Ok, Արեա ջան, տեսնում ես` սուս ենք: Ակումբում ե՞րբ ա քաղաքականությունը էսքան պասիվ եղել էսպիսի ժամանակներում: Մարդիկ երևի նաև քո ասածը ոչ էդքան խիստ ձևով, բայց ինչ-որ չափով մտածելով լռում են: Բայց դա խոսակցության ճիշտ ձև չի: Սկզբում ֆեյսում տարածվեցին Րաֆֆու էն նկարները, թե առանց ժողովրդի ես ոչինչ չեմ կարող անել, էն ժամանակ, երբ դեռ դրա կարիքը սկի չկար, ժողովուրդը կողքին էր, թիկունքին էր, առջևում էր, հիմա էլնույն ֆեյսում այս նոր ոճի խոսակցություններն են սկսել, թե սաղ դուք արիք, որ մարդը գնաց էդ ծայրահեղ քայլին: Վերջում էլ կասեն, սաղ էս ժողովուրդն արեց, որ չհաղթեցինք, սրան ա գնում, էլի ժողովրդի վրա ա կոտրվելու, իրանցից հեռու չի, Անահիտ Բախշյանը, որ Ազգային ժողովում չընտրվեց, ասաց, որ հիասթափված ա ժողովրդից: Արեա ջան, ես սուս եմ, բայց ամեն օր մշտապես, ոչ մենակ էս ընթացքում հետևում եմ քաղաքական անցուդարձին, լրավամիջոց ասա, որ չկարդամ, սաղ հիշում եմ, ով ոնց ա մտածում, ով երբ ինչ ասաց, ուղղակի ճար չկար, հավատացինք իրանց, բայց հիմա էլ լավ ես չէ, մարդիկ, էլ չգիտեն` արդյո՞ք իրանց հավատալը ճար ա: Ու դա հավասարեցնել "մեռնեմ Սերժի բոյինին", եսիմ: Մարդուն չես կարող ստիպել չմտածել, մտածող մարդը մտածում է, ու շատ տարբեր բաներ ա մտածում:
Էջանիշներ