Հետազոտություն. փոքր ամորձիներով տղամարդիկ ամենահոգատար հայրերն են
Ատալանտայի Էմորի համալսարանի գիտնականները փորձ են անցկացրել, որպեսզի պարզեն՝ ինչո՞ւ են մի խումբ հայրեր իրենց երեխաների հանդեպ ուշադիր ու հոգատար, իսկ մյուսները բավական անտարբեր են մոտենում հոր իրենց պարտականությանը: Նրանց փորձին մասնակցել են փոքր երեխաներ ունեցող 70 կամավորներ:
Սկզբում գիտնականները իմացել են հենց տղամարդկանցից (կամ նրանց կողակիցներից), թե որքանով են նրանք կատարում իրենց հայրական պարտականությունները՝ փոխում են երեխայի տակդիրը, լողացնում են նրանց կամ կերակրում: Բացի այդ տղամարդկանց շրջանում անցկացրել են համակարգային հետազոտություն, որի արդյունքում չափել են նրանց ամորձիների ծավալը:
Հետո կամավորներին ցույց են տվել իրենց երեխաների լուսանկարները եւ զուգահեռ անցկացրել են ուղեղի սքանավորում: Պարզվել է, որ երեխայի նկարը տեսնելու պահին տղամարդկանց մոտ, որոնք հարցման ընթացքում ճանաչվել են իդեալական հայրեր, ուղեղի ակտիվության բարձրացում է նկատվում, որը պատասխանատու է ծնողական մոտիվացիայի համար: Իսկ այն հայրերի մոտ, որոնք քիչ են հոգ տանում իրենց երեխաներին, ուղեղը քիչ է ակտիվ:
Գիտնականների խոսքով, առավել ակտիվ էր ուղեղի այս հատվածն այն տղամարդկանց մոտ, ովքեր ունեին համեմատաբար փոքր ամորձիներ ու տեստոստերոնի ցածր մակարդակ, հաղորդում է «Vesti.ru»-ն:
Ինչպես ենթադրում են հետազոտողները փոքր ամորձիներով տղամարդիկ, ի սկզբանե հակված են լավ հայր դառնալ: Մյուս կողմից, հնարավոր է նաեւ, որ երեխաների ծնվելուց հետո ամորձիները փոքրանան:
Էջանիշներ