Բագրատյան Հրանտ
Հայրիկյան Պարույր
Հարությունյան Արամ
Հովհաննիսյան Րաֆֆի
Ղուկասյան Անդրիաս
Մելիքյան Արման
Սարգսյան Սերժ
Սեդրակյան Վարդան
Քվեաթերթիկը կդարձնեմ անվավեր
Չեմ մասնակցի ընտրություններին
Նայի ստե-
http://www.1in.am/arm/armenia_interview_170864.html«Սա կոալիցիայի առաջարկ չէ, սա արտահերթ ընտրությունների առաջարկ է»
----------------
Մեֆ, իսկ դու ոնց ես պատկերացնում բարոյական ոճով փոխզիջումը անցնցում, անզոհ իշխանափոխության հասնելու համար- ասեր սաղ ձեր էղած- չեղածը հանձնեք ու յալլա- դեպի բա՞նտ :
Էդ մի անգամ եղել ա 2008-ին :
Հետո երկու- երեք տարուց ավել իրենք էին բանտերում:
Փոխզիջումն անբարոյականություն չի… փոխզիջումը գոյության նախապայման ա իսկ քաղաքականության մեջ անփոխարինելի գործիք… ժողովրդի հետ իշխանությունը չես կիսում, չկա տենց բան իշխանությունը ժողովրդինն ա…
Ապեր, Մարտիրոսյանը ֆիսկուլտի դասատու ա… 2011-ի Մարտին նույն օրակարգն էր, բայց իրանք դեմ էին… էսօր իրանք են նույն օրակարգն առաջարկում… այո արտահերթ ընտրությունները ճիշտ են, բայց դա իրենք չեն կարող պարտադրել… էդքան մտավոր, կադրային ու կազմակերպչական ռեսուրս իրանք չունեն, ոչ էլ մտածում են էդ ուղությամբ…
սենց բաները մի հարվածով չի լինում… Մարտիրոսյան Արմեն is full of shit… իրանք էս պայքարը չեն կարող շարունակական դարձնել, իրանց զինանոցում ծոմից բացի ուրիշ բան չկա… իսկ դա հես ա վաղը մյուս օր կվերջանա…
ոչ մի քաղաքական ուժ Սերժին սենց գերազանց չլեգիտիմացրեց ոնց որ սրանք… Րաֆֆու հայտարարությունները, էդ դրանց կազմակերպած ֆորումը, Զարուհու ելույթ/նամակ/շարադրություններն իրանից գոհ… մարդ մտքի մեջ ասում ա "լավա սրանք չեն լինելու"… էն դեբիլ օլիգարխները խորհրդարանում նստած ծիծաղում են… չեն վախենում…
this isn't gonna work... this is a joke... and not very funny...
Մեֆ, իրանք նենց են, ոնց որ կան:
Թույլ, անկազմակերպ, հիմարիկ, անփող :
Բայց բռնած ուղին շանս ունի լուրջ բան դառնա, մոտավորապես Լեհաստանի <<Սոլիդարնոստ>>-ի կամ Ղարաբաղ Կոմիտեի մոդելն են ընտրել ոնց որ:
Պրոբլեմը էնքան իրենք չեն, ինչքան համազգային դեգրադացիան- ասենք մարդկանց մի քոսոտ գյուղապետ արգելում է միտինգի գնալ, ու ենթարկվում են, էս ա խնդիրը, թե ոնց դա ջարդեն :
Մի տեսակ տարօրինակ բան եմ նկատում:
Րաֆֆի Հովհաննիսյանը մինիմալ փոխզիջման պահանջը- Բ կետի մի մասը,- Արտահերթ խորհրդարանական ընտրություններ՝ այս տարվա ընթացքում: Մինչ այդ Ընտրական օրենսգրքում իրականացնել փոփոխություններ.-արդեն մի անգամ հենց սկզբի հանդիպմանը Բաղրամյան 26-մ չորով մերժվեց Սերժի կողմից ,հետն էլ ծաղրվեց ՀՀԿ ի կողմից, հիմի Րաֆֆին էդ նույն առաջարկը էլ ավելի է խստացրել, հետն էլ լիքը կարևոր պաշտոններ է ուզում, ու էլ չեն ծաղրում, առաջարկում են նստել- խոսել, երևի որոշել են ծամծմել, մինչև պառը թողեն, հետո ասեն ակտուալ չի էլ էդ Արտահերթ խորհրդարանական ընտրությունները, առ քեզ մի-էրկու քոնձոտ պորտվել, կամ ...
Մի խոսքով հայտնի շախմատիստ Սերժը աչքիս որոշել է սկսել հիմի էլ Րաֆֆի Հովհաննիսյանին ԲԱՆԱԿՑԱՑՆԵԼՈՎ- ԱԽՔԱՑՆԵԼ-ՀԱԿԱՑՆԵԼ ՕՊԵՐԱՑԻԱՆ :![]()
Կարծես ենթադրությունս հաստատվում է արդեն-
http://lurer.com/?p=87397&l=amՍերժ Սարգսյանը պատասխանել է Րաֆֆի Հովհաննիսյանի նամակին
Հարգելի՛ պարոն Հովհաննիսյան,
Շնորհակալ եմ մեր հանդիպման ժամանակ արված իմ առաջարկությունը վերջապես ընդունելու և Ձեր մտքերը թղթին հանձնելու ու փոխանցելու համար: Որքան էլ ինձ հասցեագրված գրավոր նյութը հեռու է պետության և պետական իշխանության ձևավորման վերաբերյալ պատշաճ պատկերացումներից և ուղղակիորեն հակասում է գործող սահմանադրական կարգավորումներին, այն, այդուհանդերձ, կարող է օգնել արդյունավետ երկխոսություն սկսելու համար: Ինձ ուրախացնում է, որ Դուք ունեք նաև ուժեղ ընդդիմությանը հարիր լուրջ վերահսկողական գործառույթների ստանձնման պատրաստակամություն, և այդ հարցում մեր կարծիքները կարծես բավականաչափ մոտ են: Ես վստահ եմ, որ եթե մենք սկսենք միասին նպատակադրված աշխատել, հիմնվելով պատկերացումների ընդհանրությունների վրա, հաստատապես արդյունքի կհասնենք:
Իմ հորդորն է Ձեզ՝ դադարեցրեք խնդրում եմ հացադուլը, մեկ-երկու օր կազդուրվեք և մենք միասին, թուղթ ու գրիչով, հանգիստ, առանց շոուների սկսենք աշխատել, լուրջ աշխատել՝ անգամ հիմք ընդունելով հենց Ձեր կողմից առաջարկված, այս պահին թեկուզև շատ հում, շարադրանքը:
Հարգանքով՝
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ
....................
Քայլի հերթը Րաֆֆիինն է - կուլ կտա խայծը, թե չէ...
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ