User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 431 հատից

Թեմա: ԼրաԲլթ

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Քրեական աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները, որոնք սպառնում էին վերածվել արյունահեղության, մոտեցան վերջնարդյունքին. կարելի է ասել` քրեական ռազբորկայի առաջին փուլն ավարտված է:

    Անդրադարձ
    «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ մոտ 25 օր առաջ Երեւանի Պռոշյան փողոցում գտնվող «Ֆորում» ռեստորանում հավաքվել են մի քանի «օրենքով գողեր»՝ Զապը, նրա եղբորորդին, Լենինականցի Սուրոն, Օշականցի Գեւորիկը եւ նրա եղբորորդին, Լյովիկը, Տույը: Հանդիպումը եղել է գիշերով, նույնիսկ շատ հեղինակություններ ու «օրենքով գողեր» տեղյակ չեն եղել այդ հանդիպումից: Ու որոշվել է, որ պետք է վերջ դրվի այս պատմությանը: Հանդիպման կայացմանը մեծապես նպաստել է մաֆիան՝ կառավարական մակարդակով:

    Ինչ են խոսում կողմերը
    Քանի որ «օրենքով գողեր»-ը իրավունք չունեն լրագրողների հետ հրապարակային շփումներ ունենալ, հարցազրույցներ տալ, ուստի «Ժողովուրդ» օրաթերթը ներկայացնում է նրանց շրջապատի ներկայացուցիչների հետ ունեցած ուղիղ զրույցներից որոշ հատվածներ, որպեսզի հնարավոր լինի պատկերացում կազմել, թե ինչ է եղել իրականում:

    Տարբերակ 1

    Երրորդմասցի Լյովիկի կողմնակիցները պնդում են, որ Գեւորիկ-Լյովիկ փոխհարաբերությունները կարգավորվել են նշված հանդիպման շրջանակներում՝ առանց ապտակի ու հայհոյանքի: «Եթե Լյովիկն ապտակ ուտող տղա լիներ, կհանդուժեր իրեն ապտակած Գեւորկին հենց առաջին օրը, չէր ծեծի նրան: Բայց նա իր թասիբի համար ծեծել է Գեւորիկին ու չէր կարող ապտակ ուտել՝ բարիշելու համար»,- ահա մոտավորապես այսպիսի պատճառաբանությամբ են հարցը փակված համարում Լյովիկի կողմնակիցները: Ըստ նրանց՝ երբ Գեւորիկը հանդիպել է Լյովիկին, ձեռքով բարեւելու փոխարեն հարվածել է նրա ձեռքին: Նույնը նաեւ Տույի դեպքում: Այսինքն՝ Գեւորիկը Լյովիկից ու Տույից ՙստացել՚ է ավելի մեղմ տարբերակով: Վերջում նստել, միմյանց հետ հաց են կիսել ու պատմությունն ավարտվել է:

    Տարբերակ 2
    Օշականցի Գեւորիկի կողմնակիցները, ովքեր հակված էին հարցը լուծել առավել կոնֆլիկտային տարբերակով, հակառակն են պնդում, որ իսկապես հանդիպումը եղել է «Ֆորում»-ում, ներկաները նույն մարդիկ են, պարզապես երբ Գեւորիկը տեսել է Լյովիկին ու Տույին, մի ապտակ Լյովիկին է հասցրել, երկու ապտակ՝ Տույին: Ավելին՝ նաեւ հայհոյել է նրանց, որպեսզի որպես «գող» չհեղինակազրկվի: «Գեւորիկը լուրջ տղա է, նա չէր կարող ՙկուլ տալ՚ ծեծը: Ուղղակի սուտ տեղեկություններ են տարածում, թե հարցն առանց ապտակի է լուծվել: Նման բան չկա», - սա էլ Գեւորիկի կողմնակիցների մեկնաբանությունն է կատարվածի վերաբերյալ:

    Զապը՝ Հուդա
    Իսկ ահա «օրենքով գողեր»-ի «թեւը» պնդում է, որ Զապն իրավունք չուներ ականջալուր լինել Սոչիից հնչած ինչ-որ զանգերի եւ գնար այդ հանդիպմանը: «Եթե նա գնացել է այդ հանդիպմանը, ուրեմն մեր միջի Հուդան է, դավաճանը, որի հարցը դեռ առանձին քննարկման թեմա է »,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում այսպես ներկայացրեց քրեական հեղինակություններից մեկը, ում անունը հասկանալի պատճառներով չենք հրապարակում:

    Կողմերը դեռ խաղաղ են
    Թե այս պատմությունն իրականում ինչ նրբերանգներ ու ավարտ է ունեցել, դժվար է ասել, քանի որ քրեական աշխարհում մութ բաներն ավելի շատ են: Բայց դատելով այն իրավիճակից, որ կողմերն առայժմ չեն շարունակում պատերազմը, նշանակում է՝բավարարված են՝ գոնե մասամբ:

    Թամարա Միքայելյան

    Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://armlur.am/191877/
    Բազմակողմանի հոդված

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (19.07.2014), Norton (30.06.2014), Smokie (30.06.2014), Աթեիստ (30.06.2014), Արէա (30.06.2014), Նիկեա (20.07.2014), Շինարար (30.06.2014), Ռուֆուս (30.06.2014)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •