Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը
Կարծում եմ, Ալֆա ջան, պատճառն այն է, որ նրանք ոչ մեդիում են, ոչ էլ թվարկածդ բառերից որևէ մեկը: Ինձ թվում է, թե ավելի ճիշտ կլիներ նրանց ուղղակի էքստրասենս կոչել, դա ավելի մոտ է նրան, ինչով այդ ընկերները զբաղվում են: Համենայն դեպս մեդիումը նկարագրածդ իրադարձությունների հետ ոչ մի կապ չունի...
Ճիշտ է, չեմ կարծում, թե էքստրասենս բառի հայերենն էլ լինի, բայց միգուցէ կարելի՞ է փորձել թարգմանել... Ես, օրինակ, կառաջարկեի արտազգայուն կամ արտազգայունակ, ելնելով նրանից, որ էքստրասենս` հասկանում եմ որպես էքստրասենսիտիվ: Բայց, կարող է և սխալ եմ, հարցրու մեր հայերենի մասնագետներից...
Սամ, մեդիում բառը դիտավորյակ է ընտրված, բառի իմաստը ինչ-որ գերբնականի ու մեր աշխարհի միջև միջնորդությունն է: Հնարավոր բոլոր տարբերակներից ի սկզբանե սա ընտրեցի, քանի որ իր մեջ մշուշ ու խորհրդավորություն էր պարունակում: