Մեքսիկացի հնագետներն Օնավաս գյուղից ոչ հեռու հայտնաբերել են հազարամյա, բավական ուշագրավ մի գերեզմանոց։ Պեղումների արդյունքում այդտեղ հայտնաբերվել է 25 կմախք, որոնցից 13-ն ունեն խիստ դեֆորմացված գանգեր, գրում է Daily Mail-ը։
Պարբերականն ընդգծում է, որ հայտնաբերված գանգերն ավելի շատ նման են այլմոլորակայինների, քան սովորական մարդկանց։ Հնագետ Քրիստինա Գարսիա Մորենոն գտնում է, որ գանգերի դեֆորմացիան արվել է հատուկ գործիքով՝ նպատակ ունենալով տվյալ անձանց տարբերակել մյուս սոցիալական խմբերից։
Բացի գանգի կառուցվածքի աղճատումներից, կմախքների վրա հայտնաբերվել են նաև ստոմատոլոգիական, ինչպես նաև կողային ողերի լուրջ վնասվածքներ։
Էջանիշներ