիքներն ունի: Եթե միտինգի եկած մի անթրաշ-հիստերիկը, կամ 3 տող կյանքում չմտածած քյաֆթառ- սովածը կարող է ամերիկյան համալսարան ավարտած քաղաքագետին ստիպել գնալ մեկ քայլանոց բացահայտ քաղաքական պարտության, այսինքն բաղրամյան 26-ի վրա,ապա համ դարն ենք շշկռած, համ էլ մեզնից ու մարդ ասածից ենք անտեղյակ:
20 տարի նույն ճահճում թփրտալն ու ոչ մի հետևություն չանելն արդեն ոչ միայն դեֆեկտ է, այլ խորը դիագնոզ:
Ոնց որ թե ելք չկա:
Ամեն չարիքի մեջ մի գրամ բարիք կա, սրանից հետո գոնե երկրի ակտիվ մասսան վերջնականորեն հուսով եմ հասկացավ որ ամեն պոլի փետի հետևից գնալ պետք չի, միայն թե ռեժիմը տապալվի: Պոլի փետը շատ-շատ իրեն շլանգի տեղ կարա դնի,արդեն երկրորդ անգամ դրանում համոզվեցինք: Մնում ա, որ իրոք լիդեր ծնվի, իրական խարիզմատիկ , խելացի... ու ժողովուրդը նրան ընտրի հենց իր լիդերական որակի համար: Մեկը ես պատրաստ եմ իմ կոտրած ձեռով նույնիսկ հանրապետականի ընտրել. մենակ ինքը անհատական որակներ ունենա, եթե հանկարծ էդպիսի հրաշք լինի,ու էդ աղջամուղջում նման հրաշք լինի...
Սկսում ենք լիդեր ստեղծել, ակումբ ջան քեզ տեսնեմ դու լիքը պոտենցիալ ունես![]()
Վերջին խմբագրող՝ Գեա: 10.04.2013, 20:15:
Է՜յ, դո՛ւ` սապատ դառած ՃԻՇՏ, անապատ եմ մտել: Քեզ մաշելու համար ծարավ եմ մնալու...
Ժող, եկեք բառացի մեջբերում անեմ էլի, ի դեպ, ես չեմ պնդում, որ ճիշտ ա կամ սուտ, պարզապես մտորում եմ
Եթե ձեզ հետաքրքիր է ժողովրդի «անկառավարելի դառնալու» հանելուկը, պատմեմ, թե ես ինքս ինչ եմ տեսել. երեկ գիշերը մի քանի ՀՀՇ-ականներ (սեփական խոստովանությամբ) բաղրամյանի վրա զբաղված էին Րաֆֆի Հովհաննիսյանին հայհոյելով ու ժողովրդին սադրելով, տրամադրելով կոնֆրոնտացիայի: Հետո էլ ես դաշնակներին էի բան ասում:
«Նկարում գետնին ընկածը Անուշ Պողոսյանն է, ով սովորել է այդ ահասարսուռ Նուբարաշենի գիշերոթիկ դպրոցում, ուր ուսուցիչները մանկապղծության հոդվածով դատվում են... Այժմ նա ակտիվ ազատ քաղաքացի է, ում նկատմամբ ուժ են կիրառում մեր մայր ոստիկանությունը: Երեկ բերման է ենթարկվել նաև նա։ Նրա նկատմամբ նույնպես ուժ կիրառվեց մայր ոստիկանության կողմից, բերման ենթարկեցին աղջկան ու նույն հոդվածով` 50.000 դրամ իրենց օրինական պահանջները չկատարելու, հասարակական կարգը խախտելու համար: Չնայած, որ ծայրահեղ սոցիալական պայմաններում է գտնվում նա, բայց կյանքին նայում է լուսավոր աչքերով ու շարունակելու է պայքարել հանուն իր երազած Հայաստանի:
150758_508810645841632_40159158_n.jpg
Չամիչ, իմ ու քո «ապահով» Հայաստանը տարբերվում ա...
Մուտիլովկա: Գոնե ընդեղ եղած չլինեինք, ասեինք հա էլի, կարող ա ճիշտ ա:
Րաֆֆիին սաղս էլ սկսեցինք խնդալով քրֆել, երբ իրա գնալուց կես ժամ հետո իմացանք, որ ախմախը Բաղրամյանի վերջում կանգնած ժողովրդի մի մասին առել ա ու Վովայի հետ գանցել ա Մոսկովյանով Ծիծեռնակաբերդ: Աղոթելու մասին ավելի ուշ իմացանքԲա ի՞նչ անեինք: Քրֆելը քիչ էր, որ էտ րոպեին ձեռներս ընկներ կարող ա գլուխն էլ ջարդեքին:
Պրիտոմ, էսքանից հետո ժողովուրդը բացարձակ անկառավարելի չդարձավ, մի քանի պատճառներով: Նախ, սաղս էլ հասկանում էինք, որ ահավոր քիչ ենք ու բան էլ չենք կարա անենք: Դաժե սկսեցինք մեր մեջ խոսալ, որ լավ կլինի գոնե մենթերը հարձակվեն ու սկսեն սաղիս ցրել, որ գոնե մի բան տեղի ունեցած լինի, գոնե թեթև բածում կամ ծեծ լինի, որ գոնե էտ մի բանով Սերժի երդումը հարամած լինենք: Երկրորդ, տեղում մնացած ժողովրդի մեծ մասը էշացած կանգնած էր, քանի որ բացարձակ խաբար չէր, թե ինչ ա կատարվում: Մենք իմացել ենք, որ Րաֆֆին տեղում չի հեռախոսների վրա նորություններ կարդալուցՈւ ասեմ, մենք առաջին շարքերում չենք եղել, բայց շատ մոտիկ ենք եղել կանգնած, մի առավելագույնը 7-10 մետրի վրա: Ավելի համբերատար, կազմակերպված ու չսադրված ժողովուրդ ուղղակի չի լինում:
Իսկ եթե Բայը կամ մնացած ժառանգականները ուզում են սադրիչներ տեսած լինեն, ապա մի քանի հազար հոգու մեջ ամեն բարձր գոռացողին կարելի ա սադրիչ համարել ու հետո էլ ինչ անուն ուզում ես կպցնել - ՀՀՇ-ական, ՀԱԿ-ական, Դաշնակցական, ՀՀԿ-ական, Լֆիկական ......
Հիմա սաղ էլ հասկանում են, որ երեկ Րաֆֆին ինքը իրան սաղի աչքի առաջ փիս ձևի փչացչել ա ու չմոյա սարքել, ու պիտի ամեն ձևի ուրիշ մեղավորներ փնտրեն: Բայց էտ ամեն ինչը հավայի խոսակցություններ ա լինելու, ու Րաֆֆիին ռեաբիլիտացիա անելը փաստացի անհնար ա լինելու:
ամեն անգամ «բարև»՝ Օրանժն ա միտս գալիս ու միտս պահելով «թիթեռ» հեղափոխություն ստացվեց, հուսանք մի օր «պանտերան» կգա.....
Եթե գիտես` ինչ չգիտես, կա մի բան, որ գիտես:
Իմացի՛ր, թե ինչ չգիտես: Իմացի՛ր` ինչ չգիտես:
Երեկ երբ որ իմացա, որ ժողովուրդը Բաղրամյանում հավաքվել ա, գործի էի` Բաղրամյանի վերեւում: Օֆիսից դուրս եկա, որոշեցի իջնեմ, տեսնեմ` ուր կհասնեմ: Բաղրամյանը Պռոշյանից ներքեւ փակ էր, ու փակ էր էլի ոստիկանների խիտ շարքով: Քայլեցի Պռոշյանով: Դեմիրճյանի խաչմերուկն էլ էր ոստիկանների շարքով փակված: Քայլեցի էլի ներքեւ: Պռոշյանի ներքեւի հատվածներում գումարային մի 15-20 ավտոբուս ոստիկան էր կանգնած: Կարճ ասած` շնից շատ շուն կար: Չեմ պատկերացնում, թե ինչքան շատ պիտի լիներ ժողովուրդը, որ մի բանի հասներ: Ավելի ճիշտ` էն եմ պատկերացնում, որ ինչքան էլ շատ ժողովուրդ լիներ, մեկ ա, ոչ մի դրական բան չէր լինի, կունենայինք անիմաստ ձերբակալվածներ, վիրավորներ ու զոհեր ու ոչ մի կաթիլ ավել ժողովրդավարություն: Էս իմաստով ես միշտ ճիշտ եմ համարել Րաֆֆիի էն ասածը, որ ամեն ինչ սահմանադրության շրջանակներում պիտի լինի, ոչ մի կաթիլ արյուն, եւ այլն, որտեւ դա իրոք բան չի տալու: Բայց դե ժողովրդին Բաղրամյանում մենթերի մտերմիկ մթնոլորտում թողնել գնալ Ծիծեռնակաբերդ… դրանից ավելի մեծ դեբիլություն չեմ պատկերացնում: Եթե մի կես հատ սկզբունք ունենար Րաֆֆին, ժողովուրդը բանից բեխաբար չէր կանգնի Բաղրամյանի վրա ու եսիմինչքան ժամանակ հետո նոր իմանար, որ Րաֆֆին մի քանի մետր զադնի ա տվել ու լեւի ա գնացել: Այսինքն` կես հատ սկզբունք ոնց որ թե ունի, ուղղակի էդ սկզբունքը պահի տակ փոփոխվում ա: Սկզբում ժողովրդի հետ լինելն էր ու ժողովրդի կամքով առաջնորդվելը, հետո դառավ Ծիծեռնակաբերդ հասնելը: Ինչեւէ, չեմ ուզում հեգնեմ, հեգնելը ամենահեշտն ա:
Հիմա սուտ կլինի, որ ասեմ, որ հուսախաբ եմ եղել, որտեւ երբեք էլ եսիմինչ հույսեր չեմ կապել, երբեւէ հալած յուղի տեղ չեմ ընդունել էն ամեն ինչը, ինչ էսքան ժամանակ հնչել ա Ազատության հրապարակում (խոսքը «Ամսի էսինչին բիդի դոնենք մեր հաղթանագը», «Բադասխան են դալու» ու նման հայտարարությունների մասին ա): Հա, համարել եմ, որ շանս կա, դրա համար պետք ա նենց անել, որ էդ շանսը մեծանա: Բայց երեկվանից հետո էն վիճակն ա, որ շարժումը հասել էր մաքսիմումի կետին ու մեկ էլ` կտրուկ հիասթափություն: Եթե Րաֆֆիին պետք լիներ, որ իրա հանրահավաքներին շատ մարդ գա, ապա մի բան կաներ, որ սենց չլիներ, չեմ կարծում, թե դժվար էր կանխատեսելը, որ սրա հետեւանքը շատերի հիասթափությունն ա լինելու: Այսիքն նույնիսկ եթե Րաֆֆին ամեն դեպքում ինչ-որ ծրագիր ունի (), որի մասին չգիտենք (ասենք` ՑեԷռՈւ-ի գաղտնի ծրագիր ա, էլի
), ապա ստացվում ա, որ մարդկանց ներկայությունը հանրահավաքներին իրա ծրագրի հետ կապ չունի: Իսկ եթե ամեն դեպքում մարդկանց ներկայությունը իրան պետք ա, պիտի ահավոր հստակ բացատրի` սրանից հետո մարդիկ գնան հանրահավաքի, որ ի՞նչ անեն:
erexa (11.04.2013), Sagittarius (11.04.2013), Tig (11.04.2013), Zodiac (11.04.2013)
Հույսը պետք չէ Րաֆֆու հետ կապել, հույսը իր ծնած Բարևի հետ է պետք կապել, լիքը խելացի մարդիք կան մեջը, որը -Բարևը, կարա էնքան հզորանա, որ նախ Րաֆֆուն ստիպի ընտրել, մեզ հետ էս, թե չէ, ու կամ խելքի բերել, հետ պահել տուֆտա քայլերից, կամ դեն շպրտել նրան ու առաջ շարժվել:
Րաֆֆին ծնեց Բարևը, բայց ինքն իր ծնածից ցածր է էս պահին...
Տրիբուն (11.04.2013)
ով որ հույսը կապում ա քաղաքական գործիչ կոչված տականքների հետ, մեղքը իրա վիզը
...
եղունգ ունես ՝ գլուխտ քորի,
գայլի վիզը հաստ ա, որտև իրա գործիը իրա ձեռով ա տենում
...
և այլն, և այլն...
Իսկ դու ո՞նց ես պատկերացնում դա, եթե Րաֆֆին կապ չունենա էդ ամեն ինչի հետ, ի՞նչ սկզբունքով պիտի էդ շարժումը շարժվի, ո՞վ պիտի առաջնորդի:
Մի հատ արի սենց նայենք, մինչեւ հիմա եղած պայքարը ինչի՞ց էր ծնվել, կեղծված ընտրություններից, չէ՞: Ու ընդ որում ոչ միայն գիտենք, որ սերժը կեղծիքով ա անցել, այլեւ գիտենք, որ իրական հաղթողը Րաֆֆին ա: Հիմա, եթե Րաֆֆին մեջտեղից դուրս գա, հանուն ինչի՞ պիտի պայքարի ժողովուրդը: Թե՞ պիտի Րաֆֆիին ասեն «դու բան չես կարում անես, քաշվի մի կողմ, մենք կպայքարենք, կկրենք, կգաս նախագահ կնստես»: Չէ, չէ՞: Միակ տարբերակը մնում ա պայքարել, որ նոր ընտրություններ անցկացվեն, որոնք նույնիսկ եթե անցկացվեն, կարան նույն հաջողությամբ, դեռ մի բան էլ ավելի պրոֆեսիոնալ ձեւերով կեղծվեն:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ