Քիչ առաչ SHAMSHYAN.com-ն ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Տերյան փողոցում «Grand cherokee» մակնիշի 33 ՍD 662 համարանիշի ավտոմեքենայի վարորդը մխրճվել է հետիոտների համար նախատեսված ավտոկանգառի մեջ:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին շտապօգնության բրիգադը, քաղաքացիների հետ օգնություն է ցուցաբերում երիտասարդ մի տղայի, ով կանգառում սպասելիս է եղել տրանսպորտին և «ջիպավորի» կողմից վրաերթի է ենթարկվել:
Ֆոտոլրագրողն հայտնում է, որ «ջիպավոր» վարորդը փորձում էր համարանիշները հանել ավտոմեքենայից, սակայն ճանապարհային ոստիկանը, ով Գաբրիել հրեշտակի հայացքով կանգնել էր վրաերթի ենթարկվածի գլխավերևում, թույլ չտվեց հանել:
Ինչպես հատնում է ֆոտոլրագրողը, պարզվեց, որ տեղում նկարահանվում է ֆիլմ, որի բեմադրող ռեժիսորը սիրված ու ճանաչված ռեժիսոր Միքայել Դովլաթյանն է :
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի ©shamshyan.com
http://shamshyan.com/arm/2013-10-13-Grand-cherokee.html
Էջանիշներ