User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 6 համարի արդյունքները՝ ընդհանուր 6 հատից

Թեմա: Այս դրախտից էլ վտարված

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Լիարժեք անդամ Թամարա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.06.2010
    Տարիք
    37
    Գրառումներ
    138
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Այս դրախտից էլ վտարված

    Գզգզված, աղմկոտ ամբոխը կես րոպեում դարձած դասարան, ակնդետ հետևում էր նոր ուսուցչի հազվադեպ շարժումներին ու նրա խստության շուրջ, ավագ դասընկերներից լսած լեգենդը քչփչում շարքից շարք:
    Գրիչի անսպասելի հարվածը սեղանին քարացնում է ողջ դասարանը.
    -Ո՞վ է առաջին զոհը…
    Մտածելով`որ առաջին օրով դժվար թե որևէ հանձնարարություն տված լիներ, բացակայությունիցս հետո անպատրաստ ներկայացել էի դասի:
    -Ոչ ոք չի՞ սովորել...
    Մի քանի ձեռքեր վախվորած բարձրացան...
    Չգիտեմ ինչու, որոշեցի անպատրաստի տպավորություն չթողնել... Վերջին շարքից լուռ ձեռք բարձրացրեցի թեթևակի, ամեն դեպքում... ու քիչ անց հիմարի դեմքով պիտի կանգնեի գրատախտակի մոտ...
    Հայացքը թեքեց իմ կողմ ու լռեց...
    Իմ շարժումներից, ես կասեի ոտնձգություններից` հասկացավ, թե ինչ եմ ուզում մատյանից քաղել...
    -Հայաստանի մայրաքաղաքները, սկսի՛ր Վանից:
    Տղամարդ ուսուցչի ձայնը մի տեսակ խորթ էր, անսովոր...
    Մեր ուսուցչուհիների ներողամիտ ժպիտները բազմաթիվ անգամներ չարաշահած դասարանը հիմա լուռ գամվել է նստարաններին, իմ դեպքում գրատախտակին:
    Անհամբեր շարժումով սկսեց մատների վրայով խաղացնել գրիչը:
    -Հայաստանի մայրաքաղաքները...Վան,- կրկնեցի ես...
    Գլուխը կախեց մատյանի վրա, ինչ-որ բան սկսեց լրացնել: Հատուկենտ ճերմակ էր փայլում մազերի մեջ:
    Երկարող լռությունը այլևս չհանդուրժելով` կտրուկ բարձրացրեց գլուխը ու հարցական հայացքը մխճեց աչքերիս մեջ...
    Շփոթված կմկմացի.
    -Պա՞տմեմ...
    -Ուրիշ ի՞նչ պիտի անես, հարցնում է` պա՞տմեմ, չէ, նկարի՛ր...
    Վան քաղաքը սիրուն է եղել...պապիկս է պատմել. «Վանն այս աշխարհում էր, դրախտը այն»:
    Ընդարձակ փողոցներ, տներ` քարաշեն, հողաշեն, այգիներ, եկեղեցի, շուկա էլ է եղել...
    Շուկայում մրգավաճառ է եղել` առաջը խնձորների բուրգ: Գլխարկով գեր մի տղամարդ դդում է վաճառում բարձրահասակ կնոջը...
    Շուն էլ է եղել մսավաճառի սեղանի տակ, նստել տխուր, սոված նրան է նայել, բայց մսավաճառը միս չի տվել. մսավաճառը վանեցի է եղել...
    Մոտիկ-մոտիկ են տները եղել, երկու-երեք հարկանի: Փողոցով կառք է անցնում, գնում է եկեղեցի. ձիերը լուռ են, եկեղեցու բակից երկու աղջիկ են դուրս գալիս, աղջիկները լուռ են, եկեղեցու զանգերը լուռ են...նա լուռ է, դասարանը լուռ է...
    Լսվում են միայն գրատախտակին անխնա սեղմվող կավիճի հարվածները:
    Քամին խաղում է եկեղեցու բակի ուռենու տերևների հետ...քամին փոշի է բարձրացրել...Վանի փոշոտ փողոցները...պարիսպները, հեռվում մի գետակ...
    Փութկոտ շարժումով դնում է ակնոցները...
    Տխուր են մարդիկ, բայց ժպտում են, ամենաշատը ժպտում է գլխարկով գեր վաճառողը...
    Հայացքը լուռ հառել է գրատախտակին: Գրատախտակին Էրգրի պատկերը, Էրգրի գույները, համերը, հոտերը... գրատախտակին պապիս աչքերում գտածս պատկերները...իմ համար է բերել...
    Խոժոռ հայացքը սահեց, անցավ տները, այգիները, թռչեց դաշտերի, արտերի վրայով, հպվեց լեռներին, խոնարհվեց խաչքարներին, համբուրեց վանքերի խաչերն ու գնաց բախվեց ընդվզումից ծնված բերդերին, պարիսպներին...
    Նրա դեմքին կնճիռներ հայտնվեցին...
    Անընթեռնելի թվանշանի ու ստորագրության մոլեգնմանը չդիմանալով` պատռվեց օրագրիս էջը...
    Հանդգնե՛լ. այդ գնով է տրվում առաջընթացը...

  2. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (21.12.2012), aragats (21.12.2012), einnA (26.12.2012), Lion (29.12.2012), Malxas (10.06.2013), Moonwalker (21.12.2012), Sambitbaba (27.12.2012), Արէա (21.12.2012), Վոլտերա (21.12.2012)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •