Ժյուրիի պահվածքի մեջ, բացի վերջին իրար միջի քննարկումը, ոչ մի սարսափելի բան չկար։ Նորմայի մեջ էր իմ կարծիքով։
Էտ վերջին պահը իմ համար զզվելի էր։
Իմ ընկալմամբ Սևակը վատ երգեց։ Ինձ որ գլխից խփեին դաժը հարազատ մարդու մոտ չէի երգի նման ձև։
Էն որ հիշեցրեց, որ այդ օրը միասեռականների իրավունքի պաշտպանման օրն է լավ արեց, հավանեցի։ Երևի ինքը իսկապես հենց էտ նպատակով էր գնացել, որ հանրորեն շնորհավորեր էտ օրը։
Մյուս կողմից էլ իմ համար մի քիչ տհաճ է դառնում էտ թեմայի վրա էտքան լռվելը ու կենտրոնանալը։ Ես իսկապես ուրախ եմ բոլոր նրանց համար ում մոտ ամեն ինչ լավ է, ովքեր իրենց էս կյանքում գտել են, ովքեր հասկացել են իրենց կողմնորոշումը։ Անկեղծ ուրախ եմ։ Բայց իմ մոտ նենց տպավորություն է, որ Հայաստանում մարդիկ բան ու գործ չունենալու պատճառով ակտիվիստ են դառնում։ Գիտեմ, որ սիրուն բան չեմ ասում։ Ես հարգում եմ էտ մարդկանց ակտիվությունը։ Բայց հոգնել եմ էտ ամենից մի տեսակ։ Ոնց որ մարդու կարոտ լինեմ։ Մեկը ում հետ կարաս ուղղակի կյանքից խոսաս։ Ոչ թե ինչ որ գաղափարից։ Ոնց որ էն կրոնական կյանքիս լինի։ Էն որ ինչ խոսաս, ինչ առիթով հավաքված լինես պիտի էտ ամեն ինչը վերջում հարամ անեն ու կապեն կրոնի հետ![]()
Էջանիշներ